Լրահոս

2022-05-13
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հարցաքննությունն ավարտվեց, պայքարը շարունակվում է. Շարմազանովը դուրս եկավ Քննչական կոմիտեից
    Հարցաքննությունն ավարտվեց։ Պայքարը շարունակվում է։ Սպասում եմ բոլորիդ Ֆրանսիայի հրապարակում՝ 16։00-ին։ Հայաստանն առանց նիկոլիզմի։
    12:21
    13.05.22
    Ավելին
  • Իրավական
    ՀՅԴ ՀԵՄ առաջնորդ Գոռ Սարգսյանը կալանավորվեց
    Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտյոմ Ավետիսյանի նախագահությամբ, բավարարել է Գոռ Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Հիշեցնենք՝ ՀՅԴ-ական Գոռ Սարգսյանը և Տարոն Մանուկյանը ձերբակալվել էին Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու համար։
    12:17
    13.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինքներդ ձեզ հարցրեք. ձեր համար ո՞րն է կարևոր երկիրը, թե՞ Իքսի հանդեպ ձեր հակակրանքը․ Կարեն Վրթանեսյան
    «Քանի դեռ X-ը հրապարակում է, ես հրապարակ չեմ գնա» պառակտիչ թեզի մասին... Նախ՝ ինքներդ ձեզ հարցրեք. ձեր համար ո՞րն է կարևոր երկիրը, թե՞ Իքսի հանդեպ ձեր հակակրանքը / ատելությունը։ Երկրորդը՝ ամեն մեկն իր, պայմանական ասած, «Իքսին» ունի։ Մեկն ասում է «Քոչարյանը», մյուսը՝ «Սերժը», երրորդը՝ «Իշխանը», չորրորդը՝ «Վանեցյանը» ևն, ևն։ Եթե բոլորի սրտի իքսերին հեռացնել հրապարակից, կպարզվի, որ հրապարակում մնացել է միայն Ժյուլ Բաստիեն Լըպաժը։ (Եթե չգիտեք ով է, գուգլեք)։ Օրինակ՝ ես հրապարակում տեսնում եմ մարդկանց, որոնցից զզվում եմ։ Բայց հասկանում եմ նաև, որ ինձնից էլ զզվողներ կլինեն։ Երրորդը՝ հարցրեք ինքներդ ձեզ. ո՞վ է շահում այս ահավոր պառակտիչ թեզից։ Պատասխանը պարզ է. շահում է նա, ում պետք է, որ իրավիճակը չփոխվի։ Այսինքն Նիկոլը։ Եւ թուրքերը։ Ու եթե սա հասկանալուց հետո էլ շարունակում եք պնդել, որ չէ, կարևորը Իքսը չլինի հրապարակում, ուրեմն ընդունեք նաև, որ օք եք, որ Նիկոլը Հայաստանը վարի տա։ Առանց «բայց»-երի։
    12:05
    13.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Հրավիրվել եմ Քննչական կոմիտե, ռեժիմը բացահայտ անցել է քաղաքական հակառակորդների դեմ ռեպրեսիաների գործելաձևին․ Վանեցյան
    Հրավիրվել եմ Քննչականի Կենտրոնի բաժին։ Սրանք չհասկաան,որ պայքարից հրաժարվել չի լինելու։ Ռեժիմը բացահայտ անցել է քաղաքական հակառակորդների դեմ ռեպրեսիաների գործելաձեւին։ Հ.Գ. Իմ անունը՝ պայքար է,վախճանը՝ հաղթանակ։
    12:02
    13.05.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 13.05.22
    11:44
    13.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Իշխանության ձեռքում միանգամյա օգտագործման գործիք լինելը ստորացուցիչ է․ Տիգրան Աբրահամյան
    Ավետիք Չալաբյանի բնակարանի խուզարկության և բերման ենթարկման կադրերը նայեցի, դեռ չեմ խոսում, թե ինչ կասկածանքով են նրա հետևից գնացել։ Խայտառակություն բառը շատ մեղմ է ասված։ Ինձ հետաքրքիր է, թե իրենց գործունեության մասին ինչ են մտածում իրավապահ տարբեր կառույցների ներկայացուցիչները, ինչպե՞ս են այս պայմաններում ապրելու այս փոքր երկրում։ Մի դեպք չի, երկուսը չի, մեկը մեկից այլանդակ։ Ոչ մի արդարացնող բան այս դեպքում չի աշխատելու։ Իշխանության ձեռքում միանգամյա օգտագործման գործիք լինելը ստորացուցիչ է բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են սպասարկել թուրքական օրակարգը։ ՀԳ. Ավետիք Չալաբյանին անձամբ չեմ ճանաչում, երբեք չեմ առնչվել, բայց տհաճ էր տարածվող տեղեկատվությանն ու տեսանյութին ծանոթանալը։
    11:34
    13.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլի այցը Հոլանդիա. 6 խայտառակ դրվագ
    րվագ 1. Իր համախոհին դավաճանողը Նիկոլի առաջին հանդիպումը տեղի ունեցավ սեղմ շրջանակում, ուր շաբաթներով աշխատանք էր տարված՝ ապահովելու մի փոքր խումբ, որ պետք է ծափահարեր եւ ողջուներ նիկոլին: Այս փոքր խումբը, որ ոչ մի ձեւով չի ներկայացնում Հոլանդիայի համայնքը, կազմված էր նիկոլին ընդունող անձնավորություններից: Ահռելի միջոցներ էին վատնված, որ հանկարծ նիկոլին ընդդիմադիր կամ առնվազն չծափահարող ներկայացուցիչներ ներկա չլինեն: Այսպիսով՝ արձանագրեցինք, որ ոչ մի տեղ համայնքի աջակցությունը չունեցավ նիկոլը: Այս բոլորի մեջ սարսափելին այն էր, որ նիկոլն անգամ իր համախոհներին էր մոլորության մատնել: Այս փոքր խումբը ցուցահանդեսի բացման հրավեր էր ստացել՝ առանց հստակ տեղյակ լինելու՝ ի վերջո, նիկոլն այնտեղ ներկա լինելու է կամ ոչ՝ իր համախոհի հանդեպ կասկածանք եւ անվստահություն ունենալու պատճառով: Դրվագ 2. Մշակույթը եւ դոլման Շաբաթներով աշխատանք էր տարվել, որ Ասեն քաղաքում հայկական մշակույթը ներկայացվի հոլանդացիներին: Ամեն ինչ լավ կազմակերպված էր, ու հոլանդացին պատրաստ էր ծանոթանալ հայկական մշակույթին, եւ հանկարծակի հայտնվեց նիկոլը: Իր էությանը հարիր ստամոքսային տրամաբանությամբ անտեսեց մշակույթը եւ վերցրեց դոլման հոլանդացիների առջեւ ու իր չիմացած անգլերենով ասաց՝ «there is meat in the leaf of of of»՝ չգտնելով հաջորդ բառը՝ մինչեւ օգնությունը հասավ՝ «grape», մեկ անգամ եւս հարվածելով հայկական մշակույթին ու այն դոլմայով փոխարինելով: Դրվագ 3. Ներսի ու դրսի դաշնակցականը Մինչ նիկոլին վստահեցրել էին, որ պետք եղածը կատարված է՝ խուսափելու համար հոլանդահայերի կազմակերպած դիմադրության որեւէ դեպքից, եւ նիկոլը հանգիստ վայելում էր դոլման, դաշնակցական երիտասարդները ճշտել էին նրա հյուրանոցը եւ հյուրանոցում նրա սենյակը: Դաշնակցական երիտասարդներն էլ իրենց գործը լավ կազմակերպելուց ու պատրաստելուց հետո, նույն հյուրանոցում դավաճանին սպասելով, վայելում էին իրենց դառը սուրճը: Նիկոլն էլ հանգիստ էր, ուրախ եւ գինովցած: Պարզ էր՝ դեռ իր գլխի գալիքը չգիտեր: Երիտասարդների առաջին խումբը սյունյաց ողջույներով «դիմավորեց» նիկոլին հյուրանոցից դուրս: Դավաճանի կերածն ու խմածը թույն եղավ: Աճապարելով հյուրանոց մտավ. թվում էր՝ սառը ցնցուղը վերջացել է, եւ հանկարծակի հյուրանոցի ներսում երիտասարդները նույնպես «դիմավորեցին»: Ահ ու սարսափի մեջ էր: Դե, երիտասարդներն ամբողջ անվտանգության համակարգն էին ներթափանցել, իրավունք ուներ սարսափելու: Վարձքերնիդ կատար, սիրելի՛ ընկերներ, հյուրանոցի ներսում կամ դրսում: Դրվագ 4. Պատմական Քլինգենդայլի պղծումը Միջազգային հարաբերությունների Հոլանդիայի հիմնարկը պատմական հիմնարկ է, որ իր դերակատարությունն է ունեցել տարբեր հակամարտությունների կարգավորման, ինչպես նաեւ անվտանգության եւ կայունության ապահովման գործում: Այս հիմնարկում դասախոսություն կարդալու ախորժակ էր հայտնել մեր նիկոլը, մեր դավաճանը: Հոլանդացիներն էլ, բարի կամք դրսեւորելով, առաջարկը չէին մերժել, սակայն հարց էր, թե դպրոց չավարտած մարդն ի՞նչ պետք է դասախոսեր: Նրա գիտեցածը դավաճանությունն է, եւ այդ մասին պիտի դասախոսեր ուսանողներին եւ հետաքրքրվածներին եւ, այսպիսով, պիտի պղծեր այս պատմական հիմնարկը: Դասախոսության մասին տեղեկությունները փակ շրջանակներում էին մնացել՝ խուսափելու համար ազգային եւ հակաթուրք-հականիկոլ տարրերից: Բայց ի՜նչ փույթ: «Դիմադրություն» շարժումը նիկոլին հանգիստ չէր տա: Հակադարձելու միջոցները նախատեսված էին: «Նիկոլ, դավաճան» վանկարկումները այնքան բարձր էին, որ նիկոլն էլ, իր անունն անընդհատ լսելով, ստիպված եղավ, իր ելույթի մի քանի էջն արագ կարդալով, վերջ տալ իր «դասախոսությանը»: Նույն ժամանակ ծանոթ ոչ հայ ուսանողները լուր տվեցին, որ շենքը պատմական է եւ հին, սակայն՝ առանց օդափոխիչների, եւ ստիպված են եղել ընտրություն կատարել՝ պատուհանները բացել, բայց ամբողջ ընթացքում «նիկոլ, դավաճան» լսել, կամ շոգին մնալ: Ի վերջո, ընտրել էին «նիկոլ, դավաճան» լսելը: Վարձքերնիդ կատար, սիրելի՛ հայրենակիցներ: Դրվագ 5. Կոտրված «անկոտրելին» եւ ՀՀ քաղաքացու հարկերը Նախորդ դրվագներից պարզ է եւ հասկանալի, թե ի՞նչ խուճապի մեջ էր վարչապետի աթոռը զբաղեցրած էակը՝ իր շրջապատի ասելով՝ «անկոտրելին»: Նախ՝ շրջապատվելով անվտանգության ահռելի թվով աշխատակիցներով, ներառյալ՝ դեսպանության աշխատակիցներով, պատվիրակության հետ թաքուն եւ անհասկանալի կապեր ունեցող աշխատակիցներով ու գործակալներով, որոնք, Հոլանդիայում ապրելով, աշխատավարձ են ստանում սադրանքներ կազմակերպելու եւ գաղութը պառակտելու համար: Այս բոլորով հանդերձ, փաստվեց, որ ամբողջ անվտանգության համակարգը ներթափանցված էր, եւ նրանց խոստովանությամբ «խայտառակ» վիճակի մատնված (փաստերը կհրապարակվեն): Նիկոլին «դիմավորելու» միջադեպերի ընթացքում մեր հայրենակիցների վրա եղել են տարբեր հարձակումներ վարչապետի աթոռը զբաղեցրած էակի անվտանգության տարատեսակ աշխատակիցների կողմից՝ բնականաբար, համապատասխան եւ պատշաճ պատասխան ստանալով: Տպավորություն էր, որ գործ կար շռայլ եւ միաժամանակ վայրագ երկրի բարձր պաշտոնյայի անվտանգության աշխատակիցների հետ: Ըստ երեւույթին, ՀՀ քաղաքացու հարկերի մեծ մասը մսխվում է պառակտումներին եւ ընդդիմադիրներին ճնշելու համար՝ ի հակադրումն ժողովրդավարության: Դրվագ 6. Նիկոլական սադրիչը եւ Հոլանդիայի անաչառ ոստիկանությունը Սյունյաց ողջուններ, կապիտուլյանտ, նիկոլ դավաճան վանկարկումներն ականջ ծակող էին, բայց բոլորը օրենքի շրջանակներում են: Տպավորություն էր, որ նիկոլը ոչ թե Հոլանդիա էր այցելել, այլ Սյունիք: Այս բոլորի դեմ նիկոլը ոտքի հանեց իր սադրիչներին: Պարզ էր, այսքան խայտառակություն չէր կարող հանդուրժել: Դեմ-դեմի, սեւ-սպիտակի, հին-նորի իր սիրած քաղաքականությանը դիմելով՝ փորձեցին, պետական միջոցներ օգտագործելով, աջակիցներ գտնել: Հոլանդիայում չհաջողելով՝ դիմեցին հարևան երկիրների աջակիցներին: Ոստիկանությունից մեզ դիմեցին՝ ճշտելու համար եւ փոխանցելու, որ Բելգիայից եւ Գերմանիայից երկու փոխադրակառք ճանապարհին է՝ դեպի մեր ճշտած ցույցի վայրը: Համապատասխան ճշտումներ անելուց հետո պարզվեց, որ նույն աղբն է՝ պետական միջոցներով ելել է՝ սեւ-սպիտակ խաղալու: Ոստիկանությանը փոխանցեցինք, որ սադրիչներ են: Շատ արագ ոստիկանությունը դեմերն առավ: Շնորհակալություն ենք հայտնում Հոլանդիայի ոստիկանությանը: Սարսափելին այս ամենում պետական միջոցներ եւ ՀՀ քաղաքացու վճարած հարկի մսխումն է: Մեկ փոխադրակառքը Եվրոպայում միջին հաշվով արժե 2500 եվրո: Այսպիսով՝ ձախողված սադրանք կազմակերպելու համար նիկոլը մոտավորպես 5000 եվրո մսխեց պետական բյուջեից: Ցավում եմ ՀՀ մեր հայրենակիցների վճարած հարկի մսխման համար:
    11:19
    13.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Հոգով ազատին ֆիզիկական անազատությամբ չեք ճնշի. Աննա Գրիգորյանը՝ Գերասիմ Վարդանյանի կալանավորման մասին
    Գերասիմ Վարդանյանն այսօր կալանավորվեց: Որոշումն, իհարկե, կանխատեսելի էր, որովհետև կալանքի միջնորդություն ներկայացրած քննիչը Սուրեն Նավոյանն է, ով, ծառայողական քննության մեջ գտնվելով, հրապարակային միացավ 2018-ի իրադարձություններին: Իսկ կալանքի միջնորդություն բավարարողը Դավիթ Արղամանյանն է: Մարդ, որ նույն 2018-ին ստանձնել էր շարժման թմբկահարի պարտականությունը: Փաստ է, որ գործում ներգրավված 2 անձինք էլ հավատարմության երդում են տվել 1 անձի և սպասարկում են բացառապես այդ մեկի շահերը: Փաստ է նաև, որ ոչ մի հիմք չունեցող քրեական գործերը որևէ կերպ չեն խոչընդոտելու ո’չ շարժմանը, ո’չ առավել ևս անհիմն ազատազրկված տղաների պայքարին: Գերասիմ Վարդանյանը պայքարում է հանուն բոլորիս ազատության, մեր երկրի ինքնիշխանության, Արցախի անկախության համար: Հոգով ազատին ֆիզիկական անազատությամբ չեք ճնշի:
    11:10
    13.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չալաբյանին ձերբակալելը գնահատում ենք որպես գործող իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում ․ «5165» շարժում
    Հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանին ձերբակալելը գնահատում ենք որպես գործող իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում Չալաբյանի նկատմամբ՝ պայմանավորված վերջինիս կողմից իշխանությունների հասցեին հնչեցրած տեղին, փաստարկված ու հասցեական հանրային քննադատություններով։ Ավետիք Չալաբյանի ազատությունը սահմանափակելը «ուսապարկերի ակցիայի» կապակցությամբ կարված զավեշտալի քրեական գործի տրամաբանական շարունակությունն է։ Ահաբեկման այս գործելաոճով իշխանությունները ձգտում են լռեցնել ազատ խոսքը, կասեցնել ծավալվող ժողովրդական շարժումը և ուղի հարթել Արցախի հարցում իրենց ադրբեջանանպաստ հանձնառությունները կյանքի կոչելու համար։ Ավետիք Չալաբյանի հայրենանվեր գործունեությունը ոչ միայն հանրային խոսքով, այլև տարիներ շարունակ երկրի պաշտպանունակության բարձրացմանը, ռազմական արդյունաբերության զարգացմանն ուղղված բազմաթիվ արդյունավետ ծրագրերով է դրսևորվում։
    11:02
    13.05.22
    Ավելին
  • Իրավական
    Միայնակ մայրը ձերբակալվել է, իսկ անչափահաս դուստրը մնացել է մեն-մենակ․ Ռուբեն Մելիքյան
    Միայնակ մայրը ձերբակալվել է, իսկ անչափահաս դուստրը մնացել է մեն-մենակ… Դարերով կանգուն չգրված օրենքները խարխլվում են…
    10:58
    13.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Տղերքը կալանավորված են, քանի որ օրվա իշխանությունը ֆետիշացնում է կալանքը․ Վարդևանյան
    2021 թվականի օգոստոսին, երբ այլևս նույնիսկ երեք պատգամավոր ապօրինի կալանավորված էր հայտարարել էի, որ մեր Հայաստանը գնում է դեպի բռնապետություն: Դա հայտարարել էի մեծ ցավով: Իրազեկել էի ԱՄՆ և ԵՄ դեսպաններին ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ի պատասխան ստացել էի լռություն ու անգործություն: Այսօր արդեն մեր Շարժման ակտիվ, չափազանց հայրենասեր անդամներ` Տարոն Մանուկյանը, Գոռ Սարգսյանը, Արսեն Մարտոյանը, Գերասիմ Վարդանյանը, Գոռ Մաթևոսյանը ԱՊՕՐԻՆԻ կալանավորված են։ Քրեական գործ են հարուցել թող քննություն իրականացնեն, բայց բռնապետության կանոնը ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱԼԱՆՔՆ Է, հենց միայն դրա համար էլ կալանավորված են: Տղերքը կալանավորված են, քանի որ օրվա իշխանությունը ֆետիշացնում է կալանքը: Տղերքը կալանավորված են, քանի որ իրավապահ համակարգը չնչին անկախությունից հրաժարվել է: Այս ամենից միայն հակառակ արձագանք են ստանալու: Սա վերաբերում է բոլոր ապօրինի ձերբակալումներին ու կալանքներին, քաղաքական հետապնդումներին: Հայաստանում բռնապետություն ՉԻ ԼԻՆԵԼՈւ, ԱՐԴԱՐՈւԹՅՈւՆ ԼԻՆԵԼՈւ Է: Վստահեցնում եմ, մեր ուժը լինելու է նրանում, որ այլևս երբեք իրավապահների անկախությունը չի նսեմացվելու, իսկ պատվեր կատարողները համակարգում տեղ ԵՐԲԵՔ չեն ունենալու:
    10:53
    13.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Կրակոցներ՝ Երևանում․ կան վիրավորներ, դեպքի վայրում գտնվել է Porsche Cayenne՝ կրակոցի 18 հետքով
    Այսօր մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել շտապօգնության բժշկի կողմից, ով հայտնել է, որ կանչով մեկնել է Ա. Հովաննիսյան փողոց, որտեղ 25 տան մոտ հայտնաբերել են արնանման հետքեր, հայտնում է «Shamshyan.com»-ը։  Ոստիկաները դեպքի վայրում հայտնաբերել են Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենա, որի դիմային հատվածում եղել է 11 կրակոցի, իսկ հետևի մասում՝ 7 կրակոցի հետք։   Հայտնաբերվել է 2 գնդակ, 1 չկրակված փամփուշտ, մոտ 20 հատ 7.65 մմ տրամաչափի պարկուճ։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր և կռփազենք։   Պարզվել է, որ դեպքի վայրից թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղփաոխվել Ա. Հովհաննիսյան փողոցի բնակիչ՝ 64-ամյա Վաչագան Հ-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «աջակողմյան հեմոպրոտեքս» ախտորոշմամբ, նույն հիվանդանոց է տեղափոխվել «ձախ անոթափոսի կտրած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ Սարգիս Ս-ն, ում ամբողջական տվյալները ճշտվում են, իսկ «պոլիտրավմա» ախտորոշմամբ նույն հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 31-ամյա Անդրանիկ Բ-ն։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրութուն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։  
    10:43
    13.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սուտը, սուտը, սուտը․․․ և «Հայկական ժամանակը»․ Լիլիթ Գալստյան
    Երեկ ֆրանսիայի հրապարակում մտավորականների, մշակույթի մոտ քսան գործիչների հետ քննարկում էինք հոգևոր Հայաստանի խնդիրները, ներազգային համերաշխության, ազգային պետականության կայացման գործում մտավորականների դերն ու առաքելությունը։ Մեր զրույցն ուղիղ հեռարձակմամբ ընթանում էր մի քանի լրատվամիջոցների եթերում։ Մասնակիցներն հասարակությանը հայտնի դեմքեր էին։ Նրանք բոլորը միակարծիք էին, որ բարոյական ճգնաժամի մեր օրերում անելիք ունեն, և առաջին հերթին մշակույթով ու կրթությամբ ենք վերականգնելու մեր ինքնությունն ու ազգային դիմագիծը։ Եվ ահա, այս փաստը ծանր տարած «Հայկական ժամանակը» դիմում է բացահայտ ստի՝ այսպիսի ձևակերպումով հարց տալով զրուցակցին․ «Երեկ Ֆրանսիայի հրապարակի հարթակից հայտարարեցին, թե մշակութային գործիչների հետ քննարկում է լինելու: Այդ մշակութային գործիչների կողքին էին նաեւ դիմահարդարներ, սոցիալական ցանցերով հայտնի դարձած անձինք։ Սա մտավորականի կերպարի արժեզրկում չէ՞»: Լավ, իսկապես, չեմ դադարում զարմանալ, ինչո՞ւ ստել, այսքան ցինիկաբար ստել, երբ ամեն բան այդքան բացահայտ է, հեռարձակված․․․ դուք բոլորովին կարմիր գիծ չունե՞ք, մասնագիտական արժանապատվություն չունե՞ք․․․ ի՜նչ դիմահարդար, ի՜նչ սոցցանցերի դեմքեր․․․ Ահա մասնակիցների ցանկը՝ 1. Հրանտ Թոխատյան-ՀՀ ժող․ արտիստ 2. Ռուբեն Մելքոնյան-արևելագետ, դոկտ․ պրոֆեսոր 3. Վահե Արսեն-բանաստեղծ, թարգմանիչ, բ․գ․թ 4. Լևոն Գալստյան-կինոդրամատուրգ, բ․գ․թ 5. Սերժ Սրապիոնյան-գրականագետ, բ․գ․թ, 6. Սամվել Թադևոսյան-կինոռեժիսոր 7. Ժիրայր Դադասյան-Արվ․ վաստ․ գործիչ, մնջախաղի պետ թատրոնի գեղ․ ղեկ 8. Կարո Վարդանյան-Արվեստի վաստ․ գործիչ, գրականագետ, բ․գ․թ․ 9. Կարեն Արիստակեսյան-գրականագետ,բ․գ․թ 10. Սամվել Հարոյան-Մշակութային գործ, «Ձայն հայրենյաց» խորհրդի անդամ 11. Արթուր Սահակյան-բեմադրիչ, «Գոյ» թատրոնի գեղ․ղեկ․ 12. Արման Նավասարդյան-դերասան, «Արտավազդ» մրցանակակիր 13. Հարություն Արզումանյան-դիրիժոր 14. Հովհաննես Գալստյան-ռեժիսո 15. Ռուբեն Հովհաննիսյան-ռեժիսոր 16. Գագիկ Սարգսյան-«Զարթոնք» ազգագարական համույթի գեղ․ ղեկ 17. Էդուարդ Այտինյան-թարգմանիչ 18. Լևոն Հարությունյան- դերասան 19. Վահե Բեգոյան- «Սաղմոսերգու» արական երգչախմբի գեղ․ ղեկ․
    10:36
    13.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Միասին պետք է մաքրենք մեր երկիրը կեղտից ու ստորությունից․ սա արժանապատիվ հայի պայքար է․ Սաղաթելյան
    Իմ ընկերներն են` Տարոնը Մանուկյան, Գոռը Սարգսյան, Արսենը Մարտոյան, Գերասիմը Վարդանյան, Գոռը Մաթևոսյան։ Շինծու գործերով այս պահին նրանք կալանավորված են։ Խղճուկներ, եթե ձեզ թվում է՝ կարող եք նման քայլերով մեզ լռեցնել, սխալվում եք։ Այս տղերքը վաղուց երդվել են ծառայել Հայաստանի և հայության ազատագրության դատին։ Եթե հարկ լինի, նաև կյանքի գնով։ Հետևաբար դուք չեք կարող լռեցնել նրանց։ Սիրելի հայրենակիցներ, այս պայքարը ենթադրում է նաև դիմանալ հալածանքներին, սադրանքների չտրվել, գնալ զոհողությունների… Մենք դա անում ենք գիտակցաբար. սա սրբազան պայքար է։ Նաև անկասելի… Տղերքը կարճ ժամանակ կմնան կալանքի տակ։ Իրենք մի նպատակ ունեն՝ գործը հասցնել ավարտին։ Մեր տղերքի ծնողները հպարտ են իրենց որդիներով։ Իսկ ի՞նչ են մտածում նրաց կալանքի տանող դատավորների, քննիչների և նման հրահանգ տվողների ծնողները։ Իհարկե, ամաչելու են իրենց որդիների պահվածքից։ Սա արժանապատիվ հայի պայքարն է, սիրելի հայրենակիցներ։ Միացեք մեզ, դուրս եկեք փողոց։ Միասին պետք է մաքրենք մեր երկիրն ամեն տեսակ կեղտից ու ստորությունից։ Ժամը 16։00-ին եկեք Ֆրանսիայի հրապարակ։
    10:30
    13.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հղի կնոջը վրաերթի ենթարկած ՃՈ մայորը չի կալանավորվի
    Հղի կնոջը վրաերթի ենթարկած ՃՈ մայորին չեն կալանավորի
    10:25
    13.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի՞նչ գումարներ է Նիկոլ Փաշինյանի վարորդը «կրվել» խաղատանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Սկանդալային տեսանյութ.Ի՞նչ գումարներ է Նիկոլ Փաշինյանի վարորդը «կրվել» խաղատանը
    10:15
    13.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Զինվորի մահվան դեպքով կալանավորումներ են սպասվում
    «Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ ՊՆ զորամասերից մեկում զինվորի մահվան դեպքից: Մասնավորապես, զորամասում զինվորների մեջ ներքին տարաձայնություն է եղել, որից հետո հայտնաբերվել է Արգիշտի Եղյանի դին: Զինվորի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Ի դեպ, զինվորի մահվան դեպքով կալանավորումներ են սպասվում: Հիշեցնենք, որ մայիսի 11-ին, ժամը 10:15-ին, հանրապետության արեւելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնված 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով: Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար»:
    10:11
    13.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Արամ Խաչատրյանը մարդկանց խումբ է ուղարկել քաղաքացուն ծեծելու՝ զենքի սպառնալիքով
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարդկանց խումբ է ուղարկել քաղաքացուն ծեծելու՝ զենքի սպառնալիքով: Իշխանական պատգամավորներն այս օրերին, մեկը մյուսին հերթ չտալով, հիշեցնում են նախկինների թիկնապահներին, ծեծուջարդերը, ապօրինությունները՝ այդպես փորձելով հասարակության մեջ վատ հիշողություններ արթնացնել՝ երկարաձգելով իրենց իշխանությունը: Պարզվում է, սակայն, հետհեղափոխական Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք շարունակում են մերժված բարքերը՝ բանդաներով քաղաքացիների են ծեծում եւ մնում անպատիժ: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել այն մասին, որ ՀՀ լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարտի 6-ին իր բաջանաղին՝ Զուլոյան Կարենին, վարորդ Հայկին, օգնականին՝ էրիկ Կոստանյանին եւ էլի մի քանիսի ուղարկել է Վանաձորի բնակիչ, ֆեյսբուքյան բլոգեր Դավիթ Սարգսյանին ծեծելու: Պատճառն այն է, որ Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքում մարզպետ Արամ Խաչատրյանի մասին գրառում է արել, վիրավորել նրան եւ սատարել այսօր կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանին: Մասնավորապես գրել է. «Ժողովու՛րդ ջան, բարի եղե՛ք ու հիշե՛ք՝ պաշտոնը խիար չէ, որ թարս բուսնի, պաշտոնը արմատուրա է… մի օր ձեռդ է, մի օր կոխելու եմ ոռդ… Էն Ղուկասյան Անդրեյը վկա, ես շատ ցավոտ ու ճակատագրական եմ ցավացնում: Ինձնից կիլոմետրերով հեռու»: Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը կալանավորված է միայն այն բանի համար, որ հաղթել էր Վանաձոր խոշորացված համայնքի ընտրություններում, եւ ՔՊ-ն չի ցանկանում նրա հետ աշխատել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրվել է դիմում՝ ծեծի ահազանգով, որտեղ քաղաքացի Դավիթ Սարգսյանը նկարագրել է. «06.03.2022 թվականին՝ մոտավոր 12:30-ին, խանութ են մտնում Զուլոյան Կարենը, էրիկը եւ Հայկը: Զուլոյան Կարենը պահանջեց՝ չշարժվեմ, հակառակ դեպքում կկրակի, եւ զենքի նմանվող առարկան պահեց ինձ վրա: 3-4 րոպե տեւած բանակցությունները տվեցին արդյունք. իջեցրեց զենքը: էրիկն ու Հայկը հարվածում էին մարմնիս տարբեր հատվածներին, Կարենը ոտքով էր հարվածում, ոնց որ վիրժառու լիներ, որից հետո հաջորդեց Կարենի զրույցը, թե «ֆեյք» էջ ես բացել ու քրֆում ես սաղին»: Եվ այլ ուշագրավ մանրամասներ է նա պատմել, թե ինչպես են վերցնում նրա համակարգիչը եւ հեռանում, որից հետո կրկին այլ հանդիպման են կանչում ու կրկին ծեծի ենթարկում: Ի դեպ, առաջին դեպքի ժամանակ Դավիթ Սարգսյանը արդեն ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է տալիս հանցագործության մասին: ՀՀ դատախազությունից օրաթերթին տեղեկացրին՝ հաղորդման առթիվ ՀՀ քր. օր. 118-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, քննվում է ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում: Դ. Սարգսյանը ճանաչվել է տուժող: Այս պահին գործը պահանջվել է մարզի դատախազությունում, դրա արդյունքում կոնկրետ գործողություններ կատարելու վերաբերյալ ցուցում է տրվելու վարույթն իրականացնող մարմնին: Նշենք, որ այս դեպքից անցել է մոտ 2 ամիս, սակայն Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը եւ նրա բանդան ոչ միայն շարունակում են պաշտոնավարել, այլեւ աջակցություն են ստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ մարզպետ Արամ Խաչատրյանի հետ, որը նշեց. «Այդպիսի դեպք չի եղել, ես նման մարդ չեմ էլ ճանաչում»: Իսկ Դավիթ Սարգսյանին երբ հարցրինք դեպքի մասին, կտրուկ հրաժարվեց խոսել՝ ասելով, թե մեզ այդ թեմայով ասելիք չունի, եւ անջատեց հեռախոսը: Հուսանք՝ իրավապահները կշտապեն քննել այս գործը եւ պատժել բանդայի անդամներին ու պարագլխին, քանի որ ակնհայտ է՝ քաղաքացի Դավիթ Սարգսյանի կյանքին շարունակում է վտանգ սպառնալ, եւ նա ակնհայտորեն խուսափեց խոսել դեպքի մասին: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում կա դեպքի վերաբերյալ Դավիթ Սարգսյանի՝ իրավապահներին հասցեագրված ողջ պատմությունը, թե ով ինչ է արել:
    10:05
    13.05.22
    Ավելին
  • Հասարակական
    7 օր առաջ նավակով Սևանա լիճ դուրս եկած և անհետացած երկու քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել են
    Մայիսի 13-ին, ժամը 05:41-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Ժամը 08:05-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։
    10:00
    13.05.22
    Ավելին