Լրահոս
Հայաստան
13:59
14.05.22
251

Հայտնաբերվել է ականանետի ական. ԱԻՆ

Img default alt hy

Մայիսի 14-ին, ժամը 09։25-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղում նռնակ է հայտնաբերվել, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Պարզել են, որ հայտնաբերվածը կոռոզիայի ենթարկված 82 մմ-անոց ականանետի ական է:

Ինժեներասակրավորական խումբն ականանետի ականը տեղափոխել է անվտանգ տարածք՝ հետագա վնասազերծման։