Լրահոս
2022-05-13
-
ՀայաստանԹալինում ավագանու նոր ընտրություն կլինիԱրագածոտնի մարզի Թալին համայնքում ավագանու նոր ընտրություններ կլինեն: Կառավարությունն է այդպիսի որոշում կայացրել:Ավելին17:0513.05.22 -
ՀասարակականՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը «ծրագրված քայլ» է համարում Չալաբյանի ձերբակալումըՍահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ծրագրված քայլ է համարում Չալաբյանի ձերբակալումը: Ըստ Ղազարյանի՝ իշխանությունը ձերբակալումներով ու կալանավորումներով մի կողմից չեզոքացնում է ակտիվ երիտասարդներին, մյուս կողմից վախ է տարածում նրանց մեջ, ովքեր պայքարի ցանկություն կունենան:Ավելին16:5513.05.22 -
ՀասարակականՕմբուդսմենը վստահ է՝ «Փաշինյանը կիջներ մեքենայից՝ օգնելու հղի կնոջը, եթե իմանար վթարի մասին»Մարդու իրավունքների պաշտպանը կասկած չունի, որ Նիկոլ Փաշինյանը կիջներ մեքենայից հղի կնոջը օգնություն ցույց տալու համար, եթե տեղյակ լիներ վթարի մասին: Այսպես է պատասխանել Գրիգորյանը լրագրողի այն հարցին, թե որքանով էր ճիշտ վթարի ենթարկված կնոջը անօգնական թողնելը: Ինչպես հայտնել ենք, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը տեսել է գետնին ընկած կնոջը ու ինքն է հրահանգել Շտապ օգնություն կանչել ու պարզել դեպքի մանրամասները: Իսկ շարասյունը չի կանգնեցրել խցանում չառաջացնելու համար:Ավելին16:4013.05.22 -
ՔաղաքականԴիմադրության շարժման անհնազանդության երթը մեկնարկում է Ֆրանսիայի հրապարակիցՐոպեներ անց Ֆրանսիայի հրապարակից կմեկնարկի Դիմադրության շարժման անհնազանդության երթը: Իշխան Սաղաթելյանը կրկին հայտարարել է, որ կարևոր անելիք ունեն: Երեկ հավաքի մասնակիցները երթով շարժվել էին դատախազություն՝ իրենց աջակցությունը հայտնելով այնտեղ բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների հարազատներին, նախանցած օրը՝ շրջափակել էին քաղաքապետարանի 4 մուտքերը:Ավելին16:3013.05.22 -
ԻրավականԱԺ աշխատակազմի ղեկավարի ընկերությունը 2022-ին 13 պայմանագիր է կնքել պետական մարմինների հետ2022 թվականի ընթացքում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանին պատկանող «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն պետական տարբեր մարմինների հետ կնքել է ընդհանուր 13 պայմանագիր, որոնցից 4-ը «մեկ անձ» ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։ Պետգնումների armeps.am համակարգի տվյալներով՝ ընթացիկ տարում «Արգավանդ կահույք» ընկերության հետ կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 22,5 միլիոն դրամ։ Այդ գումարի դիմաց ընկերությունը տարատեսակ կահույք է մատակարարել պետական մարմիններին։ Նշված պայմանագրերից ամենավերջինը Վարչապետի աշխատակազմի կատարած գնումն է։ Մայիսի 6-ին ստորագրված պայմանագրով՝ մոտ 3 միլիոն դրամի դիմաց «Արգավանդ կահույքը» պարտավորվել է 5 չհրկիզվող պահարան և 25 բազկաթոռ մատակարարել։ Այս տարվա պայմանագրերից ամենախոշորը կնքվել է փետրվարի 16-ին Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ։ Մոտ 7,5 միլիոն դրամի դիմաց ԱԺ աշխատակազմի ղեկավարին պատկանող ընկերությունը աթոռներ է մատակարարել համալսարանին։ «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ի հետ 2022-ի ընթացքում առանց մրցույթի պայմանագրեր են կնքել Հանրապետության նախագահի աշխատակազմը, Հանրային հեռուստաընկերությունը, Վիճակագրական կոմիտեն ու Սահմանադրական դատարանը։ Հիշեցնենք՝ մեր նախորդ հոդվածներում անդրադարձել էինք այն հանգամանքին, որ 2014թ․ հիմնադրված ընկերությունը 2018 թվականի իշխանափոխությունից հետո է սկսել ակտիվորեն մասնակցել և հաղթել պետական գնումների մրցույթներում։ Մինչ այդ «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն ընդամենը երեք անգամ էր շահել այդ մրցույթներում։ Իշխանափոխությունից հետո «Արգավանդ կահույքի» և պետական տարբեր մարմինների միջև կնքված պայմանագրերի թիվը մոտ 180 է, իսկ դրանց ընդհանուր արժեքը գրեթե 300 միլիոն դրամ։ Նախկինում գրել էինք նաև, որ 2018-ից սկսած պետգնումների մրցույթներին ակտիվորեն մասնակցում է նաև Վահան Նարիբեկյանի եղբորը պատկանող «Դամկար» ՍՊԸ-ն։ Վահան Նարիբեկյանը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ Ալեն Սիմոնյանի 2021թ․ օգոստոսի 3-ի կարգադրությամբ՝ նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար։ 2021-ի օգոստոսի 12-ին «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը Վահան Նարիբեկյանը փոխանցել է իր եղբորը՝ Գարիկ Նարիբեկյանին, սակայն շարունակում է հանդիսանալ ընկերության 100 % բաժնեմասի սեփականատերը։ «Հետքի» հետ զրույցում Վահան Նարիբեկյանը նշել էր, որ նախկինում իրենց խոչընդոտում էին գնումների գործընթացին մասնակցելու համար, իսկ այժմ դաշտը ազատականացվել է։ Միևնույն ժամանակ, Նարիբեկյանը պնդում էր, որ Ալեն Սիմոնյանի հետ ընկերական հարաբերությունները իրենց համար շահեկան դիրք չեն ապահովել։ Վահան Նարիբեկյանի խոսքով՝ խորհրդարանի աշխատակազմի ղեկավար նշանակվելուց հետո դադարել է զբաղվել բիզնես գործունեությամբ։Ավելին16:2413.05.22 -
ՀասարակականԵվս մեկ ոստիկան ազատման դիմում է գրելԱյսօր ես նույնպես իմ դիմումի համաձայն ազատվեցի ՀՀ Ոստիկանությունում ծառայությունիցԱվելին16:1013.05.22 -
ՀասարակականԿտրել են Փաշինյանի արձանի գլուխը՝ այն փոխարինելով Թուրքիայի դրոշով«Yerkir.am»-ը գրում է. «Անցած գիշեր քաղաքացիները կրկին կտրել են Նիկոլ Փաշինյանի՝ Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ գտնվող արձանի գլուխը: Քաղաքացիները, չընդունելով Փաշինյանի թուրքամետ և պետականակործան քաղաքականությունը, գլխի փոխարեն արձանի վրա տեղադրել են Թուրքիայի դրոշը: Ըստ տեղեկություների՝ վաղ առավոտյան, երբ Փաշինյանի արձանն իջևանցիներին է ներկայացել ոչ թե Փաշինյանի գլխով, այլ Թուրքիայի դրոշով, Փաշինյանի հարազատ եղբայր Արտակ Փաշինյանը (Սիփան Փաշինյանի հայրը) շտապել է խայտառակված արձանը պատել ծածկոցով: Հայտնենք, որ սա արդեն Փաշինյանի արձանի գլխատման արդեն 3-րդ դեպքն է. առաջինը տեղի էր ունեցել Գյումրիում, 2-րդը՝ Իջևան քաղաքի մուտքի մոտ»:Ավելին15:5913.05.22 -
ԻրավականՕգանովսկին ազատ է արձակվել․ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունըՍույն թվականի մայիսի 10-ին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տեղի ունեցած հրաձգության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ԱՀ քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ ԱՀ քաղաքացի Ս.Կ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով և 245-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցանքների կատարման համար և վերջինիս առաջադրվել է մեղադրանք: Նկատի ունենալով մեղադրյալի կողմից դեպքի հանգամանքների վերաբերյալ գործով պարզված փաստական տվյալներին համահունչ ցուցմունքներ տալը, տուժողների ու ականատեսների հարցաքննված, գործով անհետաձգելի քննչական գործողությունների կատարված լինելը (հետևաբար նաև քրեական դատավարության մասնակիցների վրա ազդելու ցածր հնարավորությունը), ինչպես նաև խափանման միջոց ընտրելիս ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածով նախատեսված՝ քննության ենթակա մնացյալ հանգամանքները, նախաքննական մարմինը եկել է այն եզրահանգման, որ մեղադրյալի պատշաճ վարքագիծը կարելի է ապահովել անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցի ընտրմամբ, ուստի քննիչի կողմից որոշում էր կայացվել մեղադրյալի նկատմամբ չհեռանալու մասին ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են խուզարկություններ, առգրավումներ, հարցաքննություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է, որի ընթացքի ու արդյունքների մասին կտրվի հավելյալ տեղեկություն: Քրեական գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժինըԱվելին15:5013.05.22 -
ՀասարակականԿարմիր բերետավորները կոտրել են Սևադա Ղուկասյանի ատամը«Hraparak.am»-ը գրում է․ «Մեզ պատմեցին, որ երեկ կարմիր բերետավորները կոտրել են հայտնի էշով տղայի` Սևադա Ղուկասյանի ատամը: Ըստ մեր տեղեկությունների` Սևադան դատախազության դիմաց ընդհարվել է ոստիկանների հետ, ինչի արդյունքում կարմիր բերետավորները հարձակվել են վերջինիս վրա, հարվածել նրա դեմքին, ապա կոտրել ատամը»։Ավելին15:4413.05.22 -
ՔաղաքականԷս տղերքի մեղքն այն է, որ վաճառված պատերազմում կենդանի են մնացել ու չեն ներել դավաճանությունը. ՂազինյանԷս տղերքի մեղքն այն է, որ վաճառված պատերազմում կենդանի են մնացել, չեն ներել դավաճանությունը, չեն մոռանում ու չեն ուրանում իրենց նահատակված ընկերների վառ հիշատակը: Մեղավոր են, որ Հայ են, ունեն թասիբ ու արժանապատվություն, հայրենասեր են, չեն նահանջում, պայքարում են իրենց հայրենիքի համար, չեն ցանկանում թուրքի կոշիկ լիզել, թուրքի զուգարան մաքրել: Մեղավոր են, որ նիկոլ չեն . . . Մեղավոր են, որ «թոռնիկ» չեն . . . Հ. Գ. Եթե թոռնիկ-նիկոլներին թվում է, թե բանտարկելով կոտրելու են նրանց ոգին, վախեցնելու են փողոցում Հայի ու Հայաստանի համար պայքարող մարդկանց, ապա առնվազն մոլորության մեջ են. նիկոլներ, դուք այլևս ավարտված եք, չկաք, գոյություն չունեք . . .Ավելին15:4013.05.22 -
Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են համածառայակիցներըՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան դեպքի հանգամանքները: 2022 թվականի մայիսի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ, ինչպես նաև 360.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են վերջինիս 2 համածառայակիցները: Ինչպես արդեն հայտնել էինք, 2022 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանը, նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին, ինքնասպան է եղել: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին15:2713.05.22 -
ՀայաստանՀերթական անգամ գործ ունենք պետական համակարգի խայտառակ դիլետանտության հետ․ ԱԳՆ-ն Հակոբյանին ու Եղոյանին թույլ չի տրվել շփվել ԵԽ պատգամավորի հետՀերթական անգամ գործ ունենք պետական համակարգի խայտառակ դիլետանտության հետ Ուրեմն, Հայաստանի բարեկամ, Եվրոպական խորհրդարանի անդամ Լարս Պատրիկ Բերգը (ECR, Գերմանիա) նախաձեռնել է Բրյուսելում կազմակերպել Հայաստանին նվիրված կլոր սեղան-քննարկում, որին մասնակցելու և ելույթով հանդես գալու հրավեր է ուղարկվել նաև ինձ՝ որպես ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և Արման Եղոյանին՝ որպես Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ: ԱԺ աշխատակազմը չգիտես ինչու այս հարցով դիմել է ԱԳՆ-ին, ինչին ի պատասխան ԱԳՆ-ից գրություն են ուղարկել, որ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «Լարս Պատրիկ Բերգը մինչ 2021թ. անդամակցել է ծայրահեղական համարվող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը և համապատասխանաբար Եվրոպական խորհրդարանում համանման համբավ ունեցող «Ինքնություն և ժողովրդավարություն» խմբակցությանը, իսկ ներկայումս անդամակցելով «Եվրոպական պահպանողականների և բարեփոխիչների» խմբակցությանը չի հանդիսանում վերջինումս առանցքային դերակատար։ Նշյալ ծայրահեղական հայացքներ ունեցող ԵԽ պատգամավորի հետ շփումները կարող են բացասաբար ազդել Հայաստան - Եվրոպական միություն խորհրդարանական համագործակցության վրա»։ ԱԳՆ նամակը կցվում է: Այս տրամաբանությամբ արտաքին քաղաքականություն վարելն ուղղակի թյուրիմացություն է: Այլ կերպ, քան ԱԳՆ-ի կողմից եվրոպական արժեհամակարգի հանդեպ անարգանք, եվրոպական ինստիտուտների մասին մինիմալ գիտելիքների բացակայություն և դիլետանտիզմ սա անվանել դժվար է: ԲԱՅՑ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ՝ դրանից ընդամենը մոտ 2 ամիս առաջ՝մարտի 23-ին, ԱԳՆ-ն ևս մեկ նամակ է ուղարկել ԱԺ, որտեղ մանրամասն ներկայացրել է Լարս Պատրիկ Բերգի հայամետ գործունեությունը Եվրոպական խորհրդարանում, մանրամասներ հաղորդել Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանի և Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, դեսպան Աննա Աղաջանյանի հետ նրա հանդիպումներից և տեղեկացրել պատրաստվող կլոր սեղան-քննարկման մասին: Կրկնեմ՝ ՆՈՒՅՆ ԱԳՆ-ն: Հ.Գ. Կլոր սեղան-քննարկումը տեխնիկական պատճառներով հետաձգվել է, կայանալու է հունիսին և ես, իհարկե, մասնակցելու եմ միջոցառմանը:Ավելին15:2313.05.22 -
ՔաղաքականԱյս իշխանությունը վախենում է անկախ, կայացած, հայրենիքը ու հային սիրող մարդկանցից․ Չալաբյանի կնոջ գրառումըԵրեկ ու այսօր շատերդ երևի տեսել եք Ավետիքի բերման ենթարկելու խայտառակ կադրերը: Մի գուցե նաև լսել եք ակնհայտ մոնտաժված ձայնագրությունը, որը փորձում են որպես հիմք օգտագործել այս ակնհայտ քաղաքական գործը կյանքի բերելու համար: Այս իշխանությունը վախենում է անկախ, կայացած, հայրենիքը ու հային սիրող մարդկանցից: Վախենում է հայ մարդուց, որը չի պատկերացնում իր կյանքը առանց Հայաստանի, իսկ Հայաստանը առանց հզոր բանակի և պետության: Եթե ուշադրություն դարձնեք, Ավետիքին անձամբ ճանաչող և իր հետ աշխատած ցանկացած մարդ անվերապահ հավատում և աջակցում է իրեն ու պատրաստ է իր կողքին կանգնել: Շատերը այդ մասին այսօր հանրային հայտնել են: Ինձ երեկվանից զանգում ու գրում են հարյուրավոր մարդիկ, մենք անչափ շնորհակալ ենք բոլորիցդ մեր ընտանիքի կողքին լինելու համար : ❤️❤️ Շատերդ հարցնում եք, թե ինչպես օգնել, ասեմ, այս պահին լավագույն օգնությունը Ավետիքին հանրային աջակցելն է: Կանխավ շնորհակալ ենքԱվելին15:1813.05.22 -
ՔաղաքականՓաշինյանի հրաժարականի պահանջով երթ կլինի. Դիմադրության շարժման հանրահավաքը՝ ժամը 20-ինՓաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները այսօր ժամը 16-ին անհնազանդության երթ կիրականացնեն Ֆրանսիայի հրապարակից: Իսկ երեկոյան ութին տեղի կունենա հավաք: Երեկվա հանրահավաքից հետո Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներից մեկը ծննդյան տարեդարձը նշել է Ֆրանսիայի հրապարակում:Ավելին15:0913.05.22 -
ՄիջազգայինԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստ՝ ԴուշանբեումԴուշանբեում սկսվել է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նեղ կազմով նիստը։ Օրակարգում 9 հարց է ներառված: Երեկ Դուշանբեում հանդիպել էին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները: Մինչ այդ Լավրովը առանձին հանդիպել էր Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ:Ավելին14:5413.05.22 -
«Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման» օրենքում փոփոխություններ. Կառավարության անտեսանելի նիստըԿառավարության նիստի ուղիղ հեռաձարկումն այսօր պատկերով է ուղեկցվել միայն առաջին մի քանի րոպեն, հետո պատկերն անհետացել է: Կառավարությունից «Հայլուրին» հայտնել են, որ տեխնիկական խնդիրների պատճառով հնարավոր չի եղել ապահովել պատկերը:Ավելին14:3913.05.22 -
Հասարակական25-ամյա Տաթևիկ Կարապետյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդականՀայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Տաթևիկ Կարապետյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը. Տաթևիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ 2022 թվականի մայիսի 13-ից նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»,- նշված է հրամանագրում: Նշենք, որ Տաթևիկ Կարապետյանը 25 տարեկան է: Մինչ այդ, նա աշխատել է «HSBC» բանկում և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի դուստրն է:Ավելին14:2413.05.22 -
Քաղաքական«Վարչապետի» գարունը․ Անդրանիկ ԹևանյանԿեղծ մատնություն, ձերբակալություններ, քաղաքական հետապնդումներ, պատերազմն անցած երեխեքի կալանավորում, էժանագին հակաքարոզչություն, ավտոշարասյան վրաերթ, չդադարող թալան, ոստիկաններով շրջապատված/շրջափակված իշխանություն, ադրբեջանահաճո քացաքականություն, թուրքամետ վարքագիծ, վախով միավորված խմբակ, համատեղ գործած հանցանք, Սակարիասի ուրվականըԱվելին14:1713.05.22