Լրահոս

2022-05-12
  • Հասարակական
    Նոր նախաձեռնություն ՏՏ ոլորտի մասնագետներից
    ՏՏ ոլորտի մասնագետները երեկ, ֆրանսիայի հրապարակում, միտինգի ժամանակ հանդես են եկել հետաքրքիր նախաձեռնությամբ : Նախաձեռնության հեղինակները առաջարկում են հստակ ժամերի, հստակ մշակված գործողությունների միջոցով Facebook հարթակում տարածել ձեր տեսակետը հնարավորինս շատ և հնարավորինս լավ գործիքակազմով։ Այս պահին նախաձեռնության հեղինակները ընտրել են Facebook-ում #Live անելու տարբերակը։ Live-երը պետք է արվեն հստակ ժամերի և նույն հեշթեգերով՝#LiveAra #haymna #StayArmenia։ Նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Live-ը ամենահարմարն է տարածման տեսանկյունից։Նախաձեռնության հիմնական նպատակը ոչ թե ներկայիս քաղաքական ռեժիմն ընդունող մարդկանց կարծիքի փոփոխությունն է, այլ այն, որ Փաշինյանին ու նրա խաղաղության օրակարգին դեմ, բայց դրա մասին բարձրաձայն չարտահայտվողները տեսնեն, որ իրենք մենակ չեն և այդ տեսակետը սկսում է դոմինանտել։ Նախաձեռնությանը միանալու համար պետք է միանալ https://www.facebook.com/livearaarmenia էջին, կամ Telegram-ի էջին՝ https://t.me/liveara
    11:34
    12.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Կարմիր բերետավորներից մի քանի հոգի ազատման դիմում է գրել՝ չցանկանալով կատարել անօրինական հրամանները․ Հայկ Մամիջանյան
    Ըստ իմ տեղեկությունների Ոստիկանության «կարմիր բերետավորներից» մի քանի հոգի ազատման դիմում է գրել՝ չցանկանալով կատարել անօրինական հրամանները: Դիմումները տևական ժամանակ է չեն մակագրվում ու փորձում են ամեն կերպ համոզել/ճնշել այդ տղերքին: Ողջունում եմ մեր հայրենակիցների խիզախ քայլը և պատրաստ եմ ապահովել տղերքի իրավական, տեղեկատվական և ցանկացած այլ տեսակի պաշտպանությունը:
    11:28
    12.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Նիկոլը 2018թ. մայիսի 12-ին, որպես վարչապետ, առաջին անգամ մտավ ՊՆ, այսօր բանակը արնահոսող վերք է դարձել. Զաքարյան
    Բացվում է մայիսի 12-ի առավոտը: Բացվում է հույսով, որ Հայաստանը կրկին վերագտնելու է զարգացման իր հաստատուն ուղին: 28 տարի առաջ, 1994 թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտավ կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրվել էր Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Դա հաղթական պատերազմի ազդարարն էր: Հայաստանը դարձավ գործոն, հայը` հաղթող: Հայկական ուժերի վերահսկողության տակ անցան Արաքսի հովիտը, Քարվաճառը, Մուղանի դաշտավայրի մի հատվածը: 26 տարի Հայաստանն անվտանգության ամուր միջավայր ուներ, որը թելադրող հանգամանք էր տարածաշրջանային հարցերում: 26 տարի Հայաստանը միջազգային քաղաքական օրակարգի ինքնուրույն մաս էր` իր կենսական շահերով հանդերձ: Իշխանությունը զավթած Նիկոլը, 2018թ. մայիսի 12-ին,որպես վարչապետ, առաջին անգամ մտավ ՀՀ ՊՆ վարչական համալիր: Այսօր բանակը արնահոսող վերք է դարձել: 2021թ. մայիսի 12-ին ադրբեջանական ստորաբաժանումները, Սև լճի կողմից մտան Հայաստանի ինքնիշխան տարածք և առ այսօր օկուպացրած պահում են շուրջ 45 ք. կմ-ը: 2022թ. մայիսի 12-ին Հայաստանի ու Արցախի գոյության համաժողովրդական պայքարի 12-րդ օրն է: Նիկոլը և իր խունտան որպես «իշխանություն», դեռևս շարունակում են մնալ Արցախի և Հայաստանի սպառնալիքներից մեկը: Քանի դեռ այդ սպառնալիքը չի հեռացվել, մնացյալ արտաքին սպառնալիքները չեզոքացնել հնարավոր չի լինելու:
    11:24
    12.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Նկատվում է ագրեսիայի և չարության ուժեղացում․ Վահե Հովհաննիսյան
    Քաղաքական լարվածությանը զուգահեռ` երկրում մեծանում է չարությունը։ Սրանք լրիվ տարբեր բաներ են։ Սա ծայրահեղ վտանգավոր պրոցես է։ Այնքան վտանգավոր, որ եթե պահը բաց թողեցինք, ուշացրեցինք դրա դեմն առնելը, ապա հետո ողբերգություն կարող է լինել, գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:։ «Նկատվում է ագրեսիայի և չարության ուժեղացում։ Գործնականում իշխանության ներկայացուցիչները, ՔՊ-ականները այլևս չեն լինում հանրային վայրերում, և մենք գործ ունենք «ընդհատակի իշխանություն» անոմալ երևույթի հետ։ Նրանց հատուկենտ հրապարակային ելույթներում նկատվում է անորոշությունից ծնված անմիտ ագրեսիա, ինչն էլ ավելի է լարում մթնոլորտը։ Իրավապահներով չարության աճի դեմը հնարավոր չի լինելու առնել։ Հայաստանը ներքին, քաղաքացիական արյան չտանելու համար անհրաժեշտ է բոլոր կողմերի գիտակից մարդկանց համագործակցությունը։ Թեկուզ` միայն այս հարցի շուրջ։ Ներհասարակական, ներհանրային լարվածության աղբյուրը պատմական աղետի մասշտաբներն են, հազարավոր զոհերի փաստը, ահռելի անորոշությունները և անձնապես Նիկոլ Փաշինյանը։ Եթե այլ պատճառներ հորինենք, ապա կոպիտ սխալվելու ենք։ Այսօրվա վտանգավոր չարությունը Նիկոլի 4 տարվա գործունեության արդյունքն է։ Բոլորին վիրավորելու, վարկաբեկելու, ահաբեկելու 4 տարին անհետևանք չեն անցել։ Նրա ամեն զարհուրելի ձևակերպմանը, նախադասությանը և քայլին իր թիմը, ծափահարելու փոխարեն, ժամանակին պետք է թիմային ուժ գտներ ու սաստեր։ Այսօր արդեն առանց հրաժարականի հնարավոր չէ պատկերացնել լարվածության թուլացում։ Շեշտում եմ. իրավապահներով և քրեական գործերով ներքին լարվածությունը և մեծացող չարությունը հնարավոր չի լինելու զսպել։ Քաղաքական լուծումներ են պետք։ Չարության և ագրեսիայի կասեցման համար անհրաժեշտ են այլ լուծումներ։ Մեր խնդիրը պետության հանդարտեցումն է, նոր, սոլիդ, աշխատունակ իշխանությունը, և ոչ երբեք՝ ներքին թշնամանքը։ Ցանկացած թիմ, ցանկացած շրջանակ, անհատ, որը ներքին չարության վտանգը հասկանում է, պետք է ուժ գտնի` համագործակցության, և ունենա հստակ գիտակցություն, որ նման պրոցես թույլ տալ չի կարելի։ Հայաստանը չպետք է մտնի ներքին արյան և ներքին թույնի դժոխքը։
    11:18
    12.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիդերլանդներում Փաշինյանի ելույթին
    Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Նիդեռլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ հայտարարելով, որ ««անհիմն մեղադրանքները» (չակերտները՝ Tert.am) կասկածի տակ են դնում այս երկրի խաղաղության ձգտումը»: Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան.«Նիդեռլանդների Քլինգենդայլ միջազգային հարաբերությունների ինստիտուտում ելույթի ժամանակ Ադրբեջանի հասցեին հնչեցված «անհիմն մեղադրանքները» (չակերտները՝ Tert.am), այդ թվում՝ հումանիտար հարցերում, վկայում են այն մասին, որ Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը հեռու է անկեղծությունից՝ հարաբերությունների կարգավորման հարցում... Եռակողմ հռչակագրի ստորագրումից մինչ օրս ականների պայթյունից զոհվել է 219 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Ցավոք, մեր քաղաքացիները պարբերաբար զոհվում են ականներից, նաև այն բանից հետո, երբ հայկական կողմը տրամադրեց քարտեզներ, երկու պետությունների ղեկավարների բրյուսելյան հանդիպումից հետո... Նման պայմաններում Հայաստանի վարչապետի մեղադրանքները, թե Ադրբեջանը մարդասիրական քայլեր չի ձեռնարկում, հայազգի կալանավորված անձանց չի վերադարձնում, «անտեղի ու անհիմն են» (չակերտները՝ Tert.am)... Սակայն այն փաստը, որ Հայաստանի վարչապետը շարունակում է «անհիմն մեղադրանքներ» (չակերտները՝ Tert.am) հնչեցնել Ադրբեջանի հասցեին, լրջորեն կասկածի տակ է դնում այս երկրի՝ հանուն խաղաղության գործելու ցանկությունը»,- ասված է հայտարարության մեջ։
    11:12
    12.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Արցախի նախագահը բարձր է գնահատում պարոն Կարապետյանի ունեցած վաստակը, սակայն բոլորն օրենքի առջև հավասար են․ նախագահի խոսնակը՝ Օգանովսկու ձերբակալության մասին
    Մայիսի 10-ին ժամը 19:00-ի սահմաններում Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան, տեղեկացրել էր Արցախի դատախազությունը։ Դատախազությունից հայտնում են, որ ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է Արցախի Հանրապետության քաղաքացի Ս.Կ.-ն: «Արցախպրես»-ը դիմել է ԱՀ Նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին, ով, մասնավորապես, ասել է. «Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում մայիսի 10-ին հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է Արցախի հերոս Սամվել Կարապետյանը: Գործը գտնվում է իրավապահ մարմինների լիազորությունների տիրույթում: Չնայած այն հանգամանքին, որ Արցախի նախագահը անցած ժամերի ընթացքում Սամվել Կարապետյանին աջակցող դիմումներ է ստացել և ինքն էլ բարձր է գնահատում Հայրենիքի պաշտպանության գործում պարոն Կարապետյանի ունեցած վաստակը, սակայն իրավասու չէ որևէ կերպ միջամտել իրավապահների աշխատանքին: Արցախի Հանրապետությունում բոլորն օրենքի առջև հավասար են, և այս առումով Նախագահը բազմիցս հայտարարել է, որ Արցախում արտոնյալներ չպետք է լինեն»,- ասել է Լ. Ավանեսյանը:
    11:09
    12.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության 4 անդամներ անազատության մեջ են
    ՀՅԴ ՀԵՄ-ի 4 անդամներ անազատության մեջ են Հերթական շինծու քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամներ Արսեն Մարտոյանը, Գոռ Սարգսյանը, Տարոն Մանուկյանը և Գոռ Մաթևոսյանը։ Իշխանությունները ևս մեկ հուսահատ քայլ են կատարում՝ «Դիմադրություն» շարժման մասնակիցների նկատմամբ ճնշում գործադրելու ուղղությամբ, փորձում են վախեցնել նրանց՝ ազատությունից զրկելու միջոցով։ Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ նման միջոցներով անհնար է ճնշել կամ կասեցնել Հայաստանի թրքացման դեմ մղվող պայքարը։ Ազատությունից զրկված յուրաքանչյուր երիտասարդի փոխարեն հրապարակ են դուրս գալու տասնյակ այլ քաղաքացիներ, որոնք տեր են իրենց հայրենիքին։ Շարժման հաղթական ավարտն այլևս անխուսափելի է։
    11:04
    12.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. 33-ամյա վարորդը գլորվել է ձորակը, վարորդը տեղում մահացել է
    Երեկ՝ մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 33-ամյա Ա. Խաչիկյանը իր վարած ԳԱԶ 69 մակնիշի ավտոմեքենայով Ախթալա-Շամլուխ անտառամիջյան ճանապարհի 3-րդ կմ-ին կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, վթարի ենթարկվել և շուրջ 30 մետր գլորվել ձորակը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/12/1213283/
    10:54
    12.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Խոշոր ավտովթար Երևանում. 25-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը
    ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 10-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Այդ օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Ֆելիքս Մկրտումյանը իր վարած Mercedes մակնիշի 50 MF 007 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ ժողովրդին հայտնի Մալաթիայի «Սիթի»-ի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:
    10:48
    12.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այն մարդիկ, որոնք հայտարարում են, թե մեր պայքարն աթոռակռիվ է, ոչինչ չեն հասկանում պետական կառավարումից. Արսեն Բաբայան
    Այն մարդիկ, որոնք հայտարարում են, թե մեր պայքարն աթոռակռիվ է, պարզապես ոչինչ չեն հասկանում պետական կառավարումից: Իշխանության անմեղսունակները, որ ոչինչ չեն հասկանում, դրանում վաղուց ենք համոզվել: Դուք պարզապես չեք պատկերացնում, թե ինչ տաժանակիր աշխատանք է սպասվում հաջորդ իշխանությանը, հատկապես գործադիր համակարգում: Դուք պարզապես չեք պատկերացնում, թե որքան ծանր է լինելու կործանված պետական համակարգի վերակառուցումը: Սրան զուգահեռ պետք է հիշենք, որ աշխատավարձը պետական համակարգում հաստատ ամենաբարձրը չէ: Իսկ ապօրինի պարգևավճարները և այլ հավելավճարները պետք է արմատախիլ արվեն: Հաջորդ իշխանությանը չեմ նախանձում...
    10:43
    12.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բլինքենն Ալիևի հետ քննարկել է հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը
    Բլինքենն Ալիևի հետ քննարկել է հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը
    10:38
    12.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սերժը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան․ Էդուարդ Շարմազանով
    1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտավ հայկական կողմերի կողմից պարտադրված զինադադարը: Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարները կնքեցին զինադադարի պայմանագիր: Հայկական կողմերի վճռականությունն ու միասնականությունը ստիպեցին Ադրբեջանին աղերսել զինադադար: Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է «ուժն է ծնում իրավունքը» նժդեհյան իմաստության ճշմարտացիությունը: Լինենք ուժեղ, էլի ուժեղ և միշտ ուժեղ:
    10:34
    12.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանությունը իրավապահ համակարգը օգտագործում է սեփական իշխանությունը երկարեցնելու համար․ Աբրահամյան
    Շիշը մարդկանց վրա նետող, լրագրողների մասնագիտական գործունեությունը կոպիտ խախտող, բերման ենթարկվողի վրա թքող, առհասարակ, քաղաքացիներին խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնողների նկատմամբ անմարդկային վերաբերմունք դրսևորող ոստիկանների վերաբերյալ պատկան մարմինները չեն շտապում որոշումներ կամ գնահատականներ հնչեցնել։ Ողջ իրավապահ համակարգը սադրիչներ ներմուծելու և բախումներ հրահրելու վրա է։ Մենք էլ մտածում էինք, թե ընդդիմության ակտիվ գործողությունների մեկնարկից առաջ, տարբեր ուժային կառույցներ ի՞նչ սադրանքների կամ բախումների վտանգի մասին էին խոսում։ Հիմա արդեն պարզ է. իշխանությունը որպես մահակ օգտագործում է իրավապահ համակարգին՝ ամեն գնով քաղաքացիների պայքարը կասեցնելու և սեփական իշխանությունը երկարացնելու համար։ Ընդ որում, կրկնում եմ՝ այս ճանապարհին, իշխանությունը գործադրվող այլանդակ միջոցներում սահմանափակում չի դրել։
    10:30
    12.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    6 օր առաջ Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել են
    Մայիսի 12-ին, ժամը 05:41-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը ժամը 07:57-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են։ *** Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։
    10:27
    12.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարդենիսում «ՎԱԶ 2107»-ը բախվել է պատին. վարորդը, որն արգելափակվել է ներսում, մահացել է
    Մայիսի 12-ին, ժամը 02։02-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի սկզբնամասում «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1966 թ.) բախվել է ավտոտեխսպասարկման կայանի պատին․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում․ ուղևոր Ֆ․ Պ․-ն (ծնված 1966 թ․) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենայից դուրս բերել վարորդին․ շտապօգնության աշխատակիցը գրանցել է վերջինիս մահը:
    10:20
    12.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սրճարանում նստած Հովիկ Աղազարյանը, տեսնելով ընդդիմության կողքով անցնող երթը, հայհոյել է
    «Փաստ» թերթը գրում է. «Ինչպես երևում է՝ քպական պատգամավորները գնալով ավելի ու ավելի մեծ խնդիրներ ունեն, այսպես ասած, «մարդամեջ» դուրս գալու, որովհետև պարբերաբար հայտնվում են տհաճ վիճակներում: Օրերս ԶԼՄ-ներով տեղեկություն տարածվեց, որ Երևանի սրճարաններից մեկում միջադեպ է տեղի ունեցել քպական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ: Նշվում էր, որ եղել է նույնիսկ քաշքշուկ: «Փաստ» թերթն այս միջադեպի հետ կապված նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մեր աղբյուրները հայտնում են, որ սրճարանում նստած Հովիկ Աղազարյանը, տեսնելով ընդդիմության՝ կողքով անցնող երթը, հայհոյել է, ինչին արձագանքել են հենց սրճարանում նստած քաղաքացիները, որոնք բառիս բուն իմաստով Աղազարյանի «պորտը տեղն են դրել»: Արդյունքում պատգամավորն այնպիսի վիճակում է հայտնվել, որ պարզապես ճողոպրել է սրճարանից: Կան տեղեկություններ, որ առանձին միջադեպեր այլ պատգամավորների հետ ևս եղել են, սակայն իշխանություններն ամեն ինչ անում են, որ այսպիսի դեպքերը հանրային մեծ հնչեղություն չստանան ու թիմակիցների շրջանում առկա վախերը չխորանան: Սակայն, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, միևնույնն է, քպականների մեծ մասը ծայրահեղ զգուշավորություն է ցուցաբերում՝ հանրության պարսավանքին դեմ առ դեմ «չծանոթանալու» համար»։
    10:13
    12.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Միջազգային կառույցներին են ներկայացվել մարդու իրավունքների խախտումների, ոտնահարումների դեպքերը
    «Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմությունը միջազգային կառույցների հետ աշխատող խումբ է ստեղծել՝ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ղեկավարությամբ։ Միջազգային կառույցներին են ներկայացրել մարդու իրավունքների խախտումների, ոտնահարումների դեպքերը՝ կոչ անելով գնահատականներ հնչեցնել։ Խմբում են պատգամավորներ Աննա Մկրտչյանը, Էլինար Վարդանյանը, Արթուր Ղազինյանն ու Արթուր Խաչատրյանը։ Սակայն նրանք ի սկզբանե դեմ են եղել գործընթացին, քանի այդ կառույցներին համարում են Փաշինյանի հովանավորը։ Գրագրությունն իրականացնում է հիմնականում Թովմասյանը։ Նամակներ են ուղարկվել ոչ միայն արեւմտյան կառույցներին, այլեւ՝ ռուսներին։ Արեւմտյան կառույցներն իրենց պահում են այնպես, ինչպես 44-օրյայի ժամանակ՝ հավասարության նշան դնելով իշխանության եւ ցուցարարների միջեւ։ Իսկ ռուսները տեղեկացրել են, թե հետեւում են իրադարձություններին։ Արթուր Ղազինյանն ասաց․ «Տեղեկացնում ենք իշխանությունների թույլ տված ապօրինությունների, խաղաղ ակցիաների դեմ ոստիկանության բիրտ ուժի կիրառման, մարդու իրավունքներին առնչվող բազմաթիվ խախտումների մասին․․․ Իհարկե, աշխարհաքաղաքական շահերը կարեւոր են, բայց դժվար կլինի այդ կառույցներին բացահայտ արհամարհել իրենց իսկ հռչակած արժեքներն ու սկզբունքները»։
    10:00
    12.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Նիդերլանդները կշարունակի պայքարել, որ հայ գերիները ապահով վերադառնան հայրենիք. Մարկ Ռութե
    Նիդերլանդների Թագավորության վարչապետ Մարկ Ռութեն վստահեցնում է, որ Նիդերլանդները կշարունակի պայքարել այն ուղղությամբ, որ հայ գերիներն Ադրբեջանից ապահով վերադառնան հայրենիք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռութեն այս մասին ասաց Նիդերլանդներում ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում: «2020-ի աղետալի պատերազմը բոլորիս համար պարզ դարձրեց, որ վերջնական խաղաղությունը շատ կարևոր է: Դրա համար էլ այդքան ուրախ ենք, որ Հայաստանի վարչապետ կողմից ինտենսիվ երկխոսություն է տեղի ունենում Ադրբեջանի հետ»,-ասաց նա՝ նկատելով, որ դրանք շատ դժվար զրույցներ են: Վարչապետը կարծիք հայտնեց, որ տևական խաղաղությունն իրագործելի է, և Հայաստանն ու Ադրբեջանը միայն այդ տևական խաղաղության պայմաններում կարող են տարածաշրջանում ապրել: Նա նշեց, որ Ուկրաինայի պատերազմը ևս իր ազդեցությունն ունի Մինսկի խմբի 3 համանախագահների վրա: Նա խոսեց նաև ԵՄ-ի ակտիվության մասին, ԵԽ նախագահ Շառել Միշելի դերակատարության մասին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առումով: Նիդերլանդների վարչապետը բռնությանը վերջ տալու, լարվածությունը թուլացնելու և կոնֆլիկտը խաղաղության սեղանի շուրջ լուծելու կոչ արեց: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից պահվող գերիների վերաբերյալ հարցին՝ Նիդերլանդների վարչապետն ասաց. «Նիդերլանդները կշարունակի պայքարել այդ ուղղությամբ, որ այդ գերիները կարողանան ապահով կերպով վերադառնալ իրենց հայրենիք»:
    09:45
    12.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանական «գեստապոն» ու «տուրիստը». քպականները դժգոհ են միմյանցից
    «Փաստ» օրաթերթը գրում է Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունում ծայրահեղ լարված ու անառողջ մթնոլորտ է, պատգամավորների մեծ մասը շատ նեղված է այս վիճակից, նեղ շրջանակներում դժգոհություններ են հնչում, թե «էլ դիմանալ չի լինում, փողոց դուրս գալ չի լինում, շատ թաթախվեցինք, դեռ այս երկրում պետք է ապրենք»: Դժգոհությունների ու լարվածության բավականին առիթ կա նաև սեփական թիմակիցներից: Մասնավորաբար, Վահագ Ալեքսանյանը խմբակցության պատգամավորների կողմից նոր մականուն է ստացել «գեստապոյական» որակմամբ՝ նրա համար, որ Փաշինյանի մոտ շարունակաբար «բոչկա է գլորում» այն պատգամավորների վրա, որոնք ընդդիմության, «նախկինների» մասին գրառումներ կատարելու առումով պասիվ են կամ ընդհանրապես «չկան»: Դժգոհություն կա նաև խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանից, որ նա պաշտոնական հնարավոր բոլոր պատվիրակությունների կազմում ընդգրկվում է և բյուջեի հաշվին շրջագայում: Նա էլ է թիմակիցների կողմից մականուն ստացել՝ «տուրիստ»: Մի խոսքով, իշխանության ճամբարում արշալույսներն ամենևին էլ խաղաղ չեն, ինչպես փորձում են ներկայացնել հանրությանը:
    09:30
    12.05.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով «Փաստ» Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունում ծայրահեղ լարված ու անառողջ մթնոլորտ է, պատգամավորների մեծ մասը շատ նեղված է այս վիճակից: «Հրապարակ» Ընդդիմությունը միջազգային կառույցների հետ աշխատող խումբ է ստեղծել: «Ժողովուրդ» Քննչական կոմիտեն եւ Գլխավոր դատախազությունը լուրջ վեճ են ունեցել: «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը փաստացի յուրաքանչյուր վարորդի ընտանեկան բյուջեի մեջ «փայ է մտնում: «Փաստ» Սրճարանում նստած Հովիկ Աղազարյանը, տեսնելով ընդդիմության՝ կողքով անցնող երթը, հայհոյել է, ինչին արձագանքել են հենց սրճարանում նստած քաղաքացիները, որոնք բառիս բուն իմաստով Աղազարյանի «պորտը տեղն են դրել» և նա ճողոպրել է սրճարանից: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Լիանա Դոյդոյանի հետ:
    09:15
    12.05.22
    Ավելին