Լրահոս

2022-07-01
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մենք կաջակցենք Ուկրաինային մինչև չհամոզվենք, որ նրանք պարտություն չեն կրի. Բայդեն
    «The Guardian»-ը հայտնում է՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն կաջակցեն Ուկրաինային այնքան ժամանակ, որքան կպահանջվի։ Մադրիդում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Բայդենը նաև նշել է․ «Բոլոր դաշնակիցները կաջակցեն Ուկրաինային այնքան ժամանակ, որքան կպահանջվի, մինչև չհամոզվենք, որ նրանք պարտություն չեն կրի»։
    12:21
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանում բարդու ծառը ընկել և վնասել է շենքի տանիքը
    Հունիսի 30-ին՝ ժամը 22։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան 8 շենքի մոտակայքում բարդու ծառը կոտրվել և ընկել է՝ վնասելով շենքի տանիքը և գազատար խողովակը։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
    12:15
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ժամկետային զինծառայող Հրաչիկ Փիլիպոսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
    ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հրաչիկ Փիլիպոսյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով: Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Հրաչիկ Վաչիկի Փիլիպոսյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով:
    12:10
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքացիների ինքնաբուխ բողոքի ակցիան՝ ԱԺ շենքի մոտ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Քաղաքացիների ինքնաբուխ բողոքի ակցիան ԱԺ շենքի մոտ
    12:03
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը հուլիսի 4-ին կդադարեցվի
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 4-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Խնձորուտ» թաղամասի 6-րդ, 7-րդ փողոցների առանձնատների, 1-ին փողոցի թիվ 45-ից մինչև թիվ 75 առանձնատների գազասպառողների գազամատակարարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:
    11:57
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Կրիշտիանու Ռոնալդուն և Ժոզե Մոուրինյուն հեռախոսազրույց են ունեցել
    Կրիշտիանու Ռոնալդուն և Ժոզե Մոուրինյուն հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին գրել են իտալական աղբյուրները: Մոուրինյուն խոսել է նաև Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։ Այսօրվա դրությամբ պորտուգալացու տեղափոխությունը «Ռոմա» իրագործելի է թվում: Բազմիցս նշվել է, որ Կրիշտիանուն հիասթափված է «Մանչեսթեր Յունայթեդում» կատարվող իրադարձություններից և մի քանի անգամ ակնարկել է թիմից հեռանալու մասին։ Ըստ իտալական ԶԼՄ-ների՝ Ռոնալդուի՝ «Ռոմա» տեղափոխության մասին կարող է հայտարարվել հուլիսի 7-ին։
    11:52
    01.07.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 01.07.22
    11:47
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ուկրաինան հուլիսի 1-ից վիզային ռեժիմ է սահմանել ռուսաստանցիների համար
    «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան հուլիսի 1-ից վիզային ռեժիմ է սահմանում Ռուսաստանի քաղաքացիների համար:  Ռուսաստանցիները կարող են մուտքի համար անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպել Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Եկատերինբուրգի, Կալինինգրադի, Կազանի, Նովոսիբիրսկի, Դոնի Ռոստովի և Սամարայի VFS Global վիզաների կենտրոններում։
    11:42
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Նեյմարը կարող է տեղափոխվել միլանյան թիմ
    «Armsport.am»-ի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է տեղափոխվել «Միլան»։  Այս քայլով ակումբը ցանկանում է ցույց տալ իր վերադարձը համաշխարհային ֆուտբոլում իր նախկին դիրքերին։
    11:37
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուս է շրջվել
    29 ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը Թուրքիայի Մուղլա քաղաքի մերձակայքում գտնվող Կոյջեգիզ լճի տարածքում բախվել է բետոնախառնիչին: Այս մասին հայտնում է տեղական Haberler պորտալը։ Վթարը տեղի է ունեցել ժամը 19:15-ին. տուրիստական ​​ավտոբուսը, որը Ֆեթհիյեից շարժվում էր դեպի Մուղլա, խաչմերուկում բախվել է բետոնախառնիչին։ Հարվածի հետևանքով ավտոբուսը կողաշրջվել է։ Վթարի ականատեսները շտապօգնություն են կանչել, իսկ մինչ բժիշկների ժամանումը, օգնել են ուղևորներին դուրս գալ ավտոբուսից, որը հարվածի հետևանքով բռնկվել է: Զոհեր չկան: Ուղևորները թեթև վնասվածքներ են ստացել:
    11:32
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն «գանգուղեղային վնասվածք, կոմա» ախտորոշմամբ տեղափոխված կինը մահացել է
    Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատաստվում հունիսի 28-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից նշված բաժին ստացված ահազանգի փաստով։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/01/1216867/
    11:27
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Նյու Ջերսիում հրաձգության հետևանքով 9 մարդ է հոսպիտալացվել
    «CBC» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Նյու Ջերսիում հրաձգությունից հետո բուժհաստատություններ է տեղափոխվել առնվազն 9 մարդ, որից մեկը՝ երեխա: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: Կրակոցներն արձակվել է նահանգի խոշորագույն Նյուարք քաղաքի փողոցներից մեկում:
    11:22
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ 31 ահազանգ է ստացվել
    Հունիսի 29-ից հուլիսի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Տավուշի մարզի Իջևան, Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Վանաձոր, Արարատի մարզի Մասիս, Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:
    11:17
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թող ցույց տան ձևակերպումը, որով սահմանված է Բերձորից, Աղավնոյից և Սուսից հայ բնակչության դուրս գալը. Տիգրան Աբրահամյան
    Բերձոր քաղաքի, Սուս և Աղավնո գյուղի շուրջ ստեղծված իրավիճակն ամենատարբեր դիտանկյուններից քննարկվում է։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները շատ դեպքերում ընդհանուր գծերով է ներկայացված և դրանց իրականացման հարցում բանակցելու ու հնարավորինս հայկական շահերի շրջանակներում գոնե փոքր հաջողություններ գրանցելու հնարավորություն կա։ Կոնկրետ այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը սահմանում է հետևյալը. «Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»: Ովքեր պնդում են, որ եռակողմ հայտարարությունով է սահմանված Բերձորից, Աղավնոյից և Սուսից հայ բնակչության դուրս գալը և բնակավայրերի հանձնումը, ապա թող ցույց տան դրա վերաբերյալ ձևակերպումը։ Այլընտրանքային ճանապարհի նախագիծը կարող էր քննարկվել ու հաստատվել այնպիսի տրամաբանության ներքո, որի դեպքում 3 հայկական համայնքները կարող էին մնալ «Լաչինի միջանցքի» 5 կմ-ոց հատվածում և չհանձնվել Ադրբեջանին։ Ես ավելի շատ հակված եմ կարծելու, որ 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանի շանտաժի, սպառնալիքի ներքո է եռակողմ հայտարարության այս դրույթն իրականացվում ադրբեջանական հավակնությունների շրջանակում։ Իրադրությունը բավականին բարդ է, պարզ, ստանդարտ լուծումներ չունի և ցանկացած կարգավորում պետք է լինի խիստ հաշվարկված, հակառակ դեպքում նոր կորուստներն անխուսափելի կլինեն։ Ադրբեջանի հետ տարբեր հարցերով բանակցությունները ենթադրում է ծանր գործընթաց, որը ՀՀ ներկայիս իշխանությունների պայմաններում մեզ համար շահեկան լուծման հնարավորություն չի ընձեռում։
    11:12
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գերմանիայի դաշնային նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
    Երկօրյա այցով Հայաստան ժամանած Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանի ուղեկցությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ դրել անմար կրակի մոտ՝ մեկ րոպե լռությամբ հարգելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
    11:07
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 2.92 հա տարածքում բռնկված հրդեհները
    Հունիսի 28-ից հուլիսի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում՝ 700 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 1500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 7000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 2000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 6000 քմ, Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում՝ 2000 քմ, Առինջ գյուղում՝ 500 քմ, Վերին Պտղնի գյուղում՝ 1500 քմ, Ներքին Պտղնի գյուղում՝ 5000 քմ, Աբովյան քաղաքում՝ 3000քմ։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 2.92 հա։
    11:02
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վիճաբանություն և դանակահարություն` Գյումրիում, 29-ամյա երիտասարդ է վիրավորվել
    Հունիսի 29-ին՝ ժամը 23.50-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 29-ամյա երիտասարդ: Օպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց: Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չէր բացատրություն տալու: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների և Կումայրիի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունիսի 29-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Գյումրիի Գորկու փողոցի շենքերից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր նույն փողոցի բնակիչ, 49-ամյա մի տղամարդ: Հունիսի 30-ին, ժամը 19.50-ին, նա հայտնաբերվել, բերման է ենթարկվել Կումայրիի բաժին և խոստովանել արարքը: Դանակը հայտնաբերվել է: 49-ամյա տղամարդը ձերբակալվել է: ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Կատարվում է նախաքննություն:
    10:57
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ութ տարում առաջին անգամ ավտոբուս է ուղևորվել Ղրիմից Խերսոն
    «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ ութ տարվա դադարից հետո գործարկվել է ավտոբուսային հաղորդակցությունը Ղրիմի և Խերսոնի, Մելիտոպոլի և Բերդյանսկի միջև: Առաջին ուղերթով ավտոբուս է մեկնել Սիմֆերոպոլից Խերսոն: «Ավտոբուսները կաշխատեն ամեն օր: Ժամային գրաֆիկն ու արժեքները հստակեցված են: Ուղևորափոխադրումների անվտանգությունը կապահովեն «Ռոսգվարդիայի» ուժերը»,- լրագրողներին Սիմֆերոպոլի ավտոկայանում ասել է Ղրիմի տրանսպորտի նախարարի ժ/պ Նիկոլայ Լուկաշենկոն:
    10:53
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
    Հունիսի 29-ից հուլիսի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, Գլաձոր, Կոտայքի մարզի Արզական, Արարատի մարզի Ազատաշեն, Արագածոտնի մարզի Օշական և Կարբի գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 7 գյուրզա, 3 շահմար, 3 սահնօձ, 1 իժ և տեղափոխել անվտանգ տարածք:
    10:52
    01.07.22
    Ավելին