Լրահոս
Քաղաքական
12:15
14.05.22
417

Ես վստահ եմ, եթե 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը ընթացակարգով դիմեր Ռուսաստանին, մենք այսօր բոլորովին այլ իրավիճակում կլինեինք. Սերժ Սարգսյան

Img default alt hy

Արցախի և Հայաստանի հետագա ճակատագրի վերաբերյալ պիտի ասեմ այն, ինչ միշտ ասել եմ. 30 տարի ասել եմ, որ երբեք Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում, վստահ եմ 100%։ «Tert.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ֆրանսիայի հրապարակում ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը․

«Ինչպես հայերի մեծամասնությունը, այնպես էլ ես, վստահ եմ, որ Հայաստանն ունի մեծ ապագա, Հայաստանն իր ներուժի մեծ մասը դեռ չի օգտագործել և այն օգտագործվելու է Ֆրանսիայի հրապարակում հավաքված երիտասարդների կողմից»։

Հայաստանի համար Ռուսաստանի դերի վերաբերյալ հարցին ի պատասխան, Սերժ Սարգսյանն ասաց.

«Ռուսաստանը պատրաստ է կատարել դաշնակցի իր պարտավորությունները, ուղղակի Հայաստանի ղեկավարությունը պետք է ճիշտ ուղղությամբ շարժվի և ոչ թե բանավոր ինչ֊որ հայտարարություններ անի կոնֆլիկտի ժամանակ, այլ պայմանագրով նախատեսված ձևերով դիմի, Ռուսաստանից օժանդակություն խնդրի և Ռուսաստանը կատարի իր պարտավորությունները։

Ես վստահ եմ, եթե 44֊օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը ընթացակարգով նախատեսված ձևերով դիմեր Ռուսաստանին, ապա մենք այսօր բոլորովին այլ իրավիճակում կլինեինք»։