Լրահոս

2022-05-24
2022-05-23
  • Հասարակական
    Աշխարհահռչակ հայի «նոր երկիրը». Ազնավուրի պոեզիան՝ հայերեն
    Հայաստանում հրատարակվել է Շառլ Ազնավուրի պոեզիայի առաջին հատորը: «Նյումեգ» հրատարակչությունը պատրաստվում է մինչև 2023 թվականը ևս երեք հատոր տպագրել: Առաջին հատորը Շառլ Ազնավուրի ծննդյան առիթով է լույս տեսել:
    22:45
    23.05.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախի քաղաքացիները՝ «էթնիկ հայ բնակչություն». Արցախի կարգավիճակի «նշաձողի իջեցում»
    Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունում փորձագետները Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման տողեր են տեսել: Հրապարակված տեքստում Ղարաբաղը Լեռնային չէ, պարզապես նշված է Ղարաբաղ: Բացի այդ, ըստ փորձագետների, Փաշինյանը համաձայնել է Ադրբեջանին հանձնել հայկական տարածքներ՝ այսպես կոչված անկլավներ: Քաղաքագետներն ասում են՝ դա է վկայում Միշելի հայտարարության այն հատվածը, որ Փաշինյանն ու Ալիևը ապրանքների տարանցման վերաբերյալ համաձայնության են եկել:
    22:42
    23.05.22
    Ավելին
  • Առողջապահական
    «Կապիկի ծաղիկ» Հայաստանում չկա, պատվաստանյութ՝ նույնպես. 100 վարակակիր՝ աշխարհում
    Հայաստանում բնական ծաղիկի դեմ պատվաստանյութ չկա: Առողջապահության ներկայացուցիչն այսօր ասել է, որ 80-ականներից հետո այդ վիրուսը նահանջել է, պատվաստանյութի կարիք չի եղել: Բայց եթե առողջապահության համաշխարհային կոմիտեն հայնի, որ այդ վիրուսը թափ է հավաքում, առողջապահության նախարարությունը կներմուծի պատվաստանյութը:
    22:30
    23.05.22
    Ավելին
  • Սպորտ
    Արցախի «բռունցքը»՝ Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում. «Երիտասարդի ձայնի» գաղտնի ծրագիրը
    «Երիտասարդի ձայնը» կազմակերպության անդամներ Գագիկն ու Հասմիկը Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացման արարողության ժամանակ ակցիա անելու երկու պլան են ունեցել: Բայց առաջին իսկ փորձից երիտասարդները կարողացել են բեմ բարձրանալ ու Եվրոպայի 39 երկրի հանրային հեռուստաընկերությունների ուղիղ եթերում հայտարարել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և որ լինելու է «Առանց թուրքի Հայաստան»: Թե ինչպես են հասել իրենց նպատակին, Արփի Սուքիասյանին պատմել են Գագիկն ու Հասմիկը:
    22:15
    23.05.22
    Ավելին
  • Իրավական
    «Բոլորդ վախում եք».զոհված զինվորների ծնողները չեն վստահում «պետական դավաճանության» գործով դատավորին
    Պետական դավաճանության գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը մերժել է զոհված զինվորների հարազատների փաստաբանի՝ ինքնաբացարկի միջնորդությունը: Տուժողների իրավահաջորդների՝ զոհված զինվորների հարազատների փաստաբանը Կարեն Բիշարյանին ինքնաբացարկ ներկայացնելիս հայտարարել է, որ գործը այդ դատավորին միտումնավոր են մակագրել ձեռքով։ Փաստաբանի պնդմամբ՝ զոհված զինվորների հարազատները չեն վստահում դատավորին, որը ցածր վարկանիշ ունի:
    22:00
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ մետրոպոլիտենի աշխատանքը խափանելու փորձերից
    Ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ մետրոպոլիտենի աշխատանքը խափանելու փորձերից
    21:54
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչ է նշանակում Հայաստանի տարբեր հատվածների՝ Ադրբեջանի տարածքով հաղորդակցվելու մասին բրյուսելյան հայտարարությունը. ԱԽՔ պարզաբանումը
    Ինչ է նշանակում Հայաստանի տարբեր հատվածների՝ Ադրբեջանի տարածքով հաղորդակցվելու մասին բրյուսելյան հայտարարությունը. ԱԽՔ պարզաբանումը
    21:45
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չալաբյանի նկատմամբ կատարվածը հարվածում է Հայաստանի հեղինակությանը, կոչ ենք անում ազատ արձակել նրան
    Ավետիք Չալաբյանի հետ Հայաստանում ծրագրեր իրականացրած գործընկերները համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է «Ավետիք Չալաբյանի նկատմամբ քննչական մարմինների ներկայացրած մեղադրանքի բովանդակությունը և հանգամանքները, դատարանի կողմից նրա կալանավորման որոշումը շատերի համար թե՛ Հայաստանում և թե՛ սփյուռքում, մեղմ ասած, կասկածելի են և անընդունելի: Նրան երկու ամսով ազատազրկելու որոշումը, ըստ էության, նշանակում է, որ ՀՀ դատաիրավական համակարգը Ավետիք Չալաբյանին համարում է արդարադատության իրականացման տեսանկյունից վտանգավոր: Մենք` ներքոստորագրյալներս, անձամբ ճանաչելով Ավետիքին և բարձր գնահատելով նրա հայրենանվեր գործունեությունն ու ներդրումները, մասնագիտական կարողություններն ու գործնական կապերն աշխարհում, համարում ենք, որ նրա նկատմամբ կատարվածը ոչ միայն որոշակի վերաբերմունք է քաղաքական այլակարծությանը, այլև մեծ հարված է հասցնում հայրենադարձությանը, անվտանգությանը և Հայաստանի հեղինակությանը: Մենք երաշխավորում ենք, որ Ավետիքը ոչ միայն վտանգ չի ներկայացնում մեր երկրի և ժողովրդի համար, այլև նրա պես մարդկանց ներկայությունը մեր կյանքում հույս է ներշնչում, որ մենք կարող ենք ունենալ որակապես և բարոյապես այլ Հայաստան: Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերանայել կայացրած որոշումները և շուտափույթ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին: 1. Դավիթ Փախչանյան, «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր, գործարար 2. Արթուր Ալավերդյան, «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, գործարար 3. Մանուկ Հերգնյան, «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ 4. Իգոր Զարգարյան, «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, գործարար 5. Արմեն Խաչիկյան, «Արար» հիմնադրամի տնօրեն, սոցիոլոգ 6. Արամ Փախչանյան, ուսուցիչ 7. Արթուր Ջանիբեկյան, պրոդյուսեր 8. Դավիթ Յան, ABBYY, iiko, Yva.ai, Plazius ընկերությունների, «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր, գիտությունների թեկնածու 9. Ռուբեն Վարդանյան, Հասարակական գործիչ 10. Վարդան Մարաշլյան, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի տնօրեն 11. Ավետիք Քերոբյան, Տեխնոլոգիական ոլորտի փորձագետ 12. Ռուբեն Հարությունյան, կրթության և մշակույթի ոլորտների գործարար, բարերար 13. Մեսրոպ քահանա Արամյան 14. Վարուժան Ավետիքյան, փաստաբան 15. Արա Չալաբյան, Ամերիկյան համալսարանի դասախոս 16. Հարություն Փախչանյան, Արմբերրի փբը տնօրեն 17. Ջորջ Տաբակյան, «Սահման» ՀԿ համահիմնադիր 18. Արամ Կայֆաջյան, Ֆինանսիստ 19. Րաֆֆի Քասարջյան - «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ 20. Արտավազդ Մինասյան, «Կրիսպ» ընկերության համահիմնադիր 21. Դավիթ Սահակյան, կրթության կառավարիչ 22. Արթուր Բերդ, գիտությունների թեկնածու, գործարար 23. Արմինե Առուստամյան, ԷկոՀելֆ ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն (CFO, EcoHealth) 24. Արսեն Գալստյան, գործարար, բժիշկ, քաղաքացի 25. Լևոն Ղազարյան, ներդրող 26. Կարեն Մուսաելյան, ներդրումների և ռիսկերի փորձագետ, գիտությունների թեկնածու 27. Կարո Սարգսյան, «Սպեցտորգ» առևտրային կազմակերպություն ԲԸ հիմնադիր (АО ТК «Спецторг») 28. Յուլիա Դանիելյան, գործարար 29. Հայկ Գրիգորյան, ներդրումային կառավարիչ 30. Ռուբեն Սիմոնյան, գործարար 31. Սոնա Կոշեցյան, կրթական ծրագրերի ղեկավար 32. Վահե Ամիրբեկյան, «Գուգլ» ընկերություն, տնօրեն, Հայաստանում մարդասիրական, կրթական և տեխնոլոգիական նախաձեռնությունների աջակից 33. Էրիկ Հայրապետյան, Էրնսթ ընդ Յանգ ՓԲԸ գլխավոր տնօրեն 34. Վարդան Բաբիկյան, «Պրոդէքսգրուպ» ՍՊԸ գլխավոր տնօրեն 35. Հայկ Շեկյան, գործարար 36. Արտակ Հովհաննիսյան, EPAM ընկերության բիզնեսի զարգացման տնօրեն 37. Տիգրան Բունիաթյան, «Ամրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գործարար 38. Տիգրան Կարապետյան, գործարար 39. Գարեգին Գևորգյան, դասախոս 40. Թաթուլ Խուդատյան, իրավաբան 41. Խաչատուր Գասպարյան, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն, հոգեբան 42. Թեւան Պողոսյան, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ 43. Արամ Մեհրաբյան, «Փրինթինֆո» հրատարակչության տնօրեն 44. Արտաշես Վարդանյան, ScholarshipOwl ընկերության պրոդուկտի ղեկավար 45. Ավետ Միրաքյան, SFI Holding-ի տնօրեն 46. Նարեկ Աշուղաթոյան, իրավաբան 47. Ալեքսանդր Խաչատուրյան, ТК & Partners իրավաբանական ընկերության գործընկեր 48. Վազգեն Սարուխանյան, Իրավաբան 49. Ահարոն Նուրոյան, իրավաբան, Գերմանիա 50. Գագիկ Արզումանյան, տնտեսագետ 51. Արթուր Դադասյան, «Իդեալ գրուպ» հիմնադիր եւ գլխավոր տնօրեն 52. Աշոտ Դանիելյան, Գործարար 53. Էմմա Մարաշլյան, Լուսանկարիչ 54. Վահե Կևորկով 55. Աշոտ Իսկանդարյան, տնտեսագետ 56. Սեյրան Բաղդասարյան, Հասարակական գործիչ 57. Գևորգ Մխիթարյան, Գործարար 58. Ժենյա Ազիզյան․ մաթեմատիկոս 59. Սևակ Հովհաննիսյան, տնտեսագետ 60. Իռեն Կոսեյան, Մաշկաբան 61. Կարեն Ղազարյան, ներդրող 62. Վահան Վարդանյան, գործարար և Da Vinci Capital վենչուրային գործնկեր 63. Արամ Մանուկյան 64. Աննա Կարապետյան, նախկին պատգամավոր, փաստաբան 65. Մովսես Ձավարյան, գործարար 66. Վախթանգ Աբրահամյան, Ֆինանսիստ 67. Արման Ջիլավյան, Ավրորա մարդասիրական Հիմնադրամի ղեկավար 68. Կարեն Սիմոնյան, «Ամրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ 69. Արտակ Ապիտոնյան, արտակարգ և լիազոր դեսպան, նախկին փոխարտգործնախարար 70. Ռուբեն Կարապետյան, արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր 71. Սևան Կաբակյան 72. Իգոր Ազնաուրյան, Բժշկական և տեխնիկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, 73. Ահարոն Պապոյան, ֆինանսիստ, Մոսկվա 74. Դավիթ Հարությունյան, տնտեսագետ 75. Վահան Զանոյան, Գրող, հրապարակախօս, տնտեսագէտ 76. Ադամ Կաբլանյան, Ներդրող 77. Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան 78. Գարիկ Հայրապետյան, միջազգային համագործակցության մասնագետ 79. Արա Ջաբրայան, 80. Կարեն Հարությունյան, պատմական գիտությունների թեկնածու 81. Սերգեյ Կալենջյան, Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ վաստակավոր տնտեսագետ 82. Վարդուհի Զախարյան, ՏՏ պրոդուկտ մենեջեր 83. Կոնստանտին Սարոյան, Եվրո-ասիական ֆոնդային բորսաների միության գլխավոր քարտուղար 84. Ռուբեն Հայրապետյան, Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր 85. Կարեն Կարապետյան, տեխնիկական գիտությունների թեկնածու, տեխնոլոգիայի խորհրդատու
    21:39
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Պորտուգալիայում հաստատվել է կապիկի ծաղկի 14 նոր դեպք
    Պորտուգալիայի իշխանությունները երկրում կապիկի ծաղկի 37 դեպք են հայտնաբերել։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Diário de Notícias թերթը։ «Պորտուգալիայում հաստատվել է կապիկի ծաղիկ վիրուսով մարդկանց վարակման ևս 14 դեպք, ընդհանուր՝ մինչ օրս հաստատված 37 դեպք»,- նշել են հանրապետության առողջապահության գլխավոր վարչությունից։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է, որ կապիկի ծաղիկը հազվադեպ վիրուսային հիվանդություն է, որը հանդիպում է հիմնականում կենտրոնական և արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում՝ արևադարձային և խոնավ անտառների մոտ: ԱՀԿ-ի տվյալներով՝ վիրուսը մարդկանց փոխանցվում է վայրի կենդանիներից, հիմնականում կրծողներից և պրիմատներից, իսկ երկրորդային տարածումը մարդուց մարդ փոխանցման միջոցով սահմանափակ է: Սովորաբար, մահացության մակարդակը կազմում է 1% և 10%, ընդ որում՝ մահացությունների մեծ մասը տեղի է ունենում ավելի երիտասարդ տարիքային խմբերում: Կապիկի ծաղկի դեմ հատուկ բուժում կամ պատվաստանյութ չկա, սակայն ծաղկի դեմ նախնական պատվաստումը ապահովում է նաև հիվանդության բարձր արդյունավետ կանխարգելում:
    21:32
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ես հրաժարվում եմ պատգամավորական մանդատից. Ռազմիկ Մկրտչյան
    Ես հրաժարվում եմ պատգամավորական մանդատից. Ռազմիկ Մկրտչյան
    21:24
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանը հաղթանակով մեկնարկեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
    Երևանում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, ով առավելության է հասել Լեհաստանը ներկայացնող Բարտոշ Գոլեբիևսկիի նկատմամբ: Առաջին ռաունդում 5 մրցավարներն էլ հաղթանակը տվել են հայ բռնցքամարտիկին: Երկրորդ ռաունդում մրցավարներից 3-ը առավելութուն են տվել Հարությունյանին, իսկ վճռորոշ 3-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկի առավելությունն ավելի ակնհայտ էր: Այսպիսով, Վախթանգ Հարությունյանը հաղթել է 5:0 հաշվով ու դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի գերմանացի բռնցքամարտիկի հետ: Հիշեցնենք, որ Հայաստանն առաջնությանը մասանկցում է 13 մարզիկով:
    20:50
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը, հանուն սեփական աթոռի պաշտպանության, Հայաստանն ու Արցախը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի. Սաղաթելյան
    Հարգելի՛ հայրենակիցներ, Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները ևս մեկ անգամ հաստատեցին այն պնդումները, որ հայ-ադրբեջանական բանակցություններն ամբողջությամբ ընթանում են ադրբեջանական օրակարգով: Նիկոլ Փաշինյանը, հանուն սեփական աթոռի պաշտպանության, Հայաստանն ու Արցախը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի: Հայաստանը մոտեցել է մի եզրագծի, որից այն կողմ հարցականի տակ է դրվում ոչ միայն Արցախի ապագան, այլեւ Հայաստանի Հանրապետության նվազագույն ինքնիշխանությունն ու սուբյեկտայնությունը Այսրկովկասում։ Շարլ Միշելի տարածած հայտարարության մեջ որևէ խոսք չկա պարտադիր իրավական ուժ ունեցող Հայաստան-ԵՄ ՀԸԳ համաձայնագրով ամրագրված՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի մասին: Չի խոսվում անգամ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին, ինչը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 19-ին Եվրոպական Միության անունից արված հայտարարությանը։ Կողմերը խուսափել են անգամ «Լեռնային Ղարաբաղ» և «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» եզրույթներից: Փոխարենն օգտագործվել է «Ղարաբաղի էթնիկ հայկական բնակչություն» ձևակերպումը և խոսվել է Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների մասին, որոնք պետք է ապահովի Ադրբեջանը: Սա նշանակում է, որ Ղարաբաղի հայերը, ըստ Փաշինյան-Ալիև համաձայնության, դիտարկվում են որպես ազգային փոքրամասնություն Ադրբեջանի կազմում: Նույնիսկ օգտագործվել է «Հայաստանի տարբեր շրջանների միջև Ադրբեջանի տարածքով տարանցման» եզրույթը, ինչը ևս ծայրահեղ վտանգավոր հետևանքներ է առաջացնում, ընդհուպ Հայաստանի ինքնիշխանության, տարածքների նկատմամբ ադրբեջանական հերթական ապօրինի պահանջների հնարավորություն: Արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը դեմ է Հայաստանի ու Արցախի շահերին, սպառնում է մեր պետության գոյությանն ու հանգեցնելու է Հայաստանի թրքացմանը, նպաստում է Արցախի հայաթափմանը՝ վերահաստատում ենք. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի ՀՀ քաղաքացիների ու հայ ժողովրդի մանդատը՝ մեր երկիրը նոր զիջումների տանելու, թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկելու համար: Իր հետ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն արտահայտում հայ ժողովրդի կարծիքը եւ առոչինչ են։ Արցախը որևէ կարգավիճակով չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում, Հայաստանի տարածքները չպե՛տք է նվիրվեն Ադրբեջանին: Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները չպե՛տք է կարգավորվեն ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքների ներքո: Ստեղծված իրավիճակում լուծումը մեկն է՝ իշխանությունից հեռացնել պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանին եւ ձեւավորել Ազգային համաձայնության նոր իշխանություն։
    20:26
    23.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայտնի է Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով Հայաստանի հանձնաժողովի կազմը
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով: 2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,– ասվում է որոշման մեջ: Հանձնաժողովի անհատական կազմը հետևյալն է՝ Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ) Մ. Սաֆարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Մինասյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Հ. Հարությունյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ն. Ավագյան - ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Գուգարաց - ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Ե. Կիրակոսյան - Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Ա. Մարտիկյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Դ. Սանամյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ Ա. Մարալչյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Ս. Պետրոսյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ
    20:22
    23.05.22
    Ավելին
  • Հայաստան
    Տղամարդը դանակի 7 հարվածով սպանել է կնոջը. բացառիկ մանրամասներ՝ Գյումրիում դաժան սպանությունից
    Այսօր Գյումրիում դանակի 7 հարվածով 42-ամյա կնոջը սպանած տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել ու ասել, որ չի զղջում: Ամուսինները մեկ ամիս առաջ բաժանվել էին, երբ տղամարդը կնոջ հեռախոսում գտել էր սիրային հաղորդագրություններ: Սպանության օրը նրանք վիճաբանել են, ամուսինը ալկոհոլի ազդեցության տակ է եղել։
    20:15
    23.05.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ուկրաինացի որոշ զինծառայողների սպառնում է մահապատիժ
    Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում փորձում են պարզել, թե «Ազովստալ» գործարանից ռուսական զինուժին հանձնված ուկրաինացի զինծառայողներից քանիսն են վարձկաններ: Դոնեցկի ղեկավարը ակնարկել է, որ զինծառայողներին մինչև անգամ մահապատիժ է սպառնում: Մարիուպոլի՝ ռուսական զորքերի վերահսկողության տակ հայտնվելուց հետո Ազովի ծովը գրեթե ամբողջությամբ կտրվել է Ուկրաինայից: Այն արդեն այլ կարգավիճակ ունի, հայտարարել է Ղրիմի ղեկավարությունը:
    20:00
    23.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Արցախի «մոռացված» կարգավիճակ. ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում
    Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի կունենա Երևանի ու Բաքվի միջև սահմանագծման հանձնաժողովի առաջին նիստը: Կոնկրետ օր հայտնի չէ: Կիրակի երեկոյան Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը իր հայտարարությունում միայն վայրի մասին է նշել՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ հատվածում է լինելու հանդիպումը: Ըստ Միշելի՝ Փաշինյանն ու Ալիևը բրյուսելյան երրորդ հանդիպման ժամանակ համաձայնության են եկել հողի վճարների, ինչպես նաև մաքսային սկզբունքների շուրջ միջազգային բեռնափոխադրումների հարցերում:
    19:45
    23.05.22
    Ավելին
  • Առողջապահական
    Անհայտ ծագման սուր, ծանր հեպատիտ. 160 դեպք՝ աշխարհում, 37 երեխայի լյարդի փոխպատվաստում են արել
    Եվրոպայում հասունանում է մեկ այլ վիրուս, որը տարածված է անչափահասների շրջանում: Հին աշխարհամասի մի շարք երկրներում անհայտ տեսակի հեպատիտի զոհ են դարձել 10 երեխա: Հիվանդությունը դեռևս հետազոտման փուլում է: Որոշ մասնագետներ կարծում են, որ հեպատիտի այս տեսակը Ադենովիրուսի և սուր շնչառական հիվանդության հետ կապ ունի: Չի բացառվում նաև կապը Քովիդ 19-ի հետ: Հայաստանում առայժմ անհայտ տեսակի հեպատիտի դեպք չի հայտնաբերվել:
    19:30
    23.05.22
    Ավելին