Լրահոս
2022-06-27
-
ԻրավականԿանխվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպքՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ծառայողների կողմից 2022 թվականի հունիսի 20-ին ԻԻՀ քաղաքացի Բ. Զ-ի կողմից «Հայփոստ» ՓԲԸ-ին հանձնված, Ավստրալիական Միություն ուղարկվող առաքանիում հայտնաբերվել է ստվարաթղթե արկղի սնամեջ կողային հատվածներում թաքնված առանձնապես խոշոր չափերի՝ 3025,76 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց: Թմրամիջոցների մաքսանենգության փորձի և իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում նույն օրը Բ. Զ-ն հայտնաբերվել է հայ-իրանական սահմանի «Մեղրի» սահմանային անցակետում և ձերբակալվել։ Պարզվել է, որ վերջինս, նախնական համաձայնության գալով ԻԻՀ մեկ այլ քաղաքացու հետ, փորձել են իրենց մոտ ապօրինի պահվող առանձնապես խոշոր չափերով «ափիոն» տեսակի թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով արտահանել ՀՀ-ից, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ հանցագործության դեպքը բացահայտվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Բ.Զ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց հանցավոր մտադրությունների իրագործումը խափանելու ուղղությամբ: Նախազգուշացում. թմրամիջոցների առաձնապես խոշոր չափերով մաքսանենգության համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է մինչև 12 տարի ժամկետով ազատազրկում։Ավելին10:4027.06.22 -
ՔաղաքականԵրևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՖրանսիաՄարսելի քաղաքապետ Բենուա Պայանի, Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերներով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 26-ից հուլիսի 7-ը պաշտոնական այցով կլինի Երևանի գործընկեր քաղաքներում: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ այցերի ընթացքում Երևանի քաղաքապետը կմասնակցի Երևան-Մարսել գործակցության 30-ամյակին նվիրված միջոցառումներին, Լիոնում անցկացվող հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին, հանդիպումներ կունենա Մարսելի, Լիոնի և Փարիզի գործընկերների հետ: Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև քաղաքային տնտեսության կառավարման մի շարք կառույցներ:Ավելին10:3527.06.22 -
ՔաղաքականՓաշինյանի ասուլիսը բոյկոտող Հայաստանի և Սփյուռքի լրատվամիջոցների թիվը անցել է 50-իցԱյսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է հրավիրում, ինչի նպատակով նախատեսվում է ԶԼՄ-ներին ընձեռել մեկական հարց ներկայացնելու հնարավորություն։ Փորձը ցույց է տալիս, որ նման «առցանց շփումները» տեղի են ունենում նախապատրաստված սցենարով, այդ միջոցառումներին հնչում են հիմնականում իշխանամերձ լրատվամիջոցների, տելեգրամ-ալիքների, բլոգերների հարցերը, որոնք, ըստ ամենայնի, նախապես համաձայնեցվում են միջոցառման կազմակերպիչների հետ, իսկ այլ լրատվամիջոցների դեպքում հարցերը կա՛մ անտեսվում են, կա՛մ խմբագրվում, կա՛մ աղավաղվում: Հաշվի առնելով այդ նախադեպերը՝ մենք՝ ներքոստորագրյալ լրատվամիջոցների խմբագիրներս, հրապարակավ հրաժարվում ենք ձևական հարց ուղարկելուց: Կոչ ենք անում վարչապետի աշխատակազմին վերադառնալ ասուլիսի դասական ձևին: Հայտարարությանը միացել են՝ 1. Բագրատ Եսայան– «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն 2. Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր 3. Սաթիկ Սեյրանյան – «168 ժամ» թերթի և «168.am» կայքի գլխավոր խմբագիր, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ 4. Աննա Իսրայելյան -«Aravot.am» կայքի գլխավոր խմբագիր 5. Արմինե Օհանյան – «Հրապարակ» օրաթերթի և «Hraparak.am» կայքի գլխավոր խմբագիր 6. Փիրուզա Մելիքսեթյան – «Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր 7. Արմենիկա Կիվիրյան – NEWS.am կայքի գլխավոր խմբագիր 8. Վահե Սարգսյան – «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր 9. Սոնա Տռուզյան – «Pastinfo» լրատվական պորտալի ղեկավար 10. Շավարշ Գևորգյան -«Հ2» հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար 11. Սևակ Հակոբյան – Yerevan.today լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր 12. Քնար Մանուկյան- «ժողովուրդ» օրաթերթի և «Armlur.am» կայքի գլխավոր խմբագիր 13. Տաթև Այվազյան – «Armday.am» կայքի գլխավոր խմբագիր 14. Հրանտ Մելիք-Շահնազարյան – «Times.am» էլեկտրոնային ռեսուրսի գլխավոր խմբագիր 15. Անժելա Նալբանդյան – PARA TV-ի գլխավոր պրոդյուսեր 16. Հասմիկ Սարգսյան– 7or.am կայքի գլխավոր խմբագիր 17. Կարեն Անտինյան – Blognews.am կայքի գլխավոր խմբագիր 18. Փայլակ Ֆահրադյան –Irakanum.am կայքի գլխավոր խմբագիր 19. Աստղիկ Մաթևոսյան – AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր 20. Բորիս Մուրազի – «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր 21. Ժաննա Ծառուկյան – LIVEnews.am կայքի գլխավոր խմբագիր 22. Ֆլորա Նախշքարյան – «Գոլոս Արմենիի» թերթի և կայքի գլխավոր խմբագի 23. Տիգրան Գալստյան – MediaHub.am կայքի գլխավոր խմբագիր 24. Անահիտ Ոսկանյան-Panorama.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր 25. Արտակ Ճաղարյան- «Փաստ» թերթի գլխավոր խմբագիր 26․ Զարեհ Աճեմյան, Արևմտեան ԱՄՆ «Օրակարգ» պարբերականի գլխավոր խմբագիր 27․ Լևոն Պարոնյան, Արևմտյան ԱՄՆ «Օրակարգ» պարբերականի Անգրելեն բաժնի խմբագիր 28․ Զավեն Թորիկյան Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթին խմբագիր 29․ Վահագն Գարագաշյան «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր 30․ Դերենիկ Մելիքյան Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Հայտարարությունը բաց է միանալու համար:Ավելին10:3027.06.22 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանն ու Թուրքիան միավորվել են, Ղարաբաղն ազատագրվել է․ Էրդոանի խոսնակՂարաբաղյան հարցը լուծվել է թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից։ «Yerevan.Today»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։ «Ինչու մենք փակեցինք Հայաստանի հետ սահմանը 92-ին։ Ղարաբաղի գրավման հետ կապված։ Հիմա պայմանները փոխվել են։ Ադրբեջանն ու Թուրքիան միավորվել են, Ղարաբաղն ազատագրվել է եւ մենք սկսել ենք հարաբերությունների նորմալացում Հայաստանի հետ։ Ղարաբաղի հարցը լուծվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի միասնության շնորհիվ»,- ասել է Քալընը։ Քալընը խոսել է նաև Երևանի հետ Անկարայի հարաբերությունների մասին. «Ներկայումս մենք անցնում ենք Հայաստանի հետ հարաբերությունների արագ կարգավորման գործընթացով։ Մենք պետք է լուծենք խնդիրները և առաջ շարժվենք»,- ասել է Թուրքիայի ղեկավարի խոսնակը։Ավելին10:2527.06.22 -
ՔաղաքականԹագուհի Թովմասյանը լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույց է ուղարկել լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններինԼրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ ամփոփ զեկույց եմ ուղարկել լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին Ընդդիմության խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ բազմաթիվ ահազանգեր էի ստանում լրագրողների իրավունքների խախտումների, նրանց մասնագիտական ազատ գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ։ Ինչպես խոստացել էի իմ միջազգային գործընկերներին, պատրաստել եմ ամփոփ զեկույց, որտեղ համապատասխան հղումներով անդրադարձ է արվում լրագրողների նկատմամբ իրականացված բռնություններին, իրեն ժողովրդավարական հռչակած՝ լրագրողների իշխանության ներկայացուցիչների կողմից չորրորդ իշխանության ներկայացուցիչների իրավունքների խախտումներին։ Զեկույցում մասնավորապես նշել եմ, որ • Մայիսի 2-ին Երեւանի Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը եւ աշխատակիցը հարվածում են լրագրողի միկրոֆոնին, լրագրող Նարե Գևորգյանին եւ օպերատոր Արման Ղարաջյանին https://armlur.am/1183388/ MediaHub.am Համապատասխան գրությամբ դիմել էի ՀՀ գլխավոր դատախազին, ապա ՀՀ հակակոռուպցիոն և քննչական կոմիտեներին, սակայն պատասխան գրությամբ տեղեկացա, որ որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին։ • Մայիսի 2-ին Երեւանի Աբովյան փողոցում անվտանգության աշխատակիցները բռունցքով հարվածել են « AntiFake.am » լրատվական կայքի թղթակից Դավիթ Ֆիդանյանի ուսին և փորձել հրել նրան, հրմշտել են նաև «AntiFake»-ի օպերատոր Իշխան Խոսրովյանին և փորձել են բերման ենթարկել վերջինիս https://168.am/2022/05/07/1698233.html ։ • Մայիսի 2-ին Երեւանի Սայաթ-Նովա - Աբովյան խաչմերուկում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած հրմշտոցի ժամանակ « Yerkir.am »-ի լրագրող Լիա Սարգսյանը կորցրել է գիտակցությունը https://hetq.am/hy/article/144074 ։ Համապատասխան գրությամբ դիմել էի ՀՀ գլխավոր դատախազին, ապա ՀՀ հակակոռուպցիոն և քննչական կոմիտեներին, սակայն պատասխան գրությամբ տեղեկացա, որ Լիա Սարգսյանի գիտակցությունը կորցնելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումներում նյութեր չեն նախապատրաստվել։ • Մայիսի 4-ին Ազգային ժողովի շենքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը խլել էր « Yerevan.Today » լրատվական կայքի թղթակից Սյուզի Բադոյանի բջջային հեռախոսը՝ վնասելով ձեռքը https://yerevan.today/.../hayk-sargsyany-xlel-e-yerevan... ։ • Մայիսի 9-ին Երեւանի Հաղթանակ կամրջի մոտ ոստիկանը հարվածել է «Aravot.am»-ի ֆոտոխցիկին՝ փորձելով խոչընդոտել լրագրող Աշոտ Հակոբյանի աշխատանքը http://uaj.am/5329.html։ • Մայիսի 30-ին Երեւանում Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև բախման ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել «yerkir.am» կայքի խմբագիր Վահե Սարգսյանին https://168.am/2022/05/30/1712276.html ։ • Մայիսի 30-ին Երեւանում Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել « Իրավունք Թերթ »-ի լրագրող Հրանտ Սարաֆյանի նկատմամբ՝ հարվածելով ու գցելով նրան https://factor.am/518041.html : Համապատասխան գրությամբ դիմել էի ՀՀ գլխավոր դատախազին, սակայն ՀՀ ԱԱԾ-ից ստացել եմ պատասխան գրություն, համաձայն որի քրեական գործի հարուցումը մերժվել է։ Միջազգային գործընկերներիս ուղարկված զեկույցներում ընդգծել եմ, որ իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ուժի գործադրումը, նրանց գործունեությանը խոչընդոտելը բացարձակ անընդունելի են: Միաժամանակ նշել եմ, որ հասարակական կարգի պահպանման իր պարտականությունների իրականացման ժամանակ ոստիկանությունը պիտի ապահովի այնպիսի պայմաններ, որոնցում լրագրողն ունակ կլինի զբաղվել ազատ մասնագիտական գործունեությամբ։ Լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներին խնդրել եմ ձեռնարկել բոլոր հնարավոր համապատասխան միջոցառումները՝ ի պաշտպանություն լրագրողների իրավունքների։Ավելին10:2227.06.22 -
ԱշխարհԲիրմինգհեմում պայթյունի հետևանքով երկհարկանի բնակելի շենք է ավերվել. կան տուժածներԲրիտանական Բիրմինգհեմ քաղաքում պայթյունի հետևանքով երկհարկանի բնակելի շենք է ավերվել, մի քանիսը լուրջ վնասվել են, կան տուժածներ։ Այս մասին տեղեկանում ենք Բիրմինգհեմի ոստիկանության բաժանմունքից։ Ավերվել է մեկ տուն, մի քանիսը զգալիորեն վնասվել են։ Հաղորդվում է տուժածների մասին։Ավելին10:1627.06.22 -
Արտաքին քաղաքականությունԹուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներինԹուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ «Haberturk» հեռուստաալիքի լրագրողներին տված հարցազրույցում Քալընը նշել է, որ դա չի բխում իրենց տնտեսական օգուտներից, քանի որ կախված են արտաքին էներգիայի աղբյուրներից։Ավելին10:1027.06.22 -
ԱշխարհՄառնեուլում շենքի պատշգամբ է փլուզվել. 1 հոգի մահացել է, 2-ը՝ վիրավորվել«Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Մառնեուլ քաղաքում փլուզվել է բնակելի շենքի հինգերորդ հարկի պատշգամբը, ինչը հանգեցրել է նաև չորրորդ հարկի պատշգամբի փլուզմանը։ Փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս երկուսը՝ վիրավորվել։ Վիրավորների թվում 8-ամյա երեխա կա, որը տեղափոխվել է Marenuli Geo-Hospitals բուժհաստատություն։ Մյուս տուժածին տեղափոխել են Թբիլիսիի մասնագիտացված կլինիկա․ վերջինս մի շարք կոտրվածքներ ունի։Ավելին10:0427.06.22 -
ԱշխարհԿոլումբիայում ցլերի մրցավազքի ժամանակ տրիբունաներ են փլուզվել. կան զոհեր և տուժածներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹLa FM ռադիոկայանի փոխանցմամբ՝ Կոլումբիայի Տոլիմա նահանգում ցլերի մրցավազքով ավանդական տոնի ժամանակ փլուզվել են հանդիսատեսներով տրիբունաները։ Նախնական տեղեկություններով՝ մահացել է 2 մարդ, իսկ 60-ը՝ վիրավորվել։Ավելին10:0027.06.22 -
Ջրանջատում՝ Սյունիքի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հունիսի 27-ին՝ ժամը 09։00-21։00 կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Ագարակ քաղաքի, Կարճևան գյուղի ջրամատակարարումը:Ավելին09:5527.06.22 -
Մինչև 6 ժամ հոսանքազրկումներ՝ տասնյակ հասցեներում․ ՀԷՑ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Սպանդարյանի բազալտի հանքավայր, Հաղթանակ թաղ. 11, 21, 37, 38 տեղամասեր, Հաղթանակ թաղ. 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18 փողոցների բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Նոր Արեշ 26փ. 1-85 սեփական տներ, 11:00-17:00 Նալբանդյան փ. 3, 5, 7 շենքեր, Աբովյան փ. 4/3, 4/4, 12 շենքեր, Վարդանանց փ. 22 շենք, Արգիշտի փ. 11/3 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող․ 127 շենք, Ներքին Շենգավիթ 6, 14, 16 փողոցների սեփական տներ, Ներքին Շենգավիթ 14 փողոցի 2-րդ նրբանցքի սեփական տներ, Շիրակի փ․ 66, 68, 70, 72 շենքեր, Շիրակի փ․ 31, 33, 35 շենքեր, Շիրակի փ․ 4-րդ նրբ․ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 10, 11 շենքեր, Աէրացիա թաղ․ 2/1, 2/2, 2/3, 2/4 շենքեր, Շիրակի փ․ 45 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավիթ Անհաղթի փ. 12 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հր․Ներսիսյան փ. 8 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վերին Անտառային փ. 121/7-138/6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բարբյուսի փ. 31-62/1 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11:00-17:00 Արշալույս, Ակնալիճ, Տարոնիկ և Առատաշեն գյուղեր, Արարատի մարզում՝ 10:00-13:00 Մասիս քաղաք` 2-րդ, Կայարան և Նոր թաղամասեր մասնակի, Ռանչպար և Սիս գյուղեր մասնակի, 10:30-14:30 Մրգավան գյուղ մասնակի, 10:30-16:00 Մխչյան գյուղ մասնակի, 14:00-15:00 Շահումյան գյուղ, Վայոց Ձորի մարզում՝ 11:00-15:00 Արտաբույնք գյուղ մասնակի, Կոտայքի մարզում՝ 10։30-16։30 Հրազդան քաղաք` Աղբյուրակ թաղամաս, Աղբյուրակի ամառանոցներ, Աղբյուրակի ջրամբար, Մաքրավան թաղամաս, սպանդանոց, քարի արտադրամաս, կոյուղու մաքրման կայան և հարակից տարածքներ, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, Լոռու մարզում՝ 11:00-17:00 Կաթնառատ, Կաթնաղբյուր, Ուրասար և Արմանիս գյուղեր, Տավուշի մարզում՝ 10:00-12:00 Դիլիջան քաղաք` Պարզ լճի փողոց, Թեղուտ գյուղ, Թբիլիսյան խճուղի մասնակի, Շիրակի մարզում՝ 11:00-16:00 Արթիկ քաղաքի արևելյան մաս և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:Ավելին09:5027.06.22 -
ՍպորտՀայաստանի բասկետբոլի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Երևանում կայացած Sada Cup միջազգային մրցաշարումՀայաստանի բասկետբոլի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Երևանում կայացած Sada Cup միջազգային մրցաշարումԱվելին09:4727.06.22 -
Ավտովթար՝ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածՀունիսի 27-ին, ժամը 02։46-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սասունիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «GAZ 53» մակնիշի բեռնատարը (վարորդ Ա․ Մ․, ծնված 1972 թ․) և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Լ․ Մ․, ծնված 1998 թ․). վերջինիս վարորդը տեղում մահացել է, իսկ Ա․Մ․-ն մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Լ․ Մ․-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը, հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներԱվելին09:4327.06.22 -
ՔաղաքականՔանի՞ միլիոն ԱՄՆ դոլարի համահայկական ներդրում է Նիկոլը Հայրենիքի հետ հանձնել թշնամուն․ Արտակ ԶաքարյանՀայաստան համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստը շրջանցել է երկու կարևոր թեմա : Այս մասին իր ֆեյսբուքան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: «Հայաստան համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստը շրջանցել է երկու կարևոր թեմա: 1. Ինչպ՞ս է բաշխվել 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմի համար, Հայաստան համահայկական հիմնադրամի հանգանակած շուրջ 100 միլիոն ԱՄՆ դոլարը, և ո՞րն է եղել դրա արդյունավետությունը: 2. Որքա՞ն միլիոն ԱՄՆ դոլարի համահայկական ներդրում է Նիկոլը Հայրենիքի հետ հանձնել (գուցեև վաճառել) թշնամուն: 1-ին հարցի վերաբերյալ նշեմ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը շարունակում է ուսումնասիրությունը և իբրև թե դեռևս չունի հաշվետվություն: Հետևաբար ի՞նչ են զեկուցել հոգեբարձուների խորհրդին, երբ հիմնադրամի երբևէ իրականացրած ամենախոշոր հանգանակության ծախսերի արդյունավետության վերաբերյալ, մեկ տարուց ավելի է կան լուրջ կասկածներ, որոնք փարատված չեն: 2-րդ հարցում էլ երևի էլի «նախկիններն են մեղավոր», որ Հադրութը, Շուշին, Քարվաճառն ու Քաշաթաղը և մյուս շրջանների երկու տասնյակ բնակավայրերը ժամանակին չեն հանձնել թշնամուն ու փոխարենը կառուցում ու կառուցապատում էին: Այս հարցերի վերաբերյալ քար լռություն էր հոգեբարձուների խորհրդում»:Ավելին09:3927.06.22 -
Երկրաշարժ` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելքՀունիսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 07:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Ղազանչի, Աշոցք, Մուսայելյան և Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան, Ձորամուտ գյուղերում` 4 բալ, ինչպես նաև Տաշիր և Վանաձոր քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ:Ավելին09:3027.06.22 -
ՄիջազգայինԹուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջև է. ՉավուշօղլուԹուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջև է. ՉավուշօղլուԱվելին00:0127.06.22
2022-06-26
-
ՍպորտԳոռ Կարապետյանը՝ պատանիների ձյուդոյի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրԳոռ Կարապետյանը՝ պատանիների ձյուդոյի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրԱվելին23:5026.06.22 -
ՀասարակականԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարիցԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարիցԱվելին23:3426.06.22 -
ԱշխարհԶազն ուզում է, Զազը չի ուզում. երգչուհին ինչպես որ է. բացառիկ հարցազրույցԶազն ուզում է, Զազը չի ուզում. երգչուհին ինչպես որ է. բացառիկ հարցազրույցԱվելին23:1526.06.22 -
ԺամանցՀայտնի է Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի աղջկա անունըՀայտնի է Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի աղջկա անունըԱվելին23:0226.06.22