Լրահոս

2022-05-26
  • Աշխարհ
    «Ազովստալ» գործարանը՝ ներսից. կես միլիոնանոց Մարիուպոլում 200 հազար մարդ է մնացել
    Ուկրաինացի զինվորների և խաղաղ բնակիչների հեռանալուց հետո ռուս լրագրողները նկարահանում են արել Ազովստալի տարածքում: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այնտեղ ամերիկյան զենք են հայտնաբերել:
    22:45
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե ընդդիմության ակցիաները «քոքից մաշվում են», մարզային ոստիկաններին ինչի՞ ես բերել հասցրել Երևան․ Զաքարյան
    Նիկոլին հավատացողը կամ պետք է անբուժելի հիմար լինի կամ` խրոնիկ ապուշ, գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
    22:40
    26.05.22
    Ավելին
  • Սոցիալական
    Հայկական բեռնատարները չեն կարողանում հատել վրաց-ռուսական սահմանը. բեռնափոխադրողների բողոքը
    Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են արել բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները: Նրանք պնդում են, որ արդեն 8 օր է իրենց բեռնատարները Վրաստանի տարածքում են և չեն կարողանում հատել սահմանը՝ Ռուսաստան գնալու համար:
    22:30
    26.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Վերջին հնարավորությունը»՝ ՔՊ-ին. ընդդիմությունն ԱԺ արտահերթ նիստ է պահանջելու՝ «արցախյան օրակարգով»
    Հունիսի 3-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները խորհրդարան են տանելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին լիարժեք աջակցող հայտարարություն:
    22:15
    26.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Հայաստանի քաղաքացիները վստահո՞ւմ են հայ-ադրբեջանական սահմանը գծողներին. հարցումներ
    «Հայլուրի» հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիներից շատերը չեն վստահում սահմանազատման հայկական հանձնաժողովին, մեծ մասն անգամ չի ճանաչում հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:
    22:00
    26.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Մադրիդյան սկզբունքներն ու Փաշինյանի «զրոյական կետը». մեղավոր են հռչակվում նախկիններն ու Շառլ Միշելը
    Նախօրեին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն ըստ էության ԵԽ նախագահ Շառլ Միշելին մեղադրեց իր և Ադրբեջանի նախագահի խոսքերը սինթեզելու և սեփական հայեցողությամբ հայտարարություն անելու համար: Ըստ փորձագետների, Միշելը պարզապես դարձել է Փաշինյանի՝ «բոլորը մեղավոր են բացի ինձանից» թեզի զոհը:
    21:45
    26.05.22
    Ավելին
  • Իրավական
    «Կովսականում պատերազմի իմիտացիա էր պետք՝ զոհերով». գեներալ Մակարյանը մեղքը չի ընդունում
    Էջմիածնի քիմիկների գնդի պայմանագրայինների գործի նախաքննությունն ավարտվել է, սկսվել է դատավարությունը: 62 զինծառայողներից ողջ մնացածների ցուցմունքներում նշված է, որ տղաները ոչ թե Կովսականի կենտրոն, այլ Կիրի հանք կոչվող տարածքում պետք է լինեին:
    21:30
    26.05.22
    Ավելին
  • Իրավական
    Ջհանգիրյանն ընդունել է զոհված զինվորների ծնողներին ու ասել՝ «նախ դատարան դիմեք»
    ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը զոհված զինվորների հարազատներին հորդորել է Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը դռնբաց անցկացնելու պահանջը ներկայացնել նախ դատարան:
    21:15
    26.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Վարչապետը Չեռնոգորիայի նախագահին դիմավորեց հետնամուտքում. Դիմադրության շարժման պատասխանը՝ Փաշինյանին
    Առաջին անգամ Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը: Հայաստանի նախագահի նստավայրում նախատեսված դիմավորման պաշտոնական արարողությունը չեղարկվել է, ըստ երևույթին այն պատճառով, որ նախագահ Խաչատուրյանը չի հասցրել վերադառնալ Դավոսից: Կառավարությունում, որտեղ Ջուկանովիչը պետք է Փաշինյանին հանդիպեր, նրան էր սպասում Դիմադրության շարժումը: Իրավիճակը այնքան էր լարվել, որ Չեռնոգորիայի նախագահին այդպես էլ չեն կարողացել ներս ուղեկցել գլխավոր մուտքով:
    21:00
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բոլոր այդ խոսակցությունները, թե արբանյակով «սահմանային իրավիճակ ենք» հսկելու, պարզապես սուտ են. Վահագն Մխոյան
    Քանի որ այս պահին արդեն «օրվա սենսացիայի» մասին ամեն ինչ պարզ է, մի փոքր ամփոփեմ։ Այս արբանյակը լավագույն դեպքում կարող է տրամադրել լուսանկարներ մի պիքսելի վրա 1.65մ*1.65մ разрешение-ով։ Այս մասին գրրել է բլոգեր Վահագն Մխոյանը: «Որ պատկերացնեք, թե դա ինչ է, ստորև Չիկագոյում մի ավտոկայանատեղիի՝ մոտ պարամետրերով արված լուսանկար է, ընդ որում՝ մի փոքր ավելի լավ որակի արբանյակային լուսանկար։ Այնպես որ բոլոր այդ խոսակցությունները, թե «սահմանային իրավիճակ ենք» հսկելու, պարզապես սուտ են (ո՞վ կմտածեր, որ Նիկոլը կարա ստի)։ 2020-ի սեպտեմբերին, ի դեպ, սահմանային իրավիճակը մինչև 30-40կմ խորությամբ հսկվում ու զեկուցվում էր։ Բայց կան էլ ավելի հետաքրքիր դետալներ։ Արբանյակը իսպանական Satlantis ընկերության մշակածն է (բոլոր հղումները մեկնաբանություններով), որն ուղեծիր է հանվել գերմանական Exolaunch ընկերության կողմից Transporter-5 ծրագրի շրջանակում։ Սակայն Exolaunch-ի Transporter-5 ծրագրի շահառու երկրների ցանկում Հայաստանը չկա։ Բայց կա Իսպանիան ու ևս 10 երկիր։ Շատ դժվար է պատկերացնել, որ Exolaunch-ը այդքան անփույթ կվերաբերվեր իր որևէ հաճախորդի ու պաշտոնական պռեսս-ռելիզում շահառու երկրների թվում կմոռանար նշել։ Իրականում սա շատ նման է, որ Հայաստանը պարզապես իսպանական ընկերությունից վարձակալել է արբանյակ։ Դրա համար Exolaunch-ում տեղյակ չեն, որ իրենք առաջին հայկական արբանյակ են արձակում։ Էլ ավելի ուշագրավ է իսպանական, ինչպես նաև ոլորտային մամուլում հայտնված պռեսս-ռելիզը, որն ասում է, որ նախագծի ֆինանսավորումն ապահովել է Santander բանկը։ Ըստ ամենայնի խոսքը վարկ տրամադրելու մասին է։ Մարդիկ այ էս որակի նկարի համար վարկով արբանյակ են վարձել։ Նու չէ, լավ - նկարի համար չէ, այլ որ գրեն, թե «SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով հայկական արբանյակ ենք տիեզերք հանել»»։
    20:45
    26.05.22
    Ավելին
  • Հայաստան
    Դիմադրության շարժման երթը ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով
    Դիմադրության շարժման երթը ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով
    20:10
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գերությունից վերադարձած Էդուարդ Մարտիրոսովն արդեն Երևանում է
    Ադրբեջանում որպես գերի պահվող զինծառայող Էդուարդ Մարտիրոսովն արդեն Երևանում է։ Նա Ադրբեջանից տեղափոխվել է Ստեփանակերտ, ապա՝ Երևան։ Մարտիրոսովին ուղեկցել են ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները, տեղեկացնում է «armeniasputnik.am»-ը։ Զինծառայողի տեղափոխումը հայկական կողմ տեղի է ունեցել խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի ներկայությամբ։ «Համաձայն Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ այսօր բանակցությունների շնորհիվ հայկական կողմին է հանձնվում հայ-ադրբեջանական սահմանի շրջանում մեկ ամիս առաջ մոլորված ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը»,- ասել է գեներալ-մայոր Վոլկովը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարը նշել է, որ շարունակվում են բոլոր ռազմագերիների վերադարձի աշխատանքները։ «Մենք ամեն քայլ անում ենք, որպեսզի այս կամ այն կերպ գերեվարված բոլոր զինծառայողները վերադառնան տուն։ Գործընթացը շարունակվում է, կանենք ամեն ինչ, որպեսզի խաղաղություն տիրի»,- ասել է ռուսաստանցի գեներալը։ Հայկական կողմի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել գեներալ-մայոր Վոլկովին՝ շարքային Մարտիրոսովին վերադարձնելու հարցում ցուցաբերած աջակցության համար։ Մարտիրոսովին օդանավակայանից անմիջապես տեղափոխել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն։ Այնտեղ կարճ զրույց է տեղի ունեցել, որից հետո զինծառայողը գնացել է տուն։ Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովին Ադրբեջանը վերադարձրել է հայկական կողմին։
    19:40
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը համատեղ նամակով դիմել է ԵՄ ղեկավարությանը
    Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը համատեղ նամակով դիմել է ԵՄ ղեկավարությանը` խնդրելով Վրաստանին տալ թեկնածուի կարգավիճակ։ Հաղորդում է aliq.ge-ն։ Նամակին չեն միացել միայն «Եվրոպացի սոցիալիստներ» կուսակցության անդամները։ «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդներից Լևան Իոսելիանին խորհրդարանում եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցով բանավեճի ժամանակ ընթերցել է նամակի տեքստը և նշել՝ վերջակետ պետք է դնել այն աժիոտաժին, թե իբր ընդդիմադիր դաշտում ոչ ոք չի ցանկանում, որ Վրաստանը դառնա Եվրամիության անդամ։ Նամակի մեջ մասնավորապես ասվում է․ «Վրաստանի բնակչության մեծ մասը կողմ է երկրի անդամակցությանը Եվրամիությանը, որը վրաց ժողովրդի մշակութային ու պատմական ընտրությունն է։ Եվրոպական ընտանիքին անդամակցությունը հնարավորություն է պաշտպանելու օրենքի գերակայությունը, իշխանությունների տարանջատման սկզբունքը, անկախ դատական ​​համակարգը, լրատվամիջոցների ազատությունը և երկրի համընդհանուր ճանաչված մարդու հիմնարար իրավունքները»։ Անդրադարձ է արված նաև 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Շվեդիայի և Լեհաստանի արտգործնախարարների նախաձեռնած «Արևելյան գործընկերության» ծրագրին հաջորդած ԵՄ Ասոցացման համաձայնագրին, Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրին և Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի համար վիզային ռեժիմի ազատականացմանը և այլ հարցեր։ «Խնդրում ենք դրական որոշում կայացնել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին, որը կապահովի երկրի ժողովրդավարական զարգացումը՝ ներառյալ արդարադատության և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը և Վրաստանի ազատագրումը ռուսական ազդեցությունից…»,- ասված է նամակի մեջ։ Նշենք, որ մարտի 3-ին Վրաստանն ու Մոլդովան, Ուկրաինայի օրինակով, ԵՄ անդամակցության պաշտոնական հայտ են ներկայացրել։
    19:28
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չենք հերքում, որ շրջանառվող տվյալների մի մասը Globbing-ի հաճախորդների տվյալներ են, բայց վերջնական պատասխանը կտա քննությունը. Globbing-ի Հայաստանի մարքետինգի ղեկավար
    Չենք հերքում, որ շրջանառվող տվյալների մի մասը Globbing-ի հաճախորդների տվյալներ են, բայց վերջնական պատասխանը կտա քննությունը. Globbing-ի Հայաստանի մարքետինգի ղեկավար
    19:25
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լարված իրավիճակ՝ Երևանում. SMT Բժշկական պարագաների գործարանի 150-ից ավելի աշխատակիցներ ամիսներ շարունակ չեն ստացել իրենց աշխատավարձը
    Արդեն մի քանի ժամ է, Թբիլիսյան խճուղի 29/38 հասցեոմ գործող SMT Բժշկական պարագաների գործարանի գլխավոր մուտքի մոտ են հավաքվել 150-ից ավելի աշխատակիցներ, ովքեր արդարացիորեն պահանջում են, որպեսզի գործարանի ղեկավարությունը չշարունակի հերթական անգամ «Գյուլնազ տատու հեքիաթները կարդալ» և հստակ պատասխան տա, թե ինչի համար իրենք փետրվար ամսից առ այսօր իրենց աշխատանքի դիմաց, այդ թվում՝ արտաժամյա, աշխատավարձերը չեն կարողանում ստանալ։
    19:16
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Էրդողանն ու Մակրոնը քննարկել են Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են թուրք-ֆրանսիական հարաբերությունները, տարածաշրջանային մի շարք հարցեր, այդ թվում՝ ռուս-ուկրաինական պատերազմը և Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։ Էրդողանը պնդել է, որ ցանկանում են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավորինս շուտ խաղաղություն հաստատվի, և այս ուղղությամբ իրենք շարունակում են խրախուսել երկու երկրներին երկխոսության և դիվանագիտության ճանապարհին։ Էրդողանը Մակրոնի հետ զրույցում վերահաստատել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Թուրքիայի դիրքորոշումը։ Թուրքիայի նախագահը նշել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի շփումները Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության անդամների և «այսպես կոչված կազմակերպությունների» հետ կապերը համատեղելի չեն լինի ՆԱՏՕ-ի ոգու հետ։
    19:03
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կիևյան կամուրջին երիտասարդ տղամարդ է նետել իրեն․ Նա ողջ է մնացել և գնացել է տուն
    Քիչ առաջ ArmLur.am-Ին հայտնի դարձավ, որ այսօր 38 տարեկան տղամարդը ցանկացել է ինքնասպանություն գործել՝ փորձելով նետվել «Կիևյան» կամրջից։ Վերջինս ցած է նետվել ցածրադիր վայրից, տեղափոխվել հիվանդանոց, բուժօգնություն ստանալուց հետո գնացել է տուն:   
    18:52
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տարեց քաղաքացիները հայտնել են, որ երթի մասնակիցներն իրենց չեն հայհոյել, բռնություն չեն գործադրել․ փաստաբանը՝ Գյումրու միջադեպի մասին
    ԳՅՈՒՄՐՈՒ դեպքով վարույթն իրականացնող մարմինը քիչ առաջ հայտարարեց ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ։ Նախաքննությունը տևեց երկու շաբաթից մի փոքր ավելի)) Ծանոթացա գործի նյութերին։ Տուժողները հայտնել են, որ երթի մասնակիցներն իրենց չեն հայհոյել, բռնություն չեն գործադրել։ Ավելին, տեսանյութում երևացող դեպքն էլ եղել է այն բանից հետո, երբ տուժողներից մեկը հավկիթներով հարվածել է երթի մասնակիցների ավտոմեքենաներին։ Ընդ որում, ըստ ՏՈՒԺՈՂՆԵՐԻ (պապիկների) ցուցմունքների, եթե հավկիթները տուժողի կողմից չնետվեին մարդկանց ուղղությամբ, տեսանյութում երևացող միջադեպն էլ տեղի չէր ունենա։ Հիշեցնեմ, որ արարքը որակվել է ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և այս ապացույցների համատեքստում գործն ուղարկվում է դատարան։ Սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ ապօրինություն։ Հ.Գ. Դե ինչ, սպասենք արդարացման դատական ակտի:
    18:50
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ կառավարության շենքի մոտ հնչում է «Զարթնի՛ր, Լաո»-ն
    ՀՀ կառավարության շենքի մոտ հնչում է «Զարթնի՛ր, Լաո»-ն
    18:41
    26.05.22
    Ավելին