Լրահոս
Քաղաքական
13:36
13.05.22
205

Կառավարական տանը հիստերիկ նոպաներ են սկսվել. Ալեքսանդր Կոչուբաև

Img default alt hy

Վերջին օրերի խայտառակ կալանավորումները ապացույցն են այն իրողության, որ կառավարական տանը հիստերիկ նոպաներ են սկսվել, գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Պետական ռեպրեսիվ ապարատի գործադրմամբ փորձ է արվում սեփական մտածող օրգանը երկար պահել աթոռին, բայց, թե պատմությունը հուշում է, որ սրանք մահամերձի խռխռոցներ են: Հատուկ կուզեմ ասել, որ կառավարական տան պոլի շորի տակ պառկած դատավորները, դատախազները, քննիչները, ոստիկանները և այլ դերակատարները վերահաս իշխանափոխությունից հետո անպայման պետք է պատժվեն, որպեսզի հետագայում բացառվեն այսօրինակ խայտառակությունները:

Դատաիրավական համակարգը զրոյացվել է, փոշիացվել է այն ամենը, ինչը կաթիլ-կաթիլ ձեռք էր բերվել: Կալանք տվող մանկլավիկները արժեզրկել են ամբողջ համակարգի նկատմամբ վստահությունը: Այս ամենը ևս մեկ պատճառ է ոտքի ելնելու, թրքաբարո, թրքահպատակ, մանր դիկտատորներին վռնդելու համար»: