Լրահոս
Հասարակական
13:25
14.05.22
329

Կոտայքի մարզում բախվել են Mitsubishi-ն ու տրակտորը, կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Զորավան-Արագյուղ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 61-ամյա Տոլիկ Դ-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենան և 53-ամյա Սեյրան Պ-ի վարած «ՔԱՏ» մակնիշի տրակտորը։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տոլիկ Դ-ն, նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 69-ամյա Սամվել Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի հիվանդանոց։