Լրահոս
Հասարակական
15:58
16.05.22
203

3 ամիս առաջ տեղի ունեցած վթարի հետեւանքով ընտանիքի 5 անդամներին կորցրած 15-ամյա աղջիկը դեռ գիտակցության չի եկել

Img default alt hy

«News.am»-ը գրում է․

«Երեք ամիս առաջ Արզնու խճուղու միջնամասում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 15-ամյա Վանուհի Պետրոսյանը շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։

«Նա վերակենդանացման բաժանմունքում է, այս ամիսների ընթացքում գիտակցության չի եկել, փոխանցել է հիվանդանոցի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

Հիշեցնենք, որ 2022թ. փետրվարի 20-ին՝ ժամը 20:30-ի սահմանում Արզնու խճուղու միջնամասում բախվել էին  հանդիպակաց երթևեկող «BMW X5» և «ВАЗ 21061» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «BMW X5»-ը բախվել էր նաև իրեն հանդիպակաց ընթացող «Opel» մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով «ВАЗ 21061» մակնիշի ավտոմեքենայի՝ 1976թ. ծնված վարորդը, 1982, 2005, 1957, 1988թթ. ծնված ուղևորները տեղում մահացել էին, իսկ ուղևորներից Վանուհի Պետրոսյանը  (ծնված 2007թ.)՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն:

Վանուհի Պետրոսյանը գանգուղեղային ծանր վնասվածքներ էր ստացել, գլխուղեղի և թոքերի սալջարդ ուներ, ազդոսկրերն էին կոտրվել։

Նշենք, որ մահացածները ընտանիքի անդամներ էին՝ Գյուլնարա Պետրոսյանը, Վաչագան Պետրոսյանը, Արմինե Պետրոսյանը, Վահե Պետրոսյանը և Մելինե Գասպարյանը։ Նրանք Չարենցավան քաղաքից էին։ Վթարի օրը գնացել էին հարազատներից մեկի տուն,  ողբերգական դեպքը պատահել էր տուն վերադառնալու ճանապարհին»։