Լրահոս
2022-05-18
-
ԻրավականՔյարամյանը թող գնա, սպանված զինվորների գործերով օբյեկտիվ քննություն իրականացնի, ոչ թե երեք մեղադրանք առաջադրի Մխիթար Գալեյանի հորը. իրավապաշտպանՈստիկանությունն անպատժելի է, դրա համար էլ կարող է նման միջոցների դիմել՝ ոչ միայն բերման ենթարկել, այլև բերման ենթարկելուց հետո հայհոյել և ծեծել անչափահասներին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ «Մենք անընդհատ դատապարտում ենք ոստիկանության գործողությունները, բայց դա որևէ հետևանք չի ունենում։ Ոստիկանապետը երևի ծառայողական քննությունների կոլեկցիա է հավաքում, որոհետև անընդհատ ասում են, որ ծառայողական քննություն է իրականացվում։ Բայց արդյունքների մասին այդպես էլ չենք տեղեկանում։ Իսկ ոստիկանության կողմից բռնություններ շարունակում ենք տեսնել։ Իհարկե, ներկայիս ոստիկանության գործողությունները չեմ համեմատում նախկին ոստիկանության լայնածավալ բռնությունների կիրառման հետ, բայց դա ոչինչ չի նշանակում։ Ոստիկանությունը պետք է զուսպ լինի և որևէ բռնություն չկիրառի»,- ասաց իրավապաշտպանը՝ խիստ դատապարտելի և սանձարձակ որակելով նաև ոստիկանության երեկվա գործողությունները, որոնց ընթացքում 77-ամյա կնոջ ձեռք էր կոտրվել։ Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ ոստիկանների դատապարտելի գործողությունները չպետք է անպատիժ մնան, և եթե բազմաթիվ դեպքերով քրեական գործեր են հարուցվում, պետք է հարուցվեն նաև ոստիկանների նկատմամբ։ «Ես, որպես իրավապաշտպան, այս ամենի համար դատապարտում եմ ոստիկանությանը»,- ասաց մեր զրուցակիցը։ Ինչ վերաբերում է զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի ձերբակալությանը, Ժաննա Ալեքսանյանն ընդգծեց՝ առաջադրված հոդվածներից ակնհայտ է, որ դրանք ծանր հոդվածներ չեն։ «Նույնիսկ, եթե զորամասում այդ մարդու մասնակցությամբ միջադեպ է եղել, ամբողջ մի զորամաս և Քննչական կոմիտեն ներառյալ չպետք է նրա դեմ մեղադրանք առաջադրեին, ձերբակալեին։ Գարիկ Գալեյանի ձերբակալությունը և նրա արարքը չհանդուրժելը համարում եմ անբարո։ Այդ մարդը ձեր զոհն է, և պետք է հանդուրժեին նրա երկու խոսքը, ոչ թե հոդվածներ առաջադրեին նրան։ Արգիշտի Քյարամյանը թող գնա, սպանված զինվորների գործերով օբյեկտիվ քննություն իրականացնի, ոչ թե երեք հատ մեղադրանք առաջադրի զոհված զինվորի հորը»,- հավելեց իրավապաշտպանը։Ավելին17:3218.05.22 -
ԻրավականԳարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվելԱրթուր Վանեցյանը ու ևս մի քանի ընդդիմադիր պատգամավոր միջնորդություն են ներկայացրել պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու համար: Ռազմական ոստիկանությունում Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նրան շտապ օգնության մեքենան տեղախոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ նա մոտ երկու շաբաթ առաջ սրտի վիրահատություն է տարել, 5 ստենդ է տեղադրվել:Ավելին17:2818.05.22 -
ՀայաստանԱհազանգ՝ «Զվարթնոց» օդանավակայանն ականապատված էՄայիսի 18-ին, ժամը 15։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանն ականապատված է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:Ավելին16:4718.05.22 -
ՀայաստանՄարդկանց բերման են ենթարկում գետնին տապալելով. հարյուրավոր քաղաքացիներ բերման են ենթարկվելԱռավոտից սկսված անհնազանդության ակցիաների ժամանակ 352 քաղաքացի է բերման ենթարկվել, այդ թվում` ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ Էդուարդ Շարմազանովն ու Արմեն Աշոտյանը, Արթուր Վանեցյանի որդին: Կարմիր բերետավորները ակնհայտ բռնի ուժ են կիրառել Լևոն Քոչարյանի հետ փողոց փակած քաղաքացիների նկատմամբ: Կադրերում երևում է` ինչպես են տղամարդկանց գետնին տապալում, հարվածում, հրելով մտցնում ոստիկանական մեքենաներ: Ազգային ժողովի պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտնել է, որ անգամ մայթերից են բերման ենթարկում քաղաքացիներին:Ավելին15:5418.05.22 -
ՀասարակականԱնհնազանդության ակցիայի մասնակիցները փակել են մետրոյի կայարան. կարմիր բերետավորներն ուժ են կիրառելՄի քանի րոպե անհնազանդության ակցիայի մասնակիցները փակել են նաև մետրոյի Երիտասարդական կայարանը՝ նստելով գնացքների դռների արանքում: Ոստիկաններին միացել են կարմիր բերետավորները ու ուժ կիրառել, բերման ենթարկել երիտասարդներին:Ավելին15:5318.05.22 -
ՔաղաքականՊատգամավոր Արծվիկ Մինասյանին երկու անգամ բռնի ուժով նստեցրել են ոստիկանական մեքենա«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին երկու անգամ բռնի ուժով ոստիկանները նստեցրել են մեքենան, ապա՝ բաց թողել: Ակնհայտ է, որ իրավապահները ճանաչել են ընդդիմադիր պատգամավորին և իմացել նրա անձեռնմխելիության մասին: Ոստիկանությունը դեռ չի պարզաբանել կարմիր բերետավորների գործողությունները:Ավելին15:0318.05.22 -
ԻրավականՁերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրըՁերբակալել են նաև 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, նրան Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել: «Հայլուրի» հետ զրույցում Գալեյանի կինը՝ Աստղիկ Գալեյանը, պատմել է, որ այսօր վաղ առավոտյան իրենց բնակարան են գնացել ռազմական ոստիկաններ, զրուցել ամուսնու հետ, հետո միասին դուրս են եկել: Ժամեր անց ամուսնու ձերբակալման մասին Աստղիկ Գալեյանը մամուլից է իմացել: Ըստ Քննչական կոմիտեի՝ Գարիկ Գալեյանին ձերբակալել են իբր գնդապետի նկատմամբ բռնություն գործադրելու, պլաստամսե շշով նրա դեմքին հարվածելու համար: Խոսքը զինվորական վարչության մոտ տեղի ունեցած միջադեպի մասին է:Ավելին14:3118.05.22 -
ՀասարակականՑավներդ տանեմ, լավ եք անում՝ առանց թուրքի Հայաստան. խցանման մեջ մնացած վարորդԱվելին14:2918.05.22 -
ՔաղաքականԱնհնազանդության երթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջովԱկցիաներից հետո երթ է սկսվել Ֆրանսիայի հրապարակից: Մանրամասները պատմում է Էդգար Ղուշչյանը:Ավելին14:1518.05.22 -
ՀայաստանՓողոցը փակած քաղաքացիներից մեկին վրաերթի են ենթարկել. անհնազանդության ակցիաներ՝ ԵրևանումԴիմադրության շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության բողոքի ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Երևանի տարբեր հատվածներում փակել են մի քանի տասնյակ փողոցներ: Մասնավորապես, կաթվածահար են արել Նոր Նորքի մի շարք փողոցներ, Իսակովի պողոտան, Պարոնյան, Աբովյան փողոցները, Տերյան-Իսահակյան, Կոմիտաս-Տիգրանյան, Սևակ-Ռուբինյանց խաչմերուկները... Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում փողոցը փակած քաղաքացիներից մեկին վրաերթի են ենթարկել, շտապօգնություն է եկել: Մեկ այլ հատվածում ոստիկանների հրմշտոցից մի կին ընկել է, վնասել ձեռքը, հավանաբար կոտրել:Ավելին13:2718.05.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Ժողովրդական ընդվզումը ճնշելու՝ աննախադեպ ուժային գործողություններ | 18.05.2022Ավելին12:3018.05.22 -
ՔաղաքականԵրևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 352 քաղաքացի«Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում անհնազանդություն են իրականացնում՝ տարբեր հատվածներում փողոցներ փակելով։ «Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 352 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Հիշեցնենք՝ ժամը 08:00-ից ընդդիմության ներկայացուցիչները մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։Ավելին12:2018.05.22
2022-05-17
-
ՀասարակականԱվտովթարի հետևանքով 3 ամիս առաջ ընտանիքը կորցրած 15-ամյա Վանուհին բացել է աչքերըՓոքրիկ Վանուհին դեռ կոմայի մեջ է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Տան դուռը կողպված է:Ավելին23:4517.05.22 -
ՄիջազգայինՌուսաստանը «ձեռքերին ազատություն կտա», եթե Շվեդիան ու Ֆինլանդիան մտնեն ՆԱՏՕ, իսկ Թուրքիան այո չի ասիՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Շվեդիա ու Ֆինլանդիա՝ «ազատություն կտա Ռուսաստանի ձեռքերին»: Մոսկվան արդեն բացահայտ հայտարարում է, որ իր հետ խնդիր կունենան, եթե հետ չկանգնեն ՆԱՏՕ-ի մաս կազմելու մտքից:Ավելին23:3017.05.22 -
ՄիջազգայինՊուտինի անսպասելի հանդիպումը Փաշինյանի հետ. Ռուսաստանի աջակցության իմիտացիա՞Կրեմլը Հայաստանի ցույցերը համարում է երկրի ներքին գործն ու չի միջամտում։ Փորձագետները կարծում են՝ հակակառավարական ցույցերի ֆոնին Նիկոլ Փաշինյանի թիմը ամեն բան անում է, որ ցույց տա, թե աջակցություն է ստանում Մոսկվայից:Ավելին23:1517.05.22 -
ՀասարակականՔՊ-ն մեղադրում է ընդդիմադիրներին «դասից փախչելու համար» և քննարկում նրանց մանդատներից զրկելու հարցը«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին ՔՊ-ականները մեղադրում են «դասից փախչելու» համար և լրջորեն քննարկում են նրանց մանդատներից զրկելու հնարավորությունը:Ավելին23:0017.05.22