Լրահոս

2022-06-24
  • Img default alt hy
    Հասարակական
    Ազատամարտիկների փողոցում տան տանիքն ամբողջությամբ պոկվել է ու վնասել գազատարը, հարևան տան տանիքը, 2 մեքենաներ
    Հունիսի 23-ին՝ ժամը 19։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևանի Ազատամարտիկների փողոցի տներից մեկի տանիքը պոկվել և ընկել է բակ՝ վնասելով էլեկտրալարերը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ԱԻՆ-ից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տան տանիքն ամբողջությամբ (140 քմ) պոկվել է, որից մի հատվածը ընկել է բակ, վնասել գազատար խողովակը՝ առաջացնելով գազի արտահոսք, իսկ մյուս հատվածը՝ հարևանությամբ գտնվող տան տանիքի, պարիսպի (տանիքից 3 քմ և պարիսպից 5 քմ հատվածները վնասվել են) և մոտակայքում կայանած «Opel» (վարորդ՝ Ե. Ա.) ու «Ford» (վարորդ՝ Ա. Խ.) մակնիշների ավտոմեքենաների վրա։ Փրկարարներն ապամոնտաժել են վնասված տանիքը, դադարեցրել գազի արտահոսքը և իրականացրել հերթապահություն մինչ գազի վթարային ծառայության և էլեկտրական ցանցի աշխատակիցների մոտենալը։
    11:30
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Բուզանդի փողոցում
    Այսօր՝ ժամը 08։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուզանդի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։02-ին, մարվել՝ 09։22-ին։
    11:29
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հանրայինից՝ հանրությանը. վտանգավոր ուղերձներ․ Արամ Հովհաննիսյան
    Օրերս նախագահ Վահագն Խաչատուրյանը հանրայինի եթերում էր։ Պատկերը, մեղմ ասած, տխուր էր։ Փորձենք առանձնացնել այդ տխրահռչակ հարցազրույցից մի քանի քանի դրվագ: Պետրոս Ղազարյանը հարց է ուղղում նախագահին. «Ընդդիմությունը թեզ ունի, թե Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դուք համաձա՞յն եք սրա հետ»: Սրան ի պատասխան նախագահը պատասխանում է, որ «պետք է ելնել իրականությունից» և որ պիտի մեզ համար «մանևրելու տեղ» թողնենք: Եկեք արձանագրեք, որ ՀՀ նախագահը, Հանրային հեռուստաընկերության եթերում, որևէ կերպ չի կարողանում հայտարարել, որ իր հարյուր հազարավոր հայրենակիցներ՝ իր հետ նույն կապույտ անձնագիրը կրողներ, չեն ապրելու իրենց ոչնչացումը ազգային նպատակ հռչակած և մինչև ատամների ծայրը միլիտարիզացված Ադրբեջանի կազմում: Ի՞նչ մանևրելու մասին է խոսքը, պարոն նախագահ, երբ ձեր ադրբեջանցի գործընկերը ոչ միայն հայտարարում է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, նման հարց գոյություն չունի, այլև՝ արգելում է օգտագործել «Լեռնային Ղարաբաղ»անվանումը և հայտարարում, որ միջնորդները անելիք չունեն։ Ու՞մ ես ինչի տեղ դնում։ Իսկ հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի խոսակցության ձայնագրությունը, պատասխանում է, որ չի ուզում մեկնաբանել այդ դեպքը՝ հավելելով միայն, որ հաճելի դեպքերից չէ: Այսինքն՝ երկրի նախագահը բացարձակապես ոչ մի ասելիք չունի ԲԴԽ նախագահի կողմից սահմանդրությամբ արձանագրված՝ օրենսդիր և գործադիր իշխանությունների անջատ լինելու կարևորագույն դրույթի ջախջախման, իրավական բեսպրեդելի և ուղղակի խուլիգանական վարքագծի մասին: Գուցե, իր վաղեմի ընկերոջ և թիմակցի օրինակին հետևելով, նա նույնպես չի մեկնաբանում «հացի սեղանի շուրջ» խոսվածը: Երբ Երևանում բազմահազարանոց ցույցեր էին, նախագահ Խաչատուրյան ձկան պես լուռ էր, ասելիք չուներ։ Հետո աշխատակազմը հայտարարեց, թե նախագահը ուշադիր հետևում է իրադարձություններին։ Երկրի ներքին կյանքը նախագահի համար ներկայացո՞ւմ է, ինչ է, որ ուշադիր հետևի։ Օրեր առաջ էլ մեր նախագահը գովաբանում և հիանում էր ներքին զորքերի և ոստիկանության պրոֆեսիոնալիզմով ու գործողություններով: Եկեք փաստենք, որ մարտի 1-ը և դրա «զոհ» լինելը իրենց քաղաքական բրենդը դարձրած քաղաքական թիմի կարկառուն անդամը հիանում է երիտասարդ աղջիկների ծեծով, տարեց մարդկանց ենիչերու դաժանությամբ «քացու տակ տվող» ոստիկաններով, հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում, խաղաղ ցուցարարների վրա լուսաձայնային նռնակների կրակոցի արդյունքում տասնյակ ծանր վիրավորվածներ ունենալու փաստով և ոստիկանական անարխիայով: Հարցազրույցի ընթացքում Վահագն Խաչատուրյանն ասաց, որ պետք է, բացասական երևույթներից բացի, նաև խոսել իրենց իշխանության կատարած դրական գործերից: Ասելով, որ «30 տարի Հայաստանի փողոցները չեն ասֆալտապատվել, իսկ իրենք երեք տարում ասֆալտապատեցին»: Թարգմանաբար՝ ՀՀ նախագահը ՀՀ քաղաքացիններին առաջարկում է մոռանալ 5000 զոհերին, տասնյակ հազարավոր վիրավորներին, հազարավոր խեղված ընտանիքներին, ընկած Շուշին և պարզապես տապալված Արցախը և ուրախանալ ասֆալտապատված փողոցներով: Հ.Գ. Վերջում կուզեմ մեկ հարց հղել երկրի թիվ մեկ ինտերվյուերին. ինչպե՞ս կարելի է ողջ հարցազրույցի ընթացքում չհարցնել Վահագն Խաչատուրյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը նրա կողմից հնչեցված «Իրականում մենք ցանկանում էինք ավելի վաղ դադարեցնել, ինչ-որ կերպ ավարտել պատերազմը, և ես գիտեմ Ձեր ջանքերը: Դուք հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին կանգնեցնելու, մենք այդ մասին զրուցել ենք նաև Սերգեյ Վիկտորովիչի հետ», մտքի մասին: Ինչպե՞ս կարելի էր չհարցնել. վերջը ո՞վ խանգարեց, որ հոկտեմբերի 19-ին պատերազմը չդադարի։ Ալիևն ասում է՝ ես կողմ էի, Պուտինն ասում է՝ ես էլ, ՀՀ նախագահն ասում է, որ տեղյակ է դրա մասին ու շնորհակալություն հայտնում Պուտինին։ Բա լավ, ո՞վ խանգարեց, որ չստացվեց կանգնեցնել պատերազմը։
    11:26
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մինսկում եռակողմ հանդիպում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև
    ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ժամանել է Մինսկ, որտեղ կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին։ Այցի ընթացքում կկայանա Ադրբեջանի և Հայաստանի գլխավոր դատախազներ Քամրան Ալիևի և Արթուր Դավթյանի հետ հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
    11:22
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչպես են թալանվում ՀՀ հպարտ ու ոչ հպարտ քաղաքացիները. Անդրանիկ Թևանյան
    ՀՀ քաղաքացիները «թավշյա» թալանի են ենթարկվում։ Օրը ցերեկով։ Հեղափոխավարի։ ՀՀ կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը դարձրել է սուրբ կով և ձեռք չի տալիս դրան (9,25%)։ Պարզ լեզվով ասած՝ ԿԲ–ն փողի գինը թանկ է պահում։ Ասում են՝ դրանով պայքարում ենք գնաճի դեմ։ Սակայն արդյունք չունեն։ Թիրախային են սահմանել տարեկան 4 տոկոսը, բայց մենք լրիվ այլ իրականության մեջ ենք ապրում։ Համեմատեք գները նախորդ տարվա կամ նախորդ ամսվա հետ և կհամոզվեք։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար–մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 7,7 տոկոսով։ Այս տարվա մայիսը նախորդ տարվա մայիսից թանկ է ուղիղ 9 տոկոսով։ ԿԲ–ն զսպող քաղաքականություն է վարում, բայց գները միևնույն է չեն իջնում, փոխարենն աղքատանում են ՀՀ հպարտ ու ոչ հպարտ քաղաքացիները, տուժում է բիզնեսը, շահում են մի քանի հոգի։ Ուշագրավն այն է, որ էժանացող դոլարի ու եվրոյի պայմաններում առնվազն չեն էժանանում, իսկ շատ հաճախ թանկանում են ներմուծվող ապրանքները։ Դա նշանակում է, որ համապատասխան կառույցները չեն աշխատում կամ աչք են փակում այդ երևույթի վրա։ Մինչդեռ նախկինում նույն այս մարդիկ երբ ընդդիմադիր էին աշխատում, աղի արտասուք էին թափում գնաճի թեմայով ու նույնիսկ հակագնաճային հանրահավաքներ կազմակերպում։ Ուշագրավ մեկ այլ երևույթ էլ կա։ Դոլարն ու եվրոն ամեն օր էժանանում են։ Դրամն արժեվորվում է, բայց սա այն դեպքը չէ, երբ պետք է ուրախանալ։ «Ուժեղ» դրամը հարվածում է արտահանողներին։ Իսկ սա լուրջ հարված է տնտեսությանը, քանզի կարող է չվերականգնվող կորստի պատճառ դառնալ։ Դրսում այդքան հեշտ չէ շուկա գրավելը։ Հենց տեղդ կորցրեցիր, արդեն ուրիշները կլցնեն վակումը։ ԿԲ–ն օլիմպիական հանդարտությամբ է հետևում դրամի «ուժեղացմանը», ինչը ողջամիտ կասկած է առաջացնում, որ գործ ունենք պարզ թալանի հետ։ Իշխանություններն էժան դոլար են հավաքում։ Թքած, թե ինչ կլինի մարդկանց խնայողությունների հետ։ Իսկ եթե սրանք ասեն, որ արժե խնայողությունները դրամով պահել, ապա դա կհիշեցնի ոչ վաղ անցյալի պատմությունն ու կդառնա սև հումոր, քանզի մեկ անգամ արդեն նման կոչ հնչել էր, ժողովրդի մեծ մասը հավատացել էր ու «քաշվել» (1 օրվա մեջ դրամը դոլարի ու եվրոյի համեմատ արժեզրկվեց մոտ 25 տոկոսով)։ Հիմա շատ ավելի գռեհիկ մեթոդով են ժողովրդի ձեռքից հավաքում տարադրամները։ Եվ այս ամենը թալանի դեմ, իբր, պայքարող իշխանությունների օրոք։
    11:18
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԱՄՆ-ն կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին. միջազգայնագետ
    Ջո Բայդենը շրջանցել է 907-րդ բանաձևը. ԱՄՆ-ն կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: Նա նաեւ նշել է. ««Freedom Support Act» օրենքի 907-րդ բանաձևն արգելում է ԱՄՆ կառավարությանը Ադրբեջանին օգնություն տրամադրել: Դա հնարավոր է միայն անել այն դեպքում, երբ նախագահը շրջանցում է այդ օրենքը, դրա մասին տեղյակ է պահում Կոնգրեսին և կարող է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին: Այդպես էլ վարվում են ԱՄՆ բոլոր նախագահները, յուրաքանչյուր տարի՝ սկսած 2002թ.: 2020թ. պատերազմից հետո ռեալ հնարավորություն կար այս գործընթացի դեմն առնելու համար: Թեկնածու Բայդենը ժամանակին նախագահ Թրամփին կոչ էր անում դադարեղնել օգնությունը Ադրբեջանին և այլևս չշրջանցել 907-րդ բանաձևը: Այս հնարավարության պատուհանից մեր համայնքն ու լոբբիստներն ամեն ինչ արեցին օգտվելու համար: Այս առումով նրանք Հայաստանի իշխանություններից որևէ աջակցություն չեն ստանում: Նրանք Վաշինգտոնում միայնակ են պայքարում թուրք-ադրբեջանական լոբբինգի, դեսպանությունների և նավթադոլարների դեմ:
    11:14
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ջհանգիրյանի հարցազրույցը խայտառակ ձայնագրությունից ավելի խայտառակ էր․ Ագնեսա Խամոյան
    «Կտեր տալու» ու «ճիտին պարտքի» մասին Ջհանգիրյանի այսօրվա հարցազրույցը խայտառակ ձայնագրությունից ավելի խայտառակ էր, մարդ էլ օր ծերության այսպիսի վախճան արձանագրի։ Հրաժարականից առաջ Նիկոլը որոշել է մի հատ էլ ինքը ստորացնի տիկին Անդրեա Վիկտորինի սիրելի «բարեփոխիչ» Ջհանգիրյանին, Նիկոլը հո գիտի զրույցի մյուս դրվագները… Միակ խորհուրդը՝ շուտ գրի, գնա( չշփոթել կուտ տալու հետ)։
    11:12
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի ավտոշարասյունը կանգնում է կարմիր լույսի տակ. Փաշինյանը խաբել է
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելող նշանի տակ՝ բացառությամբ հատուկ դեպքերի (հատուկ դեպքերն այն են, երբ ինչ-որ տեղից ուշանում ենք, միջազգային հյուրեր են սպասում, եւ օբյեկտիվ պատճառներով ենք ուշանում), քաղաքացիներին զիջում է ճանապարհը հետիոտնային անցումների վրա»,- այս խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, որը 2019 թվականին պարծենում էր, թե քաղաքացիներին ճանապարհ զիջելը իր ձեռքբերումն է: Ավելին՝ հպարտանում էր, թե ճանապարհային ոստիկանությունն անգամ վարչապետի ընտանիքի անդամներին է տուգանում: 2020-ի հունվարի 25-ին ՀՀ վարչապետը հայտարարեց. «Հայաստանի վարչապետի կինը ոստիկանության կողմից վարչական տուգանքի է ենթարկվել «Կոնդ» կառավարական առանձնատներում՝ վարչապետի կեցավայրի բակում ավտոմեքենայի ղեկը անչափահասին վստահելու համար: Օրենքի առաջ բոլորի հավասարության ցայտուն օրինակ»: Այս խոսքերից 2-3 տարի անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը ոչ միայն լուսացույցի տակ չի կանգնում, այլեւ խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները՝ հետիոտներին չի զիջում ու նրանց մահվան պատճառ է դառնում: Ապացույցը այս տարվա ապրիլի 26-ին Երեւանի Լեո-Պարոնյան խաչմերուկում երիտասարդ հղի կնոջը՝ Սոնա Մարտիրոսյանին վրաերթի ենթարկելու փաստն էր: Ի՞նչ է ստացվում. 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո հեծանիվով, մետրոյով կամ հասարակական տրանսպորտով երթեւեկող իշխանավորներին սպասարկող կորտեժներն այսօր ոչնչի, անգամ մարդկային կյանքի առջեւ կանգ չեն առնում, իսկ Նիկոլ Փաշինյանի հերթական հայտարարությունը՝ իրեն սպասարկող ավտոշարասյան՝ լուսացույցի տակ կանգնելու ու քաղաքացիներին զիջելու մասին, հերթական սուտն էր:
    11:09
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ականները Գորիս են գնացել պետբյուջեի հաշվին
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Մոտ 600 հազար դրամ աշխատավարձ և 250 հազար դրամ էլ հավելյալ գումար ստացող ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահ Էդուարդ Աղաջանյանն այս տարվա ապրիլի 2-3-ը Գորիս է մեկնել պետական բյուջեի միջոցների հաշվին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա հետ միասին Գորիս դարձյալ պետբյուջեի հաշվին մեկնել են պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Սարգիս Խանդանյանը, ինչպես նաև Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Շահբազյանը, Ազգային ժողովի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Էդուարդ Կարապետյանը և նույն վարչության անձնագրային սպասարկման բաժնի կրտսեր մասնագետ Էրիկ Մելքոնյանը: Նշենք, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում կատարված փոփոխությամբ՝ ԱԺ բոլոր պատգամավորները, աշխատավարձին զուգահեռ, 250 հազար դրամ հավելյալ գումար են ստանում, որը նախատեսված է պատգամավորական գործունեություն իրականացնելու ընթացքում առաջացած ընթացիկ ծախսերը հոգալու համար։ Նշված գումարը հարկման ենթակա չէ։ Եվ հետաքրքիր է, որ անգամ Գորիս գործուղումը պատգամավորները որոշել են ամբողջությամբ կատարել պետական բյուջեի հաշվին, այլ ոչ սեփական՝ դրա համար հատկացված միջոցներից»:
    11:05
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Լոռիում բացահայտվել են լայնածավալ ապօրինի ծառահատումների դեպքեր. անտառապետն ու երեք անձ ձերբակալվել են
    ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի Հայանտառ ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության մասնաճյուղի Վահագնիի անտառպետության պահպանության տարածքներում ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել են լայնածավալ ապօրինի ծառահատումների դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 6 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս: Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Վահագնիի անտառպետության անտառապետ Մ. Ն.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, 2021 թվականի ընթացքում հանձնարարել է անտառապահ Ս. Վ.-ին` Լոռու մարզի մի խումբ բնակիչների թույլատրել անարգել մուտք գործել հիշյալ անտառպետության տարածք և առանց համապատասխան փաստաթղթերի առկայության կատարել ապօրինի ծառահատումներ, որից հետո հիշյալ անձինք յուրաքանչյուր խորանարդ մետր փայտանյութի դիմաց անտառապետին որոշակի գումարներ են վճարել: Բացի այդ, անտառապետ Մ. Ն.-ն փայտանյութի վաճառքի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել Լոռու մարզի բնակիչ Ս. Մ.-ի հետ, որից հետո՝ 2021 թվականի մարտից աշնան կեսերն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Վահագնի համայնքի բնակիչներ Դ. Կ.-ն և Գ. Կ-ն իրենց կողմից ապօրինի հատված փայտանյութն անտառից տեղափոխել են Լոռու մարզի Վահագնաձոր համայնքում գտնվող «Զամարլու» կոչվող տարածք, որտեղից էլ այն վերաբարձել են Ս. Մ.-ին պատկանող ավտոմեքենաները: Նշված փայտանյութի մեկ խորանարդ մետրի դիմաց Ս. Մ.-ն անտառապետ Մ. Ն.-ին վճարել է 8000 ՀՀ դրամ, որից 6.000 դրամը որպես փայտանյութի արժեք, իսկ 2.000 ՀՀ դրամը` Դ. Կ.-ին և Գ. Կ.-ին որպես աշխատավարձ: Քրեական գործով հիմնավորվել է, որ անտառապետ Մ. Ն.-ն Լոռու մարզի մի խումբ բնակիչների, այդ թվում` Ս. Մ.-ի և Հ. Ս.-ի դրդմամբ, անտառապահ Ս. Վ.-ի, Լոռու մարզի բնակիչներ Դ. Կ.-ի և Գ. Կ.-ի օժանդակությամբ իր պարտականությունները դիտավորությամբ չի կատարել և իր լիազորությունները ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որի հետևանքով հիշյալ անձանց կողմից Վահագնիի անտառպետության տարածքում 2021 թվականի ընթացքում իրականացվել են շուրջ 90 հատ տարբեր տրամաչափի «Հաճարենի», «Թխկի», «Կաղնի», «Սոճենի», «Հացենի», «Բոխի», «Լորենի» և այլ ծառերի ապօրինի հատումներ, իսկ ստացված փայտանյութն ապօրինի վաճառվել կամ օգտագործվել է ըստ հայեցողության: 22.06.2022թ.-ին անտառապետ Մ. Ն.-ն ու ևս երեք անձ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով: 23.06.2022թ.-ին Մ.Ն.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Լոռու մարզի բնակիչներ Հ. Ս.-ին և Ս. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Մ. Ն.-ի և Ս. Մ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` հանցագործությունների և այն կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:
    10:55
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Մթերքներ, որոնք մաշկին փայլ են պարգևում
    News.am-ը գրում է Հապալաս, գոջի, ազնվամորի եւ հաղարջ․ անտիօքսիդանտների իսկական գանձեր են, որոնք պատասխանատու են մաշկի հարթ գույնի համար։ Ավելացրեք մի բուռ հատապտուղ նախաճաշին, միայն մի փոքր քանակությամբ, քանի որ դրանք կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիա: Ավոկադո Այս պտուղը պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ, վիտամիններ, հանքային նյութեր եւ հակաօքսիդանտներ: Եթե Ձեր դիետայի մեջ մտնում է ավոկադո, մաշկի եւ մազերի գեղեցկության համար ստիպված չեք լինի անհանգստանալ: Ծովամթերք Ծովամթերքը պարունակում է օմեգա-3 թթուներ, ցինկ, ֆոսֆոր․ պայծառ մաշկին բանալին է։ Եթե դուք սաղմոնը եւ միդիան դարձնեք Ձեր դիետայի մի մասը, օրգանիզմը Ձեզ շնորհակալություն կհայտնի: Սերմեր Ավելացնել դդումի, չիայի, քունջութի եւ կտավատի սերմեր Ձեր սովորական սննդակարգում: Սերմերի մեջ պարունակվող միկրոէլեմենտները նպաստում են մաշկի բջիջների վերականգնմանը եւ գույնի հավասարեցմանը: Կանաչի Կանաչիները գեղեցկության եւ երիտասարդության իրական աղբյուր են: Բացի այդ, դրանք հարուստ են մանրաթելով, որոնք առողջ մարսողության համար անփոխարինելի են։ Ավելացրեք որքան հնարավոր է շատ կանաչ տերեւներ ճաշի եւ ընթրիքի մեջ,եւ արդյունքը չի ուշանա: ց
    10:45
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց միջազգային մրցաշարը
    Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Sada Cup» միջազգային բասկետբոլի մրցաշարը։ Բացման խաղում միմյանց հետ ուժերը չափեցին Հայաստանի ազգային հավաքականը և «Թիմ ԱՄՆ»-ն։ Առաջին քառորդը անցավ տանտերերի ակնհայտ առավելությամբ, Հայաստանի հավաքականի բասկետբոլիստները հիմանական շեշտը դրել էին 3 միավորանոց նետումների վրա,որն էլ բերեց իր արդյունքը։ Քառորդը ավարտվեց 24-16՝ հօգուտ Հայաստանի ընտրանու։ Երկրորդ քառորդում Հայաստանի ազգային հավաքականը պահպանեց առավելությունը, և թիմերը մեծ ընդմիջման գնացին 46-28 հաշվով։ Երրորդ քառորդի մեկնարկից Հայաստանի հավաքականի բասկետբոլիստները մեծացրին ճնշումը և քառորդը ավարտեցին հաշվի մեջ ահռելի առավելությամբ,այս ամենին նպաստեց մրցակցի ցածր դիպուկությունը։ «Հայաստանի ազգային հավաքական» 66-48 «Թիմ ԱՄՆ»: Չորրորդ քառորդում խաղի պատկերը չփոխվեց, Հայաստանի ընտրանին սեփական հարկի տակ հաղթանակ տոնեց «Թիմ ԱՄՆ»-ի նկատմամբ 94-59 հաշվով։ Խաղի լավագույն բասկետբոլիստ (MVP) ճանաչվեց` Անդրես Սփայթ- Մկրտչյանը։ Հայաստանի ընտրանու հաջորդ խաղը կկայանա հունիսի 25-ին ժամը 19։00-ին Իրանի հավաքականի դեմ։ Իսկ ԱՄՆ-ն ուժերը կչափի Սիրիայի ընտրանու հետ նույն օրը ժամը 17:00-ին։
    10:30
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Սահմանազատման հարցով կան կոնկրետ առաջարկներ. Լավրովն` Ալիևին
    ՌԴ ԱԳ նախարարն աշխատանքային այցով Բաքվում է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված երեք փաստաթղթերի իրականացմանը: «Հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խումբը, մեր գնահատականներով, զգալի առաջընթաց է գրանցել: Հայկական կողմի հետ մենք քննարկում ենք հարցերը, որ դեռ պետք է համաձայնեցվեն: Արդեն ուրվագծվում է ընդհանուր պատկերացումը, թե ինչպես հնարավորինս հարմարավետ ձևով կարող է լուծվել մեքենաների տեղաշարժի կազմակերպման հարցը, որպեսզի որևէ արհեստական խոչընդոտ չստեղծվի»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը: Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը կնպաստի այդ աշխատանքին, մինչև արդյունքի հասնեն: Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի շուտ հասնել արդյունքի: «Մենք, այլ պայմանավորվածությունների համաձայն, պատրաստ ենք խորհրդատվական ծառայություններ տրամադրել սահմանազատման և սահմանագծման հարցերով Հայաստանում ու Ադրբեջանում ստեղծված հանձնաժողովներին։ Այս առումով կան կոնկրետ առաջարկներ, որոնք ուրախ կլինեմ Ձեզ հետ քննարկել»,- նշել է ՌԴ գլխավոր դիվանագետը։ Խոսելով խաղաղության ապագա պայմանագրի, դրա դրույթների մասին` Լավրովը նշել է, որ արդեն լսել են հայկական կողմի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի` այս հարցի շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամությունը: «Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնության դեպքում պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել»,-նշել է դիվանագետը։
    10:15
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում հոսանքազրկումներ կլինեն. ՀԷՑ
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Առինջ գյուղ՝ Դուրյան թաղամասի սեփական տներ, Ն․ Սաֆարյան և Դուրյան փողոցների հարակից սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11:00-16:00 Նոր Արեշ 14փ. 55-100; 15փ. 51-70 սեփական տներ, 11:00-17:00 Այգեստան 1, 2, 9, 10, 11 փողոցներ մասնակի, Չարենցի փ. 23-31 շենքեր, Վարդանանց փ. 22, Տերյան փ. 68ա, Կորյունի 13, 13ա, 15ա շենքեր, Արգիշտի փ. 11/3 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հակոբյան փ. 2, 2/51, Կասյան փ. 1, 3, 5 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կիևյան փ. 19, 19Ա, Հակոբյան փ. 1, 11 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կասյան փ. 2, 4, 6, 8, 10, Հր․Քոչարի փ. 1, 8, 10 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սունդուկյան փ. 7, 7Ա, 7/1, Գյուլբենկյան փ. 27 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հր.Քոչարի փ. 4/50–6/58 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող․ 127 շենք, Ներքին Շենգավիթ 6, 14, 16 փողոցների սեփական տներ, Ներքին Շենգավիթ 14 փողոցի 2-րդ նրբանցքի սեփական տներ, Աէրացիա թաղ․ 7 հանրակացարան, Աէրացիա թաղ. 1, 1/1ա, 2, 2/1, 2/1ա, 2/2, 2/3, 2/4, 2/5, 2/6, 2/7, 2/8, 3, 3/1, 4, 5, 6 շենքեր, Նորագավիթ թաղ. 1, 2, 6 փողոցների սեփական տներ, Նորագավիթ 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Նորագավիթ 6-րդ փողոցի 2-րդ փակուղու սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝ 10:00-16:00 Ոսկեհատ և Ագարակ գյուղեր, 14:00-16:00 Աշտարակ քաղաք՝ Մուղնի թաղամաս, Ուջան և Կարբի գյուղեր, Արարատի մարզում՝ 10:00-14:00 Զանգակատուն և Վարդաշատ գյուղեր, Լանջառ և Ուրցալանջ գյուղեր մասնակի, 10:00-16:00 Այնթափ և Նոր Խարբերդ գյուղեր մասնակի, 10:30-16:00 Մխչյան գյուղ մասնակի, 11:00-13:00 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Աճառյան, Արազի, Իսակովի, Դուրյան, Օրբելի, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 11:00-15:00 Արտաբույնք գյուղ մասնակի, Կոտայքի մարզում՝ 10:00-15:00 Եղվարդ քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Ա․ Հարությունյան» Ա/Ձ, «Տիգրան Մեծ» ՓԲԸ, «Համերաշխ Ընտանիք» ՍՊԸ, «Արայի» ԲԲԸ, սեփականատեր «Մ․ Թումասյան», սեփականատեր «Ի․ Սարգսյան», սեփականատեր «Ս․ Թադեվոսյան», սեփականատեր «Մ․ Կարապետյան», սեփականատեր «Ա․ Խաչատրյան», Ազատամարտիկների թաղամաս, Շիրակի, Թումանյան, Չարենցի փողոցներ մասնակի, Հովհաննիսյան, Գագարինի, Շինարարաների փողոցներ, Սաֆարյան փողոց մասնակի, Ղազարյան, Տերյան փողոցներ, Երևանյան փ. 3, 5, 8 շենքեր, Կնունյանց փողոց, 11:00-15:00 Եղվարդ քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Թամարա և Անի» ՍՊԸ, «Բյուրեղ» Ա/Կ, սեփականատեր «Ս․ Պողոսյան», «Նախշին» ՍՊԸ, «Պողոսյան Գագիկ» ՍՊԸ, «Բերրություն» ԲԲԸ, «Երամար» ՍՊԸ, սեփականատեր «Գ․ Փլավչյան», «Գնդասար ՀԷԿ» ՍՊԸ, «Սեմուր Ընդ Կո» շինանյութի արտադրական ձեռնարկություն, Զին/մաս 45077, «Կարալանս» ՍՊԸ, «Արևաբաց» ռեստորան, «Վիստա Պլյուս» ՍՊԸ, «Էլիպս» ՍՊԸ, «Մ․ Կարապետյան» ՍՊԸ, «Թորոս» կոպերատիվ, «ՍԷԶ Վարդկես» ընկերություն և իր հարակից արտադրական ձեռնարկություններ, Կաշվի գործարան, ՆԱՏԻ թաղամաս, ՆԱՏԻ ամառանոց, Կոնյակի գործարան, 11։00-16։00 Կապուտան, Հատիս, Զովաշեն և Ջրաբեր գյուղեր, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, Շիրակի մարզում՝ 11:00-17:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Վահրամաբերդ և Կապս գյուղեր, «ԼԵՆԳԷՍ» ավան, Վահրամաբերդի գազալցակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լոռու մարզում՝ 09:00-16:00 Լորուտ, Շամուտ, Աթան և Ահնիձոր գյուղեր, 10:30-14:00 Օձուն գյուղ, 11:00-15:00 Մեծավան գյուղ և Մեծավանի սահմանապահ ուղեկալ, 11:00-16:00 Սպիտակ քաղաք՝ Կաշվի գործարան, Գերմանական, Բանավան, Սովխոզային, Էստոնական, Քրքորյան, Ս.Ավետիսյան, Ուզբեկական, Շվեցարական, Գլենդել, Գալոի Պուճախ թաղամասեր, հիվանդանոց և Լեռնանցք գյուղ, Տավուշի մարզում՝ 10:00-13:00 Դիլիջան քաղաք՝ Աբովյան փողոց, Շամախյան թաղամաս, Կալինինի և Գետափնյա փողոցներ, Սյունիքի մարզում՝ 11:00-13:00 Գորիս քաղաք՝ Արեգունի, Սալ-քար թաղամաս, Յոլյան նրբանցք, Երևանյան և Կապանյան խճուղիներ, Արևշատ 1-ին և 2-րդ փողոցներ, Այգեստան, Արտաշեսյաններ, Նարեկացի, Տաթևացի, Անդրանիկի, Թումանյան, Կոմիտասի, Յոլյան, Սպանդարյան, Մամիկոնյան, Քրիստափորի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քարահունջ գյուղ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    10:00
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բոլորի համար կա առաջնային օրակարգ՝ կանխել Արցախի և Հայաստանի ադրբեջանացման, թրքացման օրակարգը. Աբրահամյան
    «Դիմադրություն» շարժման կազմով Արցախ էինք գնացել։ Բավականին հարուստ, ընդգրկուն, հագեցած այց էր, որը չէր սահմանափակվում միայն պաշտոնական հանդիպումներով։ Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու շրջաններում, մայրաքաղաք Ստեփանակերտում մեծ թվով հանդիպումներ ունեցանք տարբեր մասնագիտությունների, զբաղմունքի տեր մարդկանց հետ, որտեղ առաջնային խնդիրը ոչ թե խոսելն էր, այլ մեր հայրենակիցներին լսելը։ Արցախի խորհրդարանում կայացած հանդիպման ժամանակ բոլոր քաղաքական ուժերի հետ արձանագրեցինք, որ անկախ այն հանգամանքից, թե տարբեր հարցերի շուրջ ինչ դիրքորոշում ունեն կուսակցությունները, բոլորիս համար կա առաջնային օրակարգ՝ կանխել Արցախի և Հայաստանի ադրբեջանացման, թուրքացման օրակարգը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի հետ հանդիպումներում արձանագրվեց, որ Արցախում ազգային հարցերի շուրջ առկա է քաղաքական-հասարակական կոնսենսուս, իսկ արցախցին իր արդարացի պահանջն իրացնելիս համախմբված է։ Արցախի համար անխախտելի սկզբունք է՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և սրան հասնելու համար մարդիկ պատրաստ են մի կողմ դնել նեղ անձնական, խմբային շահերը և համախմբվել ազգային օրակարգի շուրջ։
    09:47
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը տպավորություն ստեղծեց, որ ՀՀ-ում արդարադատությունն իրականացվում է «հացի սեղանի շուրջ». Թովմասյան
    ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կասեցված լիազորությունները դադարեցվեցին, և սա հետաքրքիր զուգադիպությամբ համընկավ Ռուբեն Վարդազարյանի կողմից Գագիկ Ջհանգիրյանի հետ զրույցի հայտնի ձայնագրության հրապարակման հետ։ Այս փաստը և առհասարակ ձայնագրության բովանդակությունը խիստ մտահոգիչ է։ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրությունը միայն քրեական հետապնդման գործընթացում ապօրինի միջամտության տարրեր չէ, որ պարունակում է: Ձայնագրությունը ՀՀ քաղաքացիների և առհասարակ բոլորի մոտ տպավորություն ստեղծեց, որ Հայաստանում արդարադատությունը իրականացվում է ոչ թե դատարանում, այլ «հացի սեղանի շուրջ», և նման «դատավարության» լեզուն էլ ոչ թե հայերենն է, այլ քրեական ենթամշակույթին հարիր ժարգոնը` համեմված տարբեր անձանց հասցեին հնչող հայհոյանքներով: Իհարկե դժվար է ասել, թե այս երկու հանգամանքներից ժողովրդավարության ուղին բռնած հասարակության համար որն է ավելի վտանգավոր: Այս իրավիճակում, ցանկացած քիչ թե շատ ժողովրդավարական պետության պատկան մարմինների համար սուրբ պարտականություն պետք է լիներ ոչ միայն քրեական արդարադատության միջամտությանը վերաբերող գործի բոլոր հանգամանքների մանրակրկիտ քննությունն ու մեղավորներին պատժելը, այլ նաև հասարակության մոտ այն համոզման արմատավորումը, որ արդարադատության իրականացումը, ինչպես դա պահանջում է ՀՀ Սահմանադրությունը, իրականացվում է միայն դատարանում, այլ ոչ թե «հացի սեղանի շուրջ» կամ օրենսդրությամբ չնախատեսված այլ վայրում: Միջազգային կառույցներին եմ ուղարկելու ձայնագրության սղագրությունը և գործընկերներիցս գնահատականներ եմ խնդրելու այն մասին, թե ինչպես կարող է իրեն ժողովրդավար հռչակած երկրում Բարձրագույն դատական խորհուրդը միջամտել որևէ մեկի քրեական գործին, քաղաքական նկատառումներից ելնելով սպառնալ վերջինիս, և այս ամենի նպատակը լինի բացառապես քաղաքական իշխանության պահպանումը։ Որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ ուշադրությամբ հետևելու եմ այս գործի քննությանը: Արդար դատաքննության իրավունքը ոչ միայն պետք է երաշխավորվի գործնականում, այլ նաև այն պետք է տեսանելի լինի հասարակության համար:
    09:37
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով «Հրապարակ» Վանաձորի ավագանու արտահերթ նիստը երեկ չկայացավ` քվորումի բացակայության պատճառով։ «Ժողովուրդ» Գագիկ Ջհանգիրյանը եւս պետք է բացատրություն տա ՀՀ քննչական կոմիտում: «Հրապարակ» ՔՊ-ն Վճռաբեկի վարչական պալատի դատավոր է ընտրելու Լիանա Հակոբյանին, որը հետ էր վերադարձրել ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վարչական բողոքը՝ Արմեն Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի դեմ։ «Հրապարակ» Փաշինյանի ընկերն օրենքի խախտմամբ տնօրեն է նշանակվել: «Ժողովուրդ» ՔՊ պատգամավորները Գորիս գործուղումը կատարել են պետական բյուջեի հաշվին: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի հետ:
    09:30
    24.06.22
    Ավելին
2022-06-23
  • Img default alt hy
    Հայաստան
    Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 16-22-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ հունիսի 18-ին, 19-ին և 22-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ հունիսի 16-18-ը և 21-ին։ Возможно, это изображение текст Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Կենտրոն վարչական շրջանում՝ հունիսի 20-22-ը։ Возможно, это изображение текст
    23:59
    23.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գործարկվելու է Զառիթափ բնակավայրի շչակը
    Հունիսի 24-ին՝ ժամը 10:00-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Զառիթափ բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժություն։ ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ գործարկվելու է բնակավայրի շչակը:
    23:50
    23.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարային ջրանջատում՝ Երևանի Նոր Նորքի վարչական շրջանում
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 24-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Նոր Նորքի` 9-րդ զանգվածի ջրամատակարարումը:
    23:40
    23.06.22
    Ավելին