Լրահոս
Իրավական
13:30
13.05.22
183

Դիմադրության շարժման 13 մասնակից զրկվել է ազատությունից

Վերջին մեկ շաբաթում Դիմադրության շարժման մասնակիցներից 13-ը զրկվել են ազատությունից: Նրանցից 9-ը այս պահին կալանավորված են, մյուսները՝ ձերբակալված: Կալանավորվածները դաշնակցական երիտասարդներ են և մեղադրվում են Գյումրիում տարեց մարդկանց ծեծի ենթարկելու համար:

Դիմադրության շարժման ներկայացուցիչները պնդում են, որ շարժման մասնակիցների դեմ հարուցված քրեական գործերը շինծու են ու նպատակ ունեն կանգնեցնել հանուն Հայաստանի ու Արցախի սկսված պայքարը: