Լրահոս
Քաղաքական
15:52
02.05.22
535

Ալիքը գնալով մեծանում է. Լևոն Քոչարյան

Img default alt hy

Կան վճռական տրամադրված մեր հայրենակիցների մի հոծ խումբ, որը պատրաստ է մեր երկիրը փրկել այս թուրքահպատակ իշխանություններից։ Այս մասին մայիսի 2-ին Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:

«Մենք այսօր տեսանք ոստիկանական ուժերի բիրտ, ոչ համաչափ և լկտի պահվածքը: Սա ցույց է տալիս, որ իշխանությունները սարսափած են և հասկանում են, որ այս ալիքը գնալով մեծանում է: Միգուցե վերևներում ամեն ինչի պատրաստ լինեն, բայց ես չեմ կարծում, որ ոստիկանները, ամեն դեպքում, կգնան նման քայլերի: Դա արդեն կախված է մեր այստեղ հավաքվածների բազմամարդությունից, վճռականությունից: Փորձը ցույց է տալիս, որ այնտեղ, որտեղ բազմամարդ է, ոստիկանները ոչ մի բան չեն անում, որտեղ տեսնում են՝ համեմատաբար ավելի քիչ է, սկսում են իրենց լկտիությունները անել»,- ասել է Քոչարյանը:

Լևոն Քոչարյանը հավելել է, որ իրենց պես մտածող մարդիկ դեռ շատ կան, որ դեռ պետք է փողոց դուրս գան․ «Ինչքան շատ մարդ միանա, այնքան ավելի հեշտ ու անցնցում կլինի»:

Քոչարյանի խոսքով՝ իշխանության ներկայացուցիչները փորձելու են մարդկանց մեջ վախ սերմանել, ուժ ցույց տալ, պետք է վճռական լինել․ «Ի վերջո, իրենք  պայքարում են մի դավաճանի աթոռի համար, իսկ մենք՝ մեր երկրի համար: Մենք մտածելու բան չունենք, իրենք պետք է մտածեն»: