Լրահոս

2022-06-04
2022-06-03
  • Img default alt hy
    Իրավական
    Վնասվածքներով բուժհաստատություններ են տեղափոխվել 34 ոստիկան և 16 քաղաքացի, բերման է ենթարկվել 11 անձ, հարուցվել է քրեական գործ
    Հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի արդյունքում ակցիայի մասնակիցները դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ։ Մասնավորապես, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ, ինչպես նաև ոստիկանության ծառայողների ուղղությամբ նետել են շշեր, քարեր և մետաղե առարկաներ։ Տեղի ունեցածի հետևանքով, ժամը 23.00-ի դրությամբ, վնասվածքներով տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել ոստիկանության 34 ծառայող և 16 քաղաքացիական անձ։ Բերման է ենթարկվել 11 անձ: Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։
    23:52
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանություն տարված քաղաքացու մոտ առկա է աչքի լուրջ վնասվածք․ Ռուբեն Մելիքյան
    Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Արաբկիրի բաժնում 9 բերման ենթարկված քաղաքացիներից առնվազն 3-ն ունեն վնասվածքներ։ Մի քաղաքացու մոտ առկա է ձեռքի և աչքի լուրջ վնասվածք…»։
    23:49
    03.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եղել է ցուցարարների դաժանաբար ծեծելու ու հատուկ միջոցների չարդարացված կիրառում․ Երվանդ Վարոսյան
    Դեմիրճյան փողոցի անիմաստ արգելափակում։ Անհամաչափ ուժի կիրառում խաղաղ, անզեն ցուցարարների նկատմամբ, որը դրսևորվում էր թե՛ 10-15 ոստիկանով առանձին ցուցարարներին դաժանաբար ծեծելով, թե՛ հատկապես հատուկ միջոցների չարդարացված կիրառմամբ։ Հատուկ միջոցները կիրառվել են դրանց կիրառման համար սահմանված կանոնների կոպիտ խախտմամբ։ Կան կադրեր, որտեղ դրանք կիրառվում են կուրորեն, առանց հասկանալու, թե կոնկրետ ուր, լուսաձայնային նռնակները պայթում էին խաղաղ կանգնած ցուցարարների շարքերի մեջ` անխուսափելի պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչը պիտի բացառվի նման միջոցի կիրառման ժամանակ։ Հ.Գ. եվրոպական կառույցներից արձագանք չսպասել, նրանք իրենց «համար» արածը չեն գնահատում։
    23:44
    03.06.22
    Ավելին