Լրահոս

2022-05-10
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անհրաժեշտության դեպքում կշրջափակենք պետական, կառավարական շենքերը․ Սաղաթելյանը՝ մայիսի 10-ի գործողությունների մասին
    Եթե այնքան մարդ, որքան մասնակցեց երթին, վաղը այդքանով սկսենք ամբողջ Երևանում մեր անհնազանդության ակցիաները, անհրաժեշտության դեպքում շրջափակենք պետական կառավարական շենքերը, մենք վերջնականապես ծնկի ենք բերելու իշխանությանը։
    10:30
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գյումրու ավագ սերնդի մեր հայրենակիցները հրապարակ էին եկել հավկիթներով ու անբացատրելի հայհոյանքներ տվել․ Վարդևանյան
    Խոսվում է Գյումրիում տեղի ունեցած միջադեպի մասին: Փորձեմ դրա իրավական և բարոյական կողմին անդրադարձ կատարեմ. Օրվա իշխանությունները որոշել էին որպես հենց սադրիչ ներգրավել մի քանի տարեց մարդկանց, մեր ծնողի կամ պապիկների հասակի մարդկանց: Իրավիճակը ճիշտ հասկանալու համար մի քանի առանցքային փաստական տվյալ եմ նշում. Ավագ սերնդի մեր հայրենակիցները հրապարակ էին եկել հավկիթներով: Դրանցով հարվածել են տղաների մեքենային ու ամենատգեղ, անբացատրելի հայհոյանքներ էին տվել: Հազարավոր մարդկանց մասնակցությամբ հանրահավաքին, միայն այս չորս հայրենակիցը նման վարքագծի նախապես կազմակերպված դիտավորությամբ ու վարքագծով էին: Տղաները, երբ մոտեցել են, այդ անբացատրելի հայհոյանքներով վարքագիծն ավելի ինտենսիվ է դարձել: Քրեական իրավունքում գործողության ՊՐՈՎՈԿԱՑԻԱ հասկացություն կա, սա հենց այդ դեպքն է: Հարց է չէ առաջանում ինչը պետք է դրդեր ավագ սերնդի մեր անկախ քաղաքական հայացքներից սիրելի հայրենակիցներին պատերազմի մասնակից, բարձրագույն կրթությամբ, հայրենասեր տղերքի, ովքեր շատ ակտիվ են Դիմադրության շարժման մեջ, նման հայհոյանքներ տալ, նախապես պատրաստված հավկիթներով հարվածելով` բացառապես սադրանքը, քրեական գործերի հարուցման հիմքեր ստեղծելն ու առհասարակ նորից սևերի ու սպիտակների բաժանումը: Միանշանակ է նաև, որ բռնությունը երբեք ընդունելի չէ, ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ է, անկախ նրանից դիմացինդ Հայ տարեց թե երիտասարդ է, կամ այլ հատկանիշներ: Օրինակ, երբ ՊՊԾ աշխատողները Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ԱԺ-ում երիտասարդ կին պատգամավորի մարմնական վնասվածք էին հասցնում, ինքը խրախուսեց այդ վարքագիծը, ինքը խրախուսեց հղի կնոջ վրաերթի ու դեպքի վայրը լքելու վարքագիծը: Չի կարող լինել նման պառակտող քաղաքականություն: Չեմ կարող չնշել, որ ոստիկանության բավարար ուժերի առկայության դեպքում մեր ավագ սերնդի ներկայացուցիչներն այդպիսի վարքագծի դեպքում (միայն հավկիթ բերելը բավարար է) բերման էին ենթարկվելու, իսկ հայհոյանքների դեպքում իրենց նկատմամբ ուժ էլ կկիրառվեր, այսինքն այս ցավալի դեպքը ՉԷՐ ԼԻՆԻ, բայց ոստիկանական ուժերը Երևանում են..: Հիշենք քանի դեպք է եղել իշխանական թիմի խուլիգանական վարքագծի, որոնց համար նույնիսկ բերման չեն ենթարկվել: Երկակի ստանդարտներ ՉԵՆ ԼԻՆԵԼՈւ: Մենք ունենալու ենք ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈւԹՅՈւՆ և վերջ:
    10:20
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլական ռեժիմը սկսել է Ֆրանսիայի հրապարակում 2-3 հոգանոց պրովոկատորների խմբեր բուծել. Շարմազանով
    Նիկոլական ռեժիմը սկսել է Ֆրանսիայի հրապարակում 2-3 հոգանոց պրովոկատորների խմբեր բուծել. Շարմազանով
    10:15
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մայիսի 9-ի հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում
    Մայիսի 9-ի հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում
    10:00
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ, որում նշում է, թե իբր մայիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
    09:45
    10.05.22
    Ավելին
2022-05-09
  • Տարածաշրջան
    Ռուսաստանը Հաղթանակի օրը նշում է մենակ և զուսպ
    Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 77-րդ տարեդարձը զուսպ են տոնել Ռուսաստանում: Արտասահմանյան պատվիրակություններ հրավիրված չեն եղել:
    23:15
    09.05.22
    Ավելին
  • Հասարակական
    «Բոյեվոյ կնիկ է». պատերազմի վետերան 96-ամյա Միխայիլ պապը որոշել է այս ամիս ամուսնանալ
    Հաջորդ պատմությունը Հայրենական պատերազմի մասնակից, շնողցի վետերան Միխայիլ Սահակյանի մասին է, որն ամբողջ պատերազմն անցել է Բրեստով, վերադարձել հայրենիք պատերազմի ավարտից մեկ տարի անց: 96-ամյա Միխայիլ պապը պատրաստվում է ամուսնանալ՝ երրորդ անգամ:
    23:00
    09.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Լռության րոպե և հիշատակի արարողություններ՝ Արցախում
    Այսօր հայկական երկրորդ հանրապետության մայրաքաղաքում էլ են հիշատակի արարողություններ եղել: Պաշտոնական արարողություններից հետո արցախցիները երթ են արել մայրաքաղաքում, նոր հաղթական խաղաղություն մաղթել միմյանց:
    22:45
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Լեզվին տվող» պետական ու համայնքային տարբեր ծառայողների հիշեցնում եմ՝ դուք պետք է զբաղվեք Հայրենիքի պաշտպանությամբ. Թաթոյան
    Ուրեմն, այս օրերին իշխանության տարբեր շրջանակներ իրենց սոցիալական ցանցերով ու կեղծ էջերից սկսել են իմ անվան հետ կապված ուղղորդված արշավներ՝ ծայրահեղ վիրավորանքներով ու ատելությամբ: Ակնհայտ է, որ անուն-ազգանունս քաղաքական մեծ վախեր է առաջացնում իշխանության պաշտոն ունեցող շատ մարդկանց մոտ: Երկրի իրական կառավարման ու խնդիրներ լուծելու փոխարեն զբաղվում եք խառնակչությամբ: Ֆեյսբուքով երկիր կառավարելով` աղետի առաջ եք կանգնեցրել մի ողջ ժողովրդի, իրական վտանգի տակ եք դրել մեր պետականությունն ու անվտանգությունը: «Ոտքից գլուխ» տապալել եք ձեր առաքելությունը, քանի որ ձեր պաշտոններն ավելի եք գերադասում երկրի շահերից ու անվտանգությունից: «Լեզվին տվող» պետական ու համայնքային տարբեր ծառայողների հիշեցնում եմ, որ դուք պետք է զբաղվեք ձեր իրական առաքելությամբ՝ Հայրենիքի պաշտպանությամբ ու պետության անվտանգությամբ, սահմանային բնակավայրերում, գյուղերում ապրող մարդկանց վիճակով, այլ ոչ թե վիրտուալ կոմֆորտի մեջ Ֆեյսբուքի էջերով ու լայքեր հավաքելով: Ձեզ համար նորից եմ կրկնում այն, ինչ ասել եմ ապրիլի 30-ի իմ հանրային քննարկման ժամանակ՝ ակտիվ հանրային գործունեությամբ զբաղվում եմ, բայց որևէ քաղաքական ուժի չեմ հարում և չունեմ որևէ այլ առնչություն քաղաքական որևէ ուժի հետ: Երբ անհրաժեշտ համարեմ ներգրավվել որևէ քաղաքական գործընթացի մեջ, ապա կգործեմ ինքնուրույնաբար ու դրա մասին կհայտարարեմ հստակ: Ընդ որում, կառաջնորդվեմ պետության անվտանգության, իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների երաշխավորման, ազգային արժեքների պաշտպանության, հանրային համերաշխության վերականգնման օրակարգով:
    22:33
    09.05.22
    Ավելին
  • Հասարակական
    «Հաղթանակի գնացքը»՝ Բեռլինից Շուշի. Գեորգիևյան ժապավեններ՝ հարավ-կովկասյան երկաթուղիում
    Այսօր Երևան-Գյումրի գնացքի ուղևորներին Գեորգևյան ժապավեններ են բաժանել: Մեկնումից առաջ ուղևորները «Հայլուրի» թղթակցին ասել են՝ մտքներում միայն Շուշին վերադարձնելն է, որ մայիսի 9-ը նորից եռատոն դառնա:
    22:30
    09.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Բոլոր հայերին միացնող երգը. Գուսան Հայկազունը երաժշտություն է դարձրել հրապարակի ձայնը
    Երևանում և մարզերում այս օրերին քայլերթերն ուղեկցվում են «Հայե՛ր, միացե՛ք» երգով: Այն ստեղծվել է, երբ անկախության ձգտող Արցախը օգնության կարիք ուներ, ինչպես հիմա, նկատել է երգի հեղինակ Գուսան Հայկազունը:
    22:15
    09.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Մայիսի 9. օրվա ուղերձները
    1992 թվականին մայիսի 8-ի, լույս 9-ի գիշերը հայտարարվեց, որ Շուշին ազատագրված է: Շատերի կարծիքով՝ մինչև 2020 թվականի նոյեմբերն էր մայիսի 9-ը եռատոն Հայաստանի ու Արցախի համար, իսկ այսօր չգիտեն՝ պե՞տք է այդպես միմյանց շնորհավորել, թե՞ ոչ: Այսօր Հաղթանակի տոնի առիթով իր կարճ ուղերձում Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հենց պատմական հաղթանակներն է փառաբանել, կոչ արել ապրել հանուն նո՛ր հաղթանակների: Իսկ արժանապատվ խաղաղությունը, ըստ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, հնարավոր է միայն հայրենատեր զավակների հաղթանակի դեպքում:
    22:00
    09.05.22
    Ավելին
  • Հասարակական
    «Ի՞նչ ա լինելու վերջը». Հաղթանակի զբոսայգին մարդաշատ չէ
    Երևանի Հաղթանակ զբոսայգին նախկին տարիների նման մարդաշատ չի եղել այսօր: «Հայլուր»-ի նկարահանող խումբը անմար կրակի մոտ ամենաշատը վերջին ամիսներին Հայաստան այցելած ռուս տուրիստների է հանդիպել ու վետերանների: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը տոնողները Հայաստանի և Ռուսաստանի 100 մետրանոց դրոշներ են տարել Հաղթանակի զբոսայգի:
    21:45
    09.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Եռաբլուրում չեն հանդուրժում «հաղթանակներ գողացած իշխանությանը»
    Հաղթանակի օրվա առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարածած ուղերձում նույնությամբ կրկնվում է Քաղաքացու օրը Փաշինյանի արտահայտած այն միտքը, որ երկրի վրա թափված աղետների հեղինակը իրենք չեն: Վաղ առավոտյան իշխող թիմը՝ Փաշինյանի գլխավորությամբ, գնացել է Եռաբլուր: Վարչապետի այցի պահին զինվորական պանթեոնի տարածքը հսկել են մեծաթիվ ոստիկաններ: Պաշտոնյաների հեռանալուց հետո են զոհվածների հայրերն ու մայրերը, կանայք ու երեխաները այցելել իրենց հարազատների շիրիմներին:
    21:30
    09.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Կյանքը՝ Փաշինյանի իշխանությունից հետո. Դիմադրության շարժման ճանապարհային քարտեզը
    Երթից առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Դիմադրության շարժման կազմակերպիչները քաղաքական օրակարգն են ներկայացրել: «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը մանրամասն ներկայացրել է իրենց ծրագրերը՝ այդպիսով պատասխանելով բազմաթիվ քաղաքացիների այն հարցին, թե որն է լինելու ընդդիմության անելիքը իշխանափոխությունից հետո: Ըստ Սաղաթելյանի՝ ձևավորվելու է համազգային կառավարություն՝ կազմված 250 պրոֆեսիոնալներից:
    21:15
    09.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչպիսի՞ Հայաստան. Իշխան Սաղաթելյանը հրապարակեց ընդդիմության ծրագիրը
    Իշխան Սաղաթելյանի ելույթը` համազգային հանրահավաքի ժամանակ. Սիրելի՛ հայրենակիցներ Արցախը, Հայաստանի անկախությունը վտանգված են։ Ապազգային, ապիկար իշխանության պատճառով։ Այս վիճակը պարտավոր ենք շտկել։ Հնարավո՞ր է, այո՛։ Ինչպե՞ս։ Ելքը անվտանգություն-համերաշխություն-կայունություն-առաջընթաց շղթայով ուժեղ Հայաստանի կերտումն է: Ուժեղ Հայաստան կերտելու համար նախ պետք է հեռացնենք սրանց։ Եվ բերենք մի իշխանություն, որը՝ ● Կապահովի թուրք-ադրբեջանական արտաքին ագրեսիայի զսպումը՝ արդիականացնելով Հայաստանի ու Արցախի միասնական անվտանգության համակարգը: Այն հիմված է ռազմավարական գործընկեր երկրների ներգրավման, Հայոց զինված ուժերի վերակառուցման, նոր որակի միջազգային դիվանագիտության վրա: ● Կվերահաստատի Արցախի ժողովրդի անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի երաշխավոր լինելու՝ Հայաստանի Հանրապետության հանձնառությունը՝ բացառելով Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում և առանց Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապի Արցախի անկլավային վիճակ: Գործուն քայլերը ուղղված են լինելու 1994 թ. ԵԱՀԿ ձեւաչափով եւ նպատակներով բանակցային գործընթացի վերականգնմանը: ● Կբացառի Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անվան տակ միջանցքների տրամադրումը: ● Ադրբեջանի կողմից ուժի կիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքի ներքո չի իրականացնի սահմանազատում և սահմանագծում: ● Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կբացառի որեւէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման եւ ցեղասպանության իրողությունը, ինչպես նաեւ հայության հոգեւոր-մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը։ ● Առաջնահերթ կարեւորություն կտա պարենային անվտանգությանը եւ պետական պահուստի խնդիրներին։ ● Կարևորագույն խնդիր կդիտարկի հայ ռազմագերիների, պատանդառվածների ու պահվող այլ անձանց վերադարձը։ ● Կվարի պրոֆեսիոնալիզմի եւ հստակ չափորոշիչներով կադրային քաղաքականություն՝ ապահովելով կառավարման համակարգային ճգնաժամի հաղթահարումը: Պետության կառավարումից իսպառ բացառվելու են պոպուլիզմը, սուտը, կեղծիքը, անգործությունը, անպատասխանատվությունը, կոռուպցիայի բացահայտ և թաքնված ցանկացած դրսևորում։ Խրախուսվելու է աշխատասիրությունը, պետական և ազգային մտածելակերպը, անհատական և կոլեկտիվ պատասխանատվությունը: Կձևավորվի գործունակ և արդյունավետ պետական կառավարման նոր կառուցվածք: Առաջնահերթ կարգով վերականգնվելու են գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները, վերակառուցվելու է իրավապահ համակարգը՝ դրանք ամբողջությամբ ծառայեցնելով քաղաքացուն: Քաղաքում և գյուղում բնակվող մարդու բարեկեցությունը լինելու է վարվող ոլորտային քաղաքականության, պաշտոնատար անձի գործունեության գնահատման չափանիշ: Տնտեսական աճը ուղղակիորեն պետք է արտացոլվի կենսամակարդակի վրա՝ ապահովելով եկամուտների կայուն աճ։ Մարդկանց վարկային և պարտքային բեռը չպետք է զրկի նրանց արժանապատիվ ապրելու հնարավորությունից: Սիրելի՛ հայրենակիցներ ● Վերականգնելու ենք ներքին համերաշխությունը, հասնելու ենք համահայկական ներուժի մեկտեղմանը՝ վերացնելով խորացող ատելությունը, պառակտվածությունը և անտարբերությունը: Կբացառվեն մեր կյանքում անցյալի եւ ներկայի արատավոր բարքերը՝ երկիրը զերծ պահելով ցնցումներից։ Սիրելի՛ հայրենակիցներ, այս կոնտեքստում ուզում եմ անդրադառնալ մի հարցի՝ այս օրերին հաճախ տրվող․ շատ է խոսվում՝ հանրահավաքի վայրում հայտնվում են մարդիկ, որոնք անընդունելի են և ․․․․․․․օդիոզ, նախկինում պաշտոն զբաղեցրած։ ● Սփյուռքի, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու և ազգային մյուս կառույցների անմիջական ներգրավմամբ կձևավորեն ներքին ու արտաքին մարտահրավերները դիմագրավելու համահայկական հստակ օրակարգեր։ Այդպիսի իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ է. ● Ազգային համաձայնության/ժամանակավոր կառավարություն: Սա նշանակում է՝ դերակատար քաղաքական ուժերը ստանձնում են հավաքական պատասխանատվություն՝ ձևավորելով պետության կառավարման յուրահատուկ «ազգային հավաքական», որը կբացառի մեկ անձի ներքո իշխանության կենտրոնացումը: ● Սրանց հեռացնելուց հետո կհրապարակենք այն 250 բարձրակարգ մասնագետների անունները, որոնք առաջիկա տարիներին կլինեն մեր կառավարման համակարգի ու պետական ապարատի հենասյունը։ Նրանցից չի պահանջվելու ո՛չ կուսակցականություն, ո՛չ հավատարմություն ինչ-ոչ մեկի անձի, ո՛չ ղազագիր։ Նրանք ուսապարկի կարգավիճակ չեն ունենալու, այդ մարդիկ ունակ էլ չեն այդպիսի վարքագծի։ Նրանցից շատ-շատերին դուք ճանաչում եք, նրանք մեր մեջ են։ Նրանք արդեն 4 տարի ու այսօր էլ պայքարում են հանուն մեր երկրի ազատության, հանուն ամուր պետականության, հանուն Արցախի, հանուն հզորացման ու թուրքին մեր երկրից քշելու։ Նրանք գրեթե բոլորն այստեղ են, պայքարի թոհուբոհում, հրապարակում, փողոցներում կամ ազատ մամուլի եթերում։ Նրանք իսկական հայրենասերներ են, Պրոֆեսիոնալներ, որոնց գործունեությամբ կարող է հպարտանալ ցանկացած պետական համակարգ ցանկացած երկրում։ ● Բացառել կարեւորագույն հարցերի վերաբերյալ վարչապետի միանձնյա որոշումների կայացումը։ Վարչապետը պաշտպանության և անվտանգության հարցերով կարող է որոշումներ գործադրել միայն անվտանգության խորհրդի հետ միաձայնությամբ։ Վարչապետի գերլիազորությունները սահմանափակվելու են, ներդրվելու են իրական պառլամենտական կառավարման մեխանիզմներ։ Ընդունվելու է նոր օրենք անվտանգության խորհրդի և կառավարության կառուցվածքի ու գործունեության վերաբերյալ։ ● Պետք է արագ ձևավորել զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմ, ուժեղացնել դիվանագիտական կորպուսը՝ համակարգ վերադարձնելով պրոֆեսիոնալ կադրերին, նվազագույնի հասցնելով քաղաքական նշանակումները։ Ժամանակավոր կառավարությունը 1․Անմիջապես կձևավորվի քաղաքական ու մասնագիտական իմաստով բարձրակարգ բանակցային խումբ, որը ոչ թե վախի, պարտվողականության ու թրքամետության դիրքերից, այլ բացառապես մեր ազգային-պետական շահերից ելնելով կբանակցի Ադրբեջանի, հարկ եղած դեպքում՝ նաև Թուրքիայի հետ։ Կբանակցի հստակ ու լավ մշակված հայեցակարգով։ Խումբ, որը երբեք ոչ մի ազգային հարցի նշաձող չի իջեցնի։ Նշեմ նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների դերի նվազեցումն անթույլատրելի է։ 2․Հետևողական քայլերով մենք կվերացնենք ատելության մթնոլորտը երկրում, մարդիկ այլևս չեն հետապնդվի իրենց քաղաքական հայացքների համար, իսկ օրենքը հավասար է լինելու բոլորի համար՝ անկախ կարգավիճակից։ ● Հայաստանը կրկին դառնալու է ներդրումների համար գրավիչ երկիր, իսկ Երևանը կրկին դառնալու է համայն հայության մայրաքաղաքը։ ● Իրավիճակի կայունացումից հետո (ենթադրաբար 1-1.5 տարի հետո) կազմակերպվելու են ազատ, արդար, մրցակցային արտահերթ ընտրություններ։ Ինչպե՞ս հասնել դրան։ Ազգակործան վարչախմբին իշխանությունից զրկելը ենթադրում է երկու փուլ՝ երկիշխանության առաջացում եւ գործող իշխանությունների հեռացում։ Երկիշխանությունն արդեն կայանում է, որի դրսեւորումներն են՝ 1․ձեւավորվել է լայն համախմբում՝ հանրային տարբեր շերտերի ու շրջանակների աջակցությամբ։ Այս հրապարակը դարձել է գործոն։ 2. թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին աշխարհի համար փաստվել է, որ Նիկոլը երկիրը նոր զիջումների տանելու համար լեգիտիմ մանդատ չունի, 3. հանրային ճնշմամբ իշխանությունները ստիպված արդեն փորձում են քողարկել իրենց հայրենադավ ծրագրերը, 4. իշխանության միակ հենարանը մնացել է ոստիկական բիրտ ուժը, 5. երկրում քաղաքական ճգնաժամ է։ 2021թ. ընտրությունները, որ մի հարց չեն լուծել։ Հստակ կարող ենք արձանագրել, որ իշխանությունների հեռացման համար անհրաժեշտ բոլոր պայմաններն առկա են՝ Իշխանությունն անկարող է կասեցնել ժողովրդային շարժումը․ Ըստ այդմ՝ մեր առաջիկա խնդիրներն են՝ 1․ Ի ցույց դնել, որ փաստացի իշխանությունը հրապարակներում է։ 2․ Ի ցույց դնել, որ իշխանությունն անկարող է ժողովրդի ցասումի առջև։ Այլ խոսքով՝ ժողովուրդը պետք է դառնա իրողության լիարժեք տերը, թելադրի իր կամքը՝ փակելով ու բացելով ինչ ուզի և երբ ուզի։ Սա վերջնականապես ակնհայտ կդարձնի Նիկոլի փաստացի իշխանազրկումը, որից հետո Նիկոլի հրաժարականը կդառնա անխուսափելի։ Ի՞նչ է պետք դրա համար։ Ընդամենը մի բան, սիրելի՛ հայրենակիցներ, մեծացնել անհնազանդության ակցիաների ծավալները, մասնակիցների քանակը և դառնալ իրադրության տերը․ սա է առաւջիկա օրերին մեր առջև դրված խնդիրը։ Ես այստեղից դիմում եմ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի քաղաքական ուժերին, հասարակական ուժերին, սոցիալական բոլոր շերտերին, մասնագիտական շրջանակներին, կարող անհատներին, հոգևոր-մշակութային-կրթական, բիզնեսի, Այ Թի, ռազմական գործիչներին, բոլորին՝ Հայաստանն ամենքինս է։ Կանգնենք կողք կողքի։ Մենք կարող ենք լուծել ցանկացած խնդիր։ Այստեղ կուսակցական պայքար չկա, արտոնյալ խմբեր ու անհատներ չկան, այստեղ համաժողովրդական ընդվզում է՝ հանուն յուրաքանչուրիս արժանապատվության, հանուն ազգային ինքնության, հանուր արդար, ուժեղ , համերաշխ պետության, հանուն Արցախի, Հայաստանի։ Վստահե՛ք, մասնակցե՛ք, մենք հաղթելու ենք։
    20:17
    09.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Ուժ տվող ձեռագրեր. զինվորը գտել է իրեն նամակ գրողներին
    Արցախում պատերազմական 44 օրերին մեր զինվորներին ոգևորում էին նամակները, որոնք տղաներն ստանում էին Երևանից, Աշտարակից, Էջմիածնից, Ստեփանակերտից: Ռեպորտաժի հերոսը՝ Նարեկը, պատմում է, որ կռվի օրերին խոստացել էր՝ եթե վերադառնա, փորձելու է գտնել իրեն ուժ տված ջերմագին նամակների հեղինակ երեխաներին: Պատերազմի մասնակցին նամակները Գևորգ Չաուշի դպրոց են տարել:
    20:00
    09.05.22
    Ավելին
  • Իրավական
    Խուզարկություններ՝ ՀՅԴ Արմավիրի գրասենյակում. «Դիմադրության շարժումը» կանգնեցնելու հրաման կա՞
    Ընդդիմության հանրահավաքների ֆոնին՝ Հայ հեղափոխական դաշնակցության գրասենյակները, ՀՅԴ անդամների տները խուզարկելով՝ իշխանությունը, ըստ «Հայաստան» դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանի, նպատակ ունի թուլացնել Դիմադրության շարժումը: Նա նկատում է, որ նախ կեղծ տեղեկություն տարածվեց, թե մարդկանց փող են տալիս, որ մասնակցեն հանրահավաքներին, հետո Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, թե ընտրակաշառքն ապացուցող ցուցակ է գտել ՀՅԴ Արմավիրի գրասենյակում: Ըստ Մինասյանի՝ հրապարակված ցանկում որևէ նշում չկա, որ այն կապ ունի ընտրակաշառքի հետ:
    18:45
    09.05.22
    Ավելին