Լրահոս

2022-05-26
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հանրապետության հրապարակն՝ այս պահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Հանրապետության հրապարակն այս պահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    18:21
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կառավարության շենքի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Կառավարության շենքի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակել
    18:17
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշան դեմ այսօր վերաքննիչ բողոք է ներկայացվել. Ռուբեն Մելիքյան
    Պրոդյուսեր, հանրային գործիչ Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշման դեմ այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Բողոքով պնդում ենք, որ՝ 1) Գրիգորյանին վերագրվող արարքը Քրեական օրենսգրքով որպես հանցանք նախատեսված չէ, ուստի բացակայում է «հիմնավոր կասկածը». 2) կալանավորման հիմքերը՝ փախուստի դիմելու, նոր արարք կատարելու և վարույթի նկատմամբ ապօրինի ներգործելու ռիսկերը, բավարար չափով հիմնավորված չեն. 3) Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը և նրա կալանավորումը կրում են քաղաքական ու խտրական բնույթ։ Պաշտպաններ՝ Ռուբեն Մելիքյան և Արմեն Մաշինյան
    18:13
    26.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ջրցան՝ կառավարության մոտ. Փաշինյանի նստավայրի մուտքը լվացել են
    Կառավարության դիմաց ջրցան են բերել, լվացել Նիկոլ Փաշինյանի նստավայրի գլխավոր մուտքը: «Հայլուրի» տեսախցիկն է ֆիքսել կադրերը:
    18:03
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երթի մասնակիցները ցուցապաստառներ են տանում «Ազատություն քաղբանտարկյալներին», «Բացե՛ք ձեր աչքերը» գրությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Երթի մասնակիցները ցուցապաստառներ են տանում "Ազատություն քաղբանտարկյալներին", "Բացե՛ք ձեր աչքերը", "Փաշինյանը չպետք է խոսի Հայաստանի անունից" գրությամբ
    18:00
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քայլերթի մասնակիցները հասել են Կառավարության շենքի մոտ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Քայլերթի մասնակիցները հասել են Հանրապետության հրապարակ՝ Կառավարության շենքի մոտ, հայտնում են «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից։
    17:57
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դիպուկահարներ՝ կառավարության շենքի վրա
    «Ցռան Վերգոները» դիպուկահարներ են տեղադրել Կառավարության շենքի վրա, գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
    17:48
    26.05.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Բեռնատարները չեն կարողանում հատել վրաց-ռուսական սահմանը. բեռնափոխադրողների բողոքը
    Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են արել բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները: Նրանք պնդում են, որ արդեն 8 օր է իրենց բեռնատարները Վրաստանի տարածքում են և չեն կարողանում հատել սահմանը՝ Ռուսաստան գնալու համար:
    17:45
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիան մտադիր չէ հրաժարվել ՌԴ-ից բնական գազի գնումից. Չավուշօղլու
    Թուրքիան այս փուլում մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանից բնական գազի մատակարարումներից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Էներգետիկայի հարցը կքննարկվի Թուրքիայի և Իսրայելի էներգետիկայի նախարարների միջև: Մենք ասացինք, որ եթե Իսրայելը հասնի Եվրոպա արտահանվող գազի ծավալներին, ապա Թուրքիան կլինի միակ տնտեսական ուղին (դա անելու համար): Մենք՝ Թուրքիան, խնդիրներ չունենք, և առայժմ որոշում չկա Ռուսաստանից գազ չգնել էներգետիկ անվտանգության առումով»,- մեջբերում է Sabah-ը նրա խոսքերը։
    17:38
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչո՞ւ է հայկական արբանյակը տիեզերքի ուղեծիր դուրս բերվել ամերիկյան ընկերության միջոցով
    168.am-ը գրում է. Այսօր կառավարության նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «2022թ. մայիսի 25-ին, Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից «Space X» ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը: Այս հայտարարությունը մեծ ցնծություն առաջացրեց հասարակության որոշակի շերտերի մոտ, և շատերը սկսեցին գովաբանել իշխանություններին՝ նշանակալից հաջողություն արձանագրելու համար, թեպետ կարճ ժամանակ անց արդեն պիտի պարզվեր, որ դեռևս 2017 թ.՝ նախկին իշխանությունների ժամանակ Կառավարությունն աշխատանք է սկսել 2020 թ. տիեզերք արբանյակ դուրս բերելու ուղղությամբ: Ավելին, 2017 թ. Հայաստան է բերվել սարքավորումների առաջին խմբաքանակը: Արբանյակը, սակայն, տիեզերք է հասել ոչ թե 2020 թ., ինչպես պլանավորել էին նախորդ իշխանությունները, այլ՝ 2022թ.: Հայտնի է, որ տիեզերական ոլորտն ու տիեզերական արդյունաբերությունը, մասնավորապես, նույնպես գերտերությունների՝ մասնավորապես Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի մրցակցության տիրույթում են գտնվում, և այդ առումով երկու երկրների համապատասխան ընկերությունների՝ «Роскосмос»,-ի և «Space X»-ի միջև այդ առումով լուրջ մրցակցություն կա, քանի որ այդ ոլորտում տեղեկատվական պատերազմներն ու շրջանառվող փողերը վաղուց աշխարհաքաղաքական դրոշմ են կրում: Ու այս համատեքստում հատկանշական է, որ Հայաստանի արբանյակը տիեզերք է դուրս բերվել ամերիկյան «Space X»-ով, այլ ոչ ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի տիեզերական ծառայությունների միջոցով:
    17:33
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հունիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կհրավիրվի. նախաձեռնել է ընդդիմությունը
    Ազգային ժողովն ընդունել է Արցախի հարցով արտահերթ նիստ գումարելու առաջարկը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ` նիստը նշանակվել է հունիսի 3-ին` ժամը 16:00-ին։ Օրակարգում միայն մեկ հարց է` «ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը` հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ»։ ԱԺ արտահերթ նիստը նախաձեռնել է խորհրդարանական ընդդիմությունը` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Արտահերթ նիստ գումարելու ու հայտարարության մասին երեկ Ֆրանսիայի հրապարակում հայտարարել էր «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նա հանրահավաքի ժամանակ ընթերցեց ԱԺ ընդունմանը ներկայացված հայտարարության տեքստը։
    17:25
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ընդդիմությունն իր երթը սկսել է Սայաթ Նովա փողոցով
    «Հայաստան» դաշինքը տեսանյութ է հրապարակել՝ գրելով․
    17:20
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չզարմանաք, որ արբանյակն էլ սրանք օգտագործեն ընդդիմադիր հայացքներ ունեցողներին հետևելու համար. Քրիստինե Վարդանյան
    Նենց եք ուրախանում արբանյակով, ոնց որ դա կամ ցանկացած այլ բան սրանք ունակ են օգտագործել ի շահ պետականության ու հայության: Չզարմանաք, որ արբանյակնն էլ սրանք օգտագործեն ընդդիմադիր հայացքներ ունեցողներին հետևելու համար: Սահմանի, անվտանգության մասին մտածողը բանակ չի կազմաքանդում, ԳՇ պետի պաշտոնը ամիսներով դատրկ չի թողնում, զուտ իրեն լոյալ լինելու կրիտերիայով ՊՆ նախարար չի նշանակում, ի վերջո, պատերազմը պարտվելուց հետո հեռանում է, որ իր երկրի առջև հնարավորությունների դռներն ու պատուհանները չփակվեն:
    17:05
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շատ դժվար է ասել, որ Հայաստանը արբանյակ ունի. դա Իլոն Մասկի արբանյակներից է և հենց իրենն է. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն
    2022 թվականի մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22:35-ին, ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Cape Canaveral Space Force Station կայանից SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով թողարկվել է Transporter-5 տիեզերանավը, որը Երկրի ուղեծիր է դուրս բերել 59 փոքր արբանյակ, այդ թվում նաև հայկական՝ Երկրագնդի դիտարկման արբանյակը։ Այս լուրը հայ հասարակությունը մեծ ոգևորությամբ ընդունեց, կառավարության նիստի ընթացքում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սրանով Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան։ ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, սակայն, վերապահումով է մոտենում այս հարցին։ «Շատ դժվար է ասել, որ Հայաստանը արբանյակ ունի։ Դա Իլոն Մասկի ուղարկած SpaceX արբանյակներից է, և դա հենց իրենն է։ Մենք չգիտենք՝ հիմա դա ինչքանով է հայկական համարվում, ինչ են պայմանավորվել իրենք։ Հայկական լինելու համար դա պետք է կառավարվի Հայաստանից և միայն Հայաստանը ունենա հասանելիություն դեպի այդ արբանյակը։ Եթե մյուսներն էլ ունեն, ապա դա ավելի վատ է. կարող են գողանալ մեր տվյալները»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Արեգ Միքայելյանը։ Կառավարության նիստի ընթացքում Փաշինյանը հայտնել է, որ մինչև 2023 թվականի վերջը Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան։ Արեգ Միքայելյանը նշում է՝ երբ այդ կենտրոնը գործի, այդ ժամանակ միայն կարող ենք ենթադրել, որ Հայաստանը կարող է իր ձեռքում պահել կառավարումը, տվյալների ստացումը և այլն։ «Պետք է ճշտումներ արվեն և հասկանանք՝ ինչքանով է դա մերը։ Ընդհանրապես՝ կարո՞ղ ենք այն համարել մերը։ Լիարժեք մերը դառնալու համար պետք է կառավարման լծակները մեր ձեռքում լինեն։ Կոնկրետ այս պահին պարզ է, որ դա Իլոն Մասկի արբանյակն է, բայց թե դա ինչքանով կարող ենք հայկական համարել՝ ավելի շատ գաղափարական հարց է»,- ասաց Միքայելյանը։ Միևնույն ժամանակ աստղադիտարանի տնօրենը շեշտում է արբանյակի ձեռքբերման կարևորությունը։ «Հատկապես վերջին պատերազմի ընթացքում արբանյակի արդիականությունը զգացվեց։ Պատերազմից առաջ էլ էր պարզ, որ պետք է արբանյակ ունենանք։ Շատ հրատապ մենք պետք է ունենանք նման հնարավորություն՝ առաջինը հենց ռազմական ոլորտում օգտագործելու համար, դա կլինի ռազմական հետախուզություն, քարտեզագրություն, ինչպես նաև օդերևութաբանությունը, տնտեսական մի շարք ոլորտներ կան, որ արբանյակներից են կառավարվում, գիտական հետազոտություններ։ Համարյա ամեն ինչը ներկա դարաշրջանում տիեզերական հետազոտությունների շնորհիվ ավելի զարգացել և մեծ հնարավորություններ է ստացել»,- ասաց Միքայելյանը։
    17:00
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Շառլ Միշելը կրկնում է Ալիևի տեսակետը՝ ակնարկելով, որ ԼՂ-ն, որպես սուբյեկտ, գոյություն չունի, ինչն իր էությամբ ցեղասպանական մոտեցում է
    ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել։ «Որպես համաեվրոպական քաղաքացիական հասարակության համայնքային կազմակերպություն՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը և ԵՄ երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերը, ներկայացնելով ԵՄ հայազգի քաղաքացիների զգալի մասը, իրենց խոր դժգոհությունն են հայտնում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի վերջին հայտարարության առնչությամբ, որը հրապարակվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2022 թվականի մայիսի 22-ի եռակողմ հանդիպումից հետո։ Խաղաղությանն ուղղված միջնորդությունն անհրաժեշտ է և ողջունելի։ Այնուամենայնիվ, էական է ապահովել, որ խաղաղության բանակցությունները հիմնված լինեն արդարության վրա, այլ ոչ թե անկյուն մղեն երկու ավտորիտար ռեժիմների կողմից, ինչպիսիք են Ադրբեջանը և Թուրքիան, արատավոր ագրեսիայի զոհ դարձած կողմին։ Ի դեպ, Թուրքիան ջիհադիստ վարձկաններ էր տեղափոխել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության դեմ։ Անընդունելի է, որ ԵՄ առաջնորդը միջնորդի խաղաղության համար․ զոհաբերել է ճնշված կողմի իրավունքներն ու կարիքները։ Ցավոք, նախագահ Միշելի վերջին հայտարարությունն արհամարհում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵՄ-ի փաստաթղթավորված մոտեցումների հիմնական սկզբունքները և, ընդհանուր առմամբ, հակամարտության կարգավորման կարևոր հարցերում հաստատում է Ադրբեջանի դիրքորոշումը։ Շեղվելով ԵՄ-ի տասնամյակների մոտեցումներից, ինչպես նաև համապատասխան միջազգային բոլոր փաստաթղթերից՝ Շառլ Միշելը օգտագործում է «Ղարաբաղ» անորոշ ձևակերպումը «Լեռնային Ղարաբաղի» փոխարեն, որը որոշակի տարածք ունեցող քաղաքական միավոր է։ Այսպիսով, Եվրոպական խորհրդի նախագահը կրկնում է Ադրբեջանի նախագահի տեսակետը՝ ակնարկելով, որ Լեռնային Ղարաբաղը, որպես սուբյեկտ, գոյություն չունի, ինչն իր էությամբ ցեղասպանական մոտեցում է։ 2022 թվականի մարտին Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական և մշակութային ժառանգության շարունակական ոչնչացման վերաբերյալ բանաձև՝ արձանագրելով, որ «հայկական մշակութային ժառանգության վերացումը հանդիսանում է համակարգված և պետական մակարդակով հովանովորվող հայատյացության, պատմական ռևիզիոնիզմի և հայերի նկատմամբ ատելության քաղաքականության ավելի լայն օրինաչափության մի մասը, որը խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից»: Միայն «Ղարաբաղ» տերմինի օգտագործումն ակնհայտորեն Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության նկատմամբ ադրբեջանական շարունակվող էթնիկ զտումների և իր էությամբ ցեղասպանական քաղաքականության հերթական դրսևորումն է։ Սույնով պարոն Շառլ Միշելին հիշեցնում ենք, որ, իբրև Եվրոպական խորհրդի նախագահ, նրա միջնորդությունը պետք է հիմնվի հետևյալ փաստերի և հանգամանքների վրա. • ԵՄ-ի և Հայաստանի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» (CEPA), որն ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտին, «ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված նպատակների և սկզբունքների, և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա, ներառյալ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը»՝ որպես երեք հիմնական սկզբունքներից մեկը։ • Բաքվի ցանկացած անմիջական վերահսկողություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անխուսափելիորեն նշանակում է դրա հազարամյա բնիկ հայ բնակչության էթնիկ զտում։ Ուստի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը պետք է արտացոլվի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության կամքի ժողովրդավարական արտահայտմամբ, առաջնային է բնակչության երկարաժամկետ ու կայուն անվտանգության ապահովման և հայրենիքում ապրելու իրավունքի երաշխավորման համար։ • Տրանսպորտային/հաղորդակցական կապերի ապաշրջափակումը պետք է իրականացվի՝ հարգելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Նոր հակամարտության համար հիմքեր ստեղծելու ցանկացած հնարավոր ռիսկ պետք է բացառվի։ • Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատումը եւ սահմանագծումը չեն կարող կատարվել ուժի կիրառման հետևանքով և չպետք է իրականացվեն հապճեպ՝ առանց հաշվի առնելու դրա բոլոր հետևանքները։ • Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի հայատյացության պետական քաղաքականության բոլոր դրսևորումները։ • Հետևելով Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև ԵՄ մի շարք անդամ երկրների խորհրդարանների բանաձևերին՝ Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ՀՀ կառավարությունից է նաև ակնկալում, որ բանակցությունների ընթացքում այն պնդի վերոնշյալ բոլոր կետերը», - ասված է հայտարարությունում։
    16:57
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Դավիթ Չալոյանը ևս փայլուն մեկնարկեց
    Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային չորրորդ օրը պայքարի մեջ մտած գերծանր քաշային աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը փայլուն հաղթանակ տարավ Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Ժուրաժ Սոլդոյի նկատմամբ: Դավիթը հաղթեց բացահայտ առավելությամբ՝ 5-0 հաշվով:
    16:50
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Բրիտանիայի ԱԳ նախարարը վտանգավոր է համարում ՌԴ-ին «խաղաղեցնելու» փորձերը
    Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը վտանգավոր է համարում Ռուսաստանին «խաղաղեցնելու» փորձերը։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թրասը գտնում է, որ հարկավոր է լինել անզիջում և Ուկրաինայի հաղթանակն ապահովել պատժամիջոցների և ռազմական օգնության միջոցով։ Ըստ Բրիտանիայի արտգործնախարարության տարածած մամուլի հաղորդագրության՝ չպետք է թույլ տալ, որ Ուկրաինայում հակամարտությունը երկարաձգվի։ Հիշեցնենք՝ ԵՄ երկրները մինչ այժմ չեն կարողանում համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ, քանի որ այն պահանջում է բոլոր 27 անդամ երկրների միաձայն աջակցությունը։ Եվրոպական որոշ երկրներ, օրինակ՝ Իտալիան, Կիպրոսը և Հունգարիան, համարում են, որ հարկավոր է Ռուսաստանին և Ուկրաինային բանակցելու կոչ անել, մինչդեռ մյուսները, օրինակ՝ Բալթյան երկրները և Լեհաստանը, խոսում են ռազմական օգնությունն ավելացնելու մասին, որպեսզի Ուկրաինան ռազմադաշտում հաղթանակ տանի։
    16:45
    26.05.22
    Ավելին