Լրահոս

2022-06-30
2022-06-29
  • Img default alt hy
    Հայաստան
    Վաղը էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Չարենցի 1-ին և 2-րդ նրբանցքների սեփական տներ մասնակի, Չարենցի փ. 125-153 սեփական տներ, Վարդանանց փ. 22 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սևաստոպոլյան փ. 67/4 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բարբյուսի փ. 31-62/1 սեփական տներ, Սեպուհի փ. 18-20 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզում՝ 10:30-14:30 Ազատավան գյուղ մասնակի, 10:30-16:00 Մխչյան գյուղ մասնակի, Կոտայքի մարզում՝ 10:00-15:00 Ծաղկաձոր քաղաք՝ Չարենցի, Կեչառիսի, Օրբելի եղբայրների, Մագիստրոսի փողոցներ, «Ռոսիա», «Գրողների տուն» և «Կեչառիս» հյուրանոցային համալիրներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Ծաղկաձորի քաղաքապետարան, Հայփոստ, «Արարատբանկ» ընկերություն, 11:00-15:00 Հրազդան քաղաք՝ թիվ 3, 9, 12, 17, 18, 19, 25, 26, 30, 98 շենքեր, Մաքրավան թաղամասի դպրոց, Նոր մաքրավան թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 11։00–12։00 Ներքին Գետաշեն համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 12։00–13։00 Լիճք համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Սյունիքի մարզում՝ 11:00-13:00 Գորիս քաղաք՝ Անկախության, Արզումանյան, Գուսան Աշոտի, Զորավար Անդրանիկի, Կոմիտասի, Մաշտոցի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ:
    23:59
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթել է Ջիբրալթարին
    Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է իր ելույթները Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում: Հայաստանի ընտրանին առաջին տուրում մրցել է Ջիբրալթարի հավաքականի հետ: Բոլոր քառորդներում ունենալով առավելություն՝ Հայաստանի թիմը հաղթել է 100:63 հաշվով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից, հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 30 միավոր, 2 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում: Հայաստանի հավաքականը խաղում է B ենթախմբում Ջիբրալթարի և Սան-Մարինոյի հետ: Հունիսի 30-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին, Հայաստանի հավաքականը կխաղա Սան-Մարինոյի ընտրանու հետ:
    23:50
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի որոշումը
    Կանադայի արտաքին գերատեսչության ղեկավարի` Մելանի Ժոլիի հայտարարությանն է արձագանքել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Ողջունում ենք Հայաստանում դեսպանություն բացելու և դեսպան նշանակելու՝ Կանադայի որոշումը։ Սա ևս մեկ քայլ է հայ-կանադական հետևողականորեն զարգացող հարաբերությունների համատեքստում, որն է՛լ ավելի կամրապնդի ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր երկկողմ գործակցությունը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։
    23:40
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռոմելու Լուկակուն վերադարձել է «Ինտեր»
    Ռոմելու Լուկակուն վերադարձել է «Ինտեր»: Բելգիացի հարձակվողը մեկ տարի կանցկացնի միլանյան թիմի կազմում: Սա «չոր» վարձավճարով տրանսֆեր է, որի համար «Ինտերը» կվճարի 8 մլն եվրո և Լուկակուի ամբողջական աշխատավարձը։ Հիշեցնենք, որ 2021 թվականին Լուկակուն «Չելսի» էր տեղափոխվել 115 մլն եվրոյի դիմաց։
    23:30
    29.06.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Պուտինին «դաս է տալիս» ՆԱՏՕ-ն. Դաշինքը ընդլայնվում է
    ՆԱՏՕ-ականները հայտարարում են, թե փշրել են Եվրոպան ապառազմականացնելու Պուտինի հույսը, իրենց Դաշինքը օր օրի մոտենում է Դաշնության սահմաններին: Ճանապարհին էլ Դաշինքի անդամները ռուսական խոհանոցին են ծանոթանում: Ռոյթերզը գրում է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ուտեստների մենյուի ամենապահանջված ուտելիքներից մեկն է դարձել ռուսական «մայրաքաղաքային» աղցանը: 8 եվրո արժողությամբ աղցանը մի քանի ժամում սպառվել է:
    23:20
    29.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Սպիտակցի Հայկոն երգելու՞ է անկախության 31-ամյակի 600 մլն դրամանոց միջոցառմանը
    600 միլիոն դրամ կտա Կառավարությունը անկախության 31-ամյակի միջոցառումների համար: Վարչապետի աշխատակազմի հայտարարած գնման մրցույթի հրավերից են դուրս բերել այս տեղեկությունը լրատվամիջոցները: Տեղեկություն կա, որ միջոցառմանը ելույթ է ունենալու նաև Սպիտակցի Հայկոն:
    23:10
    29.06.22
    Ավելին
  • Հասարակական
    Շուշիի համար նահատակված երկու եղբայրների մայրը երրորդ արու զավակն է ունեցել
    Պատերազմում 2 որդիներին կորցնելուց հետո մայր է դարձել 48-ամյա Արևիկը՝ արհեստական բեղմնավորմամբ: Շուշիի մատույցներում մնացած որդին է երազին եկել ու համոզել մորը՝ նորից մայրանալ:
    23:00
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աշոտ Փաշինյան․ սուպերհերոսից մինչև բանվոր
    ​ Ընդհանրապես, հայկական ընտանիքներում միշտ էլ տղա երեխաները արտոնություններ ունեն, հատկապես երբ ընտանիքի միակ տղա ժառանգն են. նրանց երես են տալիս, միշտ լավ պատառը նրանց է հասնում, միշտ բոլորի ուշադրության կենտրոնում են ու ընտանիքի, նրանց բարեկամների սիրելին: Փաշինյանների ընտանիքում կարծես հակառակն է․ ընդամենը 22-ամյա Աշոտը վերջին 4 տարում ինչ դեր ասես, որ չստանձնեց, ինչ օր ասես, որ չքաշեց:  Աշոտը նախ անկախ Հայաստանի առաջին «արքայորդին» էր, որ գնաց ու բանակում ծառայեց: Աշոտի ծառայությունը հանրությանը ներկայացվեց որպես չտեսնված ու չլսված մի իրադարձություն: Նիկոլ Փաշինյանը նախ դա թանկով ծախեց ժողովրդի վրա` ներկայացնելով որպես իր անսպառ հայրենասիրության, «հեղափոխական» արժեքներին, բոլորի հավասարության սկզբունքներին իր նվիրվածության ապացույց: Բանակ զորակոչվելուց հետո Աշոտի մասին հանրությունը մի պահ մոռացավ, Աշոտն էլ երևի մի փոքր հանգստացավ իր մասին խոսակցություններից: Այդ ընթացքում միայն մի քանի անգամ Աշոտի անունը մամուլում հայտնվեց, երբ նրան տեսել էին Ստեփանակերտում զբոսնելիս, և երբ մամուլում գրվեց, որ Զորի Բալայանի թոռան հետ կռիվ է արել, քանի որ զինվորներին փորձել է արգելել տնից ծանրոցներ ուզել, այսինքն` մի հեղափոխություն էլ ինքն է ուզել անել բանակում: Աշոտի անունը կրկին Փաշինյանի ու թիմակիցների պատճառով մամուլում սկսեց հայտնվել 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ «իմքայլական» պատգամավորներն, իրար հերթ չտալով, Ֆեյսբուքում էպոսներ էին հյուսում Աշոտի քաջագործությունների մասին, թե իբր դիրքից բոլորը փախել են, միայն Աշոտն է մինչև վերջ կանգուն մնացել: Նույնիսկ ֆեյսբուքյան իշխանական առանձին խմբերում քննարկման էին դրել Աշոտին ազգային հերոսի կոչում շնորհելու հարցը:  Բանակից վերդառնալուց հետո Աշոտ Փաշինյանի սուպերհերոս լինելու մասին քննարկումներն իրենց տեղը զիջեցին տեխնոերաժշտության ներքո նրա պարի, որը շատերի կողմից «դիվական» էր որակվում, և նրա հագուկապին վերաբերող թեմաներին: Աշոտի սուպերհերոս կերպարին փոխարինելու եկավ ժամանակի «ոսկե երիտասարդի» կերպարը: Բայց չէ՞ որ բանակից եկած տղան պետք է ինչ-որ բանով զբաղվի..., այստեղ կրկին Աշոտ Փաշինյանի կյանքը վերածվեց «Թրումանի շոուի», երբ նրա կյանքը դարձավ հոր փիառ արշավի մի բաղադրիչը: Աշոտին սարքեցին գարեջրավաճառ, մինչդեռ նա կարող էր, օրինակ, մեկ այլ, հանրության հետ անմիջական շփում չպահանջող աշխատանքով զբաղվել, իր հոր հասցեին էլ վիրավորական արտահայտություններ լսելու տհաճությունից ազատվել, բայց չէ. նա հենց պիտի գարեջրավաճառ աշխատեր, որպեսզի մարդիկ ասեին` «Այ, տեսե՛ք, վարչապետի որդի է, բայց գարեջուր է վաճառում, ի՜նչ դեմոկրատ մարդ է մեր Նիկոլը»:  Աշոտի զոհաբերությունը շարունակվեց, երբ հայրը հրապարակավ հայտարարեց, թե պատրաստ է որդուն՝ որպես գերի, Բաքու ուղարկել` հայ ռազմագերիների ազատության փոխարեն: Աշոտը սուպերհերոսից դարձավ «մարտիրոս», Նիկոլ Փաշինյանն էլ` Աբրահամ, որ պատրաստ էր զոհել իր որդի Իսահակին:  Վերջերս էլ իր հարազատ եղբոր` 4 ընկերության տնօրեն լինելը արդարացնելու համար խեղճ Աշոտին բանվոր սարքեց, թե նա կավագործի օգնական է, սովորական բանվոր: Ի դեպ, Փաշինյանը որդուն կարող էր հենց միայն «կավագործի օգնական» կամ «արհեստավոր» անվանել, բայց նա օգտագործեց հենց «բանվոր» բառը` որպես դասակարգի ներկայացուցիչ: Այսպիսով՝ Աշոտը մինչև վերջ դիրքը չլքող սուպերհերոսից դարձավ սովորական բանվոր: Հաջորդիվ որպես ի՞նչ է հասարակությանը ներկայացվելու Աշոտը, թերևս կախված է պահի թելադրանքից, բայց ի՞նչ պլաններ ու երազանքներ ունի նա, ինչ մասնագետ է ուզում դառնալ, ինչո՞վ է ուզում զբաղվել...: Սիրելի‘ Աշոտ, եթե քեզ գերի են վերցրել, նշան տուր:  ​
    22:50
    29.06.22
    Ավելին
  • Հայաստան
    «Բաքվի շանտաժը». ինչու՞ ՀՀ նորակոչիկները չեն ծառայելու Արցախում
    Այն, որ այս զորակոչին զինակոչիկները Հայաստանից Արցախ ծառայության չեն մեկնելու, Բաքվի շանտաժի արդյունքում կայցված որոշում է համարում ընդդիմությունը: Պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է «Հայլուր»-ի խնդրանքով մեկնաբանել Արցախ ժամկետայիններ չուղարկելու՝ ռազմաքաղաքական ղեկավարության որոշումը: Պաշտոնական պատճառաբանությունն այն է, թե 18-ամյա զինվորներին պետք է հեռու պահել վտանգավոր առաջնագծից: Աբրահամյանը հարցնում է՝ մի՞թե հիմա միայն առաջնագիծն է վտանգավոր:
    22:40
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հայ և ադրբեջանցի 11 փորձագետներից կազմված խումբը հանդիպում է անցկացրել Վրաստանի Կաչրետի քաղաքում
    Հայ և ադրբեջանցի 11 փորձագետներից կազմված խումբը հունիսի 27-ին և 28-ին հանդիպում է անցկացրել Վրաստանի Կաչրետի քաղաքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։ Հայկական կողմից մասնակցածները լրատվամիջոցին հայտնել են, որ «քննարկել են երկու երկրների կառավարությունների կողմից միջազգային խաղացողների աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար ճիշտ պայմանների ստեղծմանն ուղղված շարունակական ջանքերը»։ Հանդիպման ձևաչափը ստեղծվել է Եվրամիության կողմից։ Ինչպես նշում է «Արմենպրես»-ը, «հայ – ադրբեջանական միացյալ խմբի» անդամներն են՝ Ստեփան Գրիգորյան, Տարոն Հովհաննիսյան, Գևորգ Մելիքյան, Ջոնի Մելիքյան, Բենիամին Պողոսյան, Ահմադ Ալիլի, Մեհման Ալիև, Շահլա Իսմայիլ, Սամիր Մամեդով, Ռամազան Սամադով, Անար Վալիև։
    22:30
    29.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական դեպք՝ Երևանում. բանկերից մեկի հարևանությամբ գտնվող տնակում հայտնաբերվել է տղամարդու դի
    Այսօր՝ հունիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:10–ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից, որ իրենց է զանգահարել Երևանի բնակիչ և հայտնել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող բանկերից մեկի մասնաճյուղի հարևանությամբ գտնվող տնակում դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել, տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արթուր Վարդանյանն ու Դավիթ Մնացականյանը: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ քննչական բաժնի խումբը՝ որտեղ էլ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, դիակի վրա բռնության հեքտեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/29/1216770/
    22:20
    29.06.22
    Ավելին