Լրահոս

2022-06-15
  • Img default alt hy
    Աշխարհ
    Նավաստին ընկել է նավից և 17 կմ լողացել շնաձկներով լի ջրերում
    LADBible-ը հայտնում է, որ  Պանամայի ափերի մոտ մոտորանավով ծովը դուրս եկած նավաստին ընկել էր ծովը եւ 17 կիլոմետր լողալով անցել շնաձկներով լի ջրերում։ «Այդ ժամանակ ես մտածեցի, որ դա է վերջն է, և ես կմեռնեմ։ Մոտավորապես հասկանում էի, թե որ կողմում է ցամաքը, բայց լողալը հեշտ չէր, երբ գիտես, որ այդ ջրերը լի են շնաձկներով»,- նշել է Ջորն Դին։ Մեկ ժամ լողալուց հետո նավաստին հասել էր ափ, ազդանշանային կրակ վառել եւ սպասել երեք ժամ։
    11:55
    15.06.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 15.06.22
    11:50
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանը «ղարաբաղյան» նժույգ է նվիրել Անգլիայի թագուհուն․ Հարութ Սասունյան
    Ադրբեջանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Էլչին Գուլիևի գլխավորած պատվիրակությունը մայիսի 16-ին Անգլիայի թագուհուն նվիրել է «ղարաբաղյան հազվագյուտ նժույգ»՝ «Շոհրաթ» (փառք) անունով՝ որպես «ընծա» նախագահ Իլհամ Ալիևից։ Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանը հրավիրված էր ելույթ ունենալու Նորին Մեծության գահակալման Պլատինե հոբելյանի տոնակատարություններին։ Մայիսի 12-15-ը Վինձորի թագավորական ձիերի շոուի մասնակիցների թվում էին ադրբեջանական հեծելազորային ջոկատը և սահմանապահ ծառայության պարային համույթը ազգային տարազով, որոնք կատարեցին «Հրո երկիր» խորագիրը կրող հայտագիրը: Ադրբեջանը 2012 թվականից սկսած մասնակցում է այս շոուին: 96-ամյա Էլիզաբեթ երկրորդ թագուհին, շարժողականության խնդիրների պատճառով ձեռնափայտը ձեռքին, սպասել է Վինձորի ամրոցի բակում, որպեսզի անձամբ ընդունի Ադրբեջանի «նվերը»: Միապետը, որն իր ողջ կյանքի ընթացքում սիրել է ձիերին, ասել է, որ դա «շատ սիրալիր, շատ առատաձեռն» վարմունք էր: Վերջերս աճուրդում նման մի ձի վաճառվել է 17 հազար դոլարով: Թագուհուն նվիրել են նաև ձիերի երկու քանդակ, որոնք պատրաստել էր ադրբեջանցի քանդակագործ Ֆաիք Հաջիևը։ Հետաքրքիր է, որ Խորհրդային Միության Կոմկուսի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը 1956 թվականին Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ Էլիզաբեթ երկրորդ թագուհուն ևս նվիրել էր «ղարաբաղյան նժույգ»՝ «Զաման» անունով։ Չթաքցնելով թագուհուն ընծայված ադրբեջանական «նվերի» քարոզչական արժեքը՝ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամուլի կենտրոնը, պատմական փաստերի ակնհայտ խեղաթյուրմամբ, բացահայտ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի ձիերի շոուն «չափազանց կարևոր հարթակ է դարձել ադրբեջանական հնագույն և եզակի մշակույթը գովազդելու համար»։ Այնուամենայնիվ, ադրբեջանական քարոզչությունը հակառակ արդյունքն ունեցավ, երբ «Գաղտնազերծված Մեծ Բրիտանիա» կայքի գլխավոր լրագրող Ֆիլ Միլլերը խիստ քննադատական հոդված գրեց՝ «Զայրալից է, որ թագուհին «առատաձեռն» նվեր է ստանում բռնապետից» վերնագրով: Հոդվածը սկսվում էր հետևյալ կերպ. «Մինչ թագուհին նշում է իր Պլատինե հոբելյանը, նա բախվում է հորդորների՝ վերադարձնելու այն նժույգը, որ նա վերջերս ստացել է բռնապետական վարչակարգից․ երրորդ բռնակալությունը, որից նա նման նվեր է ընդունել»: Միլլերը հայտնում է՝ «Հանրապետություն խումբը, որը ցանկանում է վերացնել միապետությունը և այն փոխարինել ընտրված պետության ղեկավարով, քննադատել է թագուհուն «մտերիմ հարաբերությունների համար, որտեղ նա ձիեր է ստանում բռնապետություններից»: Հանրապետություն խմբի խոսնակ Գրեհեմ Սմիթն ասել է «Գաղտնազերծված Մեծ Բրիտանիա»-ին. «Բրիտանական պետության ղեկավարի համար այնքան էլ լավ չէ նման հարաբերություններ ունենալ այն մարդկանց հետ, որոնք շատ կասկածելի ձեռքբերումներ ունեն իրենց պաշտոնում և ճնշում են սեփական ժողովրդին։ Ես կարծում եմ, որ դա տհաճ է և այնպիսի մի բան, որը մեկ այլ պետության ղեկավար իրեն թույլ չէր տա անել: Ես զարմանում եմ, որ կառավարությունը նրան խորհուրդ չի տվել հրաժարվել նման ընծաներից, բայց ենթադրում եմ, որ դա այն է, ինչում նա մեծապես ներգրավված է՝ ձիարշավը։ Կարծում եմ՝ լավագույն բանը, որ նա կարող էր անել, նվերները վերադարձնելն է ու խնդրելը, որ հետագայում իրեն նման բան այլևս չառաջարկեն»: Միլլերը հավելել է. «Ալիևների ընտանեկան ցանցը մեծապես մեղադրվում է պետական միջոցների յուրացման և Լոնդոնում ավելի քան 500 միլիոն դոլարի սեփականություն ձեռք բերելու մեջ, որոնցից մեկը վաճառվել է թագուհու ունեցած կալվածքին՝ 82 միլիոն դոլար արժողությամբ գործարքով»։ Միլլերը մեջբերել է վտարանդի ադրբեջանցի լրագրող Արզու Գեյբուլաևային. «Նախագահ Իլհամ Ալիևը հայտնի է ոչ միայն իր մենատիրական ղեկավարությամբ, այլև նա հաջողությամբ կարողացել է փչացնել կառավարման ողջ համակարգը՝ կամակատարներին, օլիգարխներին և ընտանիքի անդամներին տեղավորելով բարձրագույն ղեկավար պաշտոններում»։ Հունիսի 2-ին Բրիտանական Համագործակցության բոլոր չորս երկրների՝ Ավստրալիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի և Միացյալ Թագավորության Հայ Դատի հանձնախմբերը համատեղ հայտարարություն են տարածել՝ «Ձերդ մեծությո՛ւն, զգուշացեք ընծաներ բերող բռնապետերից» վերնագրով: Հայ Դատի հանձնախմբերն ասել են, որ Ադրբեջանը փորձում է «իրենց ուղին հարթել՝ մաքրագործելու համար իրենց սարսափելի հեղինակությունը մարդու իրավունքների ոլորտում»։ Հայ Դատի հանձնախմբերը նվերն անվանել են «Ադրբեջանի մենատիրական վարչակարգի կողմից իրենց թերությունները դրական լույսի ներքո ներկայացնելու վերջին լկտի փորձերից մեկը»: Համատեղ հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ «իրավապաշտպան կազմակերպությունները հետևողականորեն բացահայտել են Ադրբեջանի կողմից խավիարային դիվանագիտության օգտագործումը մի շարք կոռուպցիոն սկանդալներում, որտեղ պարզվել է, որ նրանք վճարում են՝ միջազգային հանրության շրջանում երկրի հեղինակությունը բարձրացնելու համար»: Հայ Դատի չորս հանձնախմբերը հիշեցրել են, որ «2012 թվականին նախագահ Ալիևը դարձել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի տարվա մարդ մրցանակի անդրանիկ հաղթողը, որը շնորհվում է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հաղորդման նախագծի (OCCRP) կողմից»: Հայ Դատի հանձնախմբերն ահազանգել են թագուհուն, որ «Freedom House-ն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակն ամփոփել է հետևյալ կերպ. «Ադրբեջանի ավտորիտար վարչակարգում իշխանությունը շարունակում է կենտրոնացած լինել 2003 թվականից ի վեր նախագահ Իլհամ Ալիևի և նրա մեծ ընտանիքի ձեռքում»: Կոռուպցիան համատարած բնույթ է կրում, իսկ պաշտոնական քաղաքական ընդդիմությունը թուլացել է տարիների հալածանքների պատճառով: Վերջին տարիներին իշխանությունները մեծ ճնշում են գործադրել քաղաքացիական ազատությունների դեմ՝ չնչին տեղ թողնելով ազատ արտահայտվելու կամ ակտիվության համար»: Մեծ Բրիտանիայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանը հայտարարել է. «Մենք կասկած իսկ չունենք, որ նվերը դիտավորյալ և նպատակաուղղված գործողություն է ադրբեջանական վարչակարգի կողմից՝ փառաբանելու իր ռազմական հանցագործությունները և հոգեբանական վնաս պատճառելու հայերին Համագործակցության երկրներում, ինչպես նաև Արցախում՝ իրենց նախնիների հայրենիքում, որոնք կանգնած են գոյատևման վտանգի առաջ և ականատես են եղել, որ իրենց նախնիների հայրենիքի որոշ հատվածներ բռնազավթվել և էթնիկ զտման են ենթարկվել օտար բռնապետության կողմից»: Կանադայում Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Սևակ Բելյանը հավելել է. «Մենք վստահ ենք, որ վերոնշյալի մասին լիովին տեղեկացված լինելուց հետո Նորին Մեծությունը պետք է իրավացիորեն վերանայի այս «նվերի» ընդունումը և մերժի Ադրբեջանի բացահայտ և ստոր խավիարային դիվանագիտությունը»: Քիչ հավանական է, որ թագուհին վերադարձնի Ադրբեջանի ընծայած նժույգը, քանի դեռ բրիտանական հասարակությունը ճնշում չի գործադրել իրենց կառավարության վրա, որ այս «նվերը» ոչ այլ ինչ է, քան գռեհիկ կաշառք՝ արդարացնելու Ալիևի վարչակազմի հանցագործություններն Ադրբեջանի, ինչպես նաև Արցախի ու Հայաստանի ժողովուրդների դեմ:
    11:48
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ճգնաժամը արագ տեմպերով զարգանում է․ Աբրահամյան
    Թայվանի շուրջ ստեղծված իրադրությունը, Չինաստանի վճռականությունը մոտ չթողնելու Թայվանին սատարող, իսկ որոշ դեպքերում՝ հրահրող ուժերին, միջամտելու տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, նոր գործընթացներ է խոստանում, գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Արևմուտքը փորձում է այս հակամարտության շուրջ հակաչինական բլոկ ձևավորել, սակայն այդ տարածաշրջանում ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցները՝ Ճապոնիան և Ավստրալիան բավականին զգուշորեն են մոտենում խնդրին, որովհետև կարծում են, որ Թայվանի ուղղությամբ Չինաստանի հնարավոր մարտական գործողություններն իրենց չեն շրջանցելու։ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պայմաններում թեև հակառուսական դաշինք ձևավորվեց, սակայն այն ավելի շատ քաղաքական-քարոզչական բնույթ ունի, նույնիսկ այն պարագայում, որ մեկ տասնյակից ավելի երկրներ միացել են ՌԴ-ի դեմ տարբեր բնույթի պատժամիջոցների և ակտիվ աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային։ Մյուս կողմից, այստեղ հակազդեցության օրենքները լրիվ իրենց ընթացքի մեջ են և դրանից ՌԴ-ից բացի, որոշների դեպքում՝ շատ ավելի շատ, տուժում են հենց պատժամիջոցներ կիրառող երկրները։ ՌԴ-Չինաստան ռազմավարական դաշինքի առկայության և հատկապես վերջին վերանայումների պայմաններում, ՌԴ-ի և Չինաստանի դեն ընդհանուր ճակատի ձևավորումը սկսել է խիստ մտահոգել բոլոր այն երկրներին, ովքեր ավանդաբար գործել են այս ուղղությամբ։ ՌԴ-ի ու Չինաստանի՝ բոլոր ուղղություններով իրենց քաղաքականությունը ներդաշնակեցնելու և համակարգմամբ գործելու մոտեցումը, ուղերձ է աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններին, որ իրենց դիրքերը պաշտպանելու և ամրապնդելու հարցում նահանջ չի լինելու։ Պատահական չէ, որ մեծ թվով երկրները իրենց զինանոցի վերանայման, ռազմական բյուջեների կտրուկ աճի գնալու քաղաքականություն են որդեգրել, ինչը աշխարհի ինչ որ անկյունում պայթելու է։ Բնականաբար աշխարհում այս մասշտաբի ընթացող զարգացումները չեն կարող չմտահոգել Հայաստանին, որովհետև արևելքից և արևմուտքից գործում են երկրներ, ովքեր հարմար առիթի են սպասում իրենց ռազմավարական խնդիրները իրացնելու և Հայաստանի հետ կապված հարցը վերջնական փակելու համար։ Անկախ այն հանգամանքից, թե Թուրքիայի և Ադրբեջանի հետ ինչ որակի բանակցություններ են տարվում, բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում, դրանք իրենց հավակնությունները բավարարելու են ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման միջոցով։ Այս իշխանությունների պայմաններում իմաստ չկա էլ քննարկելու, թե ինչ պետք է անի Հայաստանը աշխարհում ընթացող խոշոր աշխարհաքաղաքական տեղաշարժերից նվազագույնը կորցրած դուրս չգալու համար»։
    11:45
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մանե Թանդիլյանը նախազորակոչային տարիքում գտնվող որդիներին հեռացրել է Հայաստանից
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի որդիներն ու ամուսինը Հայաստանում չեն բնակվում: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախկին «լուսավորականը» դեռ մի քանի տարի առաջ է հեռատես գտնվել ու զավակներին հանել երկրից: Պատճառը, ըստ մեր տեղեկությունների, առաջին հերթին նրանց բանակից ազատելն է, քանի որ Թանդիլյանի որդիներն արդեն նախազորակոչային տարիքի են ու պետք է հաշվառում անցնեն: Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց «Ապրելու երկիր» կուսակցության մամուլի քարտուղար Հռիփսիմե Հովհաննիսյանը՝ նշելով. «Մանե Թանդիլյանի որդիները ուսումը շարունակելու նպատակով ժամանակավորապես գտնվում են արտերկրում։ Ուսումն ավարտելուց հետո կվերադառնան Հայաստան՝ օրենքով սահմանված կարգով անցնելով պարտադիր զինվորական ծառայություն»։ Փաստորեն, «Ապրելու երկիր» անունն ունեցող կուսակցության համահիմնադիրը Հայաստանն իր զավակների համար ապրելու երկիր չի համարում՝ գերադասելով նրանց ապահով վայրում՝ օվկիանոսից այն կողմ պահել»:
    11:40
    15.06.22
    Ավելին
  • Արցախ
    Շուշիում անցկացվում է թուրք-ադրբեջանական ռազմավարական հարաբերություններին նվիրված համաժողով
    Արցախի Շուշի քաղաքում, որը 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացված է Ադրբեջանի կողմից, տեղի է ունենում «Ադրբեջանա-թուրքական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները՝ խաղաղության և կայունության աղբյուր Կովկասի և տարածաշրջանի համար» խորագրով համաժողովը՝ նվիրված Շուշիի հռչակագրի ստորագրման մեկամյակին, գրում է minval.az-ը: Համաժողովին մասնակցում են Ադրբեջանի և Թուրքիայի պետությունների և կառավարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև երկու երկրների քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։ Հանդիպմանը կմասնակցեն Թուրքիայի նախկին վարչապետ, Թյուրքական պետությունների կազմակերպության ավագանու նախագահ, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը, Գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիտ Քիրիշչին, մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, «Ազգայնական շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Իսմայիլ Բյույուքաթամանը։
    11:35
    15.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ժամը 14։00-ին Վարդանյանների այգում ինքնաբուխ հավաք կլինի․ Վարդևանյան
    Ընկերներ ջան, եկեք այսօր ինքնաբուխ հավաք իրականացնենք Ժամը 14-00 Վարդանյանների այգի, Իտալիայի փողոց: Գործ ունենք
    11:30
    15.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ովքե՞ր են Նիկոլ Փաշինյանի իրական հենարանը Հայաստանում
    Zham.am-ը գրում է․ Վերջերս անհայտ անձը պղծել էր Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում տեղադրված Ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը։ Արձանը կոտրող քաղաքացին` Երևանի բնակիչ Կարեն Խաչատրյանը, դրան հաջորդող օրերին եկել էր «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն եւ պատմել, թե ինչու է նման բան արել: Պարզվում է, որ այս անձնավորությունը գաղափարական հիմքի վրա է կատարել այդ հանցագործությունը: Դեռ ավելին, ըստ նրա, «...Լեոնիդ Ազգալդյանի արձանը վնասել է, քանի որ նրա ու նրա նմանների երեսից է հայ ազգն էս օրին հասել...»: Շարունակելով իր միտքը, այս քաղաքացին նշել է բառացի հետևյալը. «...Ես հարգում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ պնդում, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում այսօր Նիկոլ Փաշինյանը դրանում որևէ մեղավորություն չունի՝ մեղավորն 88-ին հրապարակ դուրս եկած մարդիկ էին...: 90-ականներին անիմաստ ավազակային հարձակում սկսեցին մեր հարևան պետության դեմ: 30 տարի զավթել ենք նրանց հողերը, հիմա էլ դրա պատասխանն ենք տալիս: Ես արդարության կողմնակիցն եմ, ով արդար է՝ նրան եմ պաշտպանում: Բացի այդ ուզում եմ ասել, որ այդ Հայրենիքի դավաճան Ազգալդյանի պատճառով մեր հայ ազգը տառապում է մինչ օր: Ադրբեջանը մեզ ի՞նչ թշնամի, ի՞նչ վատ բան է արել մեզ: Հող են գրավե՞լ, ի՞նչ են արել, սպանություննե՞ր են արել, ի՞նչ վատ բան են արել մեզ: Էս վերջում էլ իրենց հողերն են ազատագրել, կարո՞ղ ա մեր հողերն են գրավել: Հայ ազգի դավաճանները զավթել են Ադրբեջանի հողերը, մեզ կրակը գցել...»: Нет описания. Վերջում այդ քաղաքացին հայտարարել էր, թե Արցախը Ադրբեջանինն է և ինքը հարգում է Նիկոլ Փաշինյանի տեսակետը: Բայց, ըստ այդ քաղաքացու, Հայաստանի իրավապահ մարմինները չեն կիսել իր այդ տեսակետները և բողոքել է, որ փաստացի երկրի պատկան մարմինները, իրականում թաքնված ընդդիմություն են Նիկոլ Փաշինյանին: Այս ամենը կատակ չէ, սա մեր այսօրվա իրականությունն է: Մարդը օրը ցերեկով հանդես է գալիս հակապետական տեսակետներով և հպարտ է դրա համար: Միաժամանակ խոստովանելով, որ հենց այդ տեսակետների համար էլ աջակցում է Նիկոլ Փաշինյանին: Ասել, որ մենք գործ ունենք մի շարքային անմեղսունակի հետ, նշանակում է ոչինչ չասել: Քանզի այդ մարդը անվճար կրկնում է այն, ինչ քարոզում են հարևան Ադրբեջանում: Իսկ դա նշանակում է, որ մեր հանրության մեջ կա այդ զանգվածը, որը փաստացի մեր հարևան երկրի հինգերրոդ շարասյան դերն է կատարում: Նա միգուցե չի գիտակցում դրա մասին, բայց դա այսօր այդքան էլ էական չէ: Այդ քաղաքացին ճիշտ է հասկացել Փաշինյանի բոլոր հրապարակային մեսիջները: Հենց այդ շերտն էլ լռելյալ աջակցում է Փաշինյանին: Բայց արդյո՞ք միայն այդ մարդն է մեղավոր նման գաղափարներ ունենալու համար: Իհարկե՝ ոչ: Անցած 30 տարիների ընթացքում, ի՞նչ է արել պետությունը, որ նման քաղաքացիներ չունենար: Ի վերջո պետությունն է ազգի կազմակերպման այն բարձրագույն ձևը, որը միաժամանակ կրթում է իր քաղաքացուն, դարձնում նրան գիտակից մարդ: Իսկ, երբ աշխատանքը բացակայում է, մենք ստանում ենք նման դեպքեր: Այս դեպքերին քաղաքացի անվանել չի կարելի, քանզի դրանով մենք կվիրավորենք մյուս իրական քաղաքացիներին, ովքեր ֆորմալ տեսանկյունից ունեն այդ «դեպքերի» հետ նույն իրավունքները: Իրենց տարբերությունը կայանում է նրանց բովանդակության մեջ: Դեռ անգլիական բողոքականության, այսպես կոչված, «հավատքի սիմվոլի» մեջ բացատրվում էր այն թեզը, թե մարդիկ, ովքեր արտաքուստ իրար նման են, իրականում իրենց բովանդակությամբ բաժանվում են երկու մասի: Մի մասը իրոք որ «մարդ են», իսկ մյուսները,՝ մարդկային կերպար ունեցող «կենդանիներ»։ Այդ բաժանման իմաստը կայանում էր նրանում, որ անգլո-սաքսերը դրանով փորձում էին հիմնավորել այն թեզը, որ իրենց հանրության մի մասն իրականում ոչ թե մարդիկ են, այլ մարդկային դեմքով «կենդանիներ», որոնք իրականոքւմ չպիտի ունենան հավասար իրավունքներ իրական մարդկանց հետ: Այդ թեզով Անգլիան երկար տարիներ ապրեց, կրթեց իր հանրության անգիտակից հատվածին և դրանից հետո միայն կիրառեց համընդհանուր հավասարության սկզբունքը, որը գործում է մինչ այսօր: Մինչդեռ մեր երիտասարդ պետությունը ոչ միայն չկրթեց իր քաղաքացիներին, այլև չգիտակցեց նույնիսկ դրա անհրաժեշտությունը: Այդ իսկ պատճառով էլ մենք ստացանք այն, ինչ ունենք այսօր: Եթե այսօր չգիտակցենք այս իրավիճակի լրջությունը, ապա վաղը կստանանք, ոչ թե 4000, այլ 40000 հազար զոհ և զոհասեղանի վրա էլ դրված կլինի, ոչ թե միայն Արցախը, այլ ողջ Հայաստանը: Սա է իրականությունը:
    11:28
    15.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Դիմադրություն» շարժումը, վրանը չէ, ժողովուրդ, «Դիմադրություն» շարժումը դու ես․ Սևակ Հակոբյան
    Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է․ ««Դիմադրություն» շարժման երեկվա հանրահավաքում Իշխան Սաղաթելյանը հանդես եկավ ծրագրային ելույթով․ շատ կարևոր բաներ ասաց, պայքարի գրաֆիկ, որը հագեցած է։ Բայց շատերի մեջ տպավորվել է վրանները հավաքելու կտորը։ Վրանները, այո, սիմվոլ էին․ եկել ենք ու մնալու ենք, մինչև չկատարվեն մեր պահանջները։ Այս ամփոփիչ տեսանյութը ընդդիմության 45 օրվա ահռելի աշխատանքի մասին է։ Այն, ինչ արեց «Դիմադրություն» շարժումն ու Իշխան Սաղաթելյանը, աննախադեպ է Հայաստանի վերջին 30 տարվա պատմության մեջ, ակցիաների այսպիսի քանակ, տեմպ երբեք չի եղել՝ ո՛չ 2008-ին, ո՛չ 2018-ին, էն մանր-մունրները չեմ էլ հիշատակում։ Աշխատանքի ահռելի ծավալ։ Պետք է ֆիքսենք դրականը, ձեռքբերումները, այդ գիտակցումով՝ անելիքները ու անցնենք առաջ, բացասականն ու բացթողումն էլ պետք է ֆիքսեն շարժման առաջնորդները, որ չեզոքացնեն դա։ Իշխանությունը ցայըտնոտի մեջ է, առավոտից իրիկուն խորհրդարան է կանչում ընդդիմությանը, իսկ ընդդիմությունը չի գնում, ասում է՝ ձեզ հետ նստել ու նիստ անել, մեր օրակարգը չէ, իրավիճակ է փոխվել, դուք լեգիտիմ չեք։ Բոլորի մոտ կար գիտակցում, որ պետք է պայքարի ձև, մեթոդ, միգուցե վայր փոխել ու փոխվում է։ «Դիմադրություն» շարժումը, վրանը չէ, ժողովուրդ, «Դիմադրություն» շարժումը դու ես։ Վրանը չկա, բայց դու հո կաս։ Վրանային պայքարը սպառել էր իրեն, բայց պայքարի միջոցները չեն սպառվել, էնքան միջոց պետք է փորձել, մինչև սպառվի Նիկոլը։ Ավելի ճիշտ՝ նա սպառված է, բայց պետք է դա ընդունի ու գնա»։
    11:23
    15.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Հայաստանում պայքարի ոգի կա․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
    Ֆրանսիայի հրապարակում երեկ Իշխանը թվարկեց Դիմադրության շարժման՝ մինչ այս պահն ունեցած ձեռքբերումները։ 14 թե 15 կետ նշեց։ Ես դրանց ևս մի քանիսը կավելացնեի։ Բայց ամենակարևորը թերևս այն է, որ Հայաստանում պայքարի ոգի կա։ Վերականգնվել է այդ ոգին։ Իսկ այդ ոգու տեր մարդիկ կոնսոլիդացվում են։ Սա ամենակարևորն է։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում, հանրային տրամադրությունների այն վիճակը, որ կար մարտի կեսերին, խայտառակություն ու մի բան էլ ավել էր։ Ավելի վատ վիճակում մեր ժողովուրդը միայն 2020-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին էր։ Բայց այն ժամանակ պատերազմը նոր էր ավարտվել, մարդիկ շիվարած էին, չէին հասկանում ինչ է կատարվում իրենց շուրջ։ Իսկ ահա ընդամենը երեք ամիս առաջ այդ լոյալությունը լրիվ այլ պատճառներ ուներ։ Ժողովուրդն իրեն դատապարտված էր համարում։ Հիմա դա այլևս չկա։ Շարժումը ոչ միայն այդ մթնոլորտն է կոտրել, այլ ինչպես միանգամայն ճիշտ նշեց երեկ Իշխանը, նախանշել է մեր ժողովրդի ապագա ապրելակերպը։ Մնացած ամեն ինչը տեխնիկական հարցեր են, որոնք պարզապես պետք է ճիշտ կազմակերպել։ Ես ավելի քան վստահ եմ, որ Նիկոլի իշխանությունը Հայաստանում ապագա չունի։ Ավելին, այդ խնդիրը շատ արագ է լուծվելու՝ անկախ նրանից վրաններ կլինե՞ն Ֆրանսիայի հրապարակում, թե ոչ։ Դիմադրության շարժումը դրա հիմքերն արդեն դրել է։ Մնացածում պետք է կենտրոնանանք բովանդակության վրա։ Ձևը հեչ կարևոր չէ։
    11:15
    15.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Վիվա-ՄՏՍ-ում նոր գլխավոր տնօրեն է նշանակվել
    Շարժական կապի ռուսաստանյան խոշորագույն օպերատոր և թվային ու մեդիա ծառայությունների առաջատար մատակարար «ՄՏՍ» ՀԲ ընկերությունը (NYSE: MBT, MOEX: MTSS) հայտարարում է, որ 100% բաժնեմասով հայաստանյան իր դուստր ընկերության՝ «ՄՏՍ Հայաստան» («Վիվա-ՄՏՍ», «Viva-MTS») ՓԲ ընկերության տնօրենների խորհուրդը Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն է նշանակել Արմեն Ավետիսյանին: Մինչև նշանակումը Արմեն Ավետիսյանը զբաղեցրել է «ՄՏՍ» ՀԲԸ իրերի ինտերնետի և արդյունաբերական ավտոմատացման հարցերով փոխնախագահի պաշտոնը: Այս մասին հայտնում են Վիվա-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից։ Արմեն Ավետիսյանը ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում աշխատանքային գործունեությունն սկսել է 2004 թվականին՝ հեռահաղորդակցային և ՏՏ խոշոր ընկերություններում գլխավորելով տեխնիկական և կոմերցիոն վարչություններ: 2013-ից 2016 թվականների ընթացքում նա ղեկավարել է «ՄՏՍ» ընկերության մասնաճյուղը՝ Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի մարզում, իսկ 2016-ից 2021 թվականների ընթացքում աշխատել է որպես «ՄՏՍ» ընկերության ռեգիոնալ զարգացման գծով տնօրեն: «ՄՏՍ» ընկերության՝ իրերի ինտերնետի և արդյունաբերական ավտոմատացման հարցերով փոխնախագահի պաշտոնն Արմեն Ավետիսյանը զբաղեցրել է 2021 թվականի մարտից մինչև գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելն ու պաշտոնավարման ընթացքում կառուցել է ընկերության նոր բիզնես ուղղություն՝ իրերի ինտերնետի ոլորտում: Ավարտել է Ռուսաստանի՝ Գ. Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի «Բանկային գործ» ֆակուլտետը: «ՄՏՍ Հայաստան» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով ընկերությունը գլխավորել է 2004 թվականին այն հիմնադրելու պահից ի վեր և որի ղեկավարությամբ Վիվա-ՄՏՍ-ը դարձել է Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի անվիճելի առաջատար, լքում է ընկերությունը՝ գործարար այլ նախագծերով զբաղվելու համար:
    11:09
    15.06.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական բանակը «ցավալի կորուստներ» է կրել վերջին մեկ օրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը «ցավալի կորուստներ» են կրել ռազմական գործողություններում վերջին մեկ օրվա ընթացքում
    11:03
    15.06.22
    Ավելին
  • Հասարակական
    «Հայփոստի» աշխատակիցները հունիսին ամանորյա հավելավճարներ են ստանալու
    «Հրապարակ» թերթը գրում է․ ««Հայփոստի» ավելի քան 2 հազար 750 աշխատակից այս օրերին 13-րդ աշխատավարձ է ստանում: Այսինքն՝ տարեվերջին՝ դեկտեմբերին ստանալիք 13-րդ աշխատավարձը հունիսին են տալիս։ «Հայփոստ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը հաստատեց լուրը՝ նշելով, որ դա ոչ թե 13-րդ աշխատավարձ է, այլ ամանորյա հավելավճար: - Իսկ ինչո՞ւ է ամանորյա հավելավճարը հունիս ամսին տրամադրվում: - Դա տարեկան աշխատանքների համար նախատեսված գումար է` բոնուս-պարգևատրում: Օրինակ` ես դեռ չեմ ստացել: Առաջ ամեն նոր տարվան մենք ստանում էինք կես աշխատավարձ, հիմա՝ այս տարի որոշվել է մարդկանց նման ձևով խրախուսել: - Իսկ ի՞նչն է պատճառը, որ որոշվել է վեց ամիս շուտ կամ ուշ պարգևատրել աշխատակիցներին: - Առիթ չկա: Պատկերացրեք, Դուք լավ եք աշխատել, և Ձեզ որոշել են պարգևատրել, մյուս լրագրողը լավ չի աշխատել՝ Ձեզանից քիչ է պարգևատրվել: - Իսկ գուցե ամանորյա հավելավճարն աշխատակիցներին տրամադրվում է, որպեսզի ցույցերի՞ն չգնան, չբողոքեն։ - Դա վաղուց որոշված և բյուջեով նախատեսված ծրագիր է, որոշվել է նոր տարուց առաջ, մենք ցույցերի հետ ոչ մի կապ չունենք: Պետք չէ ոչ մի բան քաղաքականացնել: - Քանի՞ աշխատակից է պարգևատրվել: - Չեմ կարող ասել: Հիմա ոչ մեկը դեռ չի ստացել, սպասում ենք, էս երկու օրը կստանանք: Չեմ էլ իմանում, թե ես ինչքան կստանամ: Նորից եմ կրկնում` դա մի տարի առաջ պլանավորած բան է: Նախորդ տարի ընդհանրապես չենք ստացել: Սրանք պետբյուջեով արվող ծախսեր են»։
    11:01
    15.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Օրագիր. Աննա Գրիգորյան
    Աննա Գրիգորյան. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
    11:00
    15.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Հայը կզած չի ապրելու․ հայը պայքարելու և հաղթելու է․ Իշխան Սաղաթելյան
    Հայը կզած չի ապրելու․ Հայը պայքարելու և հաղթելու է․ Իշխան Սաղաթելյան
    10:57
    15.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Տպավորություն է՝ Նիկոլ Փաշինյանը մերժել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը՝ դիտարկելով այն նախկինների ժառանգություն. Թովմասյան
    Տպավորություն է, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը և իր թիմը մերժել են նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ դիտարկելով այն որպես նախկինների ժառանգություն Օրերս Ազգային ժողովում հանդիպել եմ «Աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը` ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող օրենսդրության մոտարկման գործընթացում» ծրագրի ղեկավար Միկելե Դինելիի և ծրագրի փորձագետների հետ: Ողջունել եմ, որ ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է համաձայնագրի իրականացման հարցը, քայլեր է ձեռնարկում այն կյանքի կոչելու համար, քանի որ դրա իրականացումը շատ կարևոր է Հայաստանի համար: Համաձայնագիրը կնքվել է դեռ 2017 թվականի նոյեմբերին և տարիներ է, ինչ փոշոտվում է դարակներում: Տպավորություն է, որ ներկա իշխանությունը, նախկիններին մերժելով, մերժել է նաև մինչ հեղափոխությունը կնքված միջազգային այս համաձայնագիրը: Այս համաձայնագրով նոր օրենքները պետք է մշակվեն համաձայնագրի պահանջներին համապատասխան, մինչդեռ, ինչպես նշել եմ հանդիպման ընթացքում, այսօր ընդունվում են այնպիսի օրենքներ, որոնք չեն բխում համաձայնագրի սկզբունքներից: Այդպիսիններից է օրինակ հենց ծանր վիրավորանքը քրեականացնող օրինագիծը: Այս համաձայնագրում հստակ նշված է նաև, որ կողմերն ընդունում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրությունում և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի սպառնալիքից կամ գործադրումից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքների վրա՝ հաշվի առնելով նաև կարգավորման գործընթացին աջակցելու Եվրամիության հանձնառությանը: Իսկ այս ուղուց մենք ինքներս վաղուց շեղվել ենք: Հավելել եմ, որ անհրաժեշտ է ոչ թե ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համաձայնեցնել Հայաստանի իրավիճակին, այլ Հայաստանում առկա իրավիճակը փորձել համաձայնեցնել ժողովրդավարության սկզբունքներին. պետք է ոչ թե փորձել հարմարվել հայաստանյան իրականությանը, այլ՝ Հայաստանը տանել ժողովրդավարացման ճանապարհով: Միկելե Դինելին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Նա նշել է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ իրականացնելու օրենքների մոտարկման գործողությունները: Ծրագրի ղեկավարի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը հանձն է առել իրականացնելու համաձայնագրով նախատեսված պահանջները: Նշել եմ, որ իմ լիազորությունների շրջանակում պատրաստակամ եմ բոլոր հնարավոր միջոցներով աջակցել համաձայնագրի իրականացման գործընթացին: ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
    10:52
    15.06.22
    Ավելին
  • Աշխարհ
    Թեհրանում պայթյունի հետևանքով 8 մարդ է մահացել․ նրանց մեջ եղել են նաև երեխաներ
    Tasnim գործակալությունը հայտնում է, որ Թեհրանի սրճարաններից մեկում ծննդյան տոնակատարության ժամանակ պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունի հետևանքով 8 մարդ մահացել է, նրանցից 3-ը եղել են երեխաներ։ Նախնական տեղեկություններով՝ միջադեպի պատճառ է դարձել հելիումի պայթյունը, որն օգտագործվել է փուչիկներ փչելու համար։
    10:47
    15.06.22
    Ավելին
  • Հասարակական
    Հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ 29 ահազանգ է ստացվել
    Հունիսի 13-15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:
    10:44
    15.06.22
    Ավելին
  • Միջազգային
    ՀՀ նախագահը Սանկտ Պետերբուրգում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ
    ՀՀ նախագահը Սանկտ Պետերբուրգում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ
    10:42
    15.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Գագիկ Մելքոնյանի հայտարարությունները հաստատում են իմ կասկածները քննիչ հանձնաժողովի իրական նպատակների մասին․ Դավիթ Տոնոյան
    ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հայտարարությանն այն մասին, որ պաշտպանության նախարարը պետք է պարտադիր Նիկոլ Փաշինյանի թիմակիցը լինի։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․«Տեղեկացա, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ մեկնաբանելով «Պաշտպանության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, խոսել է այն մասին, որ պաշտպանության նախարարը պետք է պարտադիր Նիկոլ Փաշինյանի թիմակիցը լինի և բառացի ասել է․ «էս պատերազմի ժամանակ, որ մենք տանուլ տվեցինք, հիմնական խնդիրներից մեկն այդ էր, որ իր թիմից չէին, որ կազմակերպված ձևով, մենք գիտենք ինչ ձևով փախուստներ կազմակերպեցին»: Այս առիթով մի քանի շեշտադրում կանեմ. Այն փաստը, որ Գագիկ Մելքոնյանը նախկինում բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել ՊՆ-ում, ամենևին չի նշանակում, որ նա ունի պաշտպանական ոլորտի կազմակերպման անհրաժեշտ մասնագիտական որակներ պատերազմի արդյունքի մասին եզրակացություններ անելու համար: Հպարտ եմ, որ Կառավարության անդամ լինելով՝ չեմ եղել մի «թիմում», որի անդամներից մեկը Մելքոնյանն է: 2022թ. ապրիլին սպառիչ պատասխան եմ տվել այն հարցին, թե ինչու ինձ «քաղաքական թիմի» անդամ չեմ համարել և ինչով էր պայմանավորված իմ որոշումը՝ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու մասին: Գագիկ Մելքոնյանի հայտարարությունները միայն հաստատում են իմ կասկածները ԱԺ «Քննիչ հանձնաժողովի» իրական նպատակների մասին: Իմ խորին համոզմամբ, պաշտպանության նախարարը, հանդիսանալով Կառավարության անդամ և քաղաքական պատասխանատվություն ստանձնելով պաշտպանական ոլորտում Կառավարության ծրագրերի իրականացման համար, այնուամենայնիվ, պետք է դուրս լինի «քաղաքական-կուսակցական թիմի» տրամաբանությունից։ Ինչ վերաբերում է Կառավարության կողմից Ազգային ժողով ուղարկված ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, դրա վերաբերյալ իմ մասնագիտական կարծիքը կհայտնեմ հետո մոտ ժամանակներս»։
    10:38
    15.06.22
    Ավելին