Լրահոս
2022-06-03
-
Քաղաքական«Չեք մարսելու». վիրավորվել է նաև Արթուր Վանեցյանի կուսակիցըԱյսօր տեղի ունեցած բախումների հետևանքով վնասվածք է ստացել նաև ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կուսակիցը: «Այսօրվա խայտառակ դեպքերի մասին ասելու շատ բան կա, անպայման կասեմ: Բայց հիմա կլինեմ շատ կարճ՝ չեք մարսելու: Հ.Գ. սա մեր կուսակցական ընկերներից մեկի վնասված ոտքն է, ում անունը նրա խնդրանքով չեմ հրապարակում: Առողջություն բոլոր վիրավորներին»,-Facebook-յան իր էջում գրել է Վանեցյանը:Ավելին23:3703.06.22 -
ՔաղաքականՈստիկանության և ցուցարարների բախման հետևանքով բուժկենտրոններ է տեղափոխվել 50 անձԺամը 23:00-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել 50 անձ: Նրանցից 34-ը ոստիկանության ծառայողներ են, 16-ը՝ քաղաքացիական անձինք, հայտնում են առողջապահության նախարարությունից։ Տուժածներից մեկի վիճակը ծանր է, այս պահին վիրահատվում է: Մյուս տուժածները վնասվածքների առաջին վիրաբուժական մշակում են ստացել:Ավելին23:3303.06.22 -
ՔաղաքականՈստիկանության ծառայողները վնասվածքներ են ստացել իրենց իսկ կողմից կիրառված հատուկ միջոցների բեկորներից․ Բաբայանստիկանության ծառայողների վնասվածքների մեծամասնությունը, ըստ ստացածս նախնական տվյալների, բեկորային է: Ծառայողները վնասվածքներ են ստացել հենց իրենց կողմից կիրառված հատուկ միջոցների բեկորներից: Բեկորային վնասվածքներ են ատացել նաև բազմաթիվ քաղաքացիներ:Ավելին23:2403.06.22 -
Քաղաքական«Դիմադրության» հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում«Դիմադրության» հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակումԱվելին23:1803.06.22 -
ՔաղաքականՏուժածներից մեկը ներկա պահին վիրահատվում էԺամը 22:30-ի դրությամբ տուժած քաղաքացիների թիվը «Հերացի» համալսարանական հիվանդանոցում 28 է: Նման տվյալ է հրապարակել ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ «Տուժածներից 21-ը ոստիկաններ են, 7-ը քաղաքացիական անձիք: Բոլոր տուժածներին տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնությունը` ողջ ծավալով: Տուժածներից մեկը ներկա պահին վիրահատվում է, մյուս 27-ը գտնվում են հետազոտման փուլում»,-գրել է նա։Ավելին23:0603.06.22 -
ՀասարակականՎթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կա տուժածՀունիսի 3-ին, ժամը 17։57-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Տափերական գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։Ավելին22:5803.06.22 -
Հասարակական«Վերջին զանգ»-ի մասնակիցները Mitsubishi Montero Sport–ով բախվել են բետոնե սյանը. կան 5 վիրավորԱյսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Mitsubishi Montero Sport մակնիշի ավտոմեքենան Արագած-Արթիկ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Կայնաշիր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, առաջ ընթացել, այնուհետև բախվել բնակչի տան ցանկապատին, հայտնվել հողամասում, կոտրել մի քանի ծառ, այնուհետև արմաատախիլ արել ուռենին և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան՝ դրսում տեղադրված փայտե զուգարանի մեջ, կոտրելով այն: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/03/1214936/Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Mitsubishi Montero Sport մակնիշի ավտոմեքենան Արագած-Արթիկ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Կայնաշիր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, առաջ ընթացել, այնուհետև բախվել բնակչի տան ցանկապատին, հայտնվել հողամասում, կոտրել մի քանի ծառ, այնուհետև արմաատախիլ արել ուռենին և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան՝ դրսում տեղադրված փայտե զուգարանի մեջ, կոտրելով այն: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/03/1214936/Ավելին22:5103.06.22 -
ՔաղաքականԺամը 22:30-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ են դիմել 42 անձԺամը 22:30-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ են դիմել 42 անձ, նրանցից 22-ը ոստիկանության ծառայողներ են: Այս պահին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փոխնախարար Արմեն Նազարյանի հետ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում է:Ավելին22:4403.06.22 -
ՔաղաքականՈստիկանությունը վահաններով ծեծում է ցուցարարներին. ՏԵՍԱՆՅՈՒԹՈստիկանությունը վահաններով ծեծում է ցուցարարներինԱվելին22:3703.06.22 -
ՔաղաքականԺամը 22:20-ի դրությամբ՝ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխել 38 քաղաքացուՊռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի պատճառով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ, հայտնում են առողջապահության նախարարությունիցԼ «Ժամը 22:20-ի դրությամբ՝ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխել 38 քաղաքացու: Բոլորը գտնվում են հետազոտման փուլում: Նրանց առողջական վիճակի մասին լրացուցիչ կտեղեկացնենք» , - նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։Ավելին22:3503.06.22 -
ՔաղաքականԺամը 22:00-ի դրությամբ՝ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխել 35 քաղաքացուՀՀ ԱՆ-ն հայտնում է․ 🔸 Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի պատճառով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ: 🔸 Ժամը 22:00-ի դրությամբ՝ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխել 35 քաղաքացու: 🔸 Բոլորը գտնվում են հետազոտման փուլում:Ավելին22:2603.06.22 -
Քաղաքական«Ժողովրդավարության բաստիոն»-ի ԱԺ-ի բակում անթաքույց դիպուկահարներ են տեղակայված. ՏԵՍԱՆՅՈՒԹ«Ժողովրդավարության բաստիոն»-ի ԱԺ-ի բակում անթաքույց դիպուկահարներ են տեղակայվածԱվելին22:2303.06.22 -
ՔաղաքականՈստիկանը ոտքով խփում է քաղաքացու գլխին. ՏԵՍԱՆՅՈՒԹՈստիկանը ոտքով խփում է քաղաքացու գլխինԱվելին22:1803.06.22 -
ՀասարակականԱղջիկ ցուցարարը բեկորային վնասվածք է ստացել ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակիցՈստիկանության կիրառած առաջին լուսաձայնային նռնակից դիմադրության շարժման աղջիկ ցուցարարներից մեկի բեկորային վնասվածքի մասին հայտնում են Տելեգրամ ալիքները:Ավելին22:1603.06.22 -
Հասարակական«Հերացի» հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների թիվը հասավ 20-իԺամը 22:00 ի դրությամբ 20 քաղաքացի է գտնվում «Հերացի» համալսարանական հիվանդանոցում: Ներկա պահին բոլորը գտնվում են հետազոտման փուլում:Ավելին22:1503.06.22 -
Հասարակական«Հերացի» հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների թիվը հասավ 15-իԺամը 21:55- ի դրությամբ 15 քաղաքացի է գտնվում «Հերացի» համալսարանական հիվանդանոցում: Ներկա պահին բոլորը գտնվում են հետազոտման փուլում:Ավելին22:1303.06.22 -
ՔաղաքականՈչ մի վայրագություն, ոչ մի բռնություն, ոչ մի սրիկայություն չի ստիպելու հրաժարվել Հայրենիքից ու պատվից․ Արմեն ԱշոտյանՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ արդեն ազատության մեջ է․ «Ես կրկին ազատության մեջ եմ։ Ոչ մի վայրագություն, ոչ մի բռնություն, ոչ մի սրիկայություն ինձ և իմ տասնյակ հազարավոր հայրենակիցների չի ստիպելու հրաժարվել Հայրենիքից ու պատվից։ Նիկոլ, եթե քո սիրտը արյուն է ուզում, դու այդ արյունն այսօր տեսար. քո իշխանության մենստրուացիան էր այսօր, անհայրենիք տականք»։Ավելին22:0203.06.22 -
ՔաղաքականՈստիկանի կողմից լուսաձայնային նռնակ արձակելու կադրերը. ՏԵՍԱՆՅՈՒԹՈստիկանի կողմից լուսաձայնային նռնակ արձակելու կադրերըԱվելին21:5903.06.22 -
Քաղաքական«Հերացի» հիվանդանոց է տեղափոխվել վիրավոր 10 քաղաքացի. 7-ը ոստիկան ենԺամը 21:20-ի դրությամբ «Հերացի» համալսարանական հիվանդանոց է շտապօգնության մեքենայով տեղափոխվել 10 տուժած՝ յոթը ոստիկանության ծառայողներ են, երեքը քաղաքացիական անձիք են: Ներկա պահին բոլորը գտնվում են հետազոտման փուլում, հաղորդում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:Ավելին21:5703.06.22 -
Քաղաքական«Հերացի» հիվանդանոց է տեղափոխվել վիրավոր 7 քաղաքացիԺամը 21:10-ի դրությամբ «Հերացի» համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխվել է 7 քաղաքացի: Ներկա պահին նրանք գտնվում են հետազոտման փուլում: [ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան ԴանիելյաԱվելին21:5403.06.22