Լրահոս

2022-07-01
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միջազգային հանրությունը համառորեն փորձում է չնկատել առկա իրավիճակը․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններ
    Ինչպես արդեն հայտնի է՝ օրվա իշխանությունները ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելու որոշումներ ընդունեցին։ Իրավիճակն աբսուրդային է նրանով, որ դա կատարվում է առկա անվտանգային մարտահրավերներից, պատերազմի՝ իրենց իսկ հայտարարած հնարավոր սպառնալիքից, Բերձորի խնդրից, նոր զիջումներից, ռազմագերիներին մինչ օրս հայրենիք չվերադարձնելու խնդրից հանրությանը շեղելու համար: Խորհրդարան գնալու առաջին իսկ օրվանից հայտարարել էինք, որ ԱԺ վարչական պաշտոնները մեզ համար ինքնանպատակ չեն, ընդդիմադիր գործունեությանը օժանդակելու գործիք են, ինչը բխում է Սահմանադրությունից ու ժողովրդի տված քվեից: Փաստ է, որ օրվա իշխանությունները տևական ժամանակ է՝ ջրբաժան են գծել Սահմանադրությունից, Անկախության հռչակագրից ու օրինականությունից՝ առհասարակ: Այս և դրան նախորդած վարքագիծը կայուն բռնապետության ցուցիչ է, ինչն աննախադեպ է, մյուս կողմից էլ՝ Հայաստանում ավելի է խորանում քաղաքական ճգնաժամը: Միջազգային հանրությունը, չնայած պառլամենտարիզմի ակնհայտ նահանջին, համառորեն փորձում է չնկատել առկա իրավիճակը, մինչդեռ իշխանության այսպիսի վարքագծին պետք է հետևեր կտրուկ եւ անմիջական արձագանք: Այս վարքագծով օրվա իշխանությունները ևս մեկ անգամ հաստատում են, որ իրենք մտահոգված են բացառապես պաշտոններով, զբաղված՝ հետապնդումներով, զուրկ՝ երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու որևէ հնարավորությունից, չունեն լեգիտիմություն, չեն ներկայացնում Հայաստանի ու Արցախի շահերը, իսկ այս պայմաններում հեռացումն անխուսափելի է։
    14:13
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից. Արմեն Գևորգյան
    2021 թվականից հանդիսանալով ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ՝ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել իմ աշխատանքին, ներդրել եմ իմ փորձն ու գիտելիքը, մշտապես փորձել եմ հանձնաժողովում ապահովել արդյունավետ աշխատանքային մթնոլորտ։ Դա արել եմ` հատկապես կարևորելով եվրասիական զարգացման` մեր պետության հեռանկարը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը: «Քաղաքական իրադարձությունները երկրում, սակայն, բերեցին մի կետի, որ ես հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այսօրվա իրավիճակը թելադրում է քաղաքական, հանրային և մարդկային էթիկայի հստակ կանոններ, որոնք ես չեմ կարող անտեսել, և որոնք ինձ թույլ չեն տալիս շարունակել պաշտոնավարել որպես հանձնաժողովի նախագահ։ Նման որոշումները նաև լավագույն առիթ կարող են հանդիսանալ` վերաիմաստավորելու և գնահատելու ձեռք բերած քաղաքական փորձը և նոր գիտելիքները, խթան կարող են դառնալ նաև իմ անձնական ապագայի տեսլականի ձևավորման համար, ինչպես դա եղավ 2014 և 2018 թվականներին` բարձր պետական պաշտոններից հեռանալուց հետո: Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքը և ստանձնած պարտավորությունների իրականացումը բոլոր այն միջազգային հարթակներում և կառույցներում, որոնք կարևոր են մեր պետության համար»,-նշել է նա:
    14:07
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմավիրի մարզում 32-ամյա հայրը հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել իր 4-ամյա աղջկան
    Հունիսի 30-ին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 32-ամյա Գեղամ Վ-ն իր վարած ԳԱԶ 31105 մակնիշի ավտոմեքենայով հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել 4-ամյա Արևիկ Վ-ին։   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդն իր ավտոմեքենայով երեխային, ով իր աղջիկն է, տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ 
    14:01
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
    Մայրաքաղաքում այսօր երեկոյան ժամերին, հուլիսի 2-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Մարզերում այսօր ցերեկը, հուլիսի 2-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 5-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ն աստիճանաբար կնվազի 3-5, Սյունքիում և Արցախում՝ 8-10 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
    13:56
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Ջավախքի գույները, մշակութային կոթողները՝ հայ և վրացի նկարիչների կտավներում
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 22-25-ը Ջավախքում անցկացվել է «Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» խորագրով հայ-վրացական պլեներ-փառատոնը, որի շրջանակում բացվել է համանուն ցուցահանդեսը։ Կազմակերպիչը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամն է՝ «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՈՒՀԿ-ի, Հայաստանի և Վրաստանի նկարիչների միությունների հետ համատեղ։ Հայ և վրացի շուրջ 25 նկարիչներ՝ Երևանից, Թբիլիսիից և Ջավախքից, չորս օր շարունակ շրջել են Ջավախքի տարբեր գյուղերում ու քաղաքներում, տեսարժան վայրերում և իրենց տեսածն ու զգացածը փոխանցել կտավին: Փառատոնի շրջանակում Ախալցխա քաղաքում բացվել է «Համատեղ հայացք Սամցխե Ջավախեթիին» խորագրով հայ-վրացական ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել է փառատոնի մասնակիցների շուրջ 70 կտավ։ Բացմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Նրա նշմամբ՝ հայերը և վրացիները, դարերով կողք կողքի ապրելով, բավարար չափով չեն ճանաչում միմյանց, իսկ միմյանց ճանաչելու լավագույն եղանակը մշակույթն է: «Նմանօրինակ մշակութային միջոցառումներով մենք պետք է նպաստենք երկու ժողովուրդների փոխճանաչմանը։ Մեր նախաձեռնությունները պետք է լինեն համատեղ՝ մեր վրաց գործընկերների հետ։ Շատ լավ համագործակցության փորձ ունենք ՋԱՀ-ի հետ, և կարծում եմ՝ առաջիկայում այսպիսի ծրագրեր առավել շատ կունենանք։ Մեր սրահն էլ այսօր ողողված է կանաչով, կտավներում ամենագերակշռող գույնը կանաչն է»,- ասել է նախարարի տեղակալը՝ շնորհավորելով ներկաներին, և մաղթել, որ այս բարդ ժամանակներում կյանքը ողողված լինի կանաչով, բնության և մարդու հանդեպ հիացմամբ։ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանի խոսքերով՝ հիմնադրամը մեծ տեղ է տալիս մշակույթի ոլորտի զարգացմանը, որը մշտապես ՋԱՀ-ի ուշադրության կենտրոնում է. «Ասածիս վառ ապացույցն են նմանօրինակ պլեներ-փառատոները, ցուցահանդեսները, հիմնադրամի կողմից հիմնադրված աշուղ Ջիվանու տուն-թանգարանն ու Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնված ցուցասրահը։ Հայ-վրացական այսօրինակ համագործակցության ծրագրեր առաջիկայում դեռ շատ կունենանք»։ Վրաստանի նկարիչների լիգայի տնօրեն Նուգզար Մելաձեն շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին հրաշալի մշակութային նախագծի իրագործման համար՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր թանգարան կուզենա գոնե մի նկար ունենալ յուրովի գեղեցիկ այս ստեղծագործություններից։ Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, միանալով բոլոր շնորհավորանքներին, կարևորել է մշակութային կապը Ջավախքի հետ՝ շեշտելով, որ այս նախագծով մշակութային երկար համագործակցության հիմք է դրվում։
    13:50
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գերեվարված ու անհետ կորած անձանց ճակատագիրը մնում է անհայտ. Փաշինյանը խաբել է
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Հայաստանում ու Արցախում այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ 203 անհետ կորած անձ կա: Նրանցից 20-ը քաղաքացիական անձինք են, մյուսները՝ զինվորականներ: Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից փոխանցեցին: Անհետ կորածների ծնողները օրերս «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին հավաքվել, ինչից հետո հայտարարություն են տարածել, որ անհետ կորածներից շատերը գտնվում են փաստացի գերության մեջ: «Որոշ դեպքերում զոհված անձանց մարմինները կամ մասունքները թաքցվում են կամ չեն հայտնաբերվել որոնողական աշխատանքների արհեստական խոչընդոտների արդյունքում, իսկ որոշ դեպքերում էլ մասունքների ԴՆԹ փորձաքննության արդյունքները կասկածելի են կամ բավարար չեն անձի ճակատագիրը պարզելու համար»,- ասված է հայտարարության մեջ: 44-օրյա պատերազմից հետո՝ տարիուկես անց՝ ցավալիորեն մինչեւ օրս, անհետ կորածներ ու անհողաթումբ շիրիմներ ունենք: Բազմաթիվ ծնողներ շարունակում են մղկտալ իրենց որդու անհայտ ճակատագրի համար: Նրանք դիմում են հնարավոր բոլոր կառույցներին, բայց, փաստորեն, ապարդյուն: Բայց հիշենք, թե ինչ էր ասում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմից անմիջապես հետո՝ նոյեմբերի 18-ին: Ներկայացնելով «երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելու եւ երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու համար առաջիկայում ամենակարեւոր անելիքների ճանապարհային քարտեզը»՝ նա հրատապություն պահանջող անելիքների 15 կետ էր հրապարակել, որի 6-րդ կետը սահմանում էր. «Գերեվարված զինվորականների եւ քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ, նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում, անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում, նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում»: Այս հայտարարությունից անցել է ավելի քան տարիուկես, բայց թե՛ գերեվարված անձանց, թե՛ անհետ կորածների ճակատագիրն առ այս պահը շարունակում է անհայտ մնալ: Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել է:
    13:43
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս պաշտոններից. Իշխան Սաղաթելյան
    Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս վարչական՝ հանձնաժողովի նախագահի, փոխնախագահի պաշտոններից, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ նշելով․ - «Բոլորը նվիրում ենք իրենց, թող գնան, անեն ինչ ուզում են»։ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել՝ Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից ազատելու օրակարգով։ Իշխող մեծամասնությունը հեշտությամբ կարող է ապահովել որոշման համար անհրաժեշտ 54 ձայները։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ չէր բացառել, որ եթե ընդդիմությունն ազատ մնացած պաշտոններում նոր թեկնածուներ առաջադրի, հնարավոր է ընտրեն։ Սաղաթելյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Այնքան երկրորդական ենք դա համարել, որ մինչև այս պահը ֆրակցիայով ամբողջական քննարկում չենք ունեցել, բայց մենք, բնականաբար, թեկնածու չենք առաջադրի, ավելին՝ մյուս վարչական պաշտոնները, որ զբաղեցնում է ընդդիմությունը հավանաբար դրանցից կհրաժարվեն մեր գործընկերները»։
    13:36
    01.07.22
    Ավելին
  • Քաղաքական
    Սաղաթելյանին ու Հակոբյանին ՔՊ-ականները հեռացրին ԱԺ պաշտոններից
    ՔՊ-ականները փակ գաղտնի քվեարկությամբ զրկեցին Իշխան Սաղաթելյանին Ազգային ժողովի փոխխոսնակի, իսկ Վահե Հակոբյանին Տնտեսական հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոններից:
    13:30
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ճապոնիան 7 տարվա ընթացքում առաջին անգամ սահմանել է էլեկտրաէներգիայի խնայողության ռեժիմ
    7 տարվա ընթացքում առաջին անգամ Ճապոնիայի կառավարությունն էներգախնայողության ռեժիմ է մտցրել՝ կոչ անելով տնային տնտեսություններին և ձեռնարկություններին խելամտորեն նվազեցնել սպառումն ամառվա ընթացքում: Դա պայմանավորված է այն հաշվարկներով, որ ուժեղ ջերմային ալիքի դեպքում երկրի գրեթե բոլոր շրջաններում, բացառությամբ հարավային Օկինավայի և հյուսիսում գտնվող Հոկայդո կղզու, էներգիայի պահուստի գործակիցը կարող է լինել ընդամենը 3,7%, մինչդեռ կրիտիկական մակարդակը 3% է: Խնայողությունների պահանջը վերաբերում է հիմնականում օդորակիչների և այլ էլեկտրական սարքերի օգտագործմանը՝ ջերմահարությունից խուսափելու համար, մինչդեռ էլեկտրաէներգիայի սպառումը կրճատելու երկրորդական թիրախներն են գովազդային ցուցանակները, խանութների լուսավորված ցուցափեղկերը, էլեկտրոնիկայի խանութներում միացված հեռուստացույցները: Տոկիոն և ևս 8 պրեֆեկտուրաներ երկուշաբթի օրվանից զգուշացնում են հունիսի անոմալ շոգի պատճառով էլեկտրացանցերի ծանրաբեռնվածության մասին: Այս օրերին այս գոտու մի շարք հատվածներում գրանցվել է մինչև 40 աստիճան տաքություն։ Հինգշաբթի օրը Տոկիոյում գրանցվել է հունիսի ջերմաստիճանի ռեկորդը՝ 36 աստիճանից բարձր։ Էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել էներգառեսուրսների գնաճի, ՋԷԿ-երի կրճատման ֆոնին՝ հաշվի առնելով էներգիայի էկոտեսակների անցնելու պլանները և էլեկտրաէներգիայի մատակարարման կայունության վերաբերյալ աճող մտահոգությունները։
    13:23
    01.07.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Ձեզ լինի էդ պաշտոնները, մենք մեր հայրենիքի տերն ենք». ակցիա՝ խորհրդարանի մոտ
    Քաղաքացիները բողոքի ակցիա են անում Ազգային ժողովի մոտ: Նրանց խոսքով՝ եկել են իրենց դժգոհությունը հայտնելու Հայաստանի իշխանությանը, պահանջում են, որ հեռանա Փաշինյանի իշխանությունը, քանի որ, քաղաքացիների խոսքով, իշխանության հեռացումից է կախված Հայաստանի ու Արցախի տարածքների պահպանումը:
    13:17
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վրաերթի ենթարկված 6-ամյա երեխան մահացել է
    Հունիսի 30-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկի հետնամասում «Նիսան Մաքսիմա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա Ալեքս Չաքմազյանին, որը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն:
    13:11
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոչ սթափ վիճակում գտնվող պաշտպանության նախարարության ծառայողը Երևանի պետական համալսարանում կոտրել է դռան ապակին
    «Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվել և այն ուղարկվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը կազմվել են հունիսի 27-ին Երևանի Պետական Համալսարանի անվտանգության աշխատակից Հայկ Կ-ի հաղորդման հիման վրա։  Վերջինս ոստիկանության կենտրոնական բաժին ահազանզ է տվել և հայտնել, որ այդ օրը, ժամը 06։00-ի սահմաններում անհայտ անձը կոտրել է Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում գտնվող ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մուտքի դռան ապակին։  Ոստիկանները պարզել են, որ նշված անձը հանդիսանում է Արմավիրի մարզի բնակիչ՝ 26-ամյա Արտաշես Մ-ն, ով, գտնվելով ոչ սթափ վիճակում, կոտրել է ֆիզիկայի ֆակուլտետի մուտքի դռան ապակին, ինչպես նաև համալսարանի հարակից տարածքում գտնվող սրճեփ սարքի ապակին՝ պատճառելով նյութական վնաս։  Արտաշես Մ-ն հայտնաբերվել ու գույքը դիտավորյալ վնասելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղ վերջինս հրաժարվել է բացատրություն տալուց։   Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արտաշես Մ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։  
    13:07
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՊԵԿ-ը կանխել է միջազգային փոստային առաքանիներով թմրամիջոցի ապօրինի ներմուծման փորձ
    Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Վերջին ամիսներին ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրավապահ համագործակցության և տեղեկությունների վերլուծության բաժնի աշխատակիցների կողմից իրականացվող թիրախային վերլուծությունների և նույն վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցների համատեղ ջանքերի շնորհիվ «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Գերմանիայից Հայաստանի Հանրապետություն էքսպրես-բեռներ փոխադրողների կողմից ՀՀ ներմուծված միջազգային փոստային առաքանիներ, ինչի արդյունքում թիրախավորված, բարձր ռիսկայնություն ունեցող առաքանիների միջից հայտնաբերվել են տարբեր քաշերի և քանակի «մեթամֆետամին», «ՄԴՄԱ (էքստազի)», «կրիստալ», «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ, որոնք թաքցված են եղել առաքանու մեջ հայտնաբերված սկավառակի տուփի, խաղաթղթերի, դեմքի համար նախատեսված դիմակի, սարքավորումների համար նախատեսված տուփերի մեջ և այլն։ Փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից նախապատրաստվել են նյութեր, որոնք հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ տրամադրվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը: ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հորդորում է քաղաքացիներին, ձեռնպահ մնալ նմանատիպ գործողություններից՝ անօրինական ճանապարհով արգելված ապրանքներ ներմուծելուց, քանի որ իրականացվում է մշտադիտարկում և թիրախային վերլուծություն։ Ծանուցում. ենթադրյալ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Մանրամասները՝ տեսանյութում:
    13:01
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Օդեսայի շրջանում հրթիռային հարվածից 18 մարդ է զոհվել
    Վերջին տեղեկությունները Ուկրաինայից: Օդեսայի շրջանի Սերգեևկա բնակավայրում հրթիռային հարվածի հետևանքով վնասվել է 9 հարկանի շենք, որին կից խանութում հրդեհ է բռնկվել: Վնասվել են նաև հանգստի գոտու բնակելի կորպուսի երկու հարկերը: Ուկրաինական կողմի տվյալներով 18 մարդ է մահացել, 30-ը՝ վիրավորվել: Ուկրաինական կողմը պնդում է, որ 3 հրթիռները արձակվել են ռուսական Տու- 22 ռմբակոծիչներից: Ռուսական կողմն այս մասին հայտարարություն չի տարածել: Սև ծովի Զմեինի կղզուց ռուսական զինուժի հեռանալն ուկրաինական ու ռուսական կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում: Այն պատերազմի մեկնարկից ի վեր գտնվում էր ռուսական վերահսկողության տակ: Ուկրաինական կողմը պնդում է, որ ռուսական զինուժը հեռացել է վերջին օրերին ուկրաինական զինուժի ինտենսիվ հարվածներից հետո: Ավելի վաղ ռուսական կողմը հայտնել էր, որ ռուսական զինուժը հեռացել է կղզուց՝ որպես բարի կամքի դրսևորում՝ ցույց տալու, որ Ռուսաստանը չի խոչընդոտում Ուկրաինայից հացահատիկի ու գյուղատնտեսական ապրանքների արտահանումը:
    12:55
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հունիսի 30-ից հուլիսի 1-ը բացահայտվել է հանցագործության 67 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 30-ից հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 67 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 15, անձնական ունեցվածքի գողության՝ 11, խարդախության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, ընտանեկան բռնության՝ 4, խուլիգանության և ապօրինի ծառահատման՝ 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, հարկերից խուսափելու, որսագողության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ծանր վիրավորանքի, սառը զենքի հայտնաբերման, մշակումն արգելված բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու, սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, սպանության սպառնալիքի և մասնավոր բժշկական կամ դեղագործական գործունեությամբ ապօրինաբար զբաղվելու, կեղծ դեղեր պատրաստելու, արտադրելու կամ իրացնելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության և խարդախության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 1 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    12:50
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետը՝ ՍԴ դատավորի թեկնածու
    ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը: Նշենք, որ Հովակիմ Հովակիմյանը ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետն է։
    12:45
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Որդուս ոտքից 5 կգ ասկոլկա են հանել, ու ոտքը էդքան ծանր՝ հասել է ՀՀ սահման. պատահաբար են նկատել՝ ուժասպառ ընկած․ զոհվածի մայր
    Բռնցքամարտիկ Դավիթ Ղազարյանը մարզաշխարհի հետ կապված մեծ հեռանկարներ ուներ: Մարզական կազմվածքով թիկնեղ դյուցազունը ապագայում նաև մտադիր էր զբաղվել մարտեր առանց կանոնների մարզաձևով: Բայց երազանքն անկատար մնաց, 44-օրյա պատերազմը ընդհատեց տղայի կյանքը 21 տարեկանում: Դավիթ Ղազարյանի մայրը՝ Ալվարդ Քեշիշյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է, որ որդին Շիրակի պետական համալսարանի ֆիզիկական դաստիարակության բաժնի 2-րդ կուրսի ուսանող էր, երբ զորակոչվեց բանակ: Շիրակի մարզի Բասեն գյուղի բնակիչ Դավիթ Ղազարյանի պարտադիր զինվորական ծառայությունն անցել է Նոյեմբերյանի զորամասում, տանկիստ է եղել, ջոկի հրամանատար: Նրա զորացրվելուց հետո քովիդի համաճարակը սկսվեց, ու քանի որ դասերը հեռավար էին, Դավիթը նաև աշխատում էր շինարարությունում: Մայրը հիշում է, որ պատերազմից 1 թե 2 ամիս առաջ որդուն զանգել էին զինկոմիսարիատից, ասել, որ փաստաթուղթ կա ստորագրելու: Ըստ Ալվարդ Քեշիշյանի, փաստաթղթում ասվում էր՝ եթե պատերազմ լինի, առաջինը Դավիթը պետք է գնա: Ասում է՝ այն ժամանակ ինքը ի՞նչ իմանար, թե ինչ է լինելու: Մայրը կարծում է, որ այդ փաստաթղթով որդուն պարտավորեցրել են, որ պատերազմին մասնակցի: Ասում է՝ երբ պատերազմը սկսվեց, որդին զինկոմից ծանուցագիր ստացավ: Ընդ որում, մոր խոսքով, որդու զորացրված համադասարանցիներից և ոչ մեկին ծանուցագիր չէր եկել: Դավիթը մեկնեց ռազմաճակատ այն ժամանակ, երբ նրա զորացրման 1 տարին չէր լրացել, ու կրտսեր եղբայրը, ով այդ ժամանակ ժամկետային զինծառայող էր, արդեն առաջնագծում էր՝ «Եղնիկներ» կոչվող զորամասի իր ծառայակիցների հետ: Ալվարդ Քեշիշյանի խոսքով՝ Դավիթը 3 օր Գուսաննայի զորամասում մնալուց հետո իր համագյուղացի տղաների հետ 2020 թվականի հոկտեմբերի 3-ին մեկնեց Ջրական: «2-3 օր էր անցել, ես նոր իմացա, որ Դավիթս Ջրականում է, գյուղի բնակիչներից ասացին: Ես որ հեռախոսով խոսում էի Դավիթիս հետ, ռումբերի պայթյունների ձայն էր գալիս, ասում էր՝ մա՛ ջան, ուսումնավարժանք է, մենք ենք կրակում, որ ես չանհանգստանայի ու կարողանայի գիշերները հանգիստ քնել»,- պատմում է մայրը: Դավիթն ամեն օր զանգել է, հոկտեմբերի 15-ին էլ հայտնել էր, թե այլևս չի կարող շուտ-շուտ զանգել: Նրա վերջին հեռախոսազանգը եղել է այդ օրը, մորն ասել էր, որ իրենց ծառայության 2 շաբաթը լրացել է, և կարող է տուն ուղարկեն: «Հոկտեմբերի 16-ին ամբողջ օրն անհանգիստ էի, գիտեի, որ այդ օրը թեժ մարտեր են եղել, տաքսու մեջ համագյուղացիներիցս մեկն էլ ասել էր, թե Բասեն գյուղի տղաների մասին լավ բան չի իմացել: Երևի արդեն գիտեր դեպքի մասին, ինձ չասաց,- շարունակում է մայրն ու ավելացնում,- Հարևանի հարսն ասել էր, որ Դավիթի հագուստները պատրաստիր, տղաներին բաց են թողել, գյուղից գնալու են, բերեն: Դավիթս էլ այսպիսի բնավորություն ուներ, ինձ չէր ասում, որ անակնկալ լինի: Հագուստ, կոշիկ, անձնագիրը, ամենը պատրաստեցի ու սպասում էի, զանգ չկար…»։ Անհանգիստ էր, քանի որ Դավիթը գոնե մի լուր կհայտներ, այսքան երկար լուռ չէր մնա: Հետո կնոջը զանգում է բարեկամներից մեկն ու ասում, որ Դավիթը վիրավոր է, հիվանդանոցում է, ռազմի դաշտից նրան տեղափոխել են Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ալվարդ Քեշիշյանի պատմելով՝ Դավիթին ռազմի դաշտում պատահական էին գտել: Գիշերային ռմբակոծությունից հետո տղաներից մի քանիսը տեղում մահացել էին, իսկ նրանք, ովքեր վիրավոր էին, ամեն մեկն իր համար առանձին, մի կերպ շարունակել էր ճանապարհը: «Դավիթս ոտքից էր վիրավորվել, նա այդպես վիրավոր մի քանի կիլոմետր մենակ գնացել է: Որդուս ոտքից 5 կիլո ասկոլկա են հանել, ու ոտքը էդքան ծանր՝ ինքը գնացել է, հետո ընկել: 15 ժամ մնացել է ընկած, արնաքամ է եղել: Դավիթս տեղանքում կողմնորոշվելուց լավ էր, պարզվում է՝ ինքը դեպի Հայաստանի սահմանն էր գնացել ու արդեն Հայաստանի տարածքում էր: Շտապ բուժօգնության մեքենան պատահաբար այդտեղով անցնելիս է եղել, բժիշկներն են տեսել նրան՝ ուժասպառ ընկած»,- շարունակում է մայրը: Նրան հետո պատմել է շտապօգնության մեքենայում գտնվող վիրավորներից մեկը, ասել, որ իրենք ահագին հեռացել էին, հետո նոր բժիշկը նկատեց Դավիթին ու մեքենան ետ դարձրեց: Դավիթին սկզբում տեղափոխել էին Գորիս, հետո՝ ուղղաթիռով Երևան: Մոր խոսքով՝ Դավիթի գիտակցությունը տեղն է եղել, երբ իրեն տեղափոխել են, բժիշկների հետ խոսել է, իր տվյալները տվել, դրա համար էլ ընտանիքին շուտ են գտել: «Ոտքն էին անդամահատել, հնարավոր չի եղել այն պահպանել, 6 ժամ վիրահատել էին որդուս ներքին օրգանները, բացի սրտից, բոլոր օրգանները կտրատված են եղել բեկորներով, երիկամների անբավարարություն է եղել: Մեզ բժիշկն ասաց, որ այդ ասկոլկաները թունավոր են եղել, իր մահվան վկայականի մեջ էլ գրված է՝ բեկորային թունավորում,- ասում է Դավիթի մայրն ու ավելացնում,- բժիշկն ինձ հույս չտվեց, ասաց, ընդհանրապես շանս չկա: Իրեն արհեստական դեղերով պահում էին, որ ես հասնեի, տեսնեի գոնե իմ երեխային: Ո՛չ կարողացավ հետս խոսել, ո՛չ էլ… Բժիշկն ասաց՝ հրաշք կլինի, որ փրկվի»: «Առաջին անգամ որ Դավիթիս մոտ մտանք, բժիշկն ասաց՝ հանկարծ չհուզվեք, ինքը ճիշտ է, շատ թույլ է, բայց ուղեղն արթուն է, ձեզ կլսի: Ասի՝ Դավո՛ ջան, եթե ինձ լսում ես, աչքերդ կբացե՞ս: Էդ վիճակում աչքերը բացեց, բայց արդեն խամրել էին: Ասացի՝ ջանի՛դ մեռնիմ, դու ինձ խոստացար, որ կգաս, չեկա՛ր, ե՛ս եմ եկել: 2-րդ անգամ որ մտա, էլի աչքերը բացեց, 3-րդ անգամ արդեն դժվարությամբ էր շնչում, ինձ դուրս բերեցին: Դավիթս հոկտեմբերի 17-ին մահացավ»,- պատմում է մայրը: Դավիթի մահից հետո եղբորը 10 օր արձակուրդ էին տվել: «Կամավորների մեքենայով թե ինչպես էր եկել, ռմբակոծությունների միջով, դա էլ Աստված գիտի»,- ասում է մայրը: Համարյա 1 ամիս էլ Ալվարդ Քեշիշյանի կրտսեր որդին է կռվել պատերազմում՝ «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանի՝ Քյոխի զորամասի զինծառայողների հետ: «Դավիթի հուղարկավորությունից հետո կրտսեր որդուս մի քանի անգամ զանգում, ետ էին կանչում դիրքեր, մենք հետո իմացանք, որ եղբոր մահից հետո օրենքով նա կարող է ազատվել պարտադիր զինծառայությունից: Այդ մասին մեզ չէին ասում, բայց մենք հետաքրքրվեցինք ու 8-ամսյա զինծառայությունից հետո մյուս որդուս ազատեցինք»,- ավելացնում է մայրը: Դավիթի հայրը՝ Սմբատ Ղազարյանն է շարունակում. «Դավիթս մարզական կազմվածքով, թիկնեղ երիտասարդ էր, բռնցքամարտի Շիրակի մարզի պատանեկան առաջնության հաղթող էր: Նրան շատ էր խանգարում այն, որ անգինայով հաճախ էր հիվանդանում: Վերջապես վիրահատվեց ու գնաց բանակ, պիտի գար ու շարունակեր իր կարիերան արդեն ոչ թե որպես մարզիկ, այլ մարզիչ: Պիտի մեկներ Կուրգան, որտեղ պետք է աշխատեր որպես մարտեր առանց կանոնների մարզաձևի մարզիչ, բայց պատերազմը սկսվեց, ոչինչ չհասցրեց…»։ 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականում այդ օրվա պայթյունի հետևանքով զոհվեցին Բասեն գյուղի 4 մարտիկներ:
    12:40
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բոլոր մեղավորները պատասխան են տալու, պատժվելու են. Արթուր Ղազինյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «44-օրյա պատերազմի պարտության (դավաճանության) իրական պատճառները գտնելու համար ՀՀ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պետք է պատասխանի երկու հարցի. Ինչու՞ սեպտեմբերի 25-ին ՀՀ ԶՈւ-ում և Արցախի ՊԲ-ում չի հայտարարվել համար մեկ մարտական պատրաստականություն; Ինչու՞ չի տրվել ՀՀ ԶՈւ բացազատման (ծավալման) հրաման: Հիշեցնեմ, Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ 2020թ-ի սեպտեմբերի 25-ին ռազմական հետախուզությունը իմացել է 27-ին սկսվող հարձակման մասին, բայց համար մեկ մարտական պատրաստականության և բացազատման հրաման ՀՀ ԳՇ պետը ՉԻ ՏՎԵԼ, փոխարենը կոչ է արել ԶԳՈՆ լինել: 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին համար մեկ մարտական պատրաստականության է բերվել և բացազատված է եղել միայն 3-րդ բանակային կորպուսը՝ իր հրամանատարի ինքնուրույն որոշմամբ: Մնացած բանակային կորպուսներում զորքի բացազատում չի իրականացվել. զինվորները գտնվել են զորամասերում, իսկ զենքն ու զինամթերքը՝ զինապահեստներում: Գրեթե համոզված եմ, որ հույժ կարևոր այս գործողությունները չեն կատարվել Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով, իսկ դրա ապացույցը կարող է ներկայացնել Օնիկ Գասպարյանը: Իսկ եթե չներկայացնի, ապա դրանով կհաստատի, որ ինքը կամ կատարյալ տգետ է, կամ պետական դավաճան: Բոլոր մեղավորները պատասխան են տալու, պատժվելու են, մեր տղերքի թափած արյունը անպատիժ չի մնալու . . .
    12:35
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի Արդվին քաղաքում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Թուրքիայի Արդվին քաղաքում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ։ Թուրքական TRT հեռուստաալիքը հայտնել է, որ Քեմալփաշայի շրջանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վնասվել է 4 բեռնատար, որոնք անցնում էին ճանապարհի այս հատվածով։ Մահացածների և վիրավորների քանակի մասին տվյալները ճշտվում են։
    12:27
    01.07.22
    Ավելին