Լրահոս
2022-05-13
-
ՄիջազգայինՖինլանդիան որոշել է մտնել ՆԱՏՕ և Ռուսաստանին խորհուրդ է տալիս «նայել հայելու մեջ»ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Հելսինկիի հայտարարությունից հետո լարված են Ռուսաստան-Ֆինլանդիա հարաբերությունները: Մոսկվային անհանգստացնում է Հելսինկիի պաշտոնական դիրքորոշումը: Կրեմլից նախազգուշացրել են, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը սպառնալիք կստեղծի ոչ միայն Դաշնության, այլև Եվրոպայի անվտանգության համար: Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի անդամակցությանն իր համաձայնությունն է տվել Վաշինգտոնը:Ավելին23:0013.05.22 -
ԻրավականԱնչափահաս երեխայի միայնակ մայրը և Ավետիք Չալաբյանը ձերբակալվել են. ո՞վ է «գաղտնի ձայնագրողը»«Համացանցում հայտնված ձայնագրության մեջ գումարային առաջարկ անող միակ մարդը Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանն է, որը դեռ ազատության մեջ է»: Այս մասին ահազանգում են իրավապաշտպանները: Հինգշաբթի քննչական կոմիտեն հայտնեց՝ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, ձերբակալվել են հանրային գործիչ Ավետիք Չալաբյանն ու Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանը: Նրանք կասկածվում են Ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին 2 միլիոն դրամ առաջարկելու համար: Դրա դիմաց ուսխորհրդի նախագահը, ըստ քննչական կոմիտեի, պետք է երկու հազար ուսանողի ներգրավեր Դիմադրության շարժման հավաքներին: Ձայնագրությունը մանրամասն լսել ու վերլուծել են բազմաթիվ փաստաբաններ, նկատել, որ 3 զրուցակիցներից գումարի մասին հիշատակում է միայն Ագրարայինի ուսխորհրդի նախագահը: Նա, ըստ իրավաբանների, գործուղված էր հենց նման խոսակցություններ վարելու ու ձայնագրելու համար:Ավելին22:4513.05.22 -
ԻրավականՓամփուշտներ, դանակ, 24 գրամ մարիխուանա՝ տան բակում. կրակոցներ ու դանակահարություն՝ ԵրևանումՆոր Նորքի 4-րդ զանգվածում գիշերը տեղի ունեցած հրաձգության պահին բնակիչները կարծել են, թե հրավառություն է տեղի ունեցել: «Հայլուրին» դեպքի վայրում պատմել են, որ միջադեպը տեղի է ունեցել, երբ մի մեքենա ներխուժել է Աշոտ Հովհաննիսյան փողոցի տներից մեկը, մի քանի անգամ դանակահարել տանտիրոջը, ինչից հետո նաև կրակոցներ են հնչել:Ավելին22:3013.05.22 -
ՔաղաքականՀԺ-ում «Ակա» մականունով հայտնի Փելեշյանին Փաշինյանը նշանակել է Վանաձորի համայնքապետի պաշտոնակատարՄոտ կես տարի առանց ղեկավար մնալուց հետո Վանաձորը համայնքապետի նոր պաշտոնակատար ունի: Նիկոլ Փաշինյանն է Արկադի Փելեշյանին նշանակել այդ պաշտոնում: Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» 2016-ին Փելեշյանի մասին գրել էր, թե նա Վանաձորում ունի կիսաքրեական համբավ, հայտնի է «Ական» մականվամբ: Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ընտրություններից հետո կալանավորվել է ու մինչ օրս անազատության մեջ է:Ավելին22:1513.05.22 -
ՔաղաքականԴիմադրության շարժման 13 մասնակից զրկվել է ազատությունից«Երբ մարդ տեսնում է, որ խեղդվում է, փրկվելու համար պատրաստ է դիմել ցանկացած միջոցի»,- ընդդիմադիրների նկատմամբ իրավապահների գործողություններին այսպես են արձագանքում «Դիմադրության շարժման» անդամները: Պնդում են՝ շարժման մասնակիցների դեմ հարուցված քրեական գործերը շինծու են ու նպատակ ունեն կանգնեցնել հանուն Հայաստանի ու Արցախի սկսված պայքարը:Ավելին22:0013.05.22 -
ՔաղաքականՓաշինյանի հրաժարականի պահանջ. երիտասարդների անհնազանդության ակցիա՝ բուհերում, ավտոերթ՝ դեպի ԵրևանԿեսօրից մեկնարկած անհնազանդության ակցիաները ավարտվել են Երևանի բժշկական համալսարանի մոտ, որտեղ ոստիկաններ են հավաքվել ու բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: Երիտասարդական ակիցաների ընթացքում բերման է ենթարկվել 6 ցուցարար: Միաժամանակ քաղաքի տարբեր կետերից մեկնարկել են ավտոերթեր՝ այդպես կաթվածահար անելով երթևեկությունը:Ավելին21:4513.05.22 -
ՔաղաքականՔաղաքացիները շուրջ 2 ժամ շրջափակել են կառավարության 3-րդ մասնաշենքը«Դիմադրության» շարժման մասնակիցները այսօր իրենց անհնազանդության երթը սկսել են Ֆրանսիայի հրապարակից, շարժվել են կառավարություն, որտեղ նրանց ոստիկանական բազմաշերտ պատն է դիմավորել: Հաջորդ կանգառը կառավարության երրորդ մասնաշենքն է եղել: «Շրջափակում ենք, որովհետև նախարարություններն այլևս չեն սպասարկում հայ ժողովրդի շահերը»,- այսօր հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը: Նա կոչ է արել հանրային ծառայողներին տուրք չտալ նախարարների սպառնալիքներին, միանալ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պայքարին: Սաղաթելյանը տեղեկություն ունի, որ կառավարական երրորդ մասնաշենքում տեղակայված նախարարություններից մեկի աշխատակիցը ազատման դիմում է գրել՝ պայքարին միանալու համար:Ավելին21:3013.05.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Ոստիկանների դեմ՝ մոտ 3 տասնյակ ծառայողական քննություններ | 13.05.2022Ավելին20:3013.05.22 -
ՔաղաքականԵթե որևէ նախարար փորձի աշխատանքից ազատել իրենց աշխատակիցներին մեզ ողջունելու համար, էսքան մարդով կգանք համ ձեր տուն, համ էլ ձեր կաբինետ. ՍաղաթելյանԵթե որեւէ նախարար փորձի աշխատանքից ազատել իրենց աշխատակիցներին մեզ ողջունելու համար, էսքան մարդով կգանք համ ձեր տուն, համ էլ ձեր կաբինետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: Նա հայտարարեց, որ քիչ անց կդադարեցնեն շենքի մուտքերի շրջափակումը, տեղի կունենա երթ, իսկ ժամը 20-ին Ֆրանսիայի հրապարակում կլինի հանրահավաք:Ավելին19:2113.05.22 -
ՔաղաքականՀետախուզական որոնողական միջոցառումների բաժնի պետ Վարուժանը հատուկ օպերացիա է իրականացնում` նկարում է Լևոն ՔոչարյանինՀետախուզական որոնողական միջոցառումների բաժնի պետ Վարուժանը հատուկ օպերացիա է իրականացնում` նկարում է Լևոն Քոչարյանին։ Ոստիկանության աշխատանքը շատ տեղերում տարակուսանք, և նույնիսկ ծիծաղ է առաջացնում։ Լուսանկարում ոստիկանության հետախուզական որոնողական միջոցառումների բաժնի պետ Վարուժանն է, ով առավել հայտնի է «7-ի Վարուժ» մականվամբ։ Վերջինս անհասկանալի շարժումներ կատարելով, մասնավորապես` բազմահազարանոց ցուցարարների կողքին թաքնվում էր թփերի հետևում և, կարծես, ինքն իրեն համոզելով, որ ինքն աննկատ է և չի երևում` նկարահանում էր Լևոն Քոչարյանին։ Ի՞նչի համար էր սույն պաշտոնյան եկել, և ի՞նչի համար էր նա իր տարօրինակ քողարկումներով գրավում մարդկանց ուշադրությունը` դեռևս հայտնի չէ։ Միգուցե հրահանգված է ինչ որ բան անել, և նա, ուղղակի, ինչ-որ բան է անում։ Ցավոք, Վարուժանի գաղտնի գործողությունը ֆիքսեց նույն Վարուժանին նկարահանող Alternativ.am-ի տեսախցիկը, ինչը, իհարկե, բարդ չէր։Ավելին19:1313.05.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Հազարավոր քաղաքացիներ շրջափակել են կառավարության մասնաշենքը | 13.05.2022Ավելին18:3013.05.22 -
ՀասարակականՍաակաշվիլին բանտից տեղափոխվել է քաղաքացիական կլինիկաՎրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը էքս նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիին Ռուսթավիի բանտից տեղափոխել է Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկա: Սաակաշվիլին պատրաստվում է բուժզննում անցնել այնտեղ։Ավելին18:2013.05.22 -
ՔաղաքականՑեղասպանածին «Խաղաղասիրութեան Դարաշրջան»-ը Եւ Հայ Ցեղին Պաշտպան «Դիմադրութիւն»-ը. Սարգիս ՏաղտէվիրեանՑեղասպանածին «Խաղաղասիրութեան Դարաշրջան»-ը Եւ Հայ Ցեղին Պաշտպան «Դիմադրութիւն»-ը. Սարգիս ՏաղտէվիրեանԱվելին18:0713.05.22 -
ՔաղաքականՊետական շենքերն արգելափակելով՝ ցույց ենք տալիս՝ Նիկոլը երկրում այլևս չունի իշխանություն․ ՍաղաթելյանՊետական շենքերն արգելափակելով՝ ցույց ենք տալիս՝ Նիկոլը երկրում այլևս չունի իշխանություն․ ՍաղաթելյանԱվելին17:5213.05.22 -
ՀասարակականՈստիկանները «Գրանդ Քենդի» շա՞տ են սիրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀանրապետության հրապարակում գտնվող «ՀայՓոստ»-ի շենքը ոստիկանները որպես պահեստ են օգտագործում։ «Yerevan.Today»-ի տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են ոստիկանները պահեստ դարձած շինությունից մեծ քանակությամբ սնունդ, քաղցրավենիք, ծխախոտ, ջրեր ստանում։ Տեսանյութում երևում է, որ հատկապես, քաղցրավենիքը, սնունդը «Գրանդ քենդի» ընկերության արկղերով է։Ավելին17:4513.05.22 -
Միջազգային«ՆԱՏՕ-ն մտադիր չէ հարձակվել Ռուսաստանի վրա». Սպիտակ տան մամուլի խոսնակՆԱՏՕ-ն պաշտպանական կառույց է և մտադրություն չունի հարձակվել Ռուսաստանի վրա։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Պսակին: Նա մեկնաբանել է Մոսկվայի արձագանքը՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին: Երեկ Պուտինի խոսնակը հայտարարել էր, որ Դաշնության քայլերը կախված կլինեն նրանից, թե Ստոկհոլմի ու Հելսինկիի անդամակցության պարագայում որքան կմոտենա ՆԱՏՕ-ն իրենց սահմաններին:Ավելին17:3813.05.22 -
Հասարակական7 հերոսի դպրոցը. պատերազմում զոհված տղաների անվան դասարան և հուշաքարԵրևանի Դերենիկ Դեմիրճյանի անվան համար 27 դպրոցում այսօր 44-օրյա պարերազմում զոհված տղաների անվան դասարան է բացվել, դպրոցի բակում հուշաքար է տեղադրվել։ Հայրենիքի համար անմահացած յոթ տղաների սխրանքները դպրոցի աշակերտները ամփոփել են մեկ հուշագրքում։ Ուսուցիչների խոսքով՝ նրանք ինչպես դպրոցին ու ուսմանն էին հավատարիմ, այնպես էլ հայրենիքին հավատարիմ եղան։Ավելին17:2813.05.22 -
ՄիջազգայինԹուրքիան ուզում է միջնորդ դառնալ՝ «Ազովստալից» ուկրաինացի զինվորականների տարհանմանԹուրքիան ցանկանում է միջնորդ դառնալ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից ուկրաինացի զինվորականների տարհանման հարցով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։ Նա հայտնել է, որ տարհանման համար մանդատ ունեն նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն և ՄԱԿ-ի ներկայացուցիչները։Ավելին17:2013.05.22 -
ՀասարակականՀնդկաստանում ծնողները որդուց պահանջում են 600․000 դոլար փոխհատուցում՝ իրենց թոռնիկ չպարգևելու համարԹոշակի անցած հնդիկ զույգը դատի է տվել միակ որդուն, քանի որ ամուսնանալուց հետո որդին իրենց թոռնիկ չի պարգևել։ Վերջիններս որդուց պահանջել են 600 000 դոլար որպես հոգեկան տանջանքի փոխհատուցում։ Տղայի ծնողները ամուսնության առթիվ զույգին նվիրել են 80 000 դոլար արժողությամբ Audi մակնիշի ավտոմեքենա և վճարել Թաիլանդի հինգ աստղանի հյուրանոցներից մեկին նրանց շքեղ հարսանեկան ընդունելության համար։ Ծնողների պնդմամբ՝ տղայի լույս աշխարհ գալուց ի վեր իրենց որդու վրա ծախսել են 300․000 դոլար։ Ծնողներն այժմ ցանկանում են, որ որդին վերադարձնի այդ գումարը և ևս 300 000 դոլար՝ որպես վնասի փոխհատուցում: Տղայի հայրը նշել է՝ տղան ամուսնացած է շուրջ 6 տարի, բայց երեխա ունենալ դեռ չեն ծրագրում։ Տղան ու հարսը պետք է մեկ տարում կամ երեխա ունենան կամ վճարեն պահանջվող գումարը։Ավելին17:1213.05.22