Լրահոս

2022-05-27
  • Img default alt hy
    Հասարակական
    Արամ Ա․-ն Անթիլիասի Մայրավանքի գրասենյակում ընդունել է Արցախի ԱԺ պատվիրակությանը
    Մայիսի 26-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը Անթիլիասի Մայրավանքի գրասենյակում ընդունել է Ն․Ս․Տ․Տ․ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը։ Հանդիպմանը ներկա էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը։ Արթուր Թովմասյանը և պատվիրակության անդամները Նորին Սուրբ Օծությանն են ներկայացրել Արցախի ներկա վիճակը,ժողովրդի և իշխանությունների արդար ու անփոփոխ պահանջները։ Ողջունելով ներկաներին՝ Վեհափառ Հայրապետը հիշեցրել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մշտապես կանգնած է Արցախի ժողովրդի կողքին և աջակցում է ինքնիշխանության իրավունքի կամքը արտահայտելու հարցում։ Այս առիթով Վեհափառ Հայրապետը վերահաստատել է Մեծն տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմերի և ժողովրդի ամբողջական աջակցությունը Արցախի ժողովրդին։
    13:09
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաշքշուկ ոստիկանների միջև
    «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է՝ թե ինչպես են ոստիկանները քաշքշում միմյանց։
    13:00
    27.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Երևան-Սևան մայրուղին փակել են քաղաքացիները. անհնազանդության ակցիաները շարունակվում են
    Երևան-Սևան մայրուղին փակել են քաղաքացիները. անհնազանդության ակցիաները շարունակվում են
    12:52
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արման Թաթոյանը նոր աշխատանքի է անցել
    Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքի է անցել Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ)։ Համալսարանի պաշտոնական կայքը հայտնում է, որ Թաթոյանը հուլիսից լրիվ դրույքով կաշխատի ՀԱՀ հումանիտար և սոցիալական գիտությունների քոլեջում։ Արման Թաթոյանը 2011-ից դասավանդում էր Ամերիկյան համալսարանում որպես այցելու դասախոս։ Թաթոյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ։ 2005թ.-ից դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում՝ որպես քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, իսկ ապա՝ դոցենտ: Դասավանդվող առարկաներն են՝ «Արդարադատության համակարգը ՀՀ-ում», «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի չափանիշները քրեական դատավարությունում», «Հարկադրանքի միջոցները ՀՀ քրեական դատավարությունում» և «ՀՀ քրեական դատավարություն»: 2013թ.-ից դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում (AUA)` անգլերեն լեզվով: Դասավանդվող առարկաներն են՝ «Մարդու իրավունքների ներածություն» և «ՀՀ արդարադատության համակարգի ներածություն»: 2014թ.-ից Արդարադատության ակադեմիայում իրականացնում է «Քրեական դատավարության արդի հիմնահարցերը», «Մինչդատական վարույթի սուբյեկտների հարաբերությունները» ծրագրերով դասավանդում: Նույն սկզբունքով դասավանդել է նաև Դատական, ինչպես նաև՝ Դատախազության դպրոցներում: Հեղինակ և համահեղինակ է 3 գիտական մենագրության և շուրջ երեք տասնյակ գիտական հոդվածների (հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով):
    12:44
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կապիկի ծաղիկ հիվանդության դեպքերը հաստատվել են 20 ոչ էնդեմիկ երկրում
    Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության թարմացված տվյալների՝ այսօրվա դրությամբ արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 338 հաստատված դեպք, ևս 93 դեպք հետազոտվում է, մահացու դեպքեր չկան։ Հիվանդության դեպքերը հաստատվել են 20 ոչ էնդեմիկ երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Իտալիա, Շվեդիա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Դանիա, Շվեյցարիա, Իսրայել, Ավստրիա, Ֆինլանդիա, Չեխիա, Սլովենիա, Արաբական Միացյալ Էմիրություններ)։ Հիվանդության հարուցչի ամբողջական գենոմային հետազոտությունը հաստատել է, որ հիվանդների մոտ շրջանառում է կապիկի ծաղիկի Արևմտյան Աֆրիկայի շճախումբը, որն ավելի թեթև է ընթանում:
    12:38
    27.05.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայլուր 12:30 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին. անհնազանդության ակցիաներ՝ մարզերում
    Հայլուր 12:30 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին. անհնազանդության ակցիաներ՝ մարզերում
    12:30
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ երկրներն արգելափակել են «Ռուսական Բանկի» ակտիվները
    ԵՄ երկրներն արգելափակել են «Ռուսական Բանկի» ակտիվները մոտ 23 մլրդ եվրոյի չափով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսին։ Ռեյնդերսի խոսքերով՝ ԵՄ երկրներն արգելանքի տակ են դրել նաև նյութական ակտիվները, մասնավորապես՝ զբոսանավերն ու վիլլաները, դրանց արժեքը գնահատվում է 10 միլիարդ եվրո։ Իտալիան սառեցրել է այն ռուսների ունեցվածքը, որոնք հայտնվել են ԵՄ պատժամիջոցների ցանկում:
    12:26
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայ մտավորականը լռելու իրավունք չունի․ Լիլիթ Գալստյան
    Ֆրանսիայի հրապարակում երեկ հնչեցրած կոչին նոր մտավորականներ են միանում։ Ֆեյսբուքյան իր էջում կոչն ամբողջությամբ հրապարակել  է ԱԺ պատգամավոր, թարգմանիչ, հրապարակախոս Լիլիթ Գալստյանը, որի ներքո ստորագրել են 190 մտավորականներ՝ գիտնականներ, մշակույթի, արվեստի գործիչներ, դասախոսներ, գրողներ։
    12:18
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նարե Ղազարյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարե Ղազարյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ:  «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Նարե Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ»,- նշված է որոշման տեքստում: 
    12:09
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Աբաջյանի պապիկից մինչև արբանյակ․ Ավետիք Իշխանյան
    Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱԲԱՋՅԱՆԻ ՊԱՊԻԿԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐԲԱՆՅԱԿ Բռնապետիկն իր արբանյակների առաջ գլուխ է գովել, թե բացի իրենցից, ունենք նաև հայկական արբանյակ։ Ինքս, վաղուց բռնապետիկի որևէ խոսքի չեմ հավատում։ Սկսած Աբաջյանի կեղծ պապիկից և չվերջացրած Արցախով, բացի սուտ և կեղծիք տարածելուց, այդ երևույթն այլ բանի ի վիճակի չէ։ Այնպես որ, համոզված եմ, որ ի տարբերություն, բռնապետիկի շուրջ պտտվող, իրական արբանյակ-պատգամավորներ-նախարարներից, այդ արբանյակը կեղծ է, գոյություն չունի, խաբկանք է, հերթական սուտն ու կեղծիքը»։
    12:00
    27.05.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 27.05.22
    Մամուլի տեսություն 27.05.22
    11:50
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Տեղի կունենա «Շուշի. ԱմԷն» վավերագրական ֆիլմի պրեմիերան
    Մայիսի 30-ին` ժամը 19։00-ին, Կինոյի տան մեծ դահլիճում կկայանա «Շուշի. ԱմԷն» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Շուշին եղել է և կմնա հայկական։  Մուտքն ազատ է։
    11:41
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բրազիլիայի դպրոցներից մեկում աշակերտը հովազ է տեսել
    Բրազիլիայի դպրոցներից մեկում աշակերտը գնացել է զուգարան և այնտեղ հանդիպել  հովազի։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։ Իննամյա Դեյվիդ Միգելը պատմել է, որ ինքը ֆուտբոլ է խաղացել դպրոցի բակում և ինչ-որ պահի գնացել է զուգարան։ Երբ նա մտել է զուգարան,հովազ է իրեն ընդառաջ եկել:  «Ես դողում էի  տերեվի  պես, երբ լսեցի նրա մռնչյունը։ Սիրտս գրեթե կանգ առավ»,- հիշում է տղան։ Նա սարսափած դուրս է վազել զուգարանից ու օգնության կանչել հորը՝ 34-ամյա Ռոդրիգո Ալմեյդային։ Տղամարդը գնացել է ստուգելու, թե ինչն է վախեցրել որդուն, զուգարանում հայտնաբերել է վայրի կենդանուն և  փախել է: Դեպքի վայր են կանչել փրկարարներին, ովքեր քնաբերով կրակել են հովազին  ու տարել դպրոցից։ Պարզվել է, որ  դա  երիտասարդ էգ էր։ «Մենք գիտենք, որ դա տեղի է ունենում անտառահատումների, խոշոր անտառային հրդեհների և այս կենդանիների բնական միջավայրի ոչնչացման պատճառով: Նրանք  փախչում են  քաղաքներ »,– բացատրել  է անասնաբույժ Մարկոս ​​Մոուրաոն:
    11:33
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    9 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ 1/4 եզրափակիչ. հայտնի են բոլոր զույգերը
    Այսօր՝ մայիսի 27-ին, կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ փուլը։ Մեր մարզիկների մրցակիցները հայտնի են։ Առաջինը ռինգ դուրս կգա Բարեղամ Հարությունյանը ժամը 14:00-ին մեկնարկող մրցահերթում։ Նրա մրցակիցը կլինի Վրաստանի ներկայացուցիչ Սախիլ Ալախվերդովը։ Ապա Դավիթ Չալոյանը կմրցի Իսպանիան ներկայացնող Էլ Ալիսաուի Այուբի հետ։ 63,5 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովի մրցակիցը չեխ Պետր Նովակն է լինելու։ 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը կմրցի իսպանացի Մոլինա Սալվադոր Մարտինի հետ, իսկ 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանն ուժերը կչափի խորվաթ Լուկա Պլանտիչի հետ։ 18:00-ին սկսվող մրցահերթում 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը ռինգ դուրս կգա վրացի Լաշա Գուրուլիի հետ, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը՝ Բելգիայի ներկայացուցիչ Վիկտոր Շելստարետեի հետ։ 57 կգ քաշային Արթուր Բազեյանի մրցակիցը կլինի թուրք Բաթուհան Չիթըֆչին իսկ մեր վերջին ներկայացուցիչը կլինի 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որի մրցակիցը Հունաստանը ներկայացնող Վագքան Նանիցանյանն է։
    11:25
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հնդկուհին արժանացել է միջազգային մրցանակի
    Հնդկուհի գրող Գիտանջալի Շրին գրականության ոլորտում միջազգային Բուքերյան մրցանակ է ստացել «Ավազե գերեզմանը» (Tomb of Sand) գրքի համար: Այս մասին Լոնդոնում միջոցառման ժամանակ հայտարարել է ժյուրիի նախագահ, իռլանդացի թարգմանիչ Ֆրենկ Ուայնը, փոխանցում է TASS-ը: Գիրքը պատմում է 80-ամյա մի կնոջ մասին, ով սաստիկ ընկճախտ է տանում ամուսնու մահվան պատճառով: Նա սկսում է լեզու չգտնել իր դստեր հետ, ուղևորություն է կատարում Պակիստան, ինչը նրա մեջ ցավոտ հիշողություններ է արթնացնում երկրի պառակտման հետ կապված, սակայն արդյունքում ուրախության նոր աղբյուրներ է գտնում: Սա հինդիից թարգանված առաջին գիրքն է, որը կարողացել է նվաճել հեղինակավոր մրցանակը: Հավակնորդների կարճ ցուցակում ընդհանուր առմամբ եղել են տարբեր լեզուներով 6 ստեղծագործություններ, որոնցից 5-ի հեղինակները կանայք են:
    11:16
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ռուբլու և դոլարի փոխարժեքն այսօր
    Երևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 6 դրամով, առավելագույնը՝ 6.50 դրամով, միջինը՝ 6.30 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 6.91 դրամով, առավելագույնը՝ 8.05 դրամով, միջինը՝ 7.40 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք rate.am կայքից։ Իսկ 1 դոլարը գնվում է նվազագույնը՝ 442 դրամով, առավելագույնը՝ 446 դրամով, միջինը՝ 443.12 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 449 դրամով, առավելագույնը՝ 456, միջինը՝ 452.82:
    11:08
    27.05.22
    Ավելին
  • Հայաստան
    Օրագիր. Էդգար Էլբակյան
    Օրագիր. Էդգար Էլբակյան
    11:00
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա
    Մայիսի 22-ից 27-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Սյունիքի մարզի Սիսիան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան քաղաքներում և Սոլակ գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 26 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
    10:56
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի 106 դպրոցներում Վերջին զանգ է
    Մայիսի 27-ին Արցախի Հանրապետության հնգօրյա աշխատակարգով գործող դպրոցներում կհնչի Վերջին զանգը` թե իններորդցիների, թե տասներկուերորդցիների համար, իսկ վեցօրյա աշխատակարգ ունեցող դպրոցներում Վերջին զանգը կհնչի մայիսի 30-ին: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։ Նրա տեղեկացմամբ՝ այս տարի 106 դպրոցների աշակերտներ հրաժեշտ են տալու հարազատ կրթօջախներին: «Այս ուսումնական տարվա ավարտին կրթօջախներին հրաժեշտ կտան 1599 իններորդցիներ և 923 տասներկուերորդցիներ: Վերջին զանգի հետ կավարտվեն նաև ուսումնական պարապմունքները: Դրանց զուգահեռ` նաև մեր դիմորդների հայտագրման առաջին փուլը: Հունիսին դպրոցներում կմեկնարկեն թե' ավարտական, պետական-ավարտական, թե' միասնական քննությունները, ինչպես նաև 4-րդ դասարանցիների գիտելիքների ստուգումները: Հունիսի 26-30-ը կիրականացվի դիմորդների հայտագրման երկրորդ փուլը: Այսինքն՝ այն շրջանավարտները կամ զորացրվածները, ովքեր չեն հասցրել հայտագրվել առաջին փուլին, կհայտագրվեն այդ ընթացքում: Հուլիսին էլ կմեկնարկի առաջին փուլը չհաղթահարած դիմորդների հայտագրման փուլը՝ արդեն իսկ կրթական ծրագրերի գծով»,-նշել է Ա. Հակոբյանը։ ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանի խոսքով՝ ինչպես անցած տարի, այս տարի ևս կրթօջախներում շրջանավարտների համար կկազմակերպվեն ներդպրոցական միջոցառումներ։ «Հետպատերազմական իրավիճակով պայմանավորված՝ անցած տարի կրթօջախներում բավականին համեստ ընթացավ Վերջին զանգի արարողությունը։ Եվ ցանկալի կլինի, որ այս տարի նույնպես պահպանվի այդ ձևաչափը։ Հաճախ աշակերտների ծնողները կազմակերպում են շատ ճոխ ու ծախսատար միջոցառումներ, և պետք է նշեմ, որ նախարարությունն այդ երևույթը չի խրախուսում։ Բոլորին արդեն իսկ ասված է, որ ավելորդ ծախսերի համար դրամահավաքներ չկազմակերպվեն»,-ընդհանրացրել է փոխնախարարը։
    10:48
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։
    10:39
    27.05.22
    Ավելին