Լրահոս

2022-06-23
  • Մշակույթ
    Արցախը պաշտպանելուց բացի, պետք է նաև քարոզել. լույս է տեսել «Արցախ րեվյու» ամսագիրը
    «Արցախ րեվյու» ամսագրի այս տարվա առաջին համարի շնորհանդեսն է եղել, որին մասնակցել են նաև ամսագրում տպագրված հոդվածների հերոսները. արցախցիներ, որ երբեք չեն լքել իրենց տունը, անգամ՝ 44-օրյա պատերազմի ամենաթեժ օրերին:
    23:37
    23.06.22
    Ավելին
  • Միջազգային
    Մարիուպոլի նավահանգստից, 2 ամսվա դադարից հետո, թուրքական նավը բեռ է փոխադրել Ռուսաստան
    Ռուս-ուկրաինական պատերազմի 120-րդ օրը Լուգանսկի Ինքնահռչակ Հանրապետության ստորաբաժանումները վերահսկում են Սևերսկը Լիսիչանսկին կապող միակ երթուղին: Այդ պատճառով 5-7 հազարանոց ուկրաինական զորքը շրջափակման մեջ է ու զրկված է մատակարարումներից: Փոխարենը առաջին նավն է անցել Մարիուպոլի նավահանգստից սկսվող մարդասիրական միջանցքով:
    23:30
    23.06.22
    Ավելին
  • Միջազգային
    «Քնած էինք, երբ տանիքն ընկավ երեխաներիս վրա». Աֆղանստանը փլատակների տակ է
    6,1 մագնիտուդ, 8 բալ ուժգնությամբ էր ցնցվել Աֆղանստանի երկրակեղևը երեկ գիշեր: Փլատակների տակ դեռ մարդիկ կան, բայց զոհերի՝ այս պահին հայտնի թիվը ավելի քան 1100 է: Աֆղանստանում 1 տարի էլ չկա՝ իշխանության են եկել թալիբները, որոնց իշխանությունը շատ երկրներ չեն ճանաչել: Բայց նրանք օգնություն են խնդրել աշխարհից: Առայժմ Առողջապահության համաշխարհային կազմապերպությունն է արձագանքել ու 10 հազար տոննա դեղ ուղարկել աղետի գոտի:
    23:25
    23.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Խորհուրդներ՝ տենդային ցնցման դեպքում
    «Aysor.am»-ը գրում է. «Մարմնի ջերմաստիճանի բարձրացումը օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է։ Ոսկե ստանդարտը նորմալ ջերմաստիճանի համարվում է 36.6 աստիճան C-ը, բայց կան մարդիկ, որոնց համար նորմա է 35.5-ը կամ 36.9-ը։ Ջերմության բարձրացում համարվում է 37-ից բարձրը, մինչև 41 աստիճանը կյանքի հետ անհամատեղելի իրավիճակ է ստեղծում։   37-ից 38-ը համարվում է ենթատենդ, 38-ից բարձրը՝ տենդ, որն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, և միշտ չէ, որ տենդի դեպքում պետք է անմիջապես իջեցնել ջերմությունը։ 37-38-ը նշանակում է, որ օրգանիզմը պատրաստվում է հակահարվածի, չպետք է օրգանզմին խանգարել ջերմիջեցնող տալով։ Պետք է ջերմողին տալ շատ հեղուկ, կարևոր է եղանակին համապատասխան հագուստը։ Տենդային ցնցումները հիմնականում ախտահարում են 6 ամսականից 5 տարեկան երեխաներին, բնորոշ է հատկապես տղաներին։ Մեծահասկաների դեպքում ցնցումները շատ բարձր ջերմաստիճանի դեպքում է լինում. երեխաները խոցելի խմբում են, քանի որ նյարդային համակարգը դեռ ադեկվատ չի արձագանքում։ Եթե նույնիսկ 37.2 դեպքում տենդագին ցնցումներ կան, պետք է անհապաղ իջեցնել ջերմությունը։ Ցնցման պահին պետք է թեթևացնել հագուստը, խոնավ սրբիչը հպել գլխից վերջույթներ, սենյակը օդափոխել, երեխայի մոտից հեռացնել սուր առարկաները, պահել գլուխը։ Որպես կանոն ցնցումը տևում է վայրկյաններից մինչև 5 րոպե, եթե ավել է տևում, պետք է ահազանգել շտապօգնություն։ Որպես կանոն ցնցումից հետո երեխան խոր քնում է, այս դեպքում կարևոր է  երեխային կողքի պառկեցնել, և եթե բերանի խոռոչում կա սննդային մնացորդ, ապա անպայման հեռացնել։ Եթե երեխան հակված է տենդային ցնցման՝ այսինքն գերզգայուն է ջերմային ազդակների հանդեպ, կարևոր է, որ միշտ դնի արևապաշտպան գլխարկ, խուսափի արևահարությունից, սուր շնչառական վարակների դեպքում կարևոր է թույլ չտալ ջերմության բարձրացում։   5 տարեկանից հետո տենդային ցնցման հավանականությունը նվազում է»։
    23:20
    23.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Տագնապային-խուճապային գրոհներ. ախտանշանները, բուժումը
    Տագնապը և հարակից բոլոր դրսևորումները՝ սուր անհանգստություն, տագնապային գրոհ, խուճապային գրոհ, նյարդային համակարգի պաշտպանական մեխանիզմների դրսևորումներ են։ Խուճապային գրոհը հիմնականում արտահայտվում է նոպաների տեսքով՝ առաջացնելով անհանգստություն, վախեր, ֆիզիկական թուլություն։ Տագնապային գրոհը որոշակի սկիզբ և ավարտ ունեցող վիճակ է, բնորոշ են ոչ միայն հուզական, այլ նաև սոմատիկ ռեակցիաները՝ հաճախասրտություն, սրտխփոցի զգացում, տաք ալիքի կամ ջերմության զգացում, գլխապտույտ, կրծքավանդակում սեղմվածության զգացում, անպայման փրկվելու համար որևէ բան անելու զգացում։ Գրոհը կարող է լինել առանց տեսանելի, գիտակցված պատճառի, և նաև լինում է, երբ ակնկալվում է գրոհ՝ հատկապես երբ եղել է նախադեպ։ Որպես հետևանք առաջանում է խուսափողականություն՝ նմանատիպ իրավիճակներից, վայրերից, այս կամ այն գործողությունն անելուց խուսափելու ցանկություն։ Պատճառները՝ Այն իրավիճակները, ազդակները, որոնք ուղեղը գնահատում է վտանգավոր, դառնում են պատճառ տագնապային գրոհի։ Վտանգի գնահատման հետ մեկտեղ ուղեղը կարող է որոշել, որ չկա բավարար ռեսուրս՝ վտանգին բավարար արձագանքելու համար։ Տագնապային, խուճապային գրոհները սեպարացված երևույթներ չեն, եթե հատկապես կրկնվող բնույթ ունեն, ապա հետևանք, արտահայտություն են որևէ խանգարման, հետևաբար բուժման համար համալիր մոտեցում է պետք։ Ախտորոշումը՝ Հոգեբանական գնահատում՝ հոգեախտորոշում՝ հոգեբանի կամ հոգեբույժի միջամտությամբ Տագնապային գրոհները մեծամասմաբ որևէ օրգանական խնդրի չեն վերածվում։ Գրոհի դեպքում օգտակար է սառը ջրով լվացվելը, օդափոխելը, շնչառական վարժություններ անելը, ուշադրությունը շեղելը։ Բուժումը՝ Հոգեթերապիան, կոգնիտիվ վարքաբանական թերապիան ենթադրում են հստակ մեթոդներ, տեխնիկա, իրավիճակին, անձին, կարիքներին համապատասխան ռազմավարություն։ Թերապիաները երբեմն ուղեկցվում են նաև դեղորայքային բուժմամբ։ Տագնապային գրոհներին նպաստում են նաև անձնային առանձնահատկությունները, հատկանիշներ, որ ոչ բարենպաստ ազդակների դեպքում կարող են պարարտ հող դառնալ տագնապային գրոհների առաջացման համար։ Տագնապային գրոհների առաջացմանը, զարգացմանը նպաստում է նաև դժվարություններից, խնդիրներից խուսափելը։ Հետևաբար պատրաստակամությունը այդ խնդիրներին առերեսվելու կարող են կանխել անհանգստությունները, գրոհները։
    23:10
    23.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հեռուստաալիքների հեռարձակումը խափանվել էր հեռուստաաշտարակի հոսանքազրկման պատճառով
    Հունիսի 23-ի երեկոյան Հայաստանում հեռուստաալիքների հեռարձակման խափանում էր տեղի ունեցել: «Արմենպրես»-ի հավաստի աղբյուրների տեղեկացմամբ՝ այն տեղի էր ունեցել հեռուստաաշտարակի հոսանքազրկման պատճառով: Հոսանքազրկվել էր ամբողջ հանրային մուլտիպլեքսը և այն ռադիոընկերությունները, որոնց ալեհավաքները գտնվում են հեռուստաաշտարակում: Այս պահին հեռարձակումը վերականգնվել է:
    23:00
    23.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Վանեցյանի գնալուց հետո իրավական ճգնաժամ ԱԺ-ում հնարավոր չէ. Մուկուչյան
    «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հեռանալուց հետո հնարավո՞ր է քաղաքական ճգնաժամ խորհրդարանական մեր երկրի Ազգային ժողովում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր լրագրողների հետ զրույցում բացառել է ճգնաժամը, եթե անգամ բոլոր ընդդիմադիր պատգամավորները լքեն օրենսդիրը: Նա նաև արձագանքել է ընդդիմադիրներին մանդատներից զրկելու ՔՊ-ականների ցանկությանը:
    22:50
    23.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Երևանի այսօրվա ամպրոպը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
    Երևանի այսօրվա ամպրոպը։
    22:40
    23.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    ՀՀ-ում «աննախադեպ» աշխատատեղերը հայերը չեն ստեղծել. տնտեսագետները հակադարձում են Փաշինյանին
    Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Փաշինյանը տնտեսական նոր հրաշքների մասին է պատմել: Նրա խոսքով՝ մեկ ամսում Հայաստանում գրանցված վճարովի աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է սահմանվել: Այդ ինչպե՞ս, եթե, ըստ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքի, այս տարվա ապրիլին Հայաստանում գործազրկության մակարդակը 13,2% է` ամենաբարձրը գործընկեր-երկրների շարքում։ Տնտեսագետները ենթադրում են, որ Փաշինյանը գրանցված վճարովի աշխատատեղեր է համարում նաև մեր երկրում ժամանակավոր բնակություն հաստատած արտասահմանցիների բիզնեսները, որոնցում հիմնականում ոչ թե հայերը, այլ հենց դրսից եկած աշխատուժն է գործ գտնում:
    22:20
    23.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կարսի հայկական գերեզմանները՝ թուրք գանձագողերի թիրախում
    Թուրքիայի Կարսի քաղաքի Ուչլեր թաղամասում հայկական պատմական գերեզմանները շարունակում են ավերվել և ոչնչանալ։ Քաղաքի բնակիչները պահանջում են հնարավորինս շուտ պահպանման տակ վերցնել դրանք։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է «Cumhurriyet» պարբերականը։ Աղբյուրի համաձայն՝ բնակիչների շրջանում որպես հայկական գերեզմանոց հայտնի այդ վայրում խաչի պատկերներով բազմաթիվ գերեզմանաքարեր կան։ Այստեղ է գտնվում նաև հայկական եկեղեցին, որը ևս փլվելու վտանգի տակ է գտնվում։ Թե՛ եկեղեցին և թե՛ գերեզմանները դարձել են գանձ որոնողների թիրախ, ովքեր մեծ փոսեր են փորել այնտեղ։
    22:10
    23.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Թուրքիայի հրշեջները երրորդ օրն է՝ պայքարում են Մարմարիսի մերձակայքում բռնկված անտառային հրդեհի դեմ
    Թուրքիայի հրշեջ ջոկատները երրորդ օրն անընդմեջ պայքարում են Մարմարիս առողջարանային քաղաքի մոտ բռնկված խոշոր անտառային հրդեհի դեմ՝ հայտնում է Associated Press-ը։ Մարման աշխատանքներին խոչընդոտում են քամու ուժգին պոռթկումները, ինչի պատճառով կրակն արագ տարածվում է։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ավելի քան 2,5 հազար հրշեջ, 45 ուղղաթիռ և 12 հատուկ սարքավորումներով ինքնաթիռ։ Անտառային տնտեսության նախարար Վահիտ Կիրշիչիի խոսքով՝ հրդեհից տուժել է մոտ 3000 հեկտար անտառ։ Հրդեհի երեք օջախի մոտ գտնվող բնակավայրերից տարհանվել է 275 մարդ։ Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ, սակայն չի բացառվում հրկիզումը:
    22:00
    23.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նար-Դոսի անվան դպրոցի դիմաց հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է, վնասելով այնտեղ կայանված մի քանի ավտոմեքենաներ
    Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Երվանդ Քոչար փողոցում՝ Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցի բակում, հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն փլուզվել է դպրոցի տուֆե պարսպի մի հատված, իսկ տապալման հետևանքով վնասվել են դպրոցի դիմաց կայանված Mercedes, Toyota Camry և Mazda 3 մակնիշի ավտոմեքենաները:  Մեքենայատերերը կրել են խոշոր չափի նյութական վնաս: 
    21:53
    23.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ֆուտբոլի Ազգային լիգան նոր անուն ունի
    «ArmSport.am»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը որոշում է կայացրել ֆուտբոլի Ազգային լիգան անվանել Առաջին լիգա։ Որոշումը ուժի մեջ է մտնելու 2022/2023 մրցաշրջանի մեկնարկից։ Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի արդյունքներով ՖԱԼ-ից Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր են նվաճել «Տորպեդոն», «Ֆակելը» և «Օրենբուրգը»։
    21:50
    23.06.22
    Ավելին
  • Արցախ
    Դիմադրության շարժումը Արցախում ցանցեր է ստեղծում
    Դիմադրության շարժման անդամները Արցախում հանդիպել են պետական կառույցների ներկայացուցիչների, պաշտոնաթող նախագահների ու խորհրդարանի պատգամավորների հետ, վստահեցրել, որ շարժման նպատակն է եղել ու մնում ղարաբաղյան հիմնախնդրի հայանպաստ կարգավորումը:
    21:40
    23.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԱԻՆ-ում ահազանգեր են ստացվում կոտրված ծառերի, շենքերի տանիքների պոկվելու մասին
    Ժ․19։44-ից ՃԿԱԿ 911 ԱԿ-ում բազմաթիվ ահազանգեր են ստացվում, կոտրված/շրջված ծառերի, պոկված էլ․լարերի, հոսանքաանջատումների, վերելակում արգելափակված քաղաքացիների, տների և շենքերի տանիքների պոկվելու/վնասված լինելու վերաբերյալ։ Այս մասին գրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը ։ «Ըստ առաջնայնության` կանչերը սպասարկվում են հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից կամ փոխանցվում են համապատասխան ծառայություններին (կոմունալ, էլ․ցանց)»,- գրել է Փամբուխչյանը։
    21:30
    23.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չեմ համարում, որ ձախողվել ենք, շարունակելու եմ պայքարել․ Արթուր Վանեցյան
    Ես չէի սկսել նստացույց։ Ես հենց սկբից ասել եմ, որ եկել եմ Ազատության հրապարակ, որպեսզի իրականացնեմ անժամկետ իրազեկման ակցիա։ Ես ասել եմ, որ իրազեկման ակցիայի վերջում պիտի հասնենք նրան, որ Նիկոլ Փաշինյանն ու կառավարող ուժը հեռանա, ձևավորվի նորմալ, ազգային շահերը սպասարկող կառավարություն, որը պիտի կարողանա լուծի բոլոր այն խնդիրները, որոնք կան։ Այս մասին «Հրապարակին» տված հարցազրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Իրազեկման ակցիան սկսվեց շատ փոքր թվաքանակի մարդկանցով, որը արդեն հետագայում վերածվեց ավելի մեծ պայքարի ու փողոց դուրս եկան տասնյակ հազարավոր մարդիկ։ Ի դեպ, երբ ես Ազատության հրապարակում էի, այնտեղ արդեն կային նստացույց իրականացնող մարդիկ, օրինակ՝ «Սև հովազ» ջոկատի տղաները։ Հետո եկան հացադուլ անող երկու երիտասարդները, հետո «5165»-ը, հետո մյուսը, հետո մյուսն ու այդ բոլորը միավորվելով Ֆրանսիայի հրապարակում՝ սկսվեցին արդեն ամենօրյա ակցիաները։ Ես չեմ համարում, որ ձախողվել ենք ու որ այլևս պետք է ոչինչ չանենք, ավելին՝ ես շարունակելու եմ պայքարել, պայքար, որը տանելու է մեր հիմնական նպատակին։ Ես ուզում եմ ֆիքսել, որ իմ նպատակը ոչ թե բացառապես Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, այլ իմ նպատակն է ունենալ անվտանգ Հայաստան ու Արցախ։ Սակայն քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր ուժն են իշխում մենք այդ նպատակին միանշանակ չենք կարողանալու հասնել»,- հավելել է նա։
    21:20
    23.06.22
    Ավելին
  • Իրավական
    ԲԴԽ նախագահի լիազորությունները դադարեցնելուց առաջ Վարդազարյանը 4 ժամ հարցաքննվել է
    Բարձրագույն դատական խորհրդի արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած՝ իր և ԲԴԽ նախագահի լիազորությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի 2021թ. փետրվարի 20-ի զրույցի սկանդալային ձայնագրության գործով այսօր 4 ժամ քննչական կոմիտեում բացատրություն է տվել ձայնագրությունը հրապարակած Վարդազարյանը:
    21:10
    23.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    «Եվրատեսիլ-2023»-ը չի անցկացվելու Ուկրաինայում
    Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտնել է, որ 2023 թվականին Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթը չի կայանալու այս տարվա հաղթող երկրում՝ Ուկրաինայում` երկրում ռազմական գործողությունների պատճառով: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ միության կայքից: Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ միջոցառմանը մասնակցող և դրանում ներգրավված յուրաքանչյուրի անվտանգությունը երաշխավորելու նպատակով: Միջոցառման կազմակերպումը պետք է անհապաղ սկսվի ընդունող երկրում: «EBU-ն ափսոսանքով որոշում է կայացրել միջոցառումը տեղափոխել այլ երկիր և կշարունակի քննարկումները հաջորդ տարվա Եվրատեսիլ երգի մրցույթի համար հարմար վայր գտնելու համար»,-ասված է հայտարարությունում: «Եվրատեսիլ-2022» երգի հեղինակավոր մրցույթում հաղթել է Ուկրաինան, որը ներկայացրել է Kalush Orchestra-ն` «Stefania» երգով:
    21:00
    23.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Քամու հետևանքով վնասվել են շինությունների տանիքներ
    Հունիսի 23-ին՝ ժամը 19։44-ից սկսած, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Աջափնյակ, Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ, կոտրվել ծառեր և պոկվել էլեկտրական լարեր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
    20:50
    23.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ 12 երկիր տուժել է ռուսական գազի մատակարարումների կրճատումից
    ԵՄ 12 երկիր տուժել է ռուսական գազի մատակարարումների կրճատումից
    20:41
    23.06.22
    Ավելին