Լրահոս
2022-05-28
-
ՀասարակականՀայաստանում Եգիպտոսի դեսպանի տանը մաքրուհի աշխատող անձը գողություն է կատարելAravot.am -ի տեղեկություններով, Է. Ա.-ից ահազանգ է ստացվել, որ Վերին Անտառային փողոցում բնակվող Եգիպտոսի դեսպանի տան աշխատակցուհին գողություն է կատարել: Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ մարտ ամսից մինչև մայիսի 20-ն ընկած Ժամանակահատվածում Հ. Ա.-ն, որպես մաքրուհի աշխատելով ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիի տանը, գողացել է կոսմետիկ պարագաներ և ոսկյա թևնոց: ՔՀԲ ծառայողները գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Հ. Ա.-ին, ում մոտից անձնական խուզարկությամբ գողոնը մասնակի հայտնաբերվել է:Ավելին18:5028.05.22 -
ԱշխարհՄահացած ճանաչված Մոսկվայի մարզի բնակիչը դատարանում ապացուցել է, որ ողջ էՄոսկվայի մարզում դատարանը բեկանել է տեղի բնակչին մահացած ճանաչելու որոշումը։ Այդ մասին հայտնում է mk.ru-ն։ 1999 թվականին Լուխովիցկի թաղամասի բնակիչը գնացել է Հեռավոր Հյուսիս աշխատելու։ Աշխատանքի մեկնելուց հետո տղամարդը անսպասելիորեն անհետացել է։ Տարվա ընթացքում կինը ոչ մի տեղեկություն չի ստացել ամուսնուց և որոշել է դատարանով նրան մահացած ճանաչել։ Տղամարդու անհետացումից հինգ տարի անց դատարանը որոշում է կայացրեց նրան մահացած ճանաչելու մասին։ Նրա բացակայության ընթացքում կինը կրկին ամուսնացել է և դուստր է ունեցել։ Որոշ ժամանակ անց հայտնվեց կորած ամուսինը և որդուն ասաց, որ նա ողջ է։ Սակայն տղամարդը խնդրել է կնոջը չպատմել իր հայտնվելու մասին։ Մահացած տղամարդու եղբոր մահից հետո նա որոշել է ստանալ հարազատի ժառանգությունը։ Սակայն դատարանի որոշմամբ տղամարդը չի կարողացել սեփականության իրավունքը գրանցել, քանի որ փաստաթղթերի համաձայն՝ նա մահացել է։ 2022 թվականի մարտին տղամարդը դիմել է դատարան՝ պահանջելով իրեն մահացած ճանաչելու մասին որոշումը չեղյալ հայտարարել, ինչը և արվել է։Ավելին18:3528.05.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Համահայկական դիմադրություն. Երևանում և Ստեփանակերտում զուգահեռ հանրահավաքներ ենԱվելին18:3028.05.22 -
ՀասարակականՓրկարարները ձորից դուրս են բերել տղամարդու դիՄայիսի 28-ին, ժամը 14։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 97 շենքի մոտակա ձորից քաղաքացու դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները ձորից դուրս են բերել տղամարդու դի։Ավելին18:2528.05.22 -
Իրավական«Սասնա ծռեր» խմբավորման անդամներին բերման են ենթարկելԼուսաբացին ոստիկանները բերման են ենթարկել Պավլիկ Մանուկյանիn և «Սասնա ծռեր» խմբավորման մի քանի այլ անդամների: Փաստաբան Մուշեղ Շուշանյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ «Սասնա ծռեր»-ի գործով վճռաբեկ դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել և խմբի անդամները վերադարձվել են կալանավայր:Ավելին18:0028.05.22 -
ՀայաստանՄենք նվիրական պատասխանատվություն ունենք մեր պետականության նկատմամբ. Արման ԹաթոյանՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք նվիրական պատասխանատվություն ունենք մեր պետականության նկատմամբ, որ բոլորիս արժանապատվության ու անվտանգ կյանքի իրական երաշխավորն է: Մենք պատմական պատասխանատվություն ունենք պետականություն կերտած մեր նախնիների հերոսական նվիրումի ու մեր երեխաների նկատմամբ: Ինքնապառակտումը, սեփական պետության նկատմամբ գործած սեփական սխալների համար ուրիշներին մեղադրելը, այդ սխալների ամեն գնով արդարացումներն ու կոծկումները միայն թուլացնում են մեր պետականությունը: Իրավունքի գերակայություն ու մարդու իրավունքների երաշխավորում, ազգային արժեքների պաշտպանություն ու հանրային համերաշխություն. սրանք են այն իրական արժեքներից, որ մեզ կտանեն անվտանգ ու ուժեղ պետության ճանապարհով: Շնորհավորում եմ բոլորիս մայիսի 28-ի կապակցությամբ»Ավելին17:5528.05.22 -
Աշխարհ«Ճապոնիայի կարմիր բանակի» հիմնադիրը 20 տարի անց ազատ է արձակվել բանտից«Ճապոնիայի Կարմիր բանակ» ծայրահեղ ձախակողմյան խմբավորման հիմնադիր և առաջնորդ Ֆուսակո Շիգենոբուն ազատ է արձակվել բանտից։ Լուրը հաղորդում է The Guardian-ը: պարբերականի տվյալներով՝ 76-ամյա ակտիվիստն ազատ է արձակվել Հաագայում Ֆրանսիայի դեսպանատունը զինված պաշարման համար 20 տարվա ազատազրկման դատապարտվելուց հետո։ «Ներողություն եմ խնդրում այսքան մարդկանց պատճառած անհարմարության համար։ Դա կես դար առաջ էր, բայց մենք պատանդ վերցնելով վնաս հասցրինք անմեղ մարդկանց՝ առաջնահերթություն տալով մեր ճակատամարտին»,-հայտարարել է Շիգենոբուն ազատ արձակվելուց հետո։ «Ճապոնիայի կարմիր բանակ» արմատական ձախ խմբավորումը հայտնի դարձավ անցյալ դարի 70-ական թվականներին։ Բացի 1974 թվականին Նիդեռլանդներում Ֆրանսիայի դեսպանատան վրա հարձակումից, կազմակերպությունը մեղադրվում է Թել Ավիվի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության մեջ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, ինչպես նաև «Ճապոնիայի Կարմիր բանակը» պատասխանատու է Կուալա Լումպուրում Շվեդիայի և ԱՄՆ դեսպանատների վրա հարձակման և պատանդ վերցնելու, ճապոնական ավիաընկերության ինքնաթիռի առևանգման և Նեապոլում պայթյունի համար, որի հետևանքով զոհվել էր հինգ մարդ։ Խմբավորման նպատակը միջազգային պարտիզանական ջոկատների ստեղծման միջոցով համաշխարհային հեղափոխության նախապատրաստումն էր, որի գլխավոր թշնամիներն էին հռչակվել կապիտալիզմը, Իսրայելը և «սովետական ռևիզիոնիզմը»։ Շիգենոբուն խոստովանել է, որ դեռ բանտում գտնվելու տարիներին ճապոնական Կարմիր բանակը չկարողացավ հասնել հաջողության: Կազմակերպությունը պաշտոնապես գոյություն է ունեցել մինչև 2000 թվականը, երբ նրա ղեկավարը բանտից լուծարել է այն։Ավելին17:5228.05.22 -
ԱշխարհԱՄՆ-ում զինված կինը սպանել է խնջույքի ժամանակ հավաքվածների ուղղությամբ կրակ բացած տղամարդունԱՄՆ-ի բնակիչն Արեւմտյան Վիրջինիա նահանգի Չարլսթոն քաղաքում կրակել է տղամարդու վրա, ով կիսաավտոմատ հրացանով կրակ էր բացել մարդկանց ամբոխի վրա, հայտնում է BBC-ն։ Քրեական անցյալ ունեցող 37-ամյա Դենիս Բաթլերը սպանվել է ծննդյան խնջույքին մասնակցող մոտ 40 հոգանոց խմբի վրա հարձակումից հետո: Ոստիկանության ներկայացուցիչ Թոնի Հեյզլեթն ասել է, որ կնոջ արագ արձագանքը կյանքեր է փրկել եւ գուցե զանգվածային հրաձգություն է կանխել: Բաթլերն ավտոմեքենայով անցնում էր թաղամասի կողքով, երբ նրան նախազգուշացրին դանդաղեցնել արագությունը, քանի որ այնտեղ երեխաներ են խաղում: Նա վերադարձել է զինված AR-15 ինքնաձիգով եւ իր ավտոմեքենայից կրակ է բացել քաղաքի բազմաբնակարան համալիրի մոտ ծննդյան խնջույքին հավաքվածների ուղղությամբ: Հեյզլեթը մամուլի ասուլիսին հայտարարել է, որ պատասխան կրակ արձակած կինը իրավապահ ոլորտում փորձ չունի։ Կինը կրակոցից հետո մնացել է դեպքի վայրում եւ համագործակցում է քննիչների հետ։ Նրան մեղադրանք չի առաջադրվի, հավելել են ոստիկանությունից։ Ոստիկանության փոխանցմամբ՝ Բաթլերը մահացած էր գտնվել դեպքի վայրում բազմաթիվ հրազենային վնասվածքներից։ Հեյզլեթը հավելել է, որ դեռ պարզ չէ, թե ինչպես է Բաթլերը ձեռք բերել զենքը. նա, որպես դատապարտված հանցագործ, զենք կրելու օրինական իրավունք չուներ:Ավելին17:4528.05.22 -
ԱշխարհՄԱԿ-ի խաղաղապահները հարձակման են ենթարկվել ՄալիումՄալիում ՄԱԿ-ի առաքելության (MINUSMA) առնվազն ինը զինծառայող մայիսի 28-ին վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են ՄԱԿ-ի առաքելությունից: Դեռևս չի հաղորդվում, թե որ երկրի խաղաղապահներն են ենթարկվել հարձակման:Ավելին17:3528.05.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Ավետարանոցի Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանըԱրցախի Հանրապետության գրավյալ տարածքում ադրբեջանական վանդալիզմի հերթական դեպքն է գրանցվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Ավետարանոց գյուղում Հայրենական Մեծ պատերազմի հայ հերոսների հուշարձանի ոչնչացումը հանցագործություն է ոչ միայն հայերի, այլև ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի դեմ»,- գրել է Բեգլարյանը՝ գրառմանը կցելով նաև տեսանյութ:Ավելին17:3328.05.22 -
ՀասարակականՉալաբյանին ազատ արձակելու կոչ են անում Արցախի նախագահը, թեմի առաջնորդը, ԱԺ պատգամավորներըԱրցախի նախագահը, ԱԺ նախագահը, պատգամավորները և Արցախի թեմի առաջնորդը կոչ են արել կալանքից ազատել «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանին: Նշում են, որ Չալաբյանի նախաձեռնությամբ կրթական, մշակութային, տնտեսական ու բանակի զարգացմանը վերաբերող բազմաթիվ ծրագրեր են իրականացվել։ Պաշտպանական խումբը հրշեցնում է, որ Չալաբյանին մի արարք է վերագրվում, որն արդեն ընդունված և այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Հասարակական-քաղաքական գործիչը մեղադրվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին ցույցերին մասնակցելու դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու համար:Ավելին17:3028.05.22 -
ՔաղաքականՉախոյան ազգանուն կրող բազմաթիվ տզրուկների հիշեցնում եմ՝ մեր երկրին բերած աղետների համար պատասխանատվություն են կրելու․ Սոս ՀակոբյանՉախոյան և այլ ազգանուններ կրող բազմաթիվ տզրուկներին ևս մեկ անգամ հիշեցնում եմ, որ իրենք մեր ժողովրդին և երկրին բերած աղետների համար պատասխանատվություն են կրելու «պատասխանատվություն» բառի բոլոր իմաստներով: Ես ձեր սերունդներին ուժ և կորով եմ ցանկանում, որպեսզի վերջիններս կարողանան ձեր թողած «անունի» ներքո ապրեն և արարեն Հայաստանում: Ձեր գործած «քաջագործությունների» համար դուք այնպես եք մեխվել մեր երկրի պատմության ամոթի էջերում, որ ինքերդ կարիք եք ունենալու փախուստի դիմել ոչ միայն Հայաստանից, այլ` սեփական «ես»-ից՝ հոգեկան ամբողջականությունը վերջնականորեն չկորցնելու համար: Բարեբախտաբար, մենք միջնադարում չենք և չկա հնարավորություն անարգանքի սյունին գամելով և մի քանի օր բառի բուն իմաստով թքել-մրելով մոռացության տալ ձեզ նման ազգակործան պատուհասների աշխատանքի արդյունքները: Իսկ Արթուր Վանեցյանը երկու օրից կլինի Երևանում, կշարունակի մեր պայքարը, որովհետև մենք, ի տարբերություն ձեզ, մեր կյանքը պլանավորում ենք անցկացնել Հայաստանում, անկախ և անվտանգ Հայաստանում: Հ.Գ. նկարում ձեր հոգու հարուստ ներաշխարհն է պատկերված...Ավելին17:2528.05.22 -
ՀասարակականOpel-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է բնակչի հողամասում. ընտանիքի 5 անդամները տեղափոխվել են հիվանդանոցԱյսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Գրետա Ղ-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի՝ Կարճաղբյուր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ճանապարհին հարակից բնակչին պատկանող հողամասում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/28/1214473/Ավելին17:2028.05.22 -
ՀասարակականՓաշինյանի հետ նույն տարածքում գտնվելու համար բերման են ենթարկել ազատամարտիկ Իգոր ՍարգսյանինYerkir.am-ը գրում է. «ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ազատամարտիկ, Ղարաբաղյան բոլոր պատերազմների մասնակից Իգոր Սարգսյանին ոստիկանները բերման են ենթարկել Սարդարապատի հուշահամալիրից՝ այն բանի համար, որ համարձակվել է փորձել հարգանքի տուրք մատուցել Սարդարապատի հուշահամալիրում Նիկոլ Փաշինյանի շքախմբից մի քանի քայլ հեռավորությամբ՝ հայտնում է Yerkir.am-ը։ Նա իր անհամաձայնությունն է հայտնել Փաշինյանի ապազգային, զիջողական քաղաքականությանը, գոռացել՝ «Նիկոլ, դավաճան», որից հետո նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին։ «Ես որպես ՀՀ քաղաքացի, հայ մարդ, ով ունի տոն՝ Սարդարապատի հաղթանակի օրը, որը խորհրդանշում է Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդը, պայքարը, որի արդյունքում հայ ժողովրդին հաջողվեց վերստեղծել պետականությունը, ես եկել էի Սարդարապատի հուշահամալիր՝ խոնարհումի, հարգանքի տուրք մատուցելու մայիսի 28-ի բոլոր հերոսների հիշատակին, և վերահաստատելու, որ մենք չունենք հայրենիք՝ թուրքին տալու։ Իմ անհամաձայնությունը ՀՀ իշխանության հետ դա էր, որ ամեն օր Հայաստանից մի կտոր տալիս է թուրքին՝ համաձայնելով նրանց ցանկացած ասածի հետ»,-պարզաբանեց Իգոր Սարգսյանը։ Նրան նախ՝ փորձել են հանել համալիրի տարածքից՝ ասելով, որ արարողակարգ է՝ ոչ մեկին չենք թողնում, բացի վարչապետից ու իր շքախմբից։ «Ես էլ ասացի՝ ես ՀՀ քաղաքացի եմ և իրավունք ունեմ ամեն տեղ էլ լինելու, հիմա իրենք են բարձրանում, 2 քայլ հետո էլ ես կարող եմ բարձրանալ, ի՞նչ է՝ իրենք սեփականաշնորհե՞լ են այս տարածքը, իրենք ամենամեծ իրավունքը չունեն այստեղ լինելու, դա ժողովրդի իրավունքն է, ոչ թե Նիկոլ Փաշինյանի, որ հող է ծախել»,-հայտարարել է Իգոր Սարգսյանն ու գոռացել «դավաճան»։ Ազատամարտիկին 3 ժամ պահել են բաժանմունքում, մինչև վարչապետն անցել է, նոր ազատ են արձակել։ Որից հետո Իգոր Սարգսյանը նորից, ընկերների հետ, բարձրացել է Սարդարապատի բարձունքը և կատարել իր ուխտը»։Ավելին17:1528.05.22 -
ՍպորտՌաֆայել Հովհաննիսյանը հաղթեց և դուրս գալով կիսաեզրափակիչ` ապահովեց Հայաստանի երրորդ մեդալըԵրևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում ընթանում են քառորդ եզրափակիչի մենամարտերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային 5-րդն օրը Հայաստանի ներկայացուցիչներից քառորդ եզրափակիչում մրցեց և իր երկրորդ մենամարտն անցկացրեց Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ): Վերջինս մրցեց Բելգիան ներկայացնող Վիկտոր Շելստրաետի հետ և հաղթանակի հասավ 5:0 հաշվով: Ավելի վաղ պայքարից դուրս էին մնացել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, Արթուր Հովհաննիսյանը և Բարսեղամ Հարությունյանը: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով բրոնզե մեդալ:Ավելին17:1028.05.22 -
ԱշխարհԻնդոնեզիայում փնտրում են խորտակված նավի 26 ուղևորիԻնդոնեզիայի Սուլավեսի կղզու ափերի մոտ 43 ուղևորով նավ է խորտակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը: Նշվում է 17 ուղևորի հաջողվել է փրկել, այժմ ընթանում են մյուս 26-ի որոնողական աշխատանքները: Նախնական տեղեկություններով՝ նավը խորտակվել է անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով:Ավելին16:5028.05.22 -
ՏարածաշրջանԿոսմետիկա արտադրող Wella Company-ն լքել է ռուսական շուկանԿոսմետիկա արտադրող Wella Company-ն լքել է ռուսական շուկան, գրում է Коммерсант-ը՝ հղում անելով ընկերության նամակին, որով նա հայտնել է իր գործընկերներին որոշման մասին։ Դա նշանակում է, որ Wella-ն այլևս չի արտադրում և չի վաճառում ապրանքները Ռուսաստանում, և բիզնեսի սեփականությունը կփոխանցվի տեղական բարձրագույն ղեկավարության թիմին: Միևնույն ժամանակ, Wella-ի գրեթե բոլոր ապրանքները շուկա են մատակարարվել արտերկրից, բացառությամբ Londa ապրանքանիշի, պարզաբանել է Գեղեցկության արդյունաբերության ձեռնարկատերերի ասոցիացիայի օմբուդսմեն Լյալյա Սադիկովան։ Բիզնես և պրեմիում գունավոր կոսմետիկայի հատվածներում, որոնցով զբաղվում էին սրահները, ընկերության արտադրանքը կազմում էր 40 տոկոս, ավելացրել է նա: Ընկերության հեռանալու պատճառով գեղեցկության սրահներում կարող են դժվարություններ առաջանալ, կարծում է Սադիկովան: Կոլորիստները հիմնականում օգտագործում են Եվրոպայի և Միացյալ Նահանգների ընկերությունների արտադրանքը, և դրա արտադրողները նույնպես կարող են որոշել դուրս գալ շուկայից: Այնուամենայնիվ, «Կոմերսանտի» աղբյուրը կարծում է, որ ռուսական Estel ընկերությունը կարող է վերցնել Wella-ի շուկայական մասնաբաժինը:Ավելին16:4028.05.22