Լրահոս
Հասարակական
15:39
16.05.22
159

Հայր ու որդի հարբած վիճակով հարձակվել են բժշկի վրա, կոտրել նրա քիթը․ նոր մանրամասներ

Img default alt hy

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանում բռնության են ենթարկվել բժիշկն ու շտապօգնության վարորդը: Վերջիններս տեղափոխվել են Հերացի համալսարանական հիվանդանոց:

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը «Hraparak.am»-ի հետ զրույցում նշել է, որ դեպքը տեղի է ունեցել Արհեստավորների առաջին փողոցի տներից մեկում` Գումի շուկայի հարևանությամբ:

«Հայր ու որդի հարբած վիճակով հարձակվել են բժշկի վրա, կոտրել նրա քիթն, ապա մարմնական վնասվածքներ հասցրել վարորդին: Բժիշկը Բորիսով Դմիտրին այս պահին հիվանդանոցում է, վիճակը կայուն է, իսկ ահա վարորդը` Վարդան Ներսիսյանը, այս պահին ոստիկանությունում է: Բժիշկը տրավմաներ է տարել, ունի գլխի գեմատոմա»։