Լրահոս
2022-06-29
-
Քաղաքական«Վարչապետն ասաց՝ հարցը կարա մենակ ռուսը լուծի». գերիների հարազատների բողոքի ակցիան ՌԴ դեսպանատան մոտԱյսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ քաշքշուկ է եղել գերիների ծնողների և ոստիկանների միջև: Ծնողները հանդիպում են պահանջել դեսպանի հետ: Նրանց նորից փողոց են դուրս բերել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները: Վարչապետը իր օն-լայն ասուլիսի ընթացքում ասել էր, թե հենց ռուս-խաղաղապահների տեղակայումից հետո՝ նրանց պատասխանատվության գոտիներից է գերեվարվել հայ ռազմագերիների 90 տոկոսը: Այս հայտարարությունից հետո շիրակցի գերիների ծնողները նախ բողոքի ակցիա էին արել Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսության մոտ, այսօր էլ Երևանում են ռուսներից պահանջել՝ անհապաղ տուն վերադարձնել իրենց որդիներին:Ավելին22:1029.06.22 -
Արտաքին քաղաքականությունՀայտնի է ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նոր համանախագահի անունըԵԱՀԿ Մինսկի խմբում Միացյալ Նահանգները նոր համանախագահ ունի: «Ինչպես պաշտոնապես տեղեկացրել ենք ներգրավված բոլոր կողմերին, ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահն է Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Լորա Հոչլան»,-«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: ԱՄՆ պետդեպը հունիսի 28-ին տեղեկացրել էր, որ նոր համանախագահը զրուցել է մյուս համանախագահների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հարցը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահն այսօր խոսել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան: Ցավոք, Ռուսաստանի համանախագահը չի ընդունել հրավերը: Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի աշխատանքների շարունակմանը»,- ասվում էր Պետդեպի հաղորդագրության մեջ:Ավելին22:0029.06.22 -
ՍպորտՍուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրՍուրեն Աղաջանյանը Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր է, տեղեկացնում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան։ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը 4:0 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցչին և նվաճել Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։Ավելին21:5029.06.22 -
ՔաղաքականԱԺ կոչվող բալագանում «ընտրություն» կոչվող ներկայացումը բեմադրված է հավուր պատշաճի. ԻշխանյանԻրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Ժողովրդավարական» բեմադրություն․․․ ԱԺ կոչվող բալագանում կատարվում են նոր նշանակումներ, որոնց անունը «ընտրություններ» են։ Վարչապետ կոչեցյալ բռնապետիկը բարձր վարձատրվող իր ստրուկ-պատգամավորներին հանձնարարել է, որպես կոճակներ, միաձայն «ընտրել» իր հերթական ստրուկ՝ այս անգամ դատավորներին և դատախազին։ ԱԺ կոչվող բալագանում «ընտրություն» կոչվող ներկայացումը բեմադրված է հավուր պատշաճի։ Ելույթ են ունենում թեկնածուները, խոսում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և այլ անհեթեթությունների մասին, լուրջ դեմքերով պատասխանում, նույն լուրջ դեմքերով տրված հարցերին։ Բեմադրությանը, բացի գլխավոր հերոսներից, որոնք բնականաբար ստանում են բռնապետիկի բոլոր ստրուկ-պատգամավորների ձայները, մասնակցում են նաև ստատիստներ՝ դատավորների իբր թեկնածուներ, որոնք նախապես իմանալով, որ ստանալու են 0 ձայն, այնուամենայնիվ մասնակցում են ներկայացմանը։ Դե՛ հիմա, մեկ էլ տեսար այլ պաշտոնի նշանակեն, հո դեմ չեմ գնալու․․․ բա որ․․․»։Ավելին21:5029.06.22 -
ՔաղաքականՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցը շարունակելու է Հայաստանի արտաքին քաղաքական շահերի սպասարկման աշխատանքները․ հայտարարությունՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ․ «Հայ-կանադական միջպետական հարաբերությունների զարգացմանը էապես նպաստելը մշտապես եղել է Հայ դատի Կանադայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններից մեկը։ Այս համատեքստում Հայ դատի հանձնախմբի կողմից մշտապես կարևորվել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի դեսպանատան հիմնումը՝ որպես միջպետական հարաբերությունների նոր որակի ցուցիչ և հեռանկարային համագործակցության երաշխիք։ Այս ուղղությամբ Հայ դատի Կանադայի հանձնախումբն անցնող տարիների ընթացքում գրեթե ամենօրյա ռեժիմով հսկայական աշխատանք է կատարել՝ շարունակապես ընդգծելով, որ Կանադան Մեծ յոթնյակի միակ պետությունն է, որ դիվանագիտական ներկայացուցչություն չունի Հայաստանում։ Հատկանշական է, որ կանադական կառավարության այս որոշմանը ամիսներ առաջ նախորդել էր Եվրոպական Միությունում Կանադայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ստեֆան Դիոնի` հատուկ առաքելությամբ այցը Հայաստան։ Հայ դատի Կանադայի հանձնախումբը՝ Կանադայում, իսկ ՀՅԴ Բյուրոյի և Հայ դատի Կենտրոնական խորհրդի ղեկավարները՝ Հայաստանում, դեսպան Դիոնի հետ հանդիպումների ժամանակ անգամ ևս կարևորել էին Կանադայի դիվանագիտական ներկայացուցչության հաստատումը Հայաստանում։ ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցը, անկախ ՀՀ ներքաղաքական իրավիճակից և ՀՀ գործող իշխանությունների ամոթալի ու պարտվողական կեցվածքից, շարունակելու է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական շահերի սպասարկման աշխատանքները՝ այն համոզմամբ, որ իշխանություններն անցողիկ են, իսկ պետական շահը՝ մնայուն։ Ստեղծված ծանր իրավիճակում, երբ թշնամական պետությունները փորձում են Հայաստանի Հանրապետությանը պարտադրել միջազգային մեկուսացում և նորանոր զիջումներ, մեր պետությունն առավել քան երբևէ, կարիք ունի միջազգային հարաբերությունների որակական ընդլայնման, ինչի ուղղությամբ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համաշխարհային ցանցը, իր կարողականությունների շրջանակում աշխատում է»։Ավելին21:4029.06.22 -
ԱռողջապահականՑավազրկողները չարաշահել չի կարելի. դա կարող է բացասաբար ազդել աղեստամոքսային համակարգի վրաՑավը մարդու օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, կարելի է տարբերակել ըստ բնույթի, տեղակայման, տևողության։ Բուժումն արդյունավետ, թիրախային դարձնելու համար, կարևոր է հասկանալ ցավի էթիոլոգիան։ Ցավին դիմակայել պետք չէ, եթե անսովոր ցավ է, ուժգին է, նոպայաձև է, պետք է դիմել բժշկի։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկած ցավի սանդղակի համաձայն՝ առաջին աստիճանին քիչ տանջող ցավերն են, որ հաղթահարվում են ոչ ուժեղ ցավազրկողների միջոցով (ոչ ստերոդային հակաբորբոքային միջոցներ): Սանդղակի հաջորդ աստիճանը ավելի սաստիկ, երկարատև, նախորդ ցավի ցավազրկողներից չհաղթահարվող ցավն է (հակացնցումային, հակաէպիլեպսիկ, փսիխոտիկ միջոցներ)։ Երրորդ սանդղակին սաստիկ ցավերն են, որ վերոնշյալ միջոցներվ չեն անցնում, այս դեպքում օգտագործվում են կենտրոնական ազդեցություն ունեցող միջոցներ։ Պետք չէ միանգամից ուժեղ ցավազրկողներ օգտագործել, յուրաքանչյուր ցավազրկող դեղամիջոց ունի իր ազդեցության ժամանակահատվածը։ Դեղամիջոցի ընդունման ինտերվալները պետք է որոշել ըստ տվյալ դեղամիջոցի ազդեցության ժամանակահատվածի, եթե օրինակ 24 ժամ է, ապա տվյալ դեղամիջոցն օրվա ընթացքում կարելի է օգտագործել մեկ անգամ։ Ցավազրկողները չարաշահել չի կարելի, կարող են բացասաբար ազդել աղեստամոքսային համակարգին, հնարավոր են երիկամային անբավարարություն։ Չպետք է մոռանալ, որ ցանկացած դեղամիջոց ունի անհատական տանելիություն։ Հաճախ նաև հոգեհուզական լարված իրավիճակներում ցավի շեմն իջնում է. ոչ ուժեղ ցավն անգամ կարող է զգալի անհանգստացնել, նման դեպքերում բժշկի ցուցմամբ ցավազրկողի հետ մեկտեղ կարելի է օգտագործել հանգստացնող միջոցներ։Ավելին21:3029.06.22 -
ԱռողջապահականԿվինկեի այտուց. սննդային, դեղորայքային ալերգիաների հետևանք. ախտանշանները, բուժումըՍննդային և դեղորայքային ալերգիաները կարող են կվինկեի այտուցի առաջացման պատճառ դառնալ։ Այտուցը կարող է առաջացնալ հանկարծակի, րոպեների ընթացքում, հիմնականում դեմքի, բերանի խոռոչի, լորձաթաղանթի տարբեր հատվածներում, հիմնականում անհետանում է արագ՝ մի քանի ժամի կամ օրերի ընթացքում։ Կվինկեի այտուցն անոթային այտուց է (ենթամաշկային կամ ենթալորձաթաղանթային, առաջանում են դեղորայքային, սննդային ալերգիաների, խայթոցների, որոշ ժառանգական հիվանդությունների դեպքում, հնարավոր է դրսևորվի նաև որպես որոշ դեղերի կողմնակի ազդեցության հետևանք։ Կախված տեղակայումից արտահայտման ձևերը, առաջացրած զգացողությունները տարբեր են։ Ախտորոշման համար կարևոր են հիվանդության պատմությունը, օրինաչափություններ, կրկնման հաճախականությունը, այլ ուղեկցող խնդիրները։ Խիստ կարևոր է փորձել բացահայտել ալերգենը, ինչը հեշտ գործ չէ, օրինակ մշակված սննդամթերքի դեպքում ալերգեն կարող է լինել ոչ թե բուն մթերքը, այլ՝ հավելումները։ Պետք է փորձել հիվանդության օրինաչափություններից ելնելով բացահայտել ծագումը։ Հիմնական բարդությունը կյանքի որակի վատթարացումն է, հնարավոր է շնչառական խանգարում՝ այտուցները կարող են տեղակայվել շնչուղիներին, ամենափոքր այտուցն էլ կարող է նեղացնել շնչուղիին՝ ընդհուպ փակել։ Բուժումը պայմանավորվում է անոթայտուցի պատճառով, եթե օրինակ ժառանգական է, նշանակում է գենետիկորեն օրգանիզմում պակասում է նյութ, որ պատասխանատու է բալանսի համար. ամենափոքր խնդիրների հետևանքով (մեխանիկական հարված, նյարդայնություն, հուզմունք) կարող են առաջանալ այտուցները։ Նման իրավիճակում լուծում է այդ պակասող նյութը օրգանիզմ ներմուծելը։ Կանխարգելել հնարավոր է, եթե հայտնի են ալերգենները։ Բժշկի ցուցմամբ կարելի է օգտագործել հակաալերգիկ դեղամիջոց, եթե այտուցները տեղակայված են շնչուղիներին մոտ՝ պարանոց, դեմք, լեզու, բերանի խոռոչ, քիթ, պետք է անհապաղ դիմել բժշկի։Ավելին21:2029.06.22 -
ԱռողջապահականԱնաֆիլակտիկ շոկ. ախտանշանները, առաջին օգնությունԱնաֆիլակտիկ շոկ՝ արտաքին ազդակների հանդեպ մարմնի սուր, ալերգիկ ռեակցիան է. զարգանում է կայծակնային արագությամբ, պատճառ կարող են լինել դեղորայքը, սնունդը, միջատների խայթոցը։ Անաֆիլակտիկ շոկը անաֆիլաքսիայի ծանրագույն դրսևորումն է, որ բոնրոշվում է զարկերակային ճնշման անկմամբ, հյուսվածքային օքսիգենացիայի խանգարմամբ։ Անաֆիլաքսիան սուր ալերգիկ ռեակցիա է, որ կարող է լինել մահացու։ Կարող է առաջանալ ցանկացած արտաքին ազդակի պատճառով։ Բարդությունները՝ կրկնակի գրոհ, զարկերակային ճնշման անկում (որի հետևանքով կարող է սրտի կորոնար զարկերակի սպազմ առաջանալ, առիթմիաներ, ընդուպ սրտի կանգ), ցնցումներ, ուղեղի այտուց, երիկամային անբավարարություն, կվինկեի այտուցի հետևանքով՝ շնչառական խնդիրներ։ Դրսևորումները տարբեր են (մեծամասաբ մաշկային), կարող են ախտահարվել լորձաթաղանթները, շնչուղիները Ախտանշանները՝ • եղնջացան • այտուց • կարմրածություն • գիտակցության մթագնում • անհանգստություն • ցնցումներ • տախիկարդիա • հազվասրտություն • շնչառության խանգարում • դժվարաշնչություն • խզոցներով շնչառություն • սրտխառնոց • փսխումներ • լուծ Զարկերակային ճնշման անկման հետևանքով կարող է կյանքին վտանգ սպառնացող իրավիճակ ստեղծվել, կարևոր է առաջին օգնությունը։ Ցածր ճնշման դեպքում պետք է մարդուն պառկեցնել մեջքի վրա ոտքերը բարձր դիրքով, որպեսզի շրջանառվող արյունը ստորին վերջույթներից մատակարարվի սիրտ-անոթային համակարգի կենտրոնական հատվածներ։ Եթե կան փսխումներ, գիտակցության խանգարում, մեջքի վրա պառկած՝ ոտքերը բարձրացած դիրքը կարող է պատճառ դառնալ ասպիրացիայի։ Ախտորոշումը կլինիկական է, տեսականորեն յուրաքանչյուրը կարող է ունենալ անաֆիլակտիկ շոկ, ռիսկի խմբում մարդիկ են, որ կյանքի ընթացքում ունեցել են ալերգիաներ, ասթմա, շոկի նախադեպ։ Առաջին օգնության դեղորայքը ոչ թե հակաալերգիկ միջոցներն են, կորտիկոստերոիդները, այլ՝ ադրենալինը։ Անաֆիլակտիկ շոկը կյանքին վտանգ սպառնացող վիճակ է, եթե բացահայտվել են ալեգենները, ապա հնարավորինս խուսափել դրանցից, հակահիսթամինային դեղորայքի պրոֆիլակտիկ ընդունումը որոշակիորեն նվազեցնում է անաֆիլակտիկ շոկի առաջացման հավանականությունը, ծանրությունը։Ավելին21:1029.06.22 -
ԱռողջապահականԿաղամբի օգտակար հատկությունները, հակացուցումներըԿաղամբը առողջարար սննդակարգի կարևորագույն բացադրիչներից է շնորհիվ վիատմինների, միներալների (կալիում, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, երկաթ, А, B1, B2, B6, C, E, PP, U վիտամիններ) մեծաքանակ պարունակության։ Վիտամին U-ն օգնում է կարգավորել ստամոքսահյութի թթվայնությունը, օգտակար է գաստրիտի դեպքում, ինչպես նաև ստամոքսի, 12-մատնյա աղիքի խոցի դեպքում։ Վիտամին K-ն նպաստում է նյութափոխանակությանը, լյարդի աշխատանքի լավացմանը, վերքերի ապաքինմանը, ոսկորների ձևավորմանը, ատամների առողջությանը, արյան մակարդելիությանը։ B խմբի վիտամիններն օգտակար են մազերի, եղունգների, մաշկի առողջության համար, ինչպես նաև նյարդային համակարգի աշխատանքն են կարգավորում։ Խոլինի պարունակության շնորհիվ կաղամբը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, կանխում է լեղածորանում քարերի առաջացումը։ Ասկորբիանթթվի բարձր պարունակության շնորհիվ կաղամբը դառնում է իմունային համակարգի խթանիչ։ Թթու դրած կաղամբը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, խթանում նյութափոխանակությունը, օգտակար է սրտի առողջության համար, նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, երիտասարդացնող հատկություն ունի։ Կաղամբը ցուցված չէ կոլիտի, փորլուծության, բարակ աղիքների բորբոքման, գաստրիտի, խոցային հիվանդությունների, լյարդի, երիկամային և միզաքարային հիվանդությունների դեպքում։Ավելին21:0029.06.22 -
ԱռողջապահականԹրոմբոզ. ախտանշանները, բուժումը«Aysor.am»-ը գրում է. «Թրոմբոզն արյան մակարդման համակարգում առաջացող ախտաբանական վիճակ է. առաջացած մակարդուկը՝ թրոմբը, կարող է արգեկափակել անոթների ճանապարհը՝ այդպիսով դառնալով մի շարք բարդությունների առաջացման պատճառ։ Թրոմբն անոթների որևէ հատվածում առաջացած արյան մակարդուկն է, այնուամենայնիվ, թրոմբագայոցումը օրգանզիմի պաշտպանական ռեակցիան է։ Եթե օրգանիզմը չունենար այդ հնարավորությունը, ապա ցանկացած փոքր քերծվածքի դեպքում արհյունահոսության հետևանքով մեծ կլիներ մահվան հավանականությունը։ Բայց օրգանզիմի պաշտպանական ռեակցիան երբեմն ձևավորվում է որպես պաթոլոգիկ պրոցես. նույնիսկ առողջ անոթներում են առաջանում թրոմբներ, առավել հաճախ դրսևորվում են երակային համակարգում (մարդն ունի երկու հիմնական արյունատար համակարգ՝ զարկերակային և երակային, երկու դեպքում էլ կարող են առաջանալ թրոմբոտիկ պրոցեսներ)։ Երակային համակարգի թրոմբոզների դեպքում ռիսկի խմբում հիմնականում քրոնիկ երակային հիվանդություններ ունեցողներն են։ Խոցելի են նաև հիպոդինամիա, ավելորդ քաշ ունեցողները։ Ռիսկի գործոն է նաև նստակյաց կյանքը, ինչպես նաև երկար ժամանակ անշարժ կանգնած դիրքը։ Զարկերակների դեպքում թրոմբոզները հիմնականում զարգանում են աթերոսկլերոզի ֆոնին։ ժամանակի ընթացքում, երբ առաջանում են լայնացումներ-նեղացումներ, օրերից մի օր նեղացումը խցանվում է թրոմբոտիկ զանգվածով, որպես հետևանք առաջացնում սուր իշեմիա՝ սնուցման խանգարում։ Ախտանշանները՝ Զարկերակային համակարգի թրոմբոզը դրսևորվում է սնուցման խանգարմամբ, արտահայտվում է սաստիկ ցավերով, առաջանում է կարկամածություն, վերջույթների սառնություն։ Եթե խնդիրն անտեսվի, ինչ-որ փուլում կարող է հանգեցնել վերջույթի կորստի։ Երակային թրթմբոզն արտահայտվում է խիստ արտահայտված այտուցներով, վերջույթը ստանում է կապտավուն գունավորում, հիմնական ախտանշան են ցավն ու այտուցվածությունը։ Ախտորոշման հիմնական մեթոդը դուպլեքս հետազոտությունն է, զարկերակային թրոմբոզի դեպքում որպես առաջին քայլ կիրառվում է դուպլեքս հետազոտություն, նաև կիրառվում է ՀՇ-անգիոգրաֆիա։ Բուժումը՝ Կիրառելի են և դեղորայքային, և վիրահատական միջամտությունները։ Դեղորայքայինն ընդունված է վաղ շրջանում, մյուս դեպքերում հիմնականում արվում է վիրահատություն՝ ՝ անոթներից թրոմբները հեռացնելու միջոցով, կամ ստենտավորում՝ վերականգնելով զարկերակի հունը, շունտավորում՝ շրջանցելով անոթների խցանված հատվածները։ Երակային համակարգի բուժման հիմնական մեթոդը դեղորայքային է»։Ավելին20:5729.06.22 -
Արտաքին քաղաքականությունԳերմանիայում կայացած G7-ի գագաթնաժողովն ամենաանհաջողն էր վերջին տարիներինG7 երկրների գագաթնաժողովը, որը հունիսի 26-28-ը Գերմանիայի նախագահությամբ անցկացվեց Բավարիայի Էլմաու ամրոցում, ամենաանհաջողն էր վերջին մի քանի տարվա ընթացքում։ Նման կարծիք են հայտնել Politico-ի սյունակագիրները: Մեկնաբանելով իրենց տեսակետը՝ հոդվածի հեղինակները բացատրել են, որ գագաթնաժողովի մասնակիցների միջև բոլոր հարցերի շուրջ կային տարաձայնություններ։ Ըստ տեղեկությունների՝ Փարիզը հրաժարվել է Ռուսաստանը ճանաչել որպես ահաբեկչություն հովանավոր պետություն՝ չնայած Ուկրաինայի նախագահի պահանջին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը G7-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում:Ավելին20:4329.06.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 «Ռուս խաղաղապահները դուրս են եկել Բերձորից». Նաիրի Հոխիկյան | 29.06.2022Հայլուր 20:30 «Ռուս խաղաղապահները դուրս են եկել Բերձորից». Նաիրի Հոխիկյան | 29.06.2022Ավելին20:3029.06.22 -
Անցկացվել են կրակային պատրաստության տեսական և գործնական պարապմունքներՀունիսի 28-ին և 29-ին N զորամասի հրաձգարաններից մեկում անցկացվել են կրակային պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ։ Զինծառայողները բացազատել և մարտական վիճակի են բերել կրակային միջոցները, իրականացրել կրակային մի շարք գործնական վարժանքներ։Ավելին20:1529.06.22 -
Արտաքին քաղաքականությունԴամասկոսը ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունըՍիրիան ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը՝ հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչը։ «Հաշվի առնելով համընդհանուր կամքը և բոլոր ոլորտներում հարաբերությունները բարելավելու ցանկությունը՝ Սիրիան որոշել է ճանաչել հանրապետությունների ինքնիշխանությունը»,- ասված երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։Ավելին20:0029.06.22 -
Երևանի Ֆանարջյան փողոցում արկ է հայտնաբերվելՀունիսի 29-ին՝ ժամը 14:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան փողոցում շինարարական աշխատանքներ իրականացնելիս ռումբ է նկատվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը: Պարզվել է, որ Ֆանարջյան փողոցի թիվ 48/1 հասցեի մոտակայքում հայտնաբերվել է կորոզիայի ենթարկված 125 մմ տրամաչափի արկ՝ առանց պայթուցիչի, որը ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է N զորավարժարան՝ հետագա ոչնչացման նպատակով։Ավելին19:4529.06.22 -
Արտաքին քաղաքականությունԿասպյան հնգյակի ղեկավարները հայտարարություն են տարածելՄերձկասպյան երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահները, Աշխաբադում կայացած վեցերորդ գագաթնաժողովում պայմանավորվել են Կասպից ծովն օգտագործել խաղաղ նպատակներով և ապահովել տարածաշրջանի անվտանգությունը՝ ասվում է գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ Մերձկասպյան երկրների նախագահները հաստատել են, որ իրենց պետությունների տարածքները չեն տրամադրի այլ երկրների՝ ափամերձ պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի և այլ ռազմական գործողությունների համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև հարգել պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը, չմիջամտել միմյանց ներքին գործերին, ցուցաբերել փոխադարձ հարգանք, ապահովել Կասպից ծովի տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:Ավելին19:3029.06.22 -
ՔաղաքականԳլխավոր դատախազի իշխանական թեկնածուն չի պատասխանում լրագրողների հարցերինՔՊ-ականներն այսօր խորհրդարանի արտահերթ նիստում Հայաստանի գլխավոր դատախազ են ընտրել Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանին: Նա սեպտեմբերի 15-ին կերդվի նոր պաշտոնում, հենց այդ օրն է ավարտվում գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը: Ամբիոնից ՔՊ-ականների սրտի դատախազը վստահեցրել է, որ ընտրվելու դեպքում թափանցիկ կաշխատի, մինչև ընտրվելը՝ Ազգային ժողովի միջանցքներում նա խույս է տվել լրագրողների հարցերից:Ավելին19:1529.06.22 -
ՀայաստանՀարմարավետ փոխադրամիջո՞ց, թե՞ գլխացավանք. ինքնագլորով վթարի ենթարկված 40 մարդ հոսպիտալացվել էՏաքսիների թանկանալու, հուսահատության գազելների է՛լ ավելի հուսահատ դառնալու ֆոնին` մայրաքաղաքին թարմություն են բերել ինքնագլորները՝ սամակատները: Մի կողմից՝ հատկապես ամռանը, սա իսկապես հարմար փոխադրամիջոց է՝ հով է, արագ է, հետաքրքիր է: Բայց 3 ամսում վթարված ինքնագլորների 40 վարորդ է հոսպիտալացվել Երևանի միայն մեկ բժշկական կենտրոն:Ավելին19:0029.06.22 -
Մարտական հենակետերում անցկացվել են ստուգայցերՀունիսի 29-ին N զորամասի մարտական հենակետերում անցկացվել են ստուգայցեր։ Ստուգվել են կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, անձնակազմի պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը։ Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել դիրքերի ավագներին։Ավելին18:4629.06.22 -
Արտաքին քաղաքականությունԽերսոնում դիվերսիոն խումբ է ձերբակալվել, որը պատրաստվում էր հարվածել ՌԴ ԶՈւ տեղակայման կետինՌուսական բանակի զինվորները Խերսոնի շրջանում ձերբակալել են ուկրաինական դիվերսիոն խումբ ու առգրավել զենքի մեծ պահեստ: Այս մասին հայտարարել է Դաշնության պաշտպանության նախարարությունն ու նշել, որ դիվերսանտները պլանավորում էին հարվածել ռուս զինվորների տեղակայման կետերին:Ավելին18:3629.06.22