Լրահոս

2022-05-13
  • Քաղաքական
    Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ կլինի. Դիմադրության շարժման հանրահավաքը՝ ժամը 20-ին
    Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները այսօր ժամը 16-ին անհնազանդության երթ կիրականացնեն Ֆրանսիայի հրապարակից: Իսկ երեկոյան ութին տեղի կունենա հավաք: Երեկվա հանրահավաքից հետո Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներից մեկը ծննդյան տարեդարձը նշել է Ֆրանսիայի հրապարակում:
    15:09
    13.05.22
    Ավելին
  • Միջազգային
    ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստ՝ Դուշանբեում
    Դուշանբեում սկսվել է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նեղ կազմով նիստը։ Օրակարգում 9 հարց է ներառված: Երեկ Դուշանբեում հանդիպել էին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները: Մինչ այդ Լավրովը առանձին հանդիպել էր Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ:
    14:54
    13.05.22
    Ավելին
  • «Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման» օրենքում փոփոխություններ. Կառավարության անտեսանելի նիստը
    Կառավարության նիստի ուղիղ հեռաձարկումն այսօր պատկերով է ուղեկցվել միայն առաջին մի քանի րոպեն, հետո պատկերն անհետացել է: Կառավարությունից «Հայլուրին» հայտնել են, որ տեխնիկական խնդիրների պատճառով հնարավոր չի եղել ապահովել պատկերը:
    14:39
    13.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    25-ամյա Տաթևիկ Կարապետյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական
    Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Տաթևիկ Կարապետյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը. Տաթևիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ 2022 թվականի մայիսի 13-ից նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»,- նշված է հրամանագրում: Նշենք, որ Տաթևիկ Կարապետյանը 25 տարեկան է: Մինչ այդ, նա աշխատել է «HSBC» բանկում և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի դուստրն է:
    14:24
    13.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Վարչապետի» գարունը․ Անդրանիկ Թևանյան
    Կեղծ մատնություն, ձերբակալություններ, քաղաքական հետապնդումներ, պատերազմն անցած երեխեքի կալանավորում, էժանագին հակաքարոզչություն, ավտոշարասյան վրաերթ, չդադարող թալան, ոստիկաններով շրջապատված/շրջափակված իշխանություն, ադրբեջանահաճո քացաքականություն, թուրքամետ վարքագիծ, վախով միավորված խմբակ, համատեղ գործած հանցանք, Սակարիասի ուրվականը
    14:17
    13.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ապարանում 9-ամյա տղան վրաերթի է ենթարկվել
    Մայիսի 12-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն՝ հայտնում է Ոստիկանությունը։
    14:05
    13.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 6 քաղաքացի
    Ծիծաղելի եք,պարոնայք։ Դուք պատկերացնո՞ւմ եք, սրանք 2012 թվականի դեպք են հիշել ու պեղել,որն այս պահին չեմ էլ մտաբերում, բայց 2012 թվականին, ըստ իրենց՝ գեյ կամ ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդկանց ակումբի վրա ազգային, պահպանողական հայացքներ ունեցող երիտասարդներն ինչ-որ հարձակում են արել, և ըստ իրենց, ես էլ անձնական երաշխավորություն եմ տվել, որ նրանց խափանման միջոցը փոխեն։ Իմ պատգամավորական գործունեության ընթացքում տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր մարդկանց անձնական երաշխավորություն եմ տվել՝ օգտվելով իմ պատգամավորի լիազորությունից։ Հիմա ի՞նչ, եթե հիմա էլ լինի նման ազգային երիտասարդների խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխել՝ օրենքով սահմանված կարգով կերաշխավորեմ, բա հո չե՞մ ծափահարելու,որ գնան կալանքի: Բայց սրանց կանչելու նպատակը ո՞րն էր, ի՞նչ էր՝ այդպես էլ չհասկացա։ Ռեժիմի տարրական բանսարկությունն է, երեւի հրահանգ է եկել, որ օրը մեկին, մի թղթով կանչեն։ Վաղն էլ կարող է կանչեն ու ասեն՝ 1896 թվականին ինչ-որ բան է եղել՝ դուք տեղյա՞կ եք։ Սա անիմաստ, անհեթեթ ու ծիծաղելի վարքագիծ է։
    13:57
    13.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մի՛ վհատիք, լաոն արդէն արթուն է․ Սիրիայի պատանեկան միությունը իր աջակցությունն է հայտնում «Դիմադրության» շարժմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    ի՛ վհատիք, լաոն արդէն արթուն է»․ Սիրիայի պատանեկան միությունը իր աջակցությունն է հայտնում «Դիմադրության» շարժմանը
    13:47
    13.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    13-ամյա Արային ոստիկանները սպառնացել են․ պատանին մանրամասնում է
    Ոստիկանները սպառնացել են 13-ամյա Արային, որը «Դիմադրության» շարժման երիտասարդների հետ աիկտիվ մասնակցում է խաղաղ անհնազանդության ակցիաներին։ «Ոստիկանները բրդել են, ինձ ցավացրել են և ուժ են կիրառել իմ նկատմամբ։ Այդ ոստիկանը պետք է պատասխանատվության ենթարկվի»,-ասաց պատանի ատիվիստը։
    13:41
    13.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կառավարական տանը հիստերիկ նոպաներ են սկսվել. Ալեքսանդր Կոչուբաև
    Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վերջին օրերի խայտառակ կալանավորումները ապացույցն են այն իրողության, որ կառավարական տանը հիստերիկ նոպաներ են սկսվել: Պետական ռեպրեսիվ ապարատի գործադրմամբ փորձ է արվում սեփական մտածող օրգանը երկար պահել աթոռին, բայց, թե պատմությունը հուշում է, որ սրանք մահամերձի խռխռոցներ են: Հատուկ կուզեմ ասել, որ կառավարական տան պոլի շորի տակ պառկած դատավորները, դատախազները, քննիչները, ոստիկանները և այլ դերակատարները վերահաս իշխանափոխությունից հետո անպայման պետք է պատժվեն, որպեսզի հետագայում բացառվեն այսօրինակ խայտառակությունները: Դատաիրավական համակարգը զրոյացվել է, փոշիացվել է այն ամենը, ինչը կաթիլ-կաթիլ ձեռք էր բերվել: Կալանք տվող մանկլավիկները արժեզրկել են ամբողջ համակարգի նկատմամբ վստահությունը: Այս ամենը ևս մեկ պատճառ է ոտքի ելնելու, թրքաբարո, թրքահպատակ, մանր դիկտատորներին վռնդելու համար»:
    13:36
    13.05.22
    Ավելին
  • Իրավական
    Դիմադրության շարժման 13 մասնակից զրկվել է ազատությունից
    Վերջին մեկ շաբաթում Դիմադրության շարժման մասնակիցներից 13-ը զրկվել են ազատությունից: Նրանցից 9-ը այս պահին կալանավորված են, մյուսները՝ ձերբակալված: Կալանավորվածները դաշնակցական երիտասարդներ են և մեղադրվում են Գյումրիում տարեց մարդկանց ծեծի ենթարկելու համար: Դիմադրության շարժման ներկայացուցիչները պնդում են, որ շարժման մասնակիցների դեմ հարուցված քրեական գործերը շինծու են ու նպատակ ունեն կանգնեցնել հանուն Հայաստանի ու Արցախի սկսված պայքարը:
    13:30
    13.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Աբովյան-Նոր Գեղի ճանապարհին․ կան 3 զոհ և վիրավորներ
    Մայիսի 12-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Աբովյան-Նոր Գեղի ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ: «ԲՄՎ»-ի 31-ամյա վարորդ Վաղարշակ Ադիլխանյանը և ուղևորները՝ 54-ամյա Սամվել Ադիլխանյանը և 30-ամյա Անդրանիկ Ադիլխանյանը, մահացել են, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Աբովյանի քննչական բաժնում բուժօգնություն է ցուցաբերվել նաև «Միցուբիշիի» 58-ամյա վարորդին: Մայիսի 13-ին, ժամը 03.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Միցուբիշիի» 34-ամյա ուղևորը: Կատարվում է նախաքննություն:
    13:22
    13.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ավտոերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները նորից ավտոերթ են արել: Չնայած 2 օր առաջ կազմակերպված ավտոերթի ժամանակ ոստիկանները բերման էին ենթարկել որոշ ցուցարարների, տուգանային հրապարակ տարել մոտ 1 տասնյակ մեքենա, ցուցարարների խոսքով՝ ոստիկանների գործողությունները իրենց հետ չեն պահելու պայքարից: Կոչ են անում իրավապահներին դադարեցնել ագրեսիվ գործողությունները, որովհետև, իրենց բառերով, Արցախն ու Հայաստանը, որի պաշտպանության համար են պայքարում, նաև ոստիկանների հայրենիքն է:
    13:15
    13.05.22
    Ավելին
  • Իրավական
    Մի «քինախնդիր» ոստիկանի պատմություն․ ո՞վ էր խուզարկում Սուրեն Մանուկյանի տունը
    «ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները, ինչպես ասում են, քոռ ու փոշման, գլխիկոր հեռացան ՀՅԴ Հայաստանի Գերագուն մարմնի անդամ Սուրեն Մանուկյանի տնից՝ այդպես էլ չհայտնաբերելով ընտակաշառք բաժանելու մասին փաստաթուղթ, ինչի հետքերով եկել էին խուզարկության։ Զավեշտալին այն է, որ Սուրեն Մանուկյանի տուն խուզարկության էր եկել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի պետ Սարգիս Մելքոնյանը, որը 2021 թ. զբաղեցնելով Իջեւանի ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը՝ բերման էր ենթարկում Տավուշի սահմանների անվտանգության հարցով Երեւան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը փակած քաղաքացիներին, այդ թվում նաեւ Սուրեն Մանուկյանին։ Այդպիսի բան է իշխող ռեժիմին ծառայելը, լավ ծառայես՝ մեկ տարի անց պաշտոնի սրընթաց բարձրացում կունենաս։ Ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում։ Սարգիս Մելքոնյանի եւ նրա նմանների վարքագիծը ևս ապագայում հիշեցնելու են իրեն»:
    13:11
    13.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Էլ ո՞նց պիտի սրանք խաբեն ձեզ, որ խաբելու դեմ իմունիտետ ձևավորվի․ Հովհաննես Իշխանյան
    Ի պաշտպանություն Ավետիք Չալաբյանի և դաշնակցական ընկերների, հիշեցնում եմ նրանց, ովքեր քաղբանտարկյալների մեղքն ապացուցելու վարժություններ են անում։ Հիշեցումս կարող եք օգտագործել դավաճանների ինքնաբուխ փաստաբանների համար։ Էլ ո՞նց պիտի սրանք խաբեն ձեզ, որ խաբելու դեմ իմունիտետ ձևավորվի։ Տեսնես Սամվել Ալեքսանյանի 400 հատանոց ԱՁ-ների պատմությունն ինչու ջրվեց, Հրայր Թովմասյանին իրա երեխաներին ու հորը վերջը ինչի՞ չնստցրին։ 44-օրյա պատերազմն ինչի՞ չհաղթեցինք, եթե 44 օր հաղթում էինք։ Իսկ էն կորոնովիրուսը վերջը Էջմիանեցի կինն էր տարածել, թե՞ Մեղրու մոտ Սահմանադրական դատարանը քանդելու ցույցերը։ Իսկ դատավոր Ալեքսանդր Ազարյանը վերջը պլագիատ էր արել, թե՞ լավագույն դատավորերից ա Հայաստանի, իսկ դատավոր Դավիթ Գրիգորյանը վերջը հանցագործ էր, թե էլի նորմալ դատավոր։ Իսկ գերիները դեռ մի էրկու ամիս էլ կդիմանա՞ն, թե՞ ցմահ էլ ուզեն կդիմանան։ Եվ արդյո՞ք Շուշին դժբախտ դժգույն ա, թե՞ Արցախը Հայաստան ա և վերջ։ էս էրկու օրվա բոլոր խղճի բանտարկյալների անունները, զորկացությունս բոլորին։ 1․Արամայիս Մխիթարյանը 2. Ազատ Մուրադյանը 3. Ալեքսան Ալեքսանյանը 4. Գոռ Սարգսյանը 5. Գոռ Մաթևոսյանը 6. Տարոն Մանուկյանը 7. Արսեն Մարտոյանը 8. Հոսիկ Սարգսյանը 9. Գերասիմ Վարդանյանը 10. Վելիխան Խլղաթյանը 11. Դավիթ Ավագյանը 12. Ավետիք Չալաբյանը 13. Էմմա Սարգսյան
    13:04
    13.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Նրանց ազնիվ պայքարին հակադրվում է սուտն ու սադրանքը, ատելությունն ու մերժումը․ Լիլիթ Գալստյան
    Իմ ընկերներն են, չէ՝ որդիները` Գոռ Սարգսյանը, Գոռ Մաթևոսյանը, Գերասիմ Վարդանյանը, Տարոն Մանուկյանը, Արսեն Մարտոյանը։ 2020-ի սեպտեմբերի քսանութին, երբ նրանք Արամ Մանուկյանի արձանի մոտ, ռազմաճակատ գնալուց առաջ, երդվում էին հանուն Արցախի ու Հայրենիքի, ես հազիվ էի թաքցնում հպարտության արցունքներս ու մի քիչ էլ մեղավոր զգում, որ չեմ կարող նրանց պես զենք վերցնել։ Ամաչում էի ու հպարտանում, որ իմ հնարավոր զավակի տարիքն ունեցող, իրականում ինձ համար զավակի չափ թանկ այդ տղաներն անթարթ հայացքով ու կամքով գնում էին հանուն Հայրենի հողի, հանուն մեր արժանապատվության, հանուն մեզանից յուրաքանչյուրի․․․ Պատերազմի բոլոր օրերին, շնչառությունս պահած, աղոթում էի յուրաքանչյուրի և ամեն մեկի համար։ Նրանք իմ չունեցաճ զավակի չափ թանկ էին ու թանկ են․․․Նրանք նաև ինձ ուժեղ ու անկոտրում լինելու դաս էին տալիս, մենք սովորում ենք նաև նրանցից, ապրում նրանցով․․․ Նրանց ընկերներից շատերը չվերադարձան․ ամբողջ կյանքում ապրելու եմ այդ գույժը լսելու, անանց կորստի ու մեղքի դառը բեռով, նրանց բացակայության երբեք չամոքվող ցավով․ մեր երեխեքն իրենց կյանքը տվեցին մեր Հայրենիքի ու մեր համար, նրանք հավատում էին և նվիրվեցին հավերժական Հայաստանին։ Վերադարձածները պայքարը շարունակեցին, ճակատամարտը չէր ավարտվել․ էլի հանուն Հայրենիքի ու մեր բոլորի արժանապատվության նրանք առաջին գժում էին՝ Տարոնը, Գոռը, Գերասը, Արսենը, մյուս Գոռը։ Ես էլի հպարտ եմ ու էլի մեղավոր։ Իմ թանկ երեխեքն են շարունակ մահակի, վահանի, ոստիկանական անողոք ճզմիչի, ձյան ու փոթորի տակ, գիշեր-ցերեկ․․․իմ ու ձեր փոխարեն, բայց մեր համար․․․ Նրանց կյանքի յուրաքանչյուր օրը կարող էինք ավելի լավը դարձնել, ավելի սիրուն, ազնիվ, բայց մեր տղեքն աննահանջ են։ Նրանք արդեն տեսել են բայրաքթար, էդ աներեևույթ բայրաքթարն հիմա Հայաստանում է, ամենուր է․ նժարին Հայրենիք ունենալն ու չունենալն է։ Նրանց ազնիվ պայքարին հակադրվում է սուտն ու սադրանքը, ատելությունն ու մերժումը, ուրացումը, խարդավանքն ու բռնությունը․ իսկ մեր երեխեքն անկեղծ են, աննահանջ, տաք, նվիրյալ, համոզված․․․Նրանք մեր գենի ու տեսակի, մեր պետականության պահապաններն են․․․ Տղեք ջան, դուք միևնույն է՝ ճիշտ եք, եթե անգամ սադրանքը ձեզ հանել է ափերից․․․ Մեր պայքարն է ճիշտ։ Շուտով կհանդիպենք․․․ Մեռնեմ ձեր/մեր պայքարի ճշմարտությանը․․․
    12:55
    13.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Երիտասարդների անհնազանդության ակցիաները՝ բուհերում
    Առավոտից Երևանում վերսկսվել են Դիմադրության շարժման անհնազանդության ակցիաները: Դասադուլի կոչերով՝ Երևանի պետական համալսարանում շրջել են երիտասարդները, ուսանողներին կոչ արել իրենց օրինակով չգնալ դասի և միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարին:
    12:50
    13.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Դիմադրություն» շարժման մասնակիցները ակցիաներ և ավտոերթեր է իրականացնում
    «Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում տարբեր ուղղություններով անվնազանդության ավտոերթեր են իրականացնում՝ քաղաքացիներին կոչ անելով միանալ պայքարին՝ հանուն Արցախի ու Հայաստանի անվտանգության։ Առավոտյան «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության անդամները երևանյան բուհերում իրազեկման ակցիա են իրականացրել։ Այսօր 16։00–ին Ֆրանսիայի հրապարակում կրկին հրավիրված է հանրահավաք։
    12:46
    13.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այսօրվա իշխանության մեջ գտնվող անձինք իրենց գիտակցական կյանքում երբևէ որևէ արժեք չեն ստեղծել. Բաբայան
    Նկատել եք հաստատ, որ իշխանությունն ու դրա պաշտպանները անդադար խոսում են ինչ-որ լափամանի ու դրանից ինչ-որ մարդկանց զրկվելու մասին։ Ընդդիմադիր գործիչներին էլ փորձում են մեղադրել լափամանի կորուստը վերականգնելու ցանկության մեջ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ «Նախ առաջարկում եմ հասկանալ, թե որն է այդ լափամանը։ Լափաման ասելով նիկոլյան իշխանությունը նկատի ունի պետական միջոցները վատնելու համար հարմարությունը, պատկերավոր ասած՝ այն ափսեն, որից պետք է ուտեն պետական միջոցները։ Այսինքն՝ իշխանությունը ասելով լափաման՝ հստակ ցույց է տալիս իր վերաբերմունքը պետական միջոցների նկատմամբ, ուստի՝ նիկոլյան իշխանության համար պետական միջոցը սոսկ լափ է, քանի որ լափամանից հնարավոր է ուտել բացառապես լափը։ Այլ կերպ չի լինում։ Այն փաստը, որ նիկոլյան իշխանության համար պետական հարստությունը սոսկ լափ է, հաստատվում է նրանց իշխանության գալուց հետո այդ միջոցների հարյուրավոր վատնման դեպքերով։ Օրինակ՝ նրանք պետական միջոցների հաշվին կազմակերպում են իրենց վայելքներն ամենատարբեր արտասահմանյան վոյաժներով, մեքենաներ ու տներ գնելով, նույնիսկ՝ իրար ծաղիկներ ու բացիկներ նվիրելով։ Այս երևույթը, կարծում եմ, բնական է և այլ կերպ լինել հնարավոր չէր։ Բանն այն է, որ այսօրվա իշխանության մեջ գտնվող անձինք իրենց գիտակցական կյանքում երբևէ որևէ արժեք չեն ստեղծել։ Արժեքը դեռ մի կողմ թողնենք։ Նրանք նույնիսկ սեփական բարեկեցության համար որևէ բան անել չեն կարողացել։ Դե բնական է, ինչպե՞ս պետք է կարողանային ծայրաստիճան անգրագետ լինելով նորմալ ապրուստի միջոց վաստակել։ Օրիանակ՝ ի՞նչ կարող էր անել Վահագն Ալեքսյանյանը, որ Kia մեքենայից ավելի լավ մեքենա ունենար։ Իհարկե, պետք է նախ ունենար մասնագիտություն, այդ մասնագիտության մեջ գոնե միջին որակ ունենար և այդ մասնագիտության միջոցով որևէ բան վաստակեր։ Ի դեպ, Վահագն Ալեքսանյանի դեպքում, իմանալով նրա թե ուսանողական կյանքը, թե ամենատարբեր քաղաքական առնետավազքը, վստահաբար կարող ենք պնդել, որ նույնիսկ իր Kia-ն չէր կարող վաստակել։ Այսինքն՝ ազնիվ ու քրտնաջան աշխատանքով չէր կարող վաստակել։ Հիմա, որ ստորաբար մեզ մեղադրում եք լափաման ցանկանալու մեջ, գոնե գիտե՞ք, թե մենք ով ենք, ինչ գիտելիք ու մասնագիտական որակներ ունենք, ինչ նյութական միջոցներ ունենք ու դեռ ինչքան կունենանք առանց որևէ կերպ քաղաքականության մեջ թաթախվելու։ Նյութական միջոցները, իսկ ավելի կոնկրետ՝ դրանցից հենց լափը բացառապես ձեր համար է։ Միայն դուք եք այս երկրում, որ ձգտում եք չկտրվել ձեր լափամանից։ Ի դեպ՝ այս դեպքում իրական լափի համար նախատեսված լափամանից, քանի որ այն միջոցները, որոնք դուք լափում եք, լինելով հանրային միջոցներ վերածվում են լափի հենց ձեր «բերանում»։ Դե դա էլ ունի իր բացատրությունը։ Բայց կարևոր է հասկանալ, որ դուք արժեքն եք խժռում, որից ընդամենը լափի չափ հաճույք եք առնում։ Օրինակ՝ խոզի համար ի՞նչ տարբերություն նեխած սնունդ կուտի, թե թարմ բանջարեղեն։ Ինչ վերաբերվում է մեզ, ապա պատմեմ կոնկրետ իմ մասին։ Ինձ համար, որպես իրավաբանի և փաստաբանական դպրոցի ունկնդրի, որ շուտով արտոնագիր պիտի ստանա, չկա ավելի շահավետ պայման, քան հենց ձեր իշխանության օրոք փաստաբանությամբ զբաղվելն է։ Ընդհանրապես ձեր գալուց հետո ամենաեկամտաբեր մասնագիտությունը դարձել է իրավաբանի մասնագիտությունը, իսկ ամենաեկամտաբեր աշխատանքը՝ հենց փաստաբանի աշխատանքը։ Դուք այնպես եք քայքայել իրավական համակարգը, այնքան ապօրինություններ եք կատարել ու կատարում, որ փաստաբաններն արդեն չեն հասցնում գործեր վերցնել։ Եթե ես էլ ձեզ պես անհայրենիք լինեի, ապա կմտածեի բացառապես իմ անձնական եկամուտների ու բարեկեցության մասին։ Դուք, որ այլ կերպ չեք կարող նույնիսկ օրվա հացը վաստակել, սա երբեք չեք հասկանա։ Ձեզ համար ապրուստի միակ միջոցը պետական միջոցն է, որը գողանում եք պարգևավճարի կամ պետական գնումների ճանապարհով։ Դուք սեփական աշխատանքով չեք կարող ոչինչ ստեղծել։ Կամ էլ պիտի բանսարկությամբ ու շանտաժով փող լափեք, ինչպես ձեր պարագլուխն էր տարիներ շարունակ անում։ Երանի այնքան լավ լիներ, որ ձեր թյուրիմացություն լինելն արտահայտվեր բացառապես ձեր տգետ լինելով»։
    12:33
    13.05.22
    Ավելին