Լրահոս
Քաղաքական
13:15
13.05.22
231

Ավտոերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները նորից ավտոերթ են արել: Չնայած 2 օր առաջ կազմակերպված ավտոերթի ժամանակ ոստիկանները բերման էին ենթարկել որոշ ցուցարարների, տուգանային հրապարակ տարել մոտ 1 տասնյակ մեքենա, ցուցարարների խոսքով՝ ոստիկանների գործողությունները իրենց հետ չեն պահելու պայքարից:

Կոչ են անում իրավապահներին դադարեցնել ագրեսիվ գործողությունները, որովհետև, իրենց բառերով, Արցախն ու Հայաստանը, որի պաշտպանության համար են պայքարում, նաև ոստիկանների հայրենիքն է: