Լրահոս
Հասարակական
16:13
02.05.22
537

Ողբերգական դեպք՝ Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 29-ամյա երիտասարդի դի

Img default alt hy

Երևանում մայիսի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 21։10-ի սահմաններում շտապօգնության 7-րդ ենթակայանից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 75 խումբը կանչով մեկնել է Շերամի փողոցի 57 շենքի բակ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

«Shamshyan.com»-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ մահացածը Հաղթանակ թաղամասի բնակիչ՝ 29-ամյա Հակոբ Թ-ն էր։ 

Տեղի ունեցածն ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է։  Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննթյուն։