Լրահոս
2022-05-27
-
ՀասարակականԿասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Հակոբ Պողոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Վանաձոր-Երևան մայրուղու Ջրաշենի ոլորանի հատված): Պարզվել է, որ այստեղ խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում չեն եղել, աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար համապատասխան տարածքներ և անհրաժեշտ հարմարություններ նախատեսված չեն եղել, արտադրամասն ապահովված չի եղել կենցաղային տարածքներով (սանհանգույցը գտնվում է տարածքից դուրս, ապահովված չէ մշտական հոսող ջրով, չկա լվացարան, չկա անձնակազմի համար հանդերձարան), չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կանխելու կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական (բժշկական) գրքույկներ: Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:Ավելին14:5027.05.22 -
ԻրավականՄիքայել Բադալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը գրավով փոփոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելԵրևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել միջնորդություն՝ «Ազատագրկում» շարժման առաջնորդ Միքայել Բադալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը գրավով փոփոխելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։Ավելին14:4227.05.22 -
ՀասարակականՊարեկները գողության փորձ են կանխելՄայիսի 26-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Հյուսիս-Հարավ մայրուղուց, գողության փորձի կասկածանքով, «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 21-ամյա երիտասարդի: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ Հյուսիս-Հարավ մայրուղում փորձել էր գողանալ ուղևորի պայուսակը, սակայն հանցագործությունն ավարտին չէր հասցրել: Նախապատրաստվում են նյութեր:Ավելին14:3427.05.22 -
ՀասարակականՀիմա էլ «ախռանիկներից» անցան «օգնականների»․ Լևոն ՔոչարյանՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, անդրադառնալով ԶԼՄ-երից մեկի հրապարակմանը, գրել է.Ավելին14:2627.05.22 -
ՔաղաքականՀայաստանի նախագահն ընդունել է Չեռնոգորիայի նախագահինԲաղրամյան 26-ում նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչին։ Արարողությունը կայացել է նախագահականի հետնաբակում։ Հնչել են երկու երկրների օրհներգերը, որից հետո նախագահները մտել են շենք։ Լուսանկարման արարողությունից հետո մեկնարկել է նախագահների առանձնազրույցը։Ավելին14:1827.05.22 -
ՔաղաքականՆիկոլն ու Ալիևը շարունակում են երկու եղբոր նման ներկայացնել բացառապես ադրբեջանական շահերը․ Արսեն Բաբայան«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նիկոլն ու Ալիևը շարունակում են երկու եղբոր նման ներկայացնել բացառապես ադրբեջանական շահերը:Ավելին14:0927.05.22 -
ՔաղաքականՀայոց պետականության վերակերտման օրը վերահաստատենք անվտանգ ապրելու և արարելու մեր կամքըՀայոց պետականության վերակերտման օրը վերահաստատենք անվտանգ ապրելու և արարելու մեր կամքըԱվելին14:0027.05.22 -
ՔաղաքականՀունիսի 3-ը «վերջնական ջրբաժանի» օր է հայտարարում Դիմադրության շարժումըԴիմադրության շարժումը հունիսի 3-ը հայտարարել է վերջնական ջրբաժանի օր: Այդ օրը Ազգային ժողովում արտահերթ նիստ կգումարվի խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Ազգային ժողովին առաջարկում են հայտարարություն ընդունել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ իշխանական պատգամավորները հունիսի 3-ին կամ կհիմնավորեն, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, կամ կստորագրեն իրենց առաջարկած հայտարարությունը:Ավելին13:5227.05.22 -
ԱրցախԱրցախում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվելԱրցախի օկուպացված Ակնայի (Աղդամ) շրջանում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայող, սերժանտ Ազիզագա Ումարովը։ Միջադեպը տեղի է ունեցել Չամենլի գյուղում, հայտնում է ԱՊԱ-ն։ Նշվում է, որ զինծառայողը հոսպիտալացվել է։Ավելին13:4427.05.22 -
ՔաղաքականՊետությունը մատնված է ինքնահոսի․ Վահե ՀովհաննիսյանԿա կարիք՝ մի պահ կողքից նայելով՝ հասկանալ ստեղծված վիճակը, իր հերթական հոդվածում գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։Ավելին13:3527.05.22 -
ՀասարակականԻսակովի պողոտայում Mercedes-ը բախվել է կայանված BMW-ին, վերջինս բախվել է մայթի ծառերին. կան վիրավորներՄայիսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Mercedes C500 և BMW 3 մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի, որոնց մեքենաներից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին։ Բժիշկները, վիրավորներին մինչև «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Նշվում է, որ մեքենաներից մեկը բախման հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW-ն եղել է կայանված, երբ Mercedes-ը բախվել է դրան։ Վթարի փաստով Գ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։Ավելին13:2627.05.22 -
ԱշխարհԱյսօրվա դրությամբ արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 338 հաստատված դեպք․ ԱՀԿՀամաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) թարմացված տվյալների` այսօրվա դրությամբ արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 338 հաստատված դեպք, ևս 93 դեպք հետազոտվում է, մահացու դեպքեր չկան։ Հիվանդության դեպքերը հաստատվել են 20 ոչ էնդեմիկ երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Իտալիա, Շվեդիա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Դանիա, Շվեյցարիա, Իսրայել, Ավստրիա, Ֆինլանդիա, Չեխիա, Սլովենիա, Արաբական Միացյալ Էմիրություններ)։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Հիվանդության հարուցչի ամբողջական գենոմային հետազոտությունը հաստատել է, որ հիվանդների մոտ շրջանառում է կապիկի ծաղիկի Արևմտյան Աֆրիկայի շճախումբը, որն ավելի թեթև է ընթանում:Ավելին13:1827.05.22 -
ՀասարակականԱրամ Ա․-ն Անթիլիասի Մայրավանքի գրասենյակում ընդունել է Արցախի ԱԺ պատվիրակությանըՄայիսի 26-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը Անթիլիասի Մայրավանքի գրասենյակում ընդունել է Ն․Ս․Տ․Տ․ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը։ Հանդիպմանը ներկա էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը։ Արթուր Թովմասյանը և պատվիրակության անդամները Նորին Սուրբ Օծությանն են ներկայացրել Արցախի ներկա վիճակը,ժողովրդի և իշխանությունների արդար ու անփոփոխ պահանջները։ Ողջունելով ներկաներին՝ Վեհափառ Հայրապետը հիշեցրել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մշտապես կանգնած է Արցախի ժողովրդի կողքին և աջակցում է ինքնիշխանության իրավունքի կամքը արտահայտելու հարցում։ Այս առիթով Վեհափառ Հայրապետը վերահաստատել է Մեծն տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմերի և ժողովրդի ամբողջական աջակցությունը Արցախի ժողովրդին։Ավելին13:0927.05.22 -
ՀասարակականՔաշքշուկ ոստիկանների միջև«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է՝ թե ինչպես են ոստիկանները քաշքշում միմյանց։Ավելին13:0027.05.22 -
ՀասարակականԵրևան-Սևան մայրուղին փակել են քաղաքացիները. անհնազանդության ակցիաները շարունակվում ենԵրևան-Սևան մայրուղին փակել են քաղաքացիները. անհնազանդության ակցիաները շարունակվում ենԱվելին12:5227.05.22 -
ՀասարակականԱրման Թաթոյանը նոր աշխատանքի է անցելՀայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքի է անցել Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ)։ Համալսարանի պաշտոնական կայքը հայտնում է, որ Թաթոյանը հուլիսից լրիվ դրույքով կաշխատի ՀԱՀ հումանիտար և սոցիալական գիտությունների քոլեջում։ Արման Թաթոյանը 2011-ից դասավանդում էր Ամերիկյան համալսարանում որպես այցելու դասախոս։ Թաթոյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ։ 2005թ.-ից դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում՝ որպես քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, իսկ ապա՝ դոցենտ: Դասավանդվող առարկաներն են՝ «Արդարադատության համակարգը ՀՀ-ում», «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի չափանիշները քրեական դատավարությունում», «Հարկադրանքի միջոցները ՀՀ քրեական դատավարությունում» և «ՀՀ քրեական դատավարություն»: 2013թ.-ից դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում (AUA)` անգլերեն լեզվով: Դասավանդվող առարկաներն են՝ «Մարդու իրավունքների ներածություն» և «ՀՀ արդարադատության համակարգի ներածություն»: 2014թ.-ից Արդարադատության ակադեմիայում իրականացնում է «Քրեական դատավարության արդի հիմնահարցերը», «Մինչդատական վարույթի սուբյեկտների հարաբերությունները» ծրագրերով դասավանդում: Նույն սկզբունքով դասավանդել է նաև Դատական, ինչպես նաև՝ Դատախազության դպրոցներում: Հեղինակ և համահեղինակ է 3 գիտական մենագրության և շուրջ երեք տասնյակ գիտական հոդվածների (հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով):Ավելին12:4427.05.22 -
ՀասարակականԿապիկի ծաղիկ հիվանդության դեպքերը հաստատվել են 20 ոչ էնդեմիկ երկրումՀամաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության թարմացված տվյալների՝ այսօրվա դրությամբ արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 338 հաստատված դեպք, ևս 93 դեպք հետազոտվում է, մահացու դեպքեր չկան։ Հիվանդության դեպքերը հաստատվել են 20 ոչ էնդեմիկ երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Իտալիա, Շվեդիա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Դանիա, Շվեյցարիա, Իսրայել, Ավստրիա, Ֆինլանդիա, Չեխիա, Սլովենիա, Արաբական Միացյալ Էմիրություններ)։ Հիվանդության հարուցչի ամբողջական գենոմային հետազոտությունը հաստատել է, որ հիվանդների մոտ շրջանառում է կապիկի ծաղիկի Արևմտյան Աֆրիկայի շճախումբը, որն ավելի թեթև է ընթանում:Ավելին12:3827.05.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին. անհնազանդության ակցիաներ՝ մարզերումՀայլուր 12:30 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին. անհնազանդության ակցիաներ՝ մարզերումԱվելին12:3027.05.22 -
ՄիջազգայինԵՄ երկրներն արգելափակել են «Ռուսական Բանկի» ակտիվներըԵՄ երկրներն արգելափակել են «Ռուսական Բանկի» ակտիվները մոտ 23 մլրդ եվրոյի չափով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսին։ Ռեյնդերսի խոսքերով՝ ԵՄ երկրներն արգելանքի տակ են դրել նաև նյութական ակտիվները, մասնավորապես՝ զբոսանավերն ու վիլլաները, դրանց արժեքը գնահատվում է 10 միլիարդ եվրո։ Իտալիան սառեցրել է այն ռուսների ունեցվածքը, որոնք հայտնվել են ԵՄ պատժամիջոցների ցանկում:Ավելին12:2627.05.22 -
ՔաղաքականՀայ մտավորականը լռելու իրավունք չունի․ Լիլիթ ԳալստյանՖրանսիայի հրապարակում երեկ հնչեցրած կոչին նոր մտավորականներ են միանում։ Ֆեյսբուքյան իր էջում կոչն ամբողջությամբ հրապարակել է ԱԺ պատգամավոր, թարգմանիչ, հրապարակախոս Լիլիթ Գալստյանը, որի ներքո ստորագրել են 190 մտավորականներ՝ գիտնականներ, մշակույթի, արվեստի գործիչներ, դասախոսներ, գրողներ։Ավելին12:1827.05.22