Լրահոս
2022-05-13
-
ԻրավականՄիայնակ մայրը ձերբակալվել է, իսկ անչափահաս դուստրը մնացել է մեն-մենակ․ Ռուբեն ՄելիքյանՄիայնակ մայրը ձերբակալվել է, իսկ անչափահաս դուստրը մնացել է մեն-մենակ… Դարերով կանգուն չգրված օրենքները խարխլվում են…Ավելին10:5813.05.22 -
ՔաղաքականՏղերքը կալանավորված են, քանի որ օրվա իշխանությունը ֆետիշացնում է կալանքը․ Վարդևանյան2021 թվականի օգոստոսին, երբ այլևս նույնիսկ երեք պատգամավոր ապօրինի կալանավորված էր հայտարարել էի, որ մեր Հայաստանը գնում է դեպի բռնապետություն: Դա հայտարարել էի մեծ ցավով: Իրազեկել էի ԱՄՆ և ԵՄ դեսպաններին ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ի պատասխան ստացել էի լռություն ու անգործություն: Այսօր արդեն մեր Շարժման ակտիվ, չափազանց հայրենասեր անդամներ` Տարոն Մանուկյանը, Գոռ Սարգսյանը, Արսեն Մարտոյանը, Գերասիմ Վարդանյանը, Գոռ Մաթևոսյանը ԱՊՕՐԻՆԻ կալանավորված են։ Քրեական գործ են հարուցել թող քննություն իրականացնեն, բայց բռնապետության կանոնը ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱԼԱՆՔՆ Է, հենց միայն դրա համար էլ կալանավորված են: Տղերքը կալանավորված են, քանի որ օրվա իշխանությունը ֆետիշացնում է կալանքը: Տղերքը կալանավորված են, քանի որ իրավապահ համակարգը չնչին անկախությունից հրաժարվել է: Այս ամենից միայն հակառակ արձագանք են ստանալու: Սա վերաբերում է բոլոր ապօրինի ձերբակալումներին ու կալանքներին, քաղաքական հետապնդումներին: Հայաստանում բռնապետություն ՉԻ ԼԻՆԵԼՈւ, ԱՐԴԱՐՈւԹՅՈւՆ ԼԻՆԵԼՈւ Է: Վստահեցնում եմ, մեր ուժը լինելու է նրանում, որ այլևս երբեք իրավապահների անկախությունը չի նսեմացվելու, իսկ պատվեր կատարողները համակարգում տեղ ԵՐԲԵՔ չեն ունենալու:Ավելին10:5313.05.22 -
ՀասարակականԿրակոցներ՝ Երևանում․ կան վիրավորներ, դեպքի վայրում գտնվել է Porsche Cayenne՝ կրակոցի 18 հետքովԱյսօր մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել շտապօգնության բժշկի կողմից, ով հայտնել է, որ կանչով մեկնել է Ա. Հովաննիսյան փողոց, որտեղ 25 տան մոտ հայտնաբերել են արնանման հետքեր, հայտնում է «Shamshyan.com»-ը։ Ոստիկաները դեպքի վայրում հայտնաբերել են Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենա, որի դիմային հատվածում եղել է 11 կրակոցի, իսկ հետևի մասում՝ 7 կրակոցի հետք։ Հայտնաբերվել է 2 գնդակ, 1 չկրակված փամփուշտ, մոտ 20 հատ 7.65 մմ տրամաչափի պարկուճ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր և կռփազենք։ Պարզվել է, որ դեպքի վայրից թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղփաոխվել Ա. Հովհաննիսյան փողոցի բնակիչ՝ 64-ամյա Վաչագան Հ-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «աջակողմյան հեմոպրոտեքս» ախտորոշմամբ, նույն հիվանդանոց է տեղափոխվել «ձախ անոթափոսի կտրած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ Սարգիս Ս-ն, ում ամբողջական տվյալները ճշտվում են, իսկ «պոլիտրավմա» ախտորոշմամբ նույն հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 31-ամյա Անդրանիկ Բ-ն։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրութուն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։Ավելին10:4313.05.22 -
ՔաղաքականՍուտը, սուտը, սուտը․․․ և «Հայկական ժամանակը»․ Լիլիթ ԳալստյանԵրեկ ֆրանսիայի հրապարակում մտավորականների, մշակույթի մոտ քսան գործիչների հետ քննարկում էինք հոգևոր Հայաստանի խնդիրները, ներազգային համերաշխության, ազգային պետականության կայացման գործում մտավորականների դերն ու առաքելությունը։ Մեր զրույցն ուղիղ հեռարձակմամբ ընթանում էր մի քանի լրատվամիջոցների եթերում։ Մասնակիցներն հասարակությանը հայտնի դեմքեր էին։ Նրանք բոլորը միակարծիք էին, որ բարոյական ճգնաժամի մեր օրերում անելիք ունեն, և առաջին հերթին մշակույթով ու կրթությամբ ենք վերականգնելու մեր ինքնությունն ու ազգային դիմագիծը։ Եվ ահա, այս փաստը ծանր տարած «Հայկական ժամանակը» դիմում է բացահայտ ստի՝ այսպիսի ձևակերպումով հարց տալով զրուցակցին․ «Երեկ Ֆրանսիայի հրապարակի հարթակից հայտարարեցին, թե մշակութային գործիչների հետ քննարկում է լինելու: Այդ մշակութային գործիչների կողքին էին նաեւ դիմահարդարներ, սոցիալական ցանցերով հայտնի դարձած անձինք։ Սա մտավորականի կերպարի արժեզրկում չէ՞»: Լավ, իսկապես, չեմ դադարում զարմանալ, ինչո՞ւ ստել, այսքան ցինիկաբար ստել, երբ ամեն բան այդքան բացահայտ է, հեռարձակված․․․ դուք բոլորովին կարմիր գիծ չունե՞ք, մասնագիտական արժանապատվություն չունե՞ք․․․ ի՜նչ դիմահարդար, ի՜նչ սոցցանցերի դեմքեր․․․ Ահա մասնակիցների ցանկը՝ 1. Հրանտ Թոխատյան-ՀՀ ժող․ արտիստ 2. Ռուբեն Մելքոնյան-արևելագետ, դոկտ․ պրոֆեսոր 3. Վահե Արսեն-բանաստեղծ, թարգմանիչ, բ․գ․թ 4. Լևոն Գալստյան-կինոդրամատուրգ, բ․գ․թ 5. Սերժ Սրապիոնյան-գրականագետ, բ․գ․թ, 6. Սամվել Թադևոսյան-կինոռեժիսոր 7. Ժիրայր Դադասյան-Արվ․ վաստ․ գործիչ, մնջախաղի պետ թատրոնի գեղ․ ղեկ 8. Կարո Վարդանյան-Արվեստի վաստ․ գործիչ, գրականագետ, բ․գ․թ․ 9. Կարեն Արիստակեսյան-գրականագետ,բ․գ․թ 10. Սամվել Հարոյան-Մշակութային գործ, «Ձայն հայրենյաց» խորհրդի անդամ 11. Արթուր Սահակյան-բեմադրիչ, «Գոյ» թատրոնի գեղ․ղեկ․ 12. Արման Նավասարդյան-դերասան, «Արտավազդ» մրցանակակիր 13. Հարություն Արզումանյան-դիրիժոր 14. Հովհաննես Գալստյան-ռեժիսո 15. Ռուբեն Հովհաննիսյան-ռեժիսոր 16. Գագիկ Սարգսյան-«Զարթոնք» ազգագարական համույթի գեղ․ ղեկ 17. Էդուարդ Այտինյան-թարգմանիչ 18. Լևոն Հարությունյան- դերասան 19. Վահե Բեգոյան- «Սաղմոսերգու» արական երգչախմբի գեղ․ ղեկ․Ավելին10:3613.05.22 -
ՔաղաքականՄիասին պետք է մաքրենք մեր երկիրը կեղտից ու ստորությունից․ սա արժանապատիվ հայի պայքար է․ ՍաղաթելյանԻմ ընկերներն են` Տարոնը Մանուկյան, Գոռը Սարգսյան, Արսենը Մարտոյան, Գերասիմը Վարդանյան, Գոռը Մաթևոսյան։ Շինծու գործերով այս պահին նրանք կալանավորված են։ Խղճուկներ, եթե ձեզ թվում է՝ կարող եք նման քայլերով մեզ լռեցնել, սխալվում եք։ Այս տղերքը վաղուց երդվել են ծառայել Հայաստանի և հայության ազատագրության դատին։ Եթե հարկ լինի, նաև կյանքի գնով։ Հետևաբար դուք չեք կարող լռեցնել նրանց։ Սիրելի հայրենակիցներ, այս պայքարը ենթադրում է նաև դիմանալ հալածանքներին, սադրանքների չտրվել, գնալ զոհողությունների… Մենք դա անում ենք գիտակցաբար. սա սրբազան պայքար է։ Նաև անկասելի… Տղերքը կարճ ժամանակ կմնան կալանքի տակ։ Իրենք մի նպատակ ունեն՝ գործը հասցնել ավարտին։ Մեր տղերքի ծնողները հպարտ են իրենց որդիներով։ Իսկ ի՞նչ են մտածում նրաց կալանքի տանող դատավորների, քննիչների և նման հրահանգ տվողների ծնողները։ Իհարկե, ամաչելու են իրենց որդիների պահվածքից։ Սա արժանապատիվ հայի պայքարն է, սիրելի հայրենակիցներ։ Միացեք մեզ, դուրս եկեք փողոց։ Միասին պետք է մաքրենք մեր երկիրն ամեն տեսակ կեղտից ու ստորությունից։ Ժամը 16։00-ին եկեք Ֆրանսիայի հրապարակ։Ավելին10:3013.05.22 -
ԻրավականՀղի կնոջը վրաերթի ենթարկած ՃՈ մայորը չի կալանավորվիՀղի կնոջը վրաերթի ենթարկած ՃՈ մայորին չեն կալանավորիԱվելին10:2513.05.22 -
ՔաղաքականԻ՞նչ գումարներ է Նիկոլ Փաշինյանի վարորդը «կրվել» խաղատանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹՍկանդալային տեսանյութ.Ի՞նչ գումարներ է Նիկոլ Փաշինյանի վարորդը «կրվել» խաղատանըԱվելին10:1513.05.22 -
ԻրավականԶինվորի մահվան դեպքով կալանավորումներ են սպասվում«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ ՊՆ զորամասերից մեկում զինվորի մահվան դեպքից: Մասնավորապես, զորամասում զինվորների մեջ ներքին տարաձայնություն է եղել, որից հետո հայտնաբերվել է Արգիշտի Եղյանի դին: Զինվորի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Ի դեպ, զինվորի մահվան դեպքով կալանավորումներ են սպասվում: Հիշեցնենք, որ մայիսի 11-ին, ժամը 10:15-ին, հանրապետության արեւելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնված 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով: Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար»:Ավելին10:1113.05.22 -
ՀասարակականԱրամ Խաչատրյանը մարդկանց խումբ է ուղարկել քաղաքացուն ծեծելու՝ զենքի սպառնալիքով«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարդկանց խումբ է ուղարկել քաղաքացուն ծեծելու՝ զենքի սպառնալիքով: Իշխանական պատգամավորներն այս օրերին, մեկը մյուսին հերթ չտալով, հիշեցնում են նախկինների թիկնապահներին, ծեծուջարդերը, ապօրինությունները՝ այդպես փորձելով հասարակության մեջ վատ հիշողություններ արթնացնել՝ երկարաձգելով իրենց իշխանությունը: Պարզվում է, սակայն, հետհեղափոխական Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք շարունակում են մերժված բարքերը՝ բանդաներով քաղաքացիների են ծեծում եւ մնում անպատիժ: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել այն մասին, որ ՀՀ լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարտի 6-ին իր բաջանաղին՝ Զուլոյան Կարենին, վարորդ Հայկին, օգնականին՝ էրիկ Կոստանյանին եւ էլի մի քանիսի ուղարկել է Վանաձորի բնակիչ, ֆեյսբուքյան բլոգեր Դավիթ Սարգսյանին ծեծելու: Պատճառն այն է, որ Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքում մարզպետ Արամ Խաչատրյանի մասին գրառում է արել, վիրավորել նրան եւ սատարել այսօր կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանին: Մասնավորապես գրել է. «Ժողովու՛րդ ջան, բարի եղե՛ք ու հիշե՛ք՝ պաշտոնը խիար չէ, որ թարս բուսնի, պաշտոնը արմատուրա է… մի օր ձեռդ է, մի օր կոխելու եմ ոռդ… Էն Ղուկասյան Անդրեյը վկա, ես շատ ցավոտ ու ճակատագրական եմ ցավացնում: Ինձնից կիլոմետրերով հեռու»: Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը կալանավորված է միայն այն բանի համար, որ հաղթել էր Վանաձոր խոշորացված համայնքի ընտրություններում, եւ ՔՊ-ն չի ցանկանում նրա հետ աշխատել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրվել է դիմում՝ ծեծի ահազանգով, որտեղ քաղաքացի Դավիթ Սարգսյանը նկարագրել է. «06.03.2022 թվականին՝ մոտավոր 12:30-ին, խանութ են մտնում Զուլոյան Կարենը, էրիկը եւ Հայկը: Զուլոյան Կարենը պահանջեց՝ չշարժվեմ, հակառակ դեպքում կկրակի, եւ զենքի նմանվող առարկան պահեց ինձ վրա: 3-4 րոպե տեւած բանակցությունները տվեցին արդյունք. իջեցրեց զենքը: էրիկն ու Հայկը հարվածում էին մարմնիս տարբեր հատվածներին, Կարենը ոտքով էր հարվածում, ոնց որ վիրժառու լիներ, որից հետո հաջորդեց Կարենի զրույցը, թե «ֆեյք» էջ ես բացել ու քրֆում ես սաղին»: Եվ այլ ուշագրավ մանրամասներ է նա պատմել, թե ինչպես են վերցնում նրա համակարգիչը եւ հեռանում, որից հետո կրկին այլ հանդիպման են կանչում ու կրկին ծեծի ենթարկում: Ի դեպ, առաջին դեպքի ժամանակ Դավիթ Սարգսյանը արդեն ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է տալիս հանցագործության մասին: ՀՀ դատախազությունից օրաթերթին տեղեկացրին՝ հաղորդման առթիվ ՀՀ քր. օր. 118-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, քննվում է ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում: Դ. Սարգսյանը ճանաչվել է տուժող: Այս պահին գործը պահանջվել է մարզի դատախազությունում, դրա արդյունքում կոնկրետ գործողություններ կատարելու վերաբերյալ ցուցում է տրվելու վարույթն իրականացնող մարմնին: Նշենք, որ այս դեպքից անցել է մոտ 2 ամիս, սակայն Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը եւ նրա բանդան ոչ միայն շարունակում են պաշտոնավարել, այլեւ աջակցություն են ստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ մարզպետ Արամ Խաչատրյանի հետ, որը նշեց. «Այդպիսի դեպք չի եղել, ես նման մարդ չեմ էլ ճանաչում»: Իսկ Դավիթ Սարգսյանին երբ հարցրինք դեպքի մասին, կտրուկ հրաժարվեց խոսել՝ ասելով, թե մեզ այդ թեմայով ասելիք չունի, եւ անջատեց հեռախոսը: Հուսանք՝ իրավապահները կշտապեն քննել այս գործը եւ պատժել բանդայի անդամներին ու պարագլխին, քանի որ ակնհայտ է՝ քաղաքացի Դավիթ Սարգսյանի կյանքին շարունակում է վտանգ սպառնալ, եւ նա ակնհայտորեն խուսափեց խոսել դեպքի մասին: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում կա դեպքի վերաբերյալ Դավիթ Սարգսյանի՝ իրավապահներին հասցեագրված ողջ պատմությունը, թե ով ինչ է արել:Ավելին10:0513.05.22 -
Հասարակական7 օր առաջ նավակով Սևանա լիճ դուրս եկած և անհետացած երկու քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել ենՄայիսի 13-ին, ժամը 05:41-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Ժամը 08:05-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։Ավելին10:0013.05.22 -
ՔաղաքականՀայտնի են ազատման դիմումներ գրած բերետավորների անուններըՀայտնի են ազատման դիմումներ գրած բերետավորների անուններըԱվելին09:4513.05.22 -
ՔաղաքականԹշնամին, ցանկության դեպքում, կարող է անարգել հասնել ընդհուպ մինչև Սիսիան«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն մեկ տարուց ավելի է՝ ադրբեջանցիները ներխուժել են Սյունիքի մարզի Սև լճի տարածք ու չեն հեռանում։ Պարզվում է՝ իշխանությունները ոչ միայն Սև լճի 30 տոկոսի համար չեն պատրաստվում պատերազմ հայտարարել, ինչի մասին նախընտրական շրջանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, այլև չեն պատրաստվում ադրբեջանցիներին խանգարել։ Լճի հարակից բնակավայրերից ահազանգ ենք ստացել, որ դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող մեր զինծառայողների թիվը կրճատվել է, դիրքապահներն այժմ գտնվում են միմյանցից բավական մեծ հեռավորության վրա, և թշնամին, ցանկության դեպքում, կարող է հատել առկա սահմանն ու անարգել հասնել ընդհուպ մինչև Սիսիան»։Ավելին09:3013.05.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԱվելին09:1513.05.22
2022-05-12
-
ՀասարակականՕկուպացիոն ռեժիմը պիտի ազատազրկվի` ցմահ. Վահե ԳրիգորյանԱյսօր ՀՀ-ում տեղի է ունեցել մի դեպք, որը ընդունելի է թե' Հայաստանում գործող օկուպացիոն ռեժիմի համար և թե' «ադրբեջանի ժողովրդի համար». Թուրքերը շատ փորձեցին, բայց չկարողացան նրանց գերի վերցնել, մինչդեռ նրանք սեփական Հայրենիքում ապօրինաբար զրկվեցին ազատությունից. Այսօր օկուպացիոն ռեժիմի պատվերով ու հրահանգով կալանավորվեցին Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ Տարոն Մանուկյանը, Գոռ Սարգսյանը, Գերասիմ Վարդանյանը և Գոռ Մաթևոսյանը. Ահա այսպես է օկուպացիոն ռեժիմը վարվում Հայրենիքի իրական պաշտպանների հետ: Օկուպացիոն ռեժիմը չպիտի զուտ հեռանա, օկուպացիոն ռեժիմը պիտի ազատազրկվի`ցմահ։Ավելին23:2412.05.22 -
ՀայաստանՈղբերգական ավտովթար` Կոտայքի մարզում. կա 3 զոհ, 2 վիրավորԱյսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի՝ Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում բախվել են BMW և Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենաները:Ավելին22:5012.05.22 -
Իրավական«Մեր տեսակը նահանջել չգիտի կռվելուց»․ փաստաբանը հրապարակել է Տարոն Մանուկյանի կոչըՁեռքներս բռունցք արած պիտի պայքար գոռանք…մենք պարքարում ենք հանուն հայրենիքի, իսկ այդ սրբազան արժեքի համար յուրաքանչյուր գին արժե վճարել։Ավելին22:4812.05.22 -
ՔաղաքականՎարչապետին սպասարկող թիվ մեկը բորտն անհետացել էԱրդեն շուրջ երկու ամիս է, ինչ անհետացել է Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական օդանավը՝ թիվ մեկ բորտը, իսկ կառավարությունն ու Քաղավիացիան ուղղակի հրաժարվում են տեղեկություն տրամադրել։ Ավելին, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը, արհամարհելով ՀՀ Սահմանադրությունն ու «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջներն ուղղակի անպատասխան է թողել գրավոր հարցումը։Ավելին21:5012.05.22 -
ՔաղաքականՀայ-ադրբեջանական հանձնաժողովների նիստը Մոսկվայում կլինի. Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպումՄայիսի 16-17-ը Մոսկվայում կհանդիպեն նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները։ Այդ մասին Դուշանբեից Հայաստանի ԱԳ նախարարն է հայտարարել:Ավելին21:5012.05.22 -
ՀայաստանԱնհապաղ ձերբակալել Փաշինյանին. զոհված զինծառայողների ծնողների պահանջը՝ գլխավոր դատախազությունիցԱյսօր պետական դավաճանության գործով 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների 15 ծնող է տուժողի իրավահաջորդի կարգավիճակում հարցաքննվել քննչական կոմիտեում: Դատախազի ցուցումով հարցաքննվելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բայց վկայի կարգավիճակով:Ավելին21:3512.05.22