Լրահոս
Քաղաքական
17:53
11.05.22
601

Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ լարված իրավիճակ է

Դիմադրության երթի մեծաթիվ մասնակիցները այս պահին շրջափակել են քաղաքապետարանի բոլոր մուտքերը։ Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ լարված իրավիճակ է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Իշխան Սաղաթելյանը նշել էր, որ պետք է շրջափակել քաղաքապետարանի բոլոր 4 մուտքերը։ 

Ոստիկանության մեծաթիվ ուժեր, կարմիրբերետավորներ, փորձել են երթի մասնակիցներին թույլ չտալ շրջափակել մուտքերը։ Սկսվել է հրմշտոց ու քաշքշուկ։

Պայքարի դուրս եկած քաղաքացիները դեռ շարունակում են մնալ քաղաքապետարանի մոտ։

Երթի մասնակիցները վանկարկում են՝ «Նիկոլ, դավաճան, հեռացիր», «Առանց Նիկոլ՝ Հայաստան», «Առանց թուրքի՝ Հայաստան»։

Իշխան Սաղաթելյանը նշել է, որ քաղաքապետարանը դարձել է ՔՊ-ի դյուքանը, նրա աշխատանքը պետք է պարալիզացնել։