Լրահոս

2022-05-23
  • Քաղաքական
    Արցախի դրոշը քերել են վագոնի վրայից, ոստիկանը հայհոյել է քաղաքացուն. անհնազանդության ակցիաներ՝ Երևանում
    Ոստիկանապետի հետ Դիմադրության շարժման կազմակերպիչների հանդիպումից հետո առաջին անգամ այսօր ոստիկանները վերադարձել են մարդկանց բաժիններ տանելու կոշտ ձևերին: Պատգամավոր Արեգնազ Մանուկյանի խոսքով՝ անչափահաս մի տղայի գլուխը գրեթե գետնին քսելով՝ ստորացուցիչ պայմաններում են բերման ենթարկել: Դիմադրության ավտոերթերից մեկի ժամանակ էլ մի պարեկ է աչքի ընկել: Նա հայհոյել է ակցիայի մասնակցին: Մետրոպոլիտենում է եղել օրվա ամենաաղմկոտ դրվագը: Վագոններից մեկի վրա փակցված Արցախի դրոշը մետրոյի երկու աշխատակից քերել է, ինչպես անցած տարի ադրբեջանցիներն էին քերում Որոտանի ճանապարհին երեխաներ տեղափոխող ավտոբուսի վրա փակցված դրոշը:
    19:15
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման և զիջման ենթակա չէ․ Արցախի իշխանությունների դիրքորոշումը
    Արցախի Հանրապետության իշխանությունների վերաբերմունքը տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում և քննարկումներում Արցախի Հանրապետության ու Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ հնչեցվող հայտարարություններին միանշանակ է և արտահայտվել է մի քանի անգամ Նախագահի ու Ազգային ժողովի կողմից, «Արցախպրես»-ին ասել է Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ հավելելով, որ ցանկանում է հիշեցնել 2021 թվականի դեկտեմբերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրապարակած դրույթներից մի քանիսը․ 1. Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման և զիջման ենթակա չէ։ Այդ հարցի բացառիկ տերը Արցախի ժողովուրդն է։ 2. Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը իշխանությունների ուղենիշն է մնում։ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է։ 3․ Ոչ միայն կարգավիճակի, այլև ժողովրդագրական առումով վերադարձն անցյալին անընդունելի է։ Արցախի Հանրապետությունն ունի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու խնդիր։
    18:20
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ ՊՆ-ն հաստատեց` Սյունիքում Ադրբեջանի ևս մեկ ներխուժում ա եղել․ Դավիթ Գալստյան
    Կցված արբանյակային նկարն ուղարկել եմ ՊՆ ու հարցրել՝ արդյո՞ք սլաքներով նշված հատվածում տեղակայված են ադրբեջանական դիրքեր և երևում են իրենց կողմից կառուցված ճանապարհները, և (եթե` այո) ե՞րբ է տեղի ունեցել ներխուժումը ՀՀ-ի (նախկին Խորհրդային Հայաստան) տարածք։ «ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված Ձեր՝ 2022 թ․ մայիսի 10-ի հարցման առնչությամբ հայտնում ենք, որ սլաքներով նշված կետերում հակառակորդի մարտական դիրքերը տեղադրվել են 2021 թ․ մայիս-հունիս ամիսներին»։ (19.05․22 թ․ ) Խոսքը Վարդասար բարձունքից դեպի Սյունիքի խորք ընկնող 3 տեղակայումների մասին է։ Բարձունքը ընկնում է Ծավ և Ներքին Հանդ գյուղերից հարավ։ Բուն բարձունքի («Շուքյուրաթազ», ադր․) գրավման մասին Ադրբեջանը հայտարարել էր 2020 թ․ նոյեմբերի 9-ին։
    18:14
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Մալաթիայի փողոցում
    Մայիսի 23-ին, ժամը 15։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մալաթիայի փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։39-ին, մարվել՝ 16։09-ին։ Այրվել է տան տանիքից մոտ 80 քմ հատված։
    18:05
    23.05.22
    Ավելին
  • Հայաստան
    Վնասներ՝ քամու հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Վնասներ՝ քամու հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    17:54
    23.05.22
    Ավելին
  • Միջազգային
    ՆԱՏՕ-Ն չի կարողանում համոզել Թուրքիային՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցով
    Հեռախոսով բանակցություններ են վարել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարը: Պաշտոնական Անկարան բանակցություններից մանրամասներ չի հայտնում, բայց լրատվամիջոցները գրում են, որ երկխոսության գլխավոր թեման եղել է Շվեդիայի ու Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությունը Հյուսիսատլանտյան Դաշինքին, որին կտրականապես դեմ է Թուրքիայի նախագահը:
    17:44
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՀՀ ու ՌԴ արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանն առնչվող հարցեր
    Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը: Նախարար Միրզոյանը վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ: Քննարկվել են նաև հայ-ռուսական համագործակցության երկկողմ և բազմակողմ օրակարգին վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդմանն ուղղված քայլերի շուրջ:
    17:34
    23.05.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Լեհաստանը խզում է Ռուսաստանի հետ էներգետիկ պայմանագրերը, Իտալիան ու Գերմանիան վճարում են ռուբլո՞վ
    Լեհաստանը, որի գազամատակարարումը Ռուսաստանը կասեցրել էր մոտ մեկ ամիս առաջ, ռուբլով չվճարելու համար այսօր հայտարարել է, որ խզում է Մոսկվայի հետ բոլոր էներգետիկ պայմանագրերը՝ չսպասելով դրանց ավարտին։ Արևմտյան լրատվամիջոցները պնդում են, որ հստակ տեղեկություն ունեն այն մասին, որ Իտալիայի ու Գերմանիայի կառավարությունները, շրջանցելով Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, թույլատրել են էներգետիկ ընկերություններին «Գազպրոմբանկում» հաշիվներ բացել ու կապույտ վառելիքի դիմաց ռուսական արժույթով վճարել:
    17:30
    23.05.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Թուրքիայում ցույցեր են անում՝ «ոչ պատերազմին» կարգախոսով
    «Ոչ պատերազմին» կարգախոսով ցույցեր են Ստամբուլի փողոցներում: Հարյուրավոր մարդիկ,ընդդիմադիր գործիչների գլխավորությամբ, դուրս են եկել փողոց՝ բողոքելու, իրենց ձևակերպմամբ, Հարավային Քրդստանի ներխուժման դեմ:
    17:20
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իրաքը պատուհասել է սաստիկ ավազամրրիկ. տուժել է ավելի քան 2000 մարդ
    Իրաքում ավելի քան 2000 մարդ է տուժել երկրին պատուհասած ամենաուժեղ ավազամրրկի հետևանքով։ Նման տվյալներ է ներկայացրել Al Arabiya հեռուստաալիքը։ Դրա փոխանցմամբ՝ տուժածների մոտ շնչառական խնդիրներ, շնչահեղձության նշաններ կան։ Երկուշաբթի ավելի վաղ հաղորդվել էր, որ միայն Քերբալայում և Նաջաֆում ավելի քան 300 իրաքցի բժշկական օգնության է դիմել: Կիրակի երեկոյան ավազամրրիկը պատել է Իրաքի մեծ մասը: Ինչպես հայտնել են երկրի օդերևութաբանական ծառայությունից, եղանակային վատ պայմանները կպահպանվեն 48 ժամ։ Նախօրեին իշխանությունները երկուշաբթին ոչ աշխատանքային օր էին հայտարարել բոլոր պետական հիմնարկներում, բացառությամբ առողջապահության, անվտանգության ուժերի, արտակարգ իրավիճակների և հանրային ծառայությունների հետ կապված հաստատությունների։ Մի շարք ուսումնական հաստատություններում կրկին չեղարկվել են քննությունները, փակվել են ֆոնդային բորսաները։
    17:10
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Կապիկի ծաղիկի վիրուսի գաղտնի շրջանը տևում է 5-21 օր, փոխանցվում է միայն սերտ շփման արդյունքում․ մասնագետ
    Կապիկի ծաղիկի վիրուսը մարդուց մարդուն կարող է փոխանցվել միայն սերտ շփման արդյունքում, օդակաթիլային եղանակով փոխանցումը հնարավոր չէ, ըստ գիտնականների՝ այն համավարակ առաջացնելու հակում չունի, իսկ Հայաստանում դեռ կասկածելի որևէ դեպք չի նկատվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՎԿԱԿ-ի մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ վերջին շաբաթների ընթացքում մի շարք երկրներում արձանագրվել են կապիկի ծաղիկի դեպքեր: Վերջին տվյալներով 13 երկրում՝ այդ թվում Ավստրալիայում, Բելգիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում գրանցվել է վիրուսի 92 դեպք: Տվյալներն ամեն պահի կարող են փոխվել: «Այս վիրուսը նոր չէ, հայտնաբերվել է դեռևս 1958 թվականին, 1970-ականներից հետո արդեն մարդկանց շրջանում դեպքեր արձանագրվում են: Ընդ որում, դեպքեր արձանագրվել են նաև եվրոպացիների շրջանում, որոնք ճանապարհորդել են աֆրիկյան երկրներ: Մինչև սա էլ եվրոպական մի շարք երկրներում կապիկի ծաղիկի դեպքեր գրանցվել են: Վերջին շրջանում եվրոպական երկրներում նկատվող դեպքերի հետ կապված անհանգստությունը մեծ է, քանի որ դրանք կապված չեն ճանապարհորդական պատմության հետ: Միայն Մեծ Բրիտանիայում արձանագրված առաջին դեպքն էր, որը ճանապարհորդել էր Նիգերիա: Մյուսների մոտ այդ ճանապարհորդական պատմությունը չկա: Մինչև այս Եվրոպայում մարդուց մարդու փոխանցումը չէր արձանագրվել»,-պարզաբանեց Պարոնյանը՝ հավելելով, որ այս իրավիճակով պայմանավորված՝ մի շարք երկրներում հսկողությունն ուժեղացվել է: Կապիկի ծաղիկի վիրուսի գաղտնի շրջանը տևում է 5-21 օր, դրանից հետո առաջանում է ջերմություն, հոգնածություն, գլխացավեր, մկանացավեր, կարող է լինել ավշային հանգույցների մեծացում: «Այդ ախտանշաններն առաջանալուց 1-3 օր հետո կարող է առաջանալ ցան, որը նմանեցնում են բնական ծաղիկի ցանին: Առաջանում են բշտիկներ»,-ասաց մասնագետը: Հիվանդությունը տարածվում է հյուսվածքային հեղուկների միջոցով: Սրա համար անհրաժեշտ է սերտ, դեմ առ դեմ երկարատև շփում: Ըստ մասնագետի՝ ի տարբերություն օրինակ կորոնավիրուսի՝ այն ավելի քիչ վարակիչ է: «Օդակաթիլային փոխանցումը հնարավոր չէ, միայն սերտ շփում է անհրաժեշտ: Գիտնականների կարծիքով՝ քանի որ սա ԴՆԹ վիրուս է, համավարակ առաջացնելու հակում չունի: ԴՆԹ վիրուսներով պայմանավորված` հիվանդություններն իրենց գաղտնի շրջանում վարակիչ չեն: Թեև կոնկրետ այս վիրուսի ուղղությամբ հետազոտությունները շարունակվում են, սակայն, գիտնականները գտնում են, որ քանի որ դա ԴՆԹ վիրուս է, այն գաղտնի շրջանում վարակիչ չէ»,-ասաց Պարոնյանը: Օրինակ կորոնավիրուսը, գրիպը ՌՆԹ վիրուսներ են, որոնք շատ արագ փոփոխվելու հակում ունեն: Մասնագետը վստահեցնում է, որ ԴՆԹ վիրուսների դեպքում փոփոխվելու հավանականությունը շատ անգամներ ավելի ցածր է, դրանք ավելի երկար ժամանակահատված են պահանջում՝ փոփոխվելու համար: Դրա համար, մասնագետի խոսքով, վարկած կա, որ դա այդքան հեշտ չի տարածվի: Ըստ մասնագետի՝ մինչև այժմ գրանցված դեպքերն ընթանում են թեթև: Կապիկի ծաղիկ վիրուսն արձանագրվել է երկու տեղ. Կենտրոնական Աֆրիկայի շրջանում արձանագրվող դեպքերն ավելի ծանր են, իսկ մյուսը՝ Արևմտյան Աֆրիկայի շրջախումբն ավելի թեթև է: Վերջին շրջանում արձանագրված դեպքերը պատկանում են այդ թեթև տեսակին: Վիրուսի մահացությունը համարվում է 1-10 տոկոս: Պարոնյանի խոսքով՝ ծանր դեպքերի կամ մահացության առումով ավելի ռիսկային են իմունային համակարգի հետ խնդիր ունեցող անձինք և երեխաները: Աշխարհում կապիկի ծաղիկի կանխարգելման համար հատուկ պատվաստանյութ առկա չէ: Սակայն, ՀՎԿԱԿ-ի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանի խոսքով՝ թե բնական ծաղիկը և թե կապիկի ծաղիկն ունեն խաչաձև իմունիտետ առաջացնելու հատկություն: Եվ բնական ծաղիկի պատվաստանյութերը մոտ 85 տոկոս արդյունավետություն են դրսևորում կապիկի ծաղիկի կանխարգելման գործընթացում: «Հետազոտությունները փաստում են, որ բավականին արդյունավետ են: Այս պատվաստանյութերը նախատեսված են 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար, հաստատվել են և ԱՄՆ դեղերի և պարենի գործակալության և Եվրոպական դեղերի գործակալության կողմից»,-ասաց Գրիգորյանը: Բնական ծաղիկի դեմ մասսայական պատվաստումներ իրականացվել են մինչև 1980 թվականը: Այնուհետև դրանք հանվել են, քանի որ համարվել է, որ վիրուսը վերացել է: Այսինքն՝ այն անձինք, որոնք նախկինում պատվաստվել են բնական ծաղիկի դեմ, որոշակի պաշտպանություն ունեն կապիկի ծաղիկի առումով, քանի որ կա խաչաձև իմունիտետ առաջացնելու հատկություն: Բնական ծաղկի դեմ պատվաստանյութ հիմա էլ արտադրվում է, սակայն դա նախատեսված է խիստ սահմանափակ թվով կիրառման համար, օրինակ` այն անձանց համար, որոնք աշխատում են լաբորատորիաներում՝ այդ հարուցիչների առումով ռիսկի խմբում են: Մասնագետի խոսքով՝ դեռևս գրանցվել են կապիկի ծաղիկի եզակի դեպքեր, տարածման տեմպերը դեռևս այդքան էլ բարձր չեն, այս պարագայում լայնածավալ պատվաստումների իրականացումը դեռ նպատակահարմար չի համարվում: Հայաստանում ԲԿ-ներին շրջաբերական է իջեցվել, որ, ատիպիկ ցանավորում կամ նման ախտանշաններ ունեցող անձանց նկատմամբ ուշադիր լինեն: Որևէ կասկածելի դեպք առայժմ չի նկատվել: Այսպիսով` մասնագետի վստահեցմամբ՝ Հայաստանում ԲԿ-ների հետ են աշխատում, որ հնարավոր դեպքերն արագ հայտնաբերվեն: Աշխատանք է տարվում նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ, որոնք սահմանային անցման կետերում հսկողություն են իրականացնում՝ էկզոտիկ կրծողներ և կապիկներ Հայաստան բերելը արգելելու համար: Վիրուսի ախտորոշման համար գոյություն ունեն թեստեր: ՀՎԿԱԿ-ից վստահեցնում են ՝ եթե կասկածելի դեպքեր լինեն, կկազմակերպեն ախտորոշումը:
    17:00
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ուզբեկստանում ոստիկանները զբոսաշրջիկներին էլեկտրաշոկի են ենթարկել
    Ոստիկանության աշխատակիցները Սամարղանդում էլեկտրաշոկ են կիրառել ղազախստանցի զբոսաշրջիկների հանդեպ եւ գիշերը հասցրել ոստիկանական տեղամաս, երկուշաբթի տեղեկացրել է երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Մայիսի 20-ի լույս 21-ի գիշերը Սամարղանդի պարեկապահակակետային ծառայության աշխատակիցները Միրզո Ուլուգբեկի փողոցում, զբոսաշրջիկների անձը պարզելու ընթացքում, կոպտորեն խախտելով պրոֆեսիոնալ էթիկայի կանոնները, չարաշահել են ծառայողական դիրքն ու լիազորությունները եւ հատուկ տեխնիկական միջոցներ կիրառել»,- նշվել է ՆԳՆ-ի Թելեգրամ-ալիքում։ Գերատեսչության տվյալներով՝ ներկայում երկրի ՆԳՆ-ն, դատախազության մարմինների հետ համատեղ, տվյալ փաստով ստուգում է իրականացնում։ «Ստուգման արդյունքներով կդիտարկվի հակաիրավական գործողություններ կատարած բոլոր աշխատակիցների, ինչպես նաեւ գործողության համար պատասխանատու ղեկավարների ազատման եւ պատասխանատվության ենթարկելու հարցը»,- ավելացրել են մամուլի ծառայությունում։
    16:49
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Պուտինը քաղցկեղ ուներ. ՌԴ նախագահի հետ աշխատած Օլիվեր Սթոունը մանրամասներ է ներկայացրել
    Ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը երեքշաբթի ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղցկեղի դեմ պայքարելիս է եղել այն ժամանակահատվածում, երբ օսկարակիր ռեժիսորը նրա մասին ֆիլմ էր նկարահանում: Նման հայտարարություն նա արել է լրագրող Լեքս Ֆրիդմանի փոդքասթում, գրում է newsweek.com-ը։ Այսպիսով, պատասխանելով այն հարցին, թե Ուկրաինայի վրա հարձակվելու որոշումը խենթությո՞ւն էր, թե՞ ռազմավարական հաշվարկ, Սթոունը նշել է.«Ես չեմ կարող ձեզ հստակ պատասխանել, նախ՝ մենք չգիտենք, թե նրան ինչ են ասել, արդյոք հետախուզությունը նրան ճի՞շտ գնահատականներ է տվել, գուցե նա լավ տեղեկացված չի եղել Ուկրաինայում բնակվող ռուսների համագործակցության աստիճանի մասին։ Սա կարող էր լինել այն գործոններից մեկը, որով նա սխալ է գնահատել հետևանքները (պատերազմի)»: «Եվ մի մոռացեք այն բանի մասին, որ Պուտինը քաղցկեղ ուներ, և ես կարծում եմ, որ նա հաղթահարել է այն: Բացի այդ, նա մեկուսացված էր Covid-ի ժամանակ… Նա կարող էր կտրված լինել իրականությունից: Բայց ես ենթադրություններ եմ անում, ես հստակ չգիտեմ: Միգուցե նա կարծում էր, որ (Ուկրաինա ներխուժելը) արագ լուծում կլինի»,- հավելել է Սթոունը։ Հայտնի է, որ Սթոունը հանդիպել է Պուտինին 2015 թվականին, իսկ 2017 թվականին թողարկվել է նրա «Հարցազրույց Պուտինի հետ» վավերագրական ֆիլմի չորս դրվագ։ Դրանում նրանք, մասնավորապես, քննարկում են ռուս-ամերիկյան հարաբերությունների պատմությունը, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում և Ուկրաինայում։
    16:44
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ական պատգամավոր Անուշ Բեղլոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
    «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Անուշ Բեղլոյանը մայիսի 23-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված», - այս մասին ասվում է Ալեն Սիմոնյանի հայտարարությունում։ Հիշեցնենք՝ Անուշ Բեղլոյանն ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ։
    16:40
    23.05.22
    Ավելին
  • Իրավական
    Անչափահասներին խոշտանգելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել ոստիկանների նկատմամբ
    Խաղաղ ակցիաներին մասնակցելու համար բերման ենթարկվելու ժամանակ երկու անչափահասի ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Փաստաբան Միքայել Շխիմյանը նշել է, որ մետրոպոլիտենում ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ խոշտանգման հատկանիշներով է գործ հարուցվել: Մայիսի 18-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց հետո քննիչը դատաբժշկի ուղեգիր էր տվել անչափահասներին, երեխաների մոտ մարմնական վնասվածքներ են հայտնաբերվել։ Ոստիկաններին սպառնում է յոթից տասներկու տարվա ազատազրկում:
    16:36
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վնասներ՝ քամու հետևանքով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Մայիսի 23-ին, ժամը 08։53-ից 13:03-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ, կառուցատարրեր, տրանսպորտային միջոցներ, ծառեր և գովազդային վահանակներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խմբեր։ *** Մայիսի 23-ին, ժամը 13։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 2 հասցեի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատվածում գտնվող ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բարդին ընկել է «Mercedes-Benz C-Class» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաների վրա, վնասել էլեկտրական լարեր․ տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և հերթապահել՝ մինչ կանաչապատման ծառայության աշխատակիցների մոտենալը։ *** Մայիսի 23-ին, ժամը 08։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 18 շենքի տանիքից թիթեղ է կախվել․ առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ամրացրել են երկու թիթեղ (մոտ 12 քմ)։
    16:28
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կհանդիպենք մայիսի 24-ին՝ ժամը 08:00-ին. Իշխան Սաղաթելյան
    Ինչպես և հայտարարել էինք` այսօր վաղ առավոտվանից շարունակվում են անհնազանդության ակցիաները. մեր հարյուրավոր քաղաքացիներ ամենատարբեր ձևերով ամեն օր դրսևորում են իրենց արդար բողոքը: Վատ եղանակային պայմանները հաշվի առնելով՝ այսօր հանրահավաք և երթ նախատեսված չեն։ Վաղը՝ մայիսի 24-ին, առավոտյան՝ ժամը 08:00-ին, բոլորս պետք է լինենք Ֆրանսիայի հրապարակում. միասին կարևոր անելիք ունենք: Իսկ նույն օրը երեկոյան՝ ժամը 19:00-ին, այս անգամ արդեն Սասունցի Դավթի արձանի մոտ կմեկնարկի մեր հանրահավաքը: Այս շաբաթվա ընթացքում մենք մեր ավանդական հանրահավաքները մեկնարկելու ենք Երևանի տարբեր վարչական շրջաններից` այդ վայրերում ապրող մեր քաղաքացիներին ավելի լավ առիթ տալով միանալու համազգային շարժմանը: Եվ ուրեմն, կհանդիպենք մայիսի 24-ին՝ ժամը 08:00-ին, Ֆրանսիայի հրապարակում։
    16:25
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հարուցվել է քրեական գործ՝ 10-ամյա տղա երեխայի մահվան դեպքի առթիվ
    ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 10-ամյա երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հավելենք, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղում 10 տարեկան երեխայի՝ ծառից կախված լինելու մասին ահազանգը ստացվել է 2022թ. մայիսի 21-ին` ժամը 19:45-ին. անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզվել, որ բժշկական կենտրոն տեղափոխված տղա երեխան Արամուս գյուղի բնակիչ է՝ ծնված 2011թ.: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական մի շարք գործողություններ՝ դիակի զննություն, որի արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, կատարվել է խուզարկություն, հարցաքննվել են մի շարք անձինք: Հետաքննության մարմնին տրվել է հանձնարարություն: Նախաքննությունը շարունակվում է:
    16:23
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կախված վիճակում հայտնաբերված 11-ամյա երեխան փորձել է ընդամենը ճոճանակ սարքել
    Aravot.am-ի տեղեկություններով՝ մայիսի 21-ին Կոտայքի մարզի գյուղերից մեկում իրենց տան բակի կեռասենուց կախված վիճակում հայտնաբերված 11 ամյա երեխան ինքնասպանություն չի գործել: Նախնական տեղեկություններով՝ նա, կանգնելով տան հին պատուհանների վրա, փորձել է ճոճանակ սարքել իր համար եւ պատահաբար խճճվել ճոճանակի համար նախատեսված պարանով, ինչը փաթաթվել է քներակին ու երեխան շնչահեղձ է եղել: Երեխայի խաղի ժամանակ տանը մեծերից չի եղել, արդեն մահացած եղբորը հայտնաբերել է 18 ամյա քույրը: Երեխան ապրում էր մոր եւ 18 ամյա քրոջ հետ: Հայրը մահացել է: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
    16:12
    23.05.22
    Ավելին