Լրահոս
2022-05-17
-
ՔաղաքականԿաթվածահար Երևան. քաղաքացիների անհնազանդության ակցիաները և մի կին, որ ասում է՝ հայերը պիտի կոտորվենՄի կին, որ ակնհայտ աջակցում է իշխող քաղաքական ուժին՝ ակցիայի մասնակիցներին դիմելով ասել է՝ «հայերը պիտի կոտորվեն»:Ավելին22:4517.05.22 -
Քաղաքական«Ոստիկաններով չես վախեցնի, պայքարելու եմ մինչև վերջ». Արցախյան 3 պատերազմի մասնակից Ժորա պապըԱրցախյան 3 պատերազմների մասնակից Ժորա պապիկին՝ Գեորգի Արիստակեսյանին գիշերն են ազատ արձակել: Կարմիր բերետավորները երեկ էին նրան տապալել գետնին, հարվածել, բերման ենթարկել, ապա ձերբակալել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամաբ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու կասկածանքով:Ավելին22:3017.05.22 -
ՔաղաքականՈստիկանության բաժիններում այսօր տեղ չի եղել. անչափահասներ` բերման ենթարկվածների մեջԱվելին22:1517.05.22 -
ԻրավականԴատախազն է ստու՞մ, թե՞ ծանուցումն է կորել. պետական դավաճանության գործով դատական նիստը հետաձգվել է44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների մի խումբ այսօր փակել է Երևանի Բաբայան փողոցը, որտեղ գտնվում է քննչական կոմիտեի զինվորական վարչությունը: Զոհվածների հարազատները պահանջել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավել պետական դավաճանության գործով:Ավելին21:4217.05.22 -
Ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է պայմանագրային զինծառայող Արմեն ԲաբայանըՄայիսի 17-ին, ժամը 16:15-ի սահմաններում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Հրանտի Բաբայանը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:Ավելին20:4317.05.22 -
ՀասարակականԼոռիում խորտկանոցի տերը կանանց 1000 և 5000 դրամ է տվել՝ հաճախորդերի հետ սեռական հարաբերության համարՈստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ։ Իրացնելով ստացված տվյալները՝ մայիսի 2-ին ոստիկանության Թումանյանի բաժին ներկայացվեցին Լոռու մարզի երկու բնակչուհի։ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանցից մեկը հայտնեց, որ 2020-2021 թթ. ընթացքում Վանաձոր-Ալավերդի ճանապարհի խորտկարաններից մեկում, ձեռնարկատիրոջ հորդորով ու համոզմամբ, հաճախորդների հետ փողի դիմաց կատարել է սեքսուալ գործողություններ։ Ամեն հանդիպումից հետո խորտկարանի 61-ամյա ձեռնարկատերը իրեն տվել է 1000 դրամ, իսկ մնացած փողը՝ պահել, սակայն, ըստ նախնական պայմանավորվածության, փողը պետք է հավասար բաժանեին։ Մյուս կինն էլ հայտնել է, որ նույն խորտկարանի ձեռնարկատիրոջ հորդորով ու համոզմամբ շուրջ 3 տարի, նախնական պայմանավորվածությամբ, հաճախորդների հետ փողի դիմաց ունեցել է սեռական հարաբերություն, և ամեն հանդիպումից հետո 61-ամյա ձեռնարկատերը տվել է 5000 դրամ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում ճշտվել է խորտկարանի մշտական հաճախորդների ինքնությունը։ Նրանք հայտնաբերվել են, տվել խոստովանական բացատրություն։ Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով հայտնաբերվել է նաև խորտկարանի 61-ամյա տերը։ Հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե։Ավելին20:0017.05.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 | «Խաչատուրովներից ահաբեկվում են թուրքերը և օրվա իշխանությունները» | 17.05.2022Ավելին18:3017.05.22 -
ՀասարակականՁերբակալվել է Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր ԽաչատուրովըՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ քաղաքական ընդդիմության հավաքների մասնակիցների կողմից ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես NEWS.am-ին հայտնում են Քննչական կոմիտեից, նախնական տվյալներով, 2022 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված նախաձեռնության մի խումբ մասնակիցներ Կիեւյան փողոցի 15 հասցեի մոտակայքում փակել են ճանապարհը՝ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը: Նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցները, իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել են բացել ճանապարհը՝ փորձելով նրանց հեռացնել ճանապարհից, որի ընթացքում նախաձեռնության մասնակիցներից երկուսը ձեռքերով հարվածներ են հասցրել ծառայություն իրականացնող ոստիկանի կրծքավանդակի շրջանին, ինչի արդյունքում վերջինս կորցրել է գիտակցությունը: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ոստիկանի նկատմամբ առերեւույթ բռնություն գործադրած անձանցից մեկի ինքնությունը, ով քաղաքացի Իգոր Յուրիի Խաչատուրովն է: Վերջինս ձերբակալվել է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Նշենք, որ Իգոր Խաչատուրովը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին է։Ավելին17:5817.05.22 -
ՀասարակականԴատախազությունից պարզաբանում են՝ ինչու չեն ձերբակալել Նիկոլ ՓաշինյանինԱռանձին լրատվամիջոցներ «Դատախազը հանձնարարել է գործողություններ ձեռնարկել Փաշինյանին ձերբակալելու միջնորդության ուղղությամբ» վերտառությամբ տեղեկատվություն են հրապարակել, որը որոշակի թյուրընկալումների տեղիք է տալիս: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ գլխավոր դատախազությունը։ Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Գլխավոր դատախազությունը հարկ է համարում պարզաբանել, որ խնդրո առարկա ներկայացված միջնորդությունը քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից բավարարվել է մասնակի: Մասնավորապես՝ միջնորդության մեջ նշված հանգամանքների ստուգման նպատակով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու ցուցում տալու մասով այն բավարարվել է, իսկ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու մասով՝ մերժվել այն հիմնավորմամբ, որ միջնորդության մեջ նշված՝ Նիկոլ Փաշինյանի կողմից հանցանք կատարելու մասին փաստական տվյալները, լինելով միջնորդության հեղինակների վերլուծություններն ու հետևությունները, հիմնված են այնպիսի հանգամանքների վրա, որոնք դեռևս ենթակա են քրեական գործով ստուգման։ Եվ հենց քրեական գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզման նպատակով անհրաժեշտ գործողությունների կատարումն ապահովելու ուղղությամբ էլ մինչդատական վարույթի նկատմամբ հսկողության շրջանակներում արդեն իսկ ձեռնարկվել են դատախազական ներգործության համապատասխան միջոցներ»։Ավելին17:4117.05.22 -
ՀասարակականԶինվորական դատախազը մերժել է Փաշինյանին ձերբակալելու՝ զոհված զինծառայողների ծնողների պահանջը44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների մի խումբ էլ այսօր փակել է Երևանի Բաբայան փողոցը, որտեղ գտնվում է քննչական կոմիտեի զինվորական վարչությունը: Զոհվածների հարազատները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավել պետական դավաճանության գործով:Ավելին17:1817.05.22 -
Արտաքին քաղաքականությունԴատախազությունը պնդում է՝ «Խծաբերդում նահանջի հրաման տվել է փոխգնդապետ Ղազարյանը»Ավելին17:1517.05.22 -
ԻրավականԶինվորական դատախազը մերժել է Փաշինյանին ձերբակալելու՝ զոհված զինծառայողների ծնողների պահանջըԱվելին17:0017.05.22 -
Հասարակական«Հայերը պիտի կոտորվեն». մի կին դիմել է Բաղրամյան պողոտայում անհնազանդության ակցիայի մասնակիցներինԱվելին16:4517.05.22 -
ՀայաստանԲժշկին ծեծած անձը բերման է ենթարկվելՄայիսի 16-ին՝ ժամը 13.23-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Արհեստավորների փողոցի տներից մեկը՝ ծանր հիվանդին բուժօգնություն ցույց տալու, որտեղ նրա հարազատը խփել է բժշկի գլխին: Ժամը 13.35-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գուվ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել շտապօգնության բժիշկը: Նա հայտնել է, որ կանչով մեկնել է Արհեստավորների փողոցի տներից մեկը, որտեղ բուժօգնություն ցուցաբերելիս հիվանդի հարազատը լինգով մի քանի անգամ խփել է իրեն: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է 49-ամյա տղամարդը: Նա բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:Ավելին16:3817.05.22 -
Հասարակական«Բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունները շարունակվում են». բերման ենթարկվածների ահազանգըԱվելին16:3017.05.22 -
ՔաղաքականՀորս արև գործի եմ գնում. ոստիկանները փորձել են բերման ենթարկել ակցիային չմասնակցող քաղաքացունՈստիկաններն այսօր ուժ կիրառելով բաժիններ են տարել նաև անչափահասների, փորձել են բերման ենթարկել քաղաքացիների, որոնք ակցիաների մասնակից չեն եղել:Ավելին16:2017.05.22 -
ՔաղաքականՀորս արև գործի եմ գնում. ոստիկանները փորձել են բերման ենթարկել ակցիային չմասնակցող քաղաքացունԱվելին16:1517.05.22