Լրահոս
Քաղաքական
16:04
16.05.22
146

Անհնազանդության ակցիաներ՝ վաղը ժամը 8-ից. Սաղաթելյանը վստահեցնում է՝ «հաղթանակը մոտ է»

 

Դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը դիմել է հանրային գործիչներին, սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերին, Արցախի ու Հայաստանի ճակատագրով մտահոգ մարդկանց, որ իրենց հետևորդներին տեղեկացնեն՝ վաղը առավոտյան 8-ին պետք է փողոց դուրս գալ և անհնազանդության ակցիաներ իրականացնել։

Նա կոչ է արել մարդկանց ակցիաների մասին գրառումներ անել սոցիալական ցանցերում, ընկերների ու հետևորդների օգնությամբ փոքր խմբեր կազմակերպել և երեքշաբթի առավոտյան փակել Երևանի բոլոր փողոցները։