Լրահոս
Հասարակական
18:33
11.05.22
207

Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով  2 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Այսօր մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով  2 քաղաքացի է տեղափոխվել: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Արշակունյաց պողոտայից, որտեղ ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է Mercedes մակնիշի  01 LQ 001  համարանիշի ավտոմեքենա, որի վրա եղել են կրակոցի և արնանման հետքեր: 

Ոստիկանությունն ունի կասկածներ, որ Էրեբունի հիվանդանոց տեղափոխված վիրավորները կապ ունեն նշված ավտոմեքենայի հետ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  վիրավորներն են՝ 36-ամյա Արթուր Ասատրյանն ու 28-ամյա Լևոն Ասլանյանը: