Լրահոս
Քաղաքական
14:55
02.05.22
774

Այն զորքերը, որոնք այսօր տեղակայված են քաղաք Երևանում, եթե տեղակայված լինեին մեր սահմաններում, մեր սահմաններն ամուր կլինեին․ Սեյրան Օհանյան

Img default alt hy

Մի գործընկեր, մի քանի պատգամավորներ ձերբակալվել էին, բայց հիմա ազատության մեջ են, մեր գաղափարակիցներից շատերը այժմ գտնվում են ոստիկանական բաժանմունքներում, լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Այս իշխանության գործողությունները համաչափ չեն, բիրտ ուժ են կիրառում։ Բազմաթիվ տեսանյութեր կան, թե ինչպես են ոստիկանական զորքերը մի քանի հոգով պարզապես ուժ կիրառում, ծեծում նաև մեր ընկերներին, ցուցարարներին, ինչը ճիշտ չէ։

Այս իշխանությունները երկրի ներսում կարողանում են ուժ կիրառել, բայց երկրի սահմաններում և սահմաններից այն կողմ այդ ուժը չեն կարողանում կիրառել։

Այն զորքերը, որոնք այսօր տեղակայված են քաղաք Երևանում, եթե տեղակայված լինեին մեր սահմաններում, մեր սահմաններն ամուր կլինեին։

Եթե այս կազմակերպված զորքը Հադրութում, Շուշիում լինեին, աջակից լինեին մեր բանակին, մենք այս աղետալի իրավիճակը չէր լինի, կհասնեինք հաջողությունների»։