Լրահոս
2022-05-27
-
ՀասարակականԿոտայքի մարզում բախվել են Yutong ավտոբուսն ու 36-ամյա վարորդի Mercedes-ը․ կա վիրավոր«shamshyan.com»-ը գրել է․ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 23-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այդ օրը, ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 10 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ՝ 42-ամյա Գևորգ Ս-ի վարած Yutong մակնիշի ավտոբուսն ու 36-ամյա Սերգեյ Ս-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Yutong-ի ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 20-ամյա Քրիստինե Ե-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Աբովյան» բժշկական կենտրոն։Ավելին10:3027.05.22 -
ՀասարակականԱրգելվել է պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացնում են. «Հիմք ընդունելով վերջին շաբաթներին աշխարհում տարածվող «կապիկների ծաղիկ» զոոնոզ հիվանդության դեպքերը և հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, 2022 թվականի մայիսի 28-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 28-ը արգելվել է Հայաստանի Հանրապետության տարածք պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը, Եվրասիական տնտեսական անդամ մի պետությունից Հայաստան տեղափոխումը և երկրի տարածքով տարանցիկ փոխադրումը»։Ավելին10:2227.05.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանի իշխանությունը խաբում է«Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «Երևանի ժամանակով ժամը 22։35-ին Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արհեստական արբանյակը»,- կառավարության երեկվա՝ մայիսի 26-ի հերթական նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը «լավ» լուրով սկսեց: Նշելով, որ Հայաստանը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան՝ Փաշինյանն ընդգծեց՝ առաջնահերթ նպատակներից մեկը տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումն ու տիեզերական սարքերի արտադրության կազմակերպումն է Հայաստանում։Ավելին10:1427.05.22 -
ՄիջազգայինԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստ կանցկացվիԵվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կանցկացվի Ղրղըզստանի նախագահությամբ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ «Միջոցառումը տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացնելու որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով ներկա միջազգային իրավիճակը»,- ասվում է ղրղըզական կողմի հայտարարության մեջ։ Անցյալ տարվա դեկտեմբերին կայացած ԵԱՏՄ նախորդ գագաթաժողովը համավարակի պատճառով նույնպես անցկացվել է տեսակապով։Ավելին10:0627.05.22 -
ԻրավականՈստիկանների գործողությունների մասով 20 քրեական գործ է հարուցվել«Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «Զանգվածային անհնազանդության ակցիաների մեկնարկից ի վեր ՀՀ ոստիկանության համապատասխան աշխատակիցների՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ենթադրյալ ոչ իրավաչափ գործողությունների փաստերով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում և ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ստացվել են 38 հաղորդումներ: Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, նշել են ՀՀ Գլխավոր դատախազությունից: Մասնավորապես հարցման միջոցով փորձել էինք պարզել, թե անհնազանդության ակցիաների մեկնարկից ի վեր՝ մինչև օրս, ոստիկանների գործողությունների մասով քանի դիմում է ստացվել, ում կողմից, որին ինչ ընթացք է տրվել, քանի գործ կա հարուցված և ինչ առիթներով: Այդ 38 հաղորդումներից 20-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, 10-ով որոշում է կայացվել քրեական գործը հարուցելը մերժելու մասին, իսկ 8 հաղորդումների հիման վրա դեռևս նախապատրաստվում են նյութեր: Դատախազությունից նաև հայտնել են, որ քրեական վարույթ հարուցելու նախաձեռնության առիթ են հանդիսացել զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները, քաղաքացիների, ԱԺ պատգամավորների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և փաստաբանների հաղորդումներն ու պաշտոնական գրությունները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։Ավելին09:5727.05.22 -
Մամուլի տեսությունՀրաժարականներ են սպասվում. խոսակցությունները ՔՊ-ականների ջանը «ցեց է գցել»«Իրավունք» թերթը գրել է. «Իշխանական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն` առաջիկա շաբաթում նախատեսվում են մի շարք պաշտոնյաների հրաժարականներ: Այս խոսակցություններն ուղղակի «ցեց են գցել» ՔՊ-ականների ջանը` շատերը մտահոգ են ու չեն կողմնորոշվում` իսկապե՞ս «նավը լքելու ժամանակն է», թե՞ հերթական անգամ Փաշինյանը փորձության է ենթարկում իրենց` ստուգելով յուրաքանչյուրի հավատարմությունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։Ավելին09:4827.05.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«168 Ժամ» «Մոսկվան տեսնում է ԵՄ-ի կողմից Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև պայմանավորվածություններին միջամտելու փորձեր»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Հրապարակ» Իշխանությունը ընդդիմադիր պատգամավորներին բացակայությունների հիմքով մանդատներից զրկելու գործընթաց է սկսել: «Ժողովուրդ» «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա հունիսի 3-ին: «Հրապարակ» Արգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեն շրջանառության մեջ է դրել ՔՕ-ում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել «օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու» պարագաներում։ «Հրապարակ» ՔՊ պատգամավորները դավեր են նյութում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի դեմ: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Էդգար Էլբակյանի հետ:Ավելին09:4427.05.22 -
Մամուլի տեսությունԱրգիշտի Քյարամյանի նոր ծառայությունը՝ Փաշինյանին«Հրապարակ» թերթը գրել է. «Իշխանությունն ընդդիմադիրների պայքարը ճնշելու, հետապնդումների նոր գործիքակազմ է մտածել։ Արգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեն շրջանառության մեջ է դրել Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել «օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու» պարագաներում։Ավելին09:4027.05.22 -
ՄիջազգայինՀունգարիան գերշահույթի հարկ է սահմանումՀունգարիան գերշահույթի հարկ է սահմանում բանկային, ապահովագրական, էներգետիկ, հեռահաղորդակցական, դեղագործական, առևտրի և ավիացիոն ոլորտներում: Այս մասին լրագրողներին հայտնել է Հունգարիայի էկոնոմիկայի և տնտեսական զարգացման նախարար Մարտոն Նադը, փոխանցում է RIA Novosti-ն: Միջոցները կուղղվեն կոմունալ ծախսերի կրճատման և պաշտպանության հիմնադրամներ: Հարկի սահմանման արդյունքում այս տարի սպասվում է 2.47 մլրդ դոլարի մուտք:Ավելին09:3027.05.22
2022-05-26
-
ՀասարակականԱրբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման համարՀՀ առաջին տիեզերական արբանյակի կողմից արված լուսանկարները կնպաստեն արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ու կառավարմանը 🛰 2022 թվականի մայիսի 25-ին, Երևանի ժամանակով ժամը 22.35-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանավերըլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը: Արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում։Ավելին23:0026.05.22 -
Աշխարհ«Ազովստալ» գործարանը՝ ներսից. կես միլիոնանոց Մարիուպոլում 200 հազար մարդ է մնացելՈւկրաինացի զինվորների և խաղաղ բնակիչների հեռանալուց հետո ռուս լրագրողները նկարահանում են արել Ազովստալի տարածքում: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այնտեղ ամերիկյան զենք են հայտնաբերել:Ավելին22:4526.05.22 -
ՔաղաքականԵթե ընդդիմության ակցիաները «քոքից մաշվում են», մարզային ոստիկաններին ինչի՞ ես բերել հասցրել Երևան․ ԶաքարյանՆիկոլին հավատացողը կամ պետք է անբուժելի հիմար լինի կամ` խրոնիկ ապուշ, գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:Ավելին22:4026.05.22 -
ՍոցիալականՀայկական բեռնատարները չեն կարողանում հատել վրաց-ռուսական սահմանը. բեռնափոխադրողների բողոքըԿառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են արել բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները: Նրանք պնդում են, որ արդեն 8 օր է իրենց բեռնատարները Վրաստանի տարածքում են և չեն կարողանում հատել սահմանը՝ Ռուսաստան գնալու համար:Ավելին22:3026.05.22 -
Քաղաքական«Վերջին հնարավորությունը»՝ ՔՊ-ին. ընդդիմությունն ԱԺ արտահերթ նիստ է պահանջելու՝ «արցախյան օրակարգով»Հունիսի 3-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները խորհրդարան են տանելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին լիարժեք աջակցող հայտարարություն:Ավելին22:1526.05.22 -
ՀասարակականՀայաստանի քաղաքացիները վստահո՞ւմ են հայ-ադրբեջանական սահմանը գծողներին. հարցումներ«Հայլուրի» հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիներից շատերը չեն վստահում սահմանազատման հայկական հանձնաժողովին, մեծ մասն անգամ չի ճանաչում հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:Ավելին22:0026.05.22 -
ՔաղաքականՄադրիդյան սկզբունքներն ու Փաշինյանի «զրոյական կետը». մեղավոր են հռչակվում նախկիններն ու Շառլ ՄիշելըՆախօրեին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն ըստ էության ԵԽ նախագահ Շառլ Միշելին մեղադրեց իր և Ադրբեջանի նախագահի խոսքերը սինթեզելու և սեփական հայեցողությամբ հայտարարություն անելու համար: Ըստ փորձագետների, Միշելը պարզապես դարձել է Փաշինյանի՝ «բոլորը մեղավոր են բացի ինձանից» թեզի զոհը:Ավելին21:4526.05.22 -
Իրավական«Կովսականում պատերազմի իմիտացիա էր պետք՝ զոհերով». գեներալ Մակարյանը մեղքը չի ընդունումԷջմիածնի քիմիկների գնդի պայմանագրայինների գործի նախաքննությունն ավարտվել է, սկսվել է դատավարությունը: 62 զինծառայողներից ողջ մնացածների ցուցմունքներում նշված է, որ տղաները ոչ թե Կովսականի կենտրոն, այլ Կիրի հանք կոչվող տարածքում պետք է լինեին:Ավելին21:3026.05.22 -
ԻրավականՋհանգիրյանն ընդունել է զոհված զինվորների ծնողներին ու ասել՝ «նախ դատարան դիմեք»ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը զոհված զինվորների հարազատներին հորդորել է Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը դռնբաց անցկացնելու պահանջը ներկայացնել նախ դատարան:Ավելին21:1526.05.22 -
ՔաղաքականՎարչապետը Չեռնոգորիայի նախագահին դիմավորեց հետնամուտքում. Դիմադրության շարժման պատասխանը՝ ՓաշինյանինԱռաջին անգամ Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը: Հայաստանի նախագահի նստավայրում նախատեսված դիմավորման պաշտոնական արարողությունը չեղարկվել է, ըստ երևույթին այն պատճառով, որ նախագահ Խաչատուրյանը չի հասցրել վերադառնալ Դավոսից: Կառավարությունում, որտեղ Ջուկանովիչը պետք է Փաշինյանին հանդիպեր, նրան էր սպասում Դիմադրության շարժումը: Իրավիճակը այնքան էր լարվել, որ Չեռնոգորիայի նախագահին այդպես էլ չեն կարողացել ներս ուղեկցել գլխավոր մուտքով:Ավելին21:0026.05.22 -
ՀասարակականԲոլոր այդ խոսակցությունները, թե արբանյակով «սահմանային իրավիճակ ենք» հսկելու, պարզապես սուտ են. Վահագն ՄխոյանՔանի որ այս պահին արդեն «օրվա սենսացիայի» մասին ամեն ինչ պարզ է, մի փոքր ամփոփեմ։ Այս արբանյակը լավագույն դեպքում կարող է տրամադրել լուսանկարներ մի պիքսելի վրա 1.65մ*1.65մ разрешение-ով։ Այս մասին գրրել է բլոգեր Վահագն Մխոյանը: «Որ պատկերացնեք, թե դա ինչ է, ստորև Չիկագոյում մի ավտոկայանատեղիի՝ մոտ պարամետրերով արված լուսանկար է, ընդ որում՝ մի փոքր ավելի լավ որակի արբանյակային լուսանկար։ Այնպես որ բոլոր այդ խոսակցությունները, թե «սահմանային իրավիճակ ենք» հսկելու, պարզապես սուտ են (ո՞վ կմտածեր, որ Նիկոլը կարա ստի)։ 2020-ի սեպտեմբերին, ի դեպ, սահմանային իրավիճակը մինչև 30-40կմ խորությամբ հսկվում ու զեկուցվում էր։ Բայց կան էլ ավելի հետաքրքիր դետալներ։ Արբանյակը իսպանական Satlantis ընկերության մշակածն է (բոլոր հղումները մեկնաբանություններով), որն ուղեծիր է հանվել գերմանական Exolaunch ընկերության կողմից Transporter-5 ծրագրի շրջանակում։ Սակայն Exolaunch-ի Transporter-5 ծրագրի շահառու երկրների ցանկում Հայաստանը չկա։ Բայց կա Իսպանիան ու ևս 10 երկիր։ Շատ դժվար է պատկերացնել, որ Exolaunch-ը այդքան անփույթ կվերաբերվեր իր որևէ հաճախորդի ու պաշտոնական պռեսս-ռելիզում շահառու երկրների թվում կմոռանար նշել։ Իրականում սա շատ նման է, որ Հայաստանը պարզապես իսպանական ընկերությունից վարձակալել է արբանյակ։ Դրա համար Exolaunch-ում տեղյակ չեն, որ իրենք առաջին հայկական արբանյակ են արձակում։ Էլ ավելի ուշագրավ է իսպանական, ինչպես նաև ոլորտային մամուլում հայտնված պռեսս-ռելիզը, որն ասում է, որ նախագծի ֆինանսավորումն ապահովել է Santander բանկը։ Ըստ ամենայնի խոսքը վարկ տրամադրելու մասին է։ Մարդիկ այ էս որակի նկարի համար վարկով արբանյակ են վարձել։ Նու չէ, լավ - նկարի համար չէ, այլ որ գրեն, թե «SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով հայկական արբանյակ ենք տիեզերք հանել»»։Ավելին20:4526.05.22