Լրահոս
2022-06-27
-
ԻրավականՍտեփանակերտում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել էՀունիսի 22-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ.Ս.-ն, Մ.Խ.-ի կողմից հրավիրված լինելով Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցի թիվ 3 հասցեում կազմակերպված խնջույքին, սեղանի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում միմյանց հասցեին անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելուց հետո, Կ.Ս.-ն իր կողմից շահագործվող «ՈՒԱԶ-ՊԱՏՐԻՈՏ» մակնիշի ավտոմեքենայի սրահից վերցրել է հրազեն հանդիսացող, մարտական փամփուշտներով լիցքավորված ատրճանակը և սեփական անձի առավելությունն ընդգծելու անթաքույց մոլուցքով մղված, շրջապատին և հասարակությանը հակադրվելու, հակազդելու ցանկությամբ, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով հասարակության և հասարակական բարքերի ու խնջույքին ներկա գտնվող անձանց նկատմամբ, ինչպես նաև արհամարհելով հասարակական հարաբերություններում ընդունված համակեցության կանոնները, այդ թվում՝ հաշվի չառնելով գիշերային ժամին բնակավայրում գտնվելու հանգամանքը, նշված հրազենի գործադրմամբ՝ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով զուգորդված՝ արձակել է կրակոցներ՝ այդ կերպ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Արցախի դատախազությունից հայտնում են՝ դեպքի առթիվ հետաքննության մարմնի կողմից հարուցվել է քրեական գործ: Կ.Ս.-ն ձերբակալվել է, նախաքննական մարմնի 26.06.2022թ. որոշմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել Արցախի Քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու համար: Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հանցագործության գործիքը առգրավվել և ճանաչվել է իրեղեն ապացույց: Դեպքի առթիվ իրականացվում է նախաքննություն:Ավելին11:4627.06.22 -
Շիրակի մարզի համայնքներում հաշվարկում են քամու hասցրած վնասներըՇիրակի մարզի համայնքներում հաշվարկում են քամու վնասները: Հունիսի 26-ին գրանցված ուժեղ քամու հետևանքով տուժել են մարզի մի շարք համայնքներ: Հիմնականում տուժել են Արթիկ համայնքի բնակավայրերը: ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ քամու պատճառով միայն Հառիճում 5 տանիք է վնասվել, իսկ Նահապետավանում՝ 10: Նահապետավանում քամին քշել տարել է բնակելի տների ու անասնագոմերի տանիքներ, տապալել է էլեկտրասյուներ և ծառեր:Ավելին11:4327.06.22 -
ՏարածաշրջանԱդրբեջան բերվել և բերվում են նոր զենք և ամենաարդիական տեխնիկա. ԱլիևԲաքուն ամենաարդիական զինատեսակների ձեռքբերման պայմանագրեր է ստորագրել, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, «News.am»-ի փոխանցմամբ՝ տեղեկացրել է «APA.az»-ը։ «Ադրբեջանական բանակն էլ ավելի ուժեղ է դարձել՝ թե՛ սպառազինման, թե՛ մարտունակության տեսակետներից։ Մենք ստորագրել են ամենաարդիական զենքի ձեռքբերման նոր պայմանագրեր։ Այդ պայմանագրերն արդեն իրականացվում են, Ադրբեջան են բերվում նոր զենք եւ ամենաարդիական տեխնիկա»,- նշել է Ադրբեջանի նախագահը Քարվաճառ (Քելբաջարի շրջան) այցի ժամանակ։Ավելին11:3827.06.22 -
Շիրակի մարզում հունիսի 20-26-ը գրանցվել է 45 ծնունդՀունիսի 20-26-ը Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույսաշխարհ է եկել 27 տղա,19 աղջիկ։ Նախորդ շաբաթ գրանցվել է 45 ծնունդ, որից մեկը զույգ է եղել։Ավելին11:3627.06.22 -
ՔաղաքականԲոժկոյի կինը հրապարակավ վիրավորել է Գեղամ Նազարյանին Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ա. Բոժկոյի կինը ֆեյսբուքյան հարթակում վիրավորել է արցախյան 44-օրյա պատերազմում կրտսեր որդուն կորցրած Գեղամ Նազարյանին։ ԱԺ պատգամավոր Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր երկրին երկու բան է պակասում։ Երկու բանի խիստ պակաս ու կարիք կա։ Երկրին, որ ասում եմ, նկատի ունեմ միջին վիճակագրական հայաստանցուն»։ Ուկրաինացի դիվանագետի կինը՝ Ռաիզա Կարագեզյանը, արձագանքել է. «Ձեզնից ի՞նչ հայաստանցի: Էն է, երևում է թաթար-մոնղոլական ծագում ունեք, ասա չինգիզոիդ եք, էլի, դրա համար եք պուտին չինգիզոիդի ճորտը դարձած մոսկովիներին ջատագովում: Մոսկովիների պես դուք էլ չինգիզխանի ժառանգորդ եք, ֆոտոյից եմ տեսնում»։ Ավելին11:3127.06.22 -
Թերգի գետի վարարումից վնասվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մի հատվածըՀորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով ս.թ. հունիսի 26-ին Թերգի/Թերեք գետի վարարումից վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը, որի արդյունքում ժամանակավորապես արգելվում է նշված հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը, տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ «Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի պատկան մարմինների հետ և ճանապարհի վերաբացման ժամկետների վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:Ավելին11:2527.06.22 -
ՔաղաքականԲԴԽ անդամների ձայնագրությունը լսելուց հետո մենք պետք է ձև անենք, թե ոչինչ չի՞ կատարվել, չե՞նք լսել․ Վահե ՀովհաննիսյանԲԴԽ երեք անդամների ձայնագրությունը լսելուց հետո մենք պետք է ձև անենք, թե ոչինչ չի՞ կատարվել, չե՞նք լսել։ Ու այդպես ձև անելով շարունակե՞նք, օրինակ, Աննա Դանիբեկյանի դատը։ Ու դատավորը ձև անի, թե դատավորները չե՞ն ենթարկվում ճնշումների, ասել է թե՝ «կուտ չե՞ն ուտում»։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը։ «Դատախազները պետք է ձև անեն, որ իրենք չեն ենթարկվում քաղաքական պարտադրանքի, ասել է թե՝ «իրենց վզին չե՞ն դնում»։ Մենք պետք է ձև անենք, թե դիմադրության շարժման մի քանի տասնյակ ակտիվիստների կալանք տվող ու հետո դատող դատավորները, քննիչները, դատախազներն անաչա՞ռ են։ Նրանց համա՞ր էլ է «մեկը՝ հազար ու հազարը՝ մեկ»։ Դատաիրավական համակարգը վերածվել է գողականի, միլիցիայականի, նիկոլականի ինչ-որ միքսի, ու այդ համակարգը մարդկային ճակատագրեր է որոշում, մարդ բռնում, մարդ դատում, երաշխիք տալիս, ինդուլգենցիա նվիրում... «Զրոյից՝ Հայաստան» կոնցեպցիան է լինելու Հայաստանի վերականգնման առանցքում։ Օրինակ, պետք է զրոյից սարքել նոր դատաիրավական համակարգ, որովհետև այլասերումներն այնքան խորքային են, որ կիսատ-պռատ լուծումներով արդյունք չի լինի։ Եվ այդ նոր համակարգի առանցքում պետք է լինեն անձնական և մասնագիտական արժանապատվություն ունեցող դատավորները, քննիչները, դատախազները։ Իսկ այդպիսիք կան, ու նրանք քիչ չեն։ Եվ, ընդհանրապես, մենք մի պահից պետք է դադարենք ձևացնել, թե ամեն ինչ նորմալ է, թե նորմալ ապրում ենք՝ առանց արժանապատվության ստորացման, առանց ծանր կորուստների, առանց նոր ստորացման ու կորուստների սուր ռիսկի։ Մենք թաքնվել ենք տներում ու ռեստորաններում ու ձևացնում ենք, թե ամեն ինչ նորմալ է։ Իսկ իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ ու ռիսկային է»։Ավելին11:1927.06.22 -
ՏարածաշրջանԱլիևը շարունակում է սպառնալ ՀայաստանինԵթե Հայաստանը փորձի ժամանակ ձգել սահմանները որոշելու հարցում, ապա կզղջա դրա համար: «Yerevan.Today»-ի փոխանցմամբ՝ այս մասին Քելբաջար կատարած այցի ժամանակ հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Նա նաեւ հայտարարել է, որ «եթե ռեւանշիստները Հայաստանում գլուխ բարձրացնեն, նրանք պետք է իմանան, թե ինչ է իրենց սպասվում»։Ավելին11:1427.06.22 -
ԱրցախԱլիևն այցելել է ՔարվաճառԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի կողմից օկուպացված Քարվաճառի շրջան, որտեղ մասնակցել է «Քալբաջար-1» փոքր հիդրոէլեկտրակայանի բացմանը, գրում է Minval.az-ը։ Նշվում է, որ Լև գետի վրա կառուցված կայանն օկուպացված Քարվաճառում Բաքվի կողմից կառուցված և շահագործման հանձնված առաջին հիդրոէլեկտրակայանն է։Ավելին11:1027.06.22 -
ՀասարակականԷրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀունիսի 27-ից մինչև հուլիսի 1-ը Երևան քաղաքի Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:Ավելին11:0527.06.22 -
ՀասարակականԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին․ կա տուժածՀունիսի 27-ին՝ ժամը 02:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մազմանյան փողոցի և Աշտարակի խճուղու խաչմերուկին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Ford Focus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Վ․, ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին․ կա արգելափակված քաղաքացի։ Փրկարարները արգելափակումից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել ուղևոր Ռ․ Օ․-ին (ծնված 1997 թ.)․ վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։Ավելին11:0027.06.22 -
ՀայաստանՊուշկինի թունելը ժամանակավորապես հոսանքազրկվել է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին՝ ժամը 10։30 դրությամբ, Պիշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Այժմ իրականացվում են էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման աշխատանքներ։ Վարորդներին հորդորում են տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։Ավելին10:5327.06.22 -
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:Ավելին10:4827.06.22 -
Մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 27-ին ժամը 09:00-14:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արարատ քաղաքի ջրամատակարարումը, ժամը 09:00-16:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում ջրամատակարարումը, ժամը 09.00-21.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի, Կարճևան գյուղի ջրամատակարարումը, ժամը 10:30-12:00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի Ալավերդյան, 26 Կոմիսարներ, Մյասնիկյան, Վ.Տերյան, Չարենց, Կամո փողոցների ջրամատակարարումը, ժամը 10:30-14:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արբատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:4327.06.22 -
ԱռողջապահականՀանրապետությունում պատվաստումների ընդհանուր թիվը 2․213․980 էՀունիսի 26-ի դրությամբ հանրապետությունում պատվաստումների թիվը 2 213 980 է: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առաջին բաղադրիչը ստացել է 1 138 181 քաղաքացի, երկրորդ բաղադրիչը՝ 1 012 977 քաղաքացի: Խթանիչ պատվաստումների թիվը 58 283 է:Ավելին10:4127.06.22 -
ԻրավականԿանխվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպքՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ծառայողների կողմից 2022 թվականի հունիսի 20-ին ԻԻՀ քաղաքացի Բ. Զ-ի կողմից «Հայփոստ» ՓԲԸ-ին հանձնված, Ավստրալիական Միություն ուղարկվող առաքանիում հայտնաբերվել է ստվարաթղթե արկղի սնամեջ կողային հատվածներում թաքնված առանձնապես խոշոր չափերի՝ 3025,76 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց: Թմրամիջոցների մաքսանենգության փորձի և իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում նույն օրը Բ. Զ-ն հայտնաբերվել է հայ-իրանական սահմանի «Մեղրի» սահմանային անցակետում և ձերբակալվել։ Պարզվել է, որ վերջինս, նախնական համաձայնության գալով ԻԻՀ մեկ այլ քաղաքացու հետ, փորձել են իրենց մոտ ապօրինի պահվող առանձնապես խոշոր չափերով «ափիոն» տեսակի թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով արտահանել ՀՀ-ից, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ հանցագործության դեպքը բացահայտվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Բ.Զ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց հանցավոր մտադրությունների իրագործումը խափանելու ուղղությամբ: Նախազգուշացում. թմրամիջոցների առաձնապես խոշոր չափերով մաքսանենգության համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է մինչև 12 տարի ժամկետով ազատազրկում։Ավելին10:4027.06.22 -
ՔաղաքականԵրևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՖրանսիաՄարսելի քաղաքապետ Բենուա Պայանի, Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերներով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 26-ից հուլիսի 7-ը պաշտոնական այցով կլինի Երևանի գործընկեր քաղաքներում: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ այցերի ընթացքում Երևանի քաղաքապետը կմասնակցի Երևան-Մարսել գործակցության 30-ամյակին նվիրված միջոցառումներին, Լիոնում անցկացվող հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին, հանդիպումներ կունենա Մարսելի, Լիոնի և Փարիզի գործընկերների հետ: Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև քաղաքային տնտեսության կառավարման մի շարք կառույցներ:Ավելին10:3527.06.22 -
ՔաղաքականՓաշինյանի ասուլիսը բոյկոտող Հայաստանի և Սփյուռքի լրատվամիջոցների թիվը անցել է 50-իցԱյսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է հրավիրում, ինչի նպատակով նախատեսվում է ԶԼՄ-ներին ընձեռել մեկական հարց ներկայացնելու հնարավորություն։ Փորձը ցույց է տալիս, որ նման «առցանց շփումները» տեղի են ունենում նախապատրաստված սցենարով, այդ միջոցառումներին հնչում են հիմնականում իշխանամերձ լրատվամիջոցների, տելեգրամ-ալիքների, բլոգերների հարցերը, որոնք, ըստ ամենայնի, նախապես համաձայնեցվում են միջոցառման կազմակերպիչների հետ, իսկ այլ լրատվամիջոցների դեպքում հարցերը կա՛մ անտեսվում են, կա՛մ խմբագրվում, կա՛մ աղավաղվում: Հաշվի առնելով այդ նախադեպերը՝ մենք՝ ներքոստորագրյալ լրատվամիջոցների խմբագիրներս, հրապարակավ հրաժարվում ենք ձևական հարց ուղարկելուց: Կոչ ենք անում վարչապետի աշխատակազմին վերադառնալ ասուլիսի դասական ձևին: Հայտարարությանը միացել են՝ 1. Բագրատ Եսայան– «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն 2. Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր 3. Սաթիկ Սեյրանյան – «168 ժամ» թերթի և «168.am» կայքի գլխավոր խմբագիր, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ 4. Աննա Իսրայելյան -«Aravot.am» կայքի գլխավոր խմբագիր 5. Արմինե Օհանյան – «Հրապարակ» օրաթերթի և «Hraparak.am» կայքի գլխավոր խմբագիր 6. Փիրուզա Մելիքսեթյան – «Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր 7. Արմենիկա Կիվիրյան – NEWS.am կայքի գլխավոր խմբագիր 8. Վահե Սարգսյան – «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր 9. Սոնա Տռուզյան – «Pastinfo» լրատվական պորտալի ղեկավար 10. Շավարշ Գևորգյան -«Հ2» հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար 11. Սևակ Հակոբյան – Yerevan.today լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր 12. Քնար Մանուկյան- «ժողովուրդ» օրաթերթի և «Armlur.am» կայքի գլխավոր խմբագիր 13. Տաթև Այվազյան – «Armday.am» կայքի գլխավոր խմբագիր 14. Հրանտ Մելիք-Շահնազարյան – «Times.am» էլեկտրոնային ռեսուրսի գլխավոր խմբագիր 15. Անժելա Նալբանդյան – PARA TV-ի գլխավոր պրոդյուսեր 16. Հասմիկ Սարգսյան– 7or.am կայքի գլխավոր խմբագիր 17. Կարեն Անտինյան – Blognews.am կայքի գլխավոր խմբագիր 18. Փայլակ Ֆահրադյան –Irakanum.am կայքի գլխավոր խմբագիր 19. Աստղիկ Մաթևոսյան – AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր 20. Բորիս Մուրազի – «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր 21. Ժաննա Ծառուկյան – LIVEnews.am կայքի գլխավոր խմբագիր 22. Ֆլորա Նախշքարյան – «Գոլոս Արմենիի» թերթի և կայքի գլխավոր խմբագի 23. Տիգրան Գալստյան – MediaHub.am կայքի գլխավոր խմբագիր 24. Անահիտ Ոսկանյան-Panorama.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր 25. Արտակ Ճաղարյան- «Փաստ» թերթի գլխավոր խմբագիր 26․ Զարեհ Աճեմյան, Արևմտեան ԱՄՆ «Օրակարգ» պարբերականի գլխավոր խմբագիր 27․ Լևոն Պարոնյան, Արևմտյան ԱՄՆ «Օրակարգ» պարբերականի Անգրելեն բաժնի խմբագիր 28․ Զավեն Թորիկյան Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթին խմբագիր 29․ Վահագն Գարագաշյան «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր 30․ Դերենիկ Մելիքյան Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Հայտարարությունը բաց է միանալու համար:Ավելին10:3027.06.22 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանն ու Թուրքիան միավորվել են, Ղարաբաղն ազատագրվել է․ Էրդոանի խոսնակՂարաբաղյան հարցը լուծվել է թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից։ «Yerevan.Today»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։ «Ինչու մենք փակեցինք Հայաստանի հետ սահմանը 92-ին։ Ղարաբաղի գրավման հետ կապված։ Հիմա պայմանները փոխվել են։ Ադրբեջանն ու Թուրքիան միավորվել են, Ղարաբաղն ազատագրվել է եւ մենք սկսել ենք հարաբերությունների նորմալացում Հայաստանի հետ։ Ղարաբաղի հարցը լուծվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի միասնության շնորհիվ»,- ասել է Քալընը։ Քալընը խոսել է նաև Երևանի հետ Անկարայի հարաբերությունների մասին. «Ներկայումս մենք անցնում ենք Հայաստանի հետ հարաբերությունների արագ կարգավորման գործընթացով։ Մենք պետք է լուծենք խնդիրները և առաջ շարժվենք»,- ասել է Թուրքիայի ղեկավարի խոսնակը։Ավելին10:2527.06.22 -
ՔաղաքականԹագուհի Թովմասյանը լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույց է ուղարկել լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններինԼրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ ամփոփ զեկույց եմ ուղարկել լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին Ընդդիմության խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ բազմաթիվ ահազանգեր էի ստանում լրագրողների իրավունքների խախտումների, նրանց մասնագիտական ազատ գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ։ Ինչպես խոստացել էի իմ միջազգային գործընկերներին, պատրաստել եմ ամփոփ զեկույց, որտեղ համապատասխան հղումներով անդրադարձ է արվում լրագրողների նկատմամբ իրականացված բռնություններին, իրեն ժողովրդավարական հռչակած՝ լրագրողների իշխանության ներկայացուցիչների կողմից չորրորդ իշխանության ներկայացուցիչների իրավունքների խախտումներին։ Զեկույցում մասնավորապես նշել եմ, որ • Մայիսի 2-ին Երեւանի Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը եւ աշխատակիցը հարվածում են լրագրողի միկրոֆոնին, լրագրող Նարե Գևորգյանին եւ օպերատոր Արման Ղարաջյանին https://armlur.am/1183388/ MediaHub.am Համապատասխան գրությամբ դիմել էի ՀՀ գլխավոր դատախազին, ապա ՀՀ հակակոռուպցիոն և քննչական կոմիտեներին, սակայն պատասխան գրությամբ տեղեկացա, որ որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին։ • Մայիսի 2-ին Երեւանի Աբովյան փողոցում անվտանգության աշխատակիցները բռունցքով հարվածել են « AntiFake.am » լրատվական կայքի թղթակից Դավիթ Ֆիդանյանի ուսին և փորձել հրել նրան, հրմշտել են նաև «AntiFake»-ի օպերատոր Իշխան Խոսրովյանին և փորձել են բերման ենթարկել վերջինիս https://168.am/2022/05/07/1698233.html ։ • Մայիսի 2-ին Երեւանի Սայաթ-Նովա - Աբովյան խաչմերուկում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած հրմշտոցի ժամանակ « Yerkir.am »-ի լրագրող Լիա Սարգսյանը կորցրել է գիտակցությունը https://hetq.am/hy/article/144074 ։ Համապատասխան գրությամբ դիմել էի ՀՀ գլխավոր դատախազին, ապա ՀՀ հակակոռուպցիոն և քննչական կոմիտեներին, սակայն պատասխան գրությամբ տեղեկացա, որ Լիա Սարգսյանի գիտակցությունը կորցնելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումներում նյութեր չեն նախապատրաստվել։ • Մայիսի 4-ին Ազգային ժողովի շենքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը խլել էր « Yerevan.Today » լրատվական կայքի թղթակից Սյուզի Բադոյանի բջջային հեռախոսը՝ վնասելով ձեռքը https://yerevan.today/.../hayk-sargsyany-xlel-e-yerevan... ։ • Մայիսի 9-ին Երեւանի Հաղթանակ կամրջի մոտ ոստիկանը հարվածել է «Aravot.am»-ի ֆոտոխցիկին՝ փորձելով խոչընդոտել լրագրող Աշոտ Հակոբյանի աշխատանքը http://uaj.am/5329.html։ • Մայիսի 30-ին Երեւանում Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև բախման ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել «yerkir.am» կայքի խմբագիր Վահե Սարգսյանին https://168.am/2022/05/30/1712276.html ։ • Մայիսի 30-ին Երեւանում Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել « Իրավունք Թերթ »-ի լրագրող Հրանտ Սարաֆյանի նկատմամբ՝ հարվածելով ու գցելով նրան https://factor.am/518041.html : Համապատասխան գրությամբ դիմել էի ՀՀ գլխավոր դատախազին, սակայն ՀՀ ԱԱԾ-ից ստացել եմ պատասխան գրություն, համաձայն որի քրեական գործի հարուցումը մերժվել է։ Միջազգային գործընկերներիս ուղարկված զեկույցներում ընդգծել եմ, որ իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ուժի գործադրումը, նրանց գործունեությանը խոչընդոտելը բացարձակ անընդունելի են: Միաժամանակ նշել եմ, որ հասարակական կարգի պահպանման իր պարտականությունների իրականացման ժամանակ ոստիկանությունը պիտի ապահովի այնպիսի պայմաններ, որոնցում լրագրողն ունակ կլինի զբաղվել ազատ մասնագիտական գործունեությամբ։ Լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներին խնդրել եմ ձեռնարկել բոլոր հնարավոր համապատասխան միջոցառումները՝ ի պաշտպանություն լրագրողների իրավունքների։Ավելին10:2227.06.22