Լրահոս

2022-05-24
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչու Միրզոյանը Լավրովի հետ զրույցում չի խոսել գերիների մասին
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Բայց Հայաստանի համար կարևորագույն հարցերից մեկը Արարատ Միրզոյանը չի բարձրացել: Եւ այսպես, պաշտոնական հաղորդագրության համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին: Իհարկե, այդ դրույթները շատ են, բայց հիշարժան է հատկապես մեկը, որը Հայաստանի համար ոչ միայն քաղաքական, այլև բարոյական, հոգեբանական խնդիր է: Նոյեմբերի 9-ի հայտարարության ութերորդ կետում բառացիորեն ասվում է. «Կատարվում է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում»։ Սակայն այդ կետը չի կատարվել մինչ օրս: Հայկական կողմը վերադարձրեց բոլոր գերիներին՝ ներառյալ հանցագործներին, սակայն մոտ 100 և ավել գերիները շարունակում են մնալ Ադրբեջանի բանտերում: Եւ այս փաստը որևէ կերպ չի շոշափվում մեր միակ ռազմավարական դաշնակից պետության արտաքին գործերի նախարարի հետ զրույցում: Համենայնդեպս, պաշտոնկան հաղորդման մեջ այդ մասին ոչինչ չկա: Ինչպես գիտենք, 21-րդ դարում հայ գերիները քաղաքական առևտրի առարկա են դարձել»:
    10:59
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայ ազգը սխալվել է, բայց հիմա պետք է լինել նրանց հետ, ով տանում է մեզ դեպի ճիշտ որոշումներ․ Էռնա Յուզբաշյան
    Վաստակավոր արտիստ Էռնա Յուզբաշյանը ասել է՝ հայ ազգը սխալվել է, բայց հիմա պետք է լինել նրանց հետ, ով տանում է մեզ դեպի ճիշտ որոշումներ։
    10:56
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս մտնել ԱԳՆ շենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս մտնել ԱԳՆ շենք
    10:54
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Արցախ»-ը` ԱԳՆ շենքի պատուհանների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    "Արցախ"-ը` ԱԳՆ շենքի պատուհանների վրա
    10:52
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մ.Ասլանյանի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դիտավորությամբ ակնհայտորեն իր լիազորությունների շրջանակից դուրս գալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի բոլոր հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս, 2016թ. հոկտեմբերից մինչև 2021թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով նշված պաշտոնը, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող՝ 0,94955 հա ընդհանուր մակերեսով երկու հողամասերը բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման հողերից՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ կոմունալ ենթակառուցվածքների հողերի փոխելու նպատակով, երեք անգամ առաջարկություն է ներկայացրել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով, սակայն բոլոր երեք դեպքերում էլ հանձնաժողովի կողմից փաթեթը վերադարձվել է համայնքապետարան՝ լրամշակելու նպատակով: Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը, նշված փաթեթը լրամշակման վերադարձվելուց հետո, չկատարելով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ներկայացված պահանջները և գիտակցելով, որ համայնքի ղեկավարը չունի հողամասերի նպատակային նշանակությունը միանձնյա, իր որոշմամբ փոփոխելու լիազորություն, ձեռք բերված հանցավոր պայմանավորվածությունների շրջանակում, համայնքապետարանի հողաշինարարության և ճարտարապետության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի և աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի օժանդակությամբ, կազմել և իրենց ստորագրություններով հաստատել են համայնքի ղեկավարի համապատասխան որոշումների նախագծերը, 2021թ. հունիսի 9-ին կայացրած որոշումներով վերոհիշյալ հողամասերը՝ բնակավայրերի նպատակային նշանակության հողերից փոփոխել են էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողերից փոփոխել են կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողերի։ Բացի այդ, 2021թ. օգոստոսի 12-ին կայացրած որոշումներով նշված հողերի գործառնական նշանակությունը սահմանվել է որպես կոմունալ ենթակառուցվածքների (մասնավոր գերեզմանատների) գործառնական նշանակության հողեր: Քննությամբ պարզվել է նաև, որ Մ.Ասլանյանը, Վանաձոր համայնքի Ուսանողական, Վարդանանց և Աղայան փողոցներում գտնվող՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված սահմանափակումների ցանկում ընդգրկված և չմասնավորեցվող հողերի շարքին դասվող՝ ընդհանուր 7 հողատարածք օտարելու նպատակով, անցնելով իր պաշտոնեական լիազորությունների սահմանները, ստորագրել է համայնքապետարանի աշխատակազմի հողաշինարարության և ճարտարապետության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի կողմից կազմած, վերջինիս հետ միասին նաև իրավաբանական բաժնի պետի կողմից ստորագրված որոշման նախագծերը, որոնցում ներառվել են կեղծ տեղեկություններ այն մասին, որ, իբր, հիշյալ փողոցներում գտնվող հողատարածքները բնակավայրերի այլ հողերից փոխվում են հասարակական կառուցապատման գործառնական նշանակության: Այնուհետև, համայնքի նախկին ղեկավարն իր ստորագրությամբ հաստատել է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի հողաշինարարության և ճարտարապետության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի կողմից կազմված՝ բովանդակությամբ կեղծ տեղեկանքներն այն մասին, թե իբր, հիշյալ հողատարածքներն ընդգրկված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում: Նշված փաստաթղթերի հիման վրա՝ գրանցվել է Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը նշված հողատարածքների նկատմամբ, որոնց նպատակային նշանակությունը ձևակերպվել է բնակելի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման: Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը դրանք ընդգրկել է համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում, և համայնքապետարանում կազմակերպված աճուրդների, ինչպես նաև ուղիղ վաճառքի արդյունքում նշված հողամասերը օտարվել են տարբեր քաղաքացիների և ՍՊ ընկերության: Բացի այդ, Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը, ի պաշտոնե պարտավոր լինելով հետևել, որպեսզի իր մտերիմի կնոջ մորը սեփականության իրավունքով պատկանող՝ Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ հողամասն օգտագործվի ըստ նպատակային նշանակության, չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները. 2020 թվականի հունվարի 20-ի դրությամբ հիշյալ հասցեում արդեն իսկ 14 գերեզմանների և առանց համապատասխան թույլտվության պարսպի կառուցված լինելու պայմաններում՝ սահմանափակվել է միայն գերեզմանատան կազմակերպման համար նախատեսված վայրերից դուրս հուղարկավորություն իրականացնելու համար՝ իր մտերիմի կնոջ մորն ընդամենը մեկ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում կայացնելով: Ավելին, շարունակելով դրսևորել կողմնակալ վերաբերմունք՝ Մ.Ասլանյանը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել նույն տարածքում 2020-2021թթ. ընկած ժամանակահատվածում շուրջ 15 նոր հուղարկավորությունների կատարումը և գերեզմանների կառուցումը կանխարգելելու, հողատարածքը նպատակային նշանակությամբ օգտագործելու և ապօրինի շինարարության հետևանքները վերացնելու ուղղությամբ: Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի, համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի և իրավաբանական բաժնի պետի հանցավոր գործողությունների արդյունքում պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 309-րդ հոդվածի 1-ին մասով (8 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 1-ին մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագ), իսկ իրավաբանական բաժնի պետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ): Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
    10:46
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գորիսում ջրագծի համար փոս քանդելու աշխատանքներ կատարելիս հողը լցվել է 46-ամյա տղամարդու վրա. նա հիվանդանոցում մահացել է
    Ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 21-ին Սյունիքի մարզի բնակիչ, 46-ամյա Գարիկ Ա.-ի մահվան փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 18:15-ի սահմաններում, ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել «Գորիսի» բժշկական կենտրոնից, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հովաննիսյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ, 46-ամյա Գարիկ Առաքելյանն է, ով որոշ ժամանակ անց հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է: Գորիսի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16:00–ի սահմաններում Գ. Առաքելյանը Սյունիքի մարզի Վաղատուր գյուղի վարչական տարածքում «Բայանդուրի հանդ» կոչվող տարածքում ջրագծի համար փոս քանդելու աշխատանքներ կատարելու ժամանակ, հողը քանդվել և լցվել է փոսի մեջ` ծածկելով վերջինիս, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիսի» բժշկական կենտրոն, որտեղ էլ ժամը 19.00-ին գիտակցության չգալով մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություննեով՝ մահացածն աշխատում էր «Բազալտ ԵՄ» ՍՊԸ-ում»՝ որպես բանվոր: Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
    10:42
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ալիևը Էրդողանին ասել է, որ Բրյուսելում Փաշինյանի հետ պայմանավորվել է «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Էրդողանին հեռախոսով տեղեկացրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպման արդյունքների մասին՝ դրանք անվանելով դրական, գրում է ՏԱՍՍ-ը։ «Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցը, Բաքվի ներկայացրած երկու երկրների հարաբերությունների կարգավորման հինգ սկզբունքները, տրանսպորտային միջանցքների բացման, սահմանների սահմանազատման հարցերը: Ադրբեջանի նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպման արդյունքները», - նշվում է պաշտոնական հաղորդագրությունում։ Ըստ աղբյուրի՝ Ալիևը նաև տեղեկացրել է, որ բրյուսելյան հանդիպմանը կողմերը պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ, որը ենթադրում է և՛ երկաթուղային, և՛ ավտոմոբիլային ճանապարհների կառուցում։
    10:37
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչպե՞ս է անցել զոհվածների հարազատների և ՔԿ նախագահի հանդիպումը
    «Փաստ» օրաթերթը գրում է. «44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողներն ու հարազատներն օրերս հանդիպել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։ Հանդիպման օրակարգում այն հարցն է եղել, թե ինչո՞ւ քննչական կոմիտեի քննիչները քննչական գործողություններ չեն իրականացնում, չեն հարցաքննում Նիկոլ Փաշինյանին այն դեպքում, երբ այդ հարցում առկա է դատախազի ցուցումը: «Փաստ» թերթի տեղեկություններով, մոտ չորս ժամ տևած հանդիպումը զոհվածների ծնողներին ու հարազատներին չի բավարարել, նրանք իրենց հարցերի պատասխաններն այդպես էլ չեն ստացել: Ավելին, մեր աղբյուրները փոխանցում են, որ հանդիպման ժամանակ կրքերը նույնիսկ թեժացել են, Քյարամյանի պահվածքը նյարդայնացրել է ներկաներին: Ասում են՝ ՔԿ ղեկավարի և հարազատներից մեկի միջև նույնիսկ տեղի է ունեցել քաշքշուկ: Տեղեկությունը ճշտելու համար մենք դիմեցինք Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանին։ Համապատասխան ճշտումներ անելուց հետո Թադևոսյանը հետ զանգահարեց և ասաց. «Որևէ քաշքշոց չի եղել»։ Մեր ճշգրտող հարցին, թե փաստորեն ծնողների և պարոն Քյարամյանի հանդիպումը շատ նորմալ է անցե՞լ, որևէ միջադեպ չի եղե՞լ, եղավ հետևյալ արձագանքը. «Դուք ասեք (երևի՝ գրեք-խմբ.) այն, ինչ ես ձեզ ասացի»: 44-օրյա պատերազմում անհետ կորածի հորեղբայր, զոհվածի եղբայր Արսեն Ղուկասյանը հետևյալ կերպ արձագանքեց մեր ունեցած տեղեկությանը. «Օրը կգա, բարին հետը, ամեն ինչ կիմանաք։ Հիմա որևէ մեկնաբանություն այդ հարցի վերաբերյալ չեմ անի։ Մենք խոսում, քննարկում, որոշում ենք, հետագա ընթացքի մասին դուք կիմանաք»:
    10:32
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական դեպք՝ Երևանում. մայրն ահազանգել է, որ դուստրն իրեն պատշգամբից ցած է նետել
    Այսօր՝ մայիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վ. Փափազյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված փողոցի բնակիչ՝ 51-ամյա Քրիստինե Պ-ն էր, ով, ըստ վերջինիս մոր հայտարարության, ինքնասպանություն է գործել՝ իրենց տան պատշգամբից ցած նետվելով։ Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ ավագ քննիչ Սահակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
    10:28
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ական պատգամավորի պաշտոնյա զարմիկը Կապանի զբոսայգում շումախերություն է արել
    «Հրապարակ» թերթը գրում է. «Զանգեզուր» կենսոլորտային հիմնարկի փոխտնօրեն, ՔՊ-ական Մարգար Մարգարյանը ծառայողական ավտոմեքենայով Կապանի զբոսայգում որոշել է շումախերություն անել։ Ականատեսները մեզ պատմեցին, որ պաշտոնյան ծառայողական ավտոմեքենայով՝ սեւ «Նիսան»-ով, զբոսայգում տեղադրված Հունան Ավետիսյանի արձանին հարակից աստիճաններով իջել է՝ քարուքանդ անելով աստիճաններն ու հարակից պատնեշը։ ՔՊ-ականներն ամեն ինչ արել են, որ միջադեպը կոծկվի, հատկապես՝ ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը, ում սանիկն է Մարգար Մարգարյանը: Ավելին, պատգամավորն ամեն ինչ անում է, որ վերջինիս կենսոլորտային հիմնարկի տնօրեն նշանակի, եւ բարեխոսել է Կապանի համայնքապետ Փարսյանի մոտ, որ Մարգարյանն անձամբ կփոխհատուցի վնասը: Մեզ ասացին նաեւ, որ Մարգար Մարգարյանի համբավն անգամ հասել է նախարար Սիմիդյանին, ով բավարարվել է նախատելով, ու պաշտոնյան շարունակում է իր աշխատանքը. Սիմիդյանի մոտ էլ բարեխոսել է Արայիկ Հարությունյանը, ով Դավիթ Դանիելյանի մտերիմն է: Երեկ Մարգար Մարգարյանը փորձեց հերքել միջադեպը։ «Հո տրակտոր չե՞մ վարում, որ աստիճանների վրայով քշեմ»,- ասաց նա։ Կապ հաստատեցինք «Զանգեզուր» կենսոլորտային հիմնարկի տնօրեն Արման Մկրտչյանի հետ, ով, լսելով հարցը, սկզբում հրաժարվեց պատասխանել։ Երբ ասացինք, թե ինչպես է իր ղեկավարած հիմնարկում հանդուրժում նման պաշտոնյայի, խոստովանեց։ «Դեռ պիտի ճշտենք` ինչպես է եղել, տարբեր ասեկոսեներ են պատմում»,- ասաց նա ու հրաժարվեց այլ հարցերի պատասխանել»:
    10:25
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանի խուզարկությունն ավարտվել է, հայտնաբերվել է ուժեղ ոգի․ Բաբայան
    «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանի խուզարկությունն ավարտվել է, հայտնաբերվել է ուժեղ ոգի
    10:17
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքացիները շրջափակել են ԱԳՆ շենքը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Քաղաքացիները շրջափակել են ԱԳՆ շենքը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    10:10
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նույն արարքը իրավապահները «նկատում» են միայն ընդդիմադիրների դեպքում, սակայն աչք են փակում «նիկոլամոլների» պարագայում
    «Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին մեկ շաբաթվա ընթացքում իշխանությունների հանձնարարությամբ իրավապահ համակարգի ներկայացուցիչները խոշորացույցով հետևում են ընդդիմադիր հայացքներ ունեցողների սոցցանցային ակտիվությանը, և իշխանության ներկայացուցիչներին ուղղված՝ ոչ միայն հայհոյանք կամ վիրավորանք պարունակող, այլև այդպիսի միտք ենթադրող (ասենք՝ համառոտագրությամբ) գրառումների կամ «քոմենթների» դեպքում հերթով կանչում են բացատրություններ ու պարզաբանումներ տալու։ Նշենք, որ կանչվում են ընտրողաբար՝ հիմնականում այն անձինք, ովքեր առավելապես ակտիվ են թե՛ վիրտուալ տիրույթում, թե՛ «փողոցում», այսինքն՝ մասնակցում են ընդդիմության ցույցերին և չեն թաքցնում իրենց քաղաքական դիրքորոշումը։ Մեզ հասած տեղեկություններով, «հրավիրվածները» որպես հակափաստարկ ներկայացնում են իշխանությանը սպասարկող շրջանակների կողմից տարբեր ընդդիմադիր գործիչներին ուղղված հայհոյանքներն ու սպառնալիքները, նույնիսկ՝ «սքրինշոթերով», սակայն իրավապահների կողմից ոչ մի ռեակցիա չի դրսևորվում։ Այսինքն, գործ ունենք իրավապահ համակարգի ընդգծված միակողմանի գործունեության հետ, երբ նույն արարքը իրավապահները «նկատում» են միայն ընդդիմադիրների դեպքում, սակայն աչք են փակում «նիկոլամոլների» պարագայում: Ի դեպ, իրավապահների կողմից «հրավիրվածներից» մի քանիսն ասում էին, որ առանձնազրույցների ժամանակ քննիչներն էլ են դժգոհում, նշում են, որ արդեն զզվել են այս ամեն ինչից, կարևոր գործերով զբաղվելու փոխարեն ստիպված են նման անլուրջ բաների վրա ծախսել իրենց ժամանակը»։
    10:00
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տղե՛րք, պայքարը շարունակվում է, ամեն ինչ լավ է լինելու․ Վանեցյան
    Հիմա էլ խուզարկում են մեր կուսակցական ընկեր Արսեն Նիկողոսյանի բնակարանը: Այս ամենը կարող էր շատ ծիծաղելի լինել, եթե այսքան զավեշտալի չլիներ: Արսենը պայքարող տեսակ է, Արսենը հայրենասեր է, Արսենը սիրում է իր հայրենիքը և հային: Արսենին պայքարից չեք կարողանալու հետ պահել, նրա պայքարը հանուն Հայաստանի է, հանուն Արցախի է և հանուն հայի է: Արսե՛ն ջան, պինդ մնա, մեր պայքարը արդար է և անկասելի: Հ․Գ․ Նաև տեղեկացա, որ նույն ժամին խուզարկություններ են սկսել ընդդիմադիր մի խումբ այլ գործիչների բնակարաններում: Տղե՛րք, պայքարը շարունակվում է, ամեն ինչ լավ է լինելու», - գրել է Վանեցյանը:
    09:50
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔԿ-ի քննիչները «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում փնտրում են թմրանյութ․ Բաբայան
    Քննչական կոմիտեի քննիչները «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում փնտրում են թմրանյութ, տեղեկացնում է կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ «Թուրքական իշխանության հայաստանյան ներկայացուցչության հրահանգով իրականացվող այս քաղաքական հետապնդումն ունի մեկ նպատակ, վախեցնելով՝ կանխել սպասվող իշխանափոխությունը: Արսենին վախեցնել չեք կարող և դա դուք հրաշալի գիտեք», - գրել է Բաբայանը:
    09:40
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԳՆ-ի բոլոր մուտքերը շրջափակված են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    ԱԳՆ-ի բոլոր մուտքերը շրջափակված են
    09:35
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՅԴ անդամների բնակարաններում այս պահին խուզարկություններ են իրականացվում. Սաղաթելյան
    ՀՅԴ անդամների բնակարաններում այս պահին խուզարկություններ են իրականացվում։ Այդ մասին տեղեկացնում է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Այս պահին ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում Տավուշի,Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի ՀՅԴ անդամներից շատերի բնակարաններում», - գրել է Սաղաթելյանը։
    09:30
    24.05.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    09:15
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արսենը անգամ ալկոհոլ չի օգտագործում, ուր մնաց՝ թմրանյութ․ Սոս Հակոբյան
    Ինչպես արդեն հայտնել ենք Արսեն Նիկողոսյանի բնակարանի խուզարկությամբ թմրանյութ են փնտրում: Արսենը անգամ ալկոհոլ չի օգտագործում, ուր մնաց՝ թմրանյութ: Ես միանգամից հասկացա ինչում է բանը. սրանք Արսենի համարձակության և վճռականության հետ առերեսվելով մտածել են, թե իրենք ինչ հոգեներգործուն նյութեր, թմրադեղեր և այլ խթանիչներ պետք է ընդունած լինեին, որ գոնե դրանց կեսը ունենային: Ընկեր ջան, պինդ եղիր, շատ ավելի ստոր և ապօրինի քայլերը անգամ քեզ չեն կարող կանգնեցնել:
    09:00
    24.05.22
    Ավելին