Լրահոս

2022-07-01
  • Img default alt hy
    Իրավական
    Ավարտվել է 30-ամյա տղամարդու կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 30-ամյա բնակչի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունություն իրականացնելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ հիշյալ 30-ամյա տղամարդը, 2019-2020 թվականների ընթացքում իր բնակության վայրում, ինչպես նաև իր կողմից վարձակալած գրասենյակային տարածքում տեղադրելով համացանցին համակցված հատուկ սարքավորումներ, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) իրականացրել է լիցենզավորման ենթակա գործունեություն՝ ՀՀ տարածքից դուրս գտնվող էլեկտրոնային հաղորդակցության ցանցում սկզբնավորված հեռախոսազանգերի տերմիանցիա: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ՓԲ ընկերությունների ցանցերում կատարել է միջազգային մուտքային հեռախոսազանգերի ուղղորդում և վերջնավորում: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը և ՓԲ ընկերությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի` 8.901.557 ՀՀ դրամի վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գյումրի քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
    15:53
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղբանտարկյալ Տարոն Մանուկյանին ՊՆ-ն հրավիրել է եռամսյա հավաքների․ Գեղամ Մանուկյան
    Այս օրերի աբսուրդին ցանկանում էի առանձին անդրադառնալ, բայց տեսա, որ Լիլիթն արդեն գրել է այն, ինչը որ կարևոր էր: Սա այլեւս բարոյականության, տրամաբանության, իրավունքի սահման չճանաչող երեւույթ է: Այս իշխանությունը կարծում է, թե ՀՀ Զինված ուժերը պատժիչ կառույց է, զորահավաքը ոչ թե ՀՀ քաղաքացու պարտականությունն ու հպարտությունն է, այլ՝ մեկուսացման վայր: Այս իշխանությունն առաջին իսկ օրվանից շարունակում է ատել Բանակը, հեղինակազրկել հերոսներին, բարոյալքել այն: Այս մի քանի օրերին ծանուցագրեր են ուղարկում ընդդիմադիր տասնյակ տղերքի: Առավոտյան զինկոմիսարիատից զանգ ստացա որդուս համար: Բացատրեցի, որ բանտարկված է: Մի քանի ժամ անց մեկ այլ փոխգնդապետ զանգեց, ներկայացավ տուն, որ որդուս գրավոր ծանուցագիրը բերի: Ինքն էլ էր իր արածից ամաչում: Ծանուցագիրը ստորագրեցի, գրավոր արձանագրելով, որ պապիկյան սուրոն ոչ թե ՊՆ նախարար է, այլ բանակում ՔՊ կոմիսար ու Բանակը ծառայեցնում են իրենց իշխանությանը... Այսպես ունեցանք պարտություն, այսպես, սրանց հանդուրժելով էլ երկիրը տանում են նոր պարտությունների: Սրանց վերջը որ գա, զորակոչի չենք տանի, դա պատիվ կլինի սրանց, սրանք ուղղակի պատասխան կտան, իսկ սահմանը կպահեն արժանավորները..
    15:47
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ կոչվող չարորակ հիվանդության դեմ պայքարելու համար ընդդիմությանը պաշտոններ պետք չեն. Արտակ Զաքարյան
    ՔՊ կոչվող հայրենադավ խմբակը, մեղմ ասած ապրում է վախի մթնոլորտում: Սա նորմալ է, որովհետև վախը կենդանական բնազդ է: Երբ ԱԺ 70 պատգամավորանոց ֆրակցիան, Ազգային Ժողովը շրջապատում է 700 ոստիկանով ու քննարկում ԱԺ ընդդիմադիր խմբակցությանը՝ իրենց սահմանադրական և օրենսդրական պաշտոններից զրկելու հարցը, ոչ այլ ինչ է քան պրիմիտիվ վախ: Նրանք չեն հասկանում անգամ, որ այդ կերպ խորացնում են երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը: Ի՞նչ տարբերություն, ընդդիմությունն ունի ԱԺ նախագահի տեղակալի, հանձնաժողովի նախագահի կամ նրանց տեղակալի պաշտոնները, թե՞ չունի: Նրանք նույնիսկ չեն հասկացել, թե խորհրդարանական ընդդիմությունը ինչո՞ւ է բոյկոտում ԱԺ նիստերը, որտեղ այս օրհասական իրավիճակում քննարկվում են բացառապես հիմար, անօգուտ նախաձեռնություններ: Նիկոլը հանձնում է Արցախի ու Հայաստանի տարածքները, Նիկոլը խոսում է նոր պատերազմից, Նիկոլը հայ ժողովրդին դրել է ֆիզիկական գոյության վտանգի առջև, Նիկոլը երկիրը մխրճել է անդառնալի պարտքերի մեջ, Նիկոլը ավիրել է Հայոց Բանակը, Նիկոլը Հայոց պետականությունը դրել է հարցականի տակ, իսկ 70 գլուխ ՔՊ-ական պատգամավորների գոյությունն Ազգային Ժողովում պահպանվում է որպես բուտաֆորիայի: Նույնիսկ նրանցից ոմանք ակտիվորեն աջակցում են Ադրբեջանին՝ Հայաստանին չեզոքացնելու հարցում: Զրկե՛ք Հայրենիքից, զրկե՛ք ազատությունից, զրկե՛ք իրավունքներից, զրկե՛ք պաշտոններից, զրկե՛ք մանդատներից, զրկե՛ք ամեն ինչից և դրանով ապացուցեք, որ Հայաստանի ու Արցախի փրկությունը ձեր կապիտուլյանտական խունտայի հեռացման մեջ է: Չարորակ ուռուցքը պետք է հեռացվի հայկական քաղաքական օրգանիզմից և որքան ուշ՝ այնքան վատ: Հիվանդությունը պայքարում է հիվանդի դեմ, իսկ բժիշկը պայքարում է հիվանդության դեմ: ՔՊ կոչվող չարորակ հիվանդության դեմ պայքարելու համար ընդդիմությանը պաշտոններ պետք չեն: Պետք է, որ ժողովուրդը հասկանա ու վստահի ընդդիմությանը, այլապես չարորակ հիվանդությանը վստահելով՝ Հայ մարդը վտանգի տակ է դնում առաջին հերթին իր կյանքը:
    15:40
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իմ քննության ժամանակ Ալեն Սիմոնյանը մեխը կոխել էր քիթը. Գևորգ Պետրոսյան
    «Իմ քննության ժամանակ Ալեն Սիմոնյանը մեխը կոխել էր քիթը, որ արյուն գա, քննությունից դուրս գա, արտահերթ քննություն գա հանձնի. սենց ա ավարտել իրավաբանական ֆակուլտետը»,- ասուլիսի ժամանակ ասել է նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: «Ինքը լավ գիտի իրա անցյալը. եթե սխալ եմ ասում, թող ինձ դատի տա»,- նշել է նա՝ հավելելով, որ այսօր «այդ անձը դարձել է մանդատ որոշող»:
    15:33
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես միացավ Միլանի «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես միացել է Միլանի «Ինտերին»։ Հայաստանի հավաքականի նախկին ավագը «սև-կապույտներին» միացել է ազատ գործակալի կարգավիճակով, «Արմենիա Սպուտնիկ»-ի փոխանցմամբ՝ հայտնում է A Սերիայի պաշտոնական կայքը։
    15:25
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    COVID-19-ի դեպքերն աճում են գրեթե ամենուր. ԱՀԿ
    COVID-19-ի «Օմիկրոն» տարբերակի BA.4 and BA.5 ենթատեսակներով պայմանավորված նոր դեպքերի աճ է արձանագրել աշխարհի 110 երկրում` ԱՀԿ վեց տարածաշրջաններից երեքում: ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը COVID-19-ի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ անցած շաբաթվա ընթացքում արձանագրվել է 4.1 միլիոն նոր դեպք` 20% աճ: «Համավարակը փոփոխվում է, բայց չի ավարտվել, մենք ունենք առաջընթաց, բայց սա դեռ ավարտը չէ». Թեդրոս Գեբրեյեսուս: Նա նշել է, որ COVID-19-ի գենետիկ էվոլյուցիային հետևելը «վտանգված է», քանի որ երկրները թուլացրել են հսկողությունը և սեկվենավորման գործընթացը, ինչը դժվարացնում է նոր տարբերակների հայտնաբերումը: Թեև այս պահին աշխարհում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը մնում է հարաբերականորեն կայուն` նա կոչ է արել երկրներին շարունակել պատվաստել բնակչությանը, հատկապես 65 տարեկանից բարձր` հիշեցնելով, որ Երկրի վրա հարյուր միլիոնավոր մարդիկ մնում են չպատվաստված և աճում է հիվանդացության ու մահացության ռիսկը:
    15:20
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Team Telecom Armenia-ն Tech Week Gyumri-ի գործընկերն է
    Գյումրիում հուլիսի 2-4-ը կանցկացվի Tech Week Gyumri 2022 միջոցառումների շարքը, որը մեկ վայրում կհամախմբի Հայաստանում գործող ՏՏ ընկերություններին ու մասնագետներին։ Տեխնոլոգիական համայնքին և այդ ոլորտ նոր մուտք գործող երիտասարդներին աջակցելու նպատակով այս տարի միջոցառմանը որպես գործընկեր միացել է նաև Team Telecom Armenia-ն։ «Մեր ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում մենք աջակցում ենք երկրում իրականացվող կրթական ու գիտական նախաձեռնություններին։ Վստահ եմ՝ Tech Week-ը կնպաստի Գյումրիում ՏՏ ոլորտի զարգացմանը, նոր թիմերի ստեղծմանն ու փորձի փոխանակմանը։ Բացի այս, միջոցառումը նպատակ ունի ապահովել մայրաքաղաքի ու մարզերի միջև համաչափ զարգացում, ինչը լիովին համապատասխանում է Team-ի տեսլականին»,- ասել է Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը: Tech week Gyumri-ի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 2-ին Գյումրու Դրամատիկական թատրոնում։ Միջոցառման ընթացքում իրար կհաջորդեն մասնագիտական կոնֆերանսներ, մրցույթներ, ինչպես պանելային քննարկումներ ամենատարբեր թեմաներով՝ ապակենտրոնացումից մինչև բիզնեսում մարդկային ռեսուրսների ու ստարտափների համար առաջին հաճախորդների դերի կարևորություն։ Հուլիսի 3-ին ժամը 16:20-ին «Գործատուի բրենդը որպես հաջողակ թիմեր կառուցելու գրավական» թեմայով պանելային քննարկման ընթացքում Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը և Maeutica, Service Titan, AMD Armenia, Webb Fontaine, Instigate Mobile CJSC ընկերությունների ղեկավարները կկիսվեն բրենդեր ստեղծելու իրենց փորձով ու երջանիկ թիմեր ձևավորելու գաղտնիքներով։
    15:13
    01.07.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ամերիկյան հրթիռներով է ուկրաինական կողմը հարվածել Ռովենի քաղաքին. ՌԴ ՊՆ
    Վաղ առավոտյան ուկրաինական զորքերը գնդակոծել են Լուգանսկի շրջանի Ռովենի քաղաքը: Ռուսական կողմը պնդում է, որ հարվածը հասցվել է ամերիկյան «Միրլս ԷՄ-142» հրթիռային համակարգից: Լուգանսկի իշխանությունները հայտնում են, որ սա երկրորդ հարձակումն է խաղաղ բնակիչների ուղղությամբ՝ այդ զենքով:
    15:05
    01.07.22
    Ավելին
  • Միջազգային
    ԱՄՆ-ը 2 միլիոն դոլար կտա Արցախին, 60 միլիոն դոլար՝ Հայաստանին
    Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատը պատրաստվում է 2 միլիոն դոլար տրամադրել Արցախին՝ ականազերծման աշխատանքների, պարենային անվտանգության, բնակարանային և հումանիտար այլ խնդիրների լուծման համար: Եվս 60 միլիոն դոլար էլ կտրամադրվի Հայաստանին՝ տնտեսական զարգացման, էներգետիկ անկախության համար:
    14:55
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ուկրաինական զինուժի ձախողումները դասալիքների և զորակոչից խուսափողների թվի աճ են հրահրում. ՌԴ ՊՆ
    Ուկրաինական բանակը Լիսիչանսկի շրջանում մեծ կորուստներ է կրում. Ռուսաստանի ՀՕՊ-ը մեկ օրում խոցել է ուկրաինական երկու Սու-25, 11 ԱԹՍ և որսացել 8 հրթիռ։ Օդատիեզերական ուժերը խոցել են 33 թիրախ, ոչնչացվել է 4 հրետանային դասակ և ՀԿՌՀ։ Ընդհանուր առմամբ, հատուկ գործողության սկզբից ոչնչացվել է 226 ինքնաթիռ, 134 ուղղաթիռ, 1411 ԱԹՍ, 353 ՀՕՊ համակարգ, 3873 տանկ, 699 MLRS մարտական մեքենա, 3067 դաշտային հրետանի և ականանետ։
    14:45
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այսօրվանից ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը
    2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը, որոնցով փոփոխությունների են ենթարկվում գործող օրենսդրությամբ նախատեսված մոտեցումներն ու ինստիտուտները: Նոր օրենսդրությունը սահմանում է որակական նոր նշաձող քրեական արդարադատության ոլորտում՝ միտված լինելով հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարին, քրեական վարույթի արդյունավետ կառուցակարգի նախատեսմանը, կալանքի, ազատազրկման կիրառման նվազեցմանը, պատժի անհատական պլանավորման ներդրմանը և հանցանք կատարած անձանց վերասոցիալականացման ապահովմանը: Օրենսգրքերի կիրառությունն ապահովելու նպատակով Արդարադատության նախարարության կողմից իրականացվել է ծավալուն աշխատանք։ Մասնավորապես. իրականացվել են բազմաթիվ քննարկումներ շահագրգիռ մարմինների հետ` հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրությունը հնարավորինս սահուն գործարկելու նպատակով, մշակվել և ընդունվել են հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող շուրջ 100 օրենքների և շուրջ 2 տասնյակ ենթաօրենսդրական իրավական ակտերի նախագծեր, իրավակիրառ մարմինների աշխատակիցների համար ամիսներ շարունակ իրականացվել են վերապատրաստումներ, այդ թվում՝ միջազգային գործընկերների աջակցությամբ, վերապատրաստումներին համընթաց և դրանց հիման վրա մշակվել են տեսադասախոսություններ, որոնք հասանելի են Արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքում (https://justiceacademy.am/#2413) և յութուբյան ալիքում (https://bit.ly/3xzGrWk), զուգահեռաբար Եվրոպայի խորհրդի աջակցությամբ մշակվել են Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի կիրառման ուղեցույցները: ՀՀ գխավոր դատախազությունը կոչ է անում իրավակիրառ մարմինների գործընկերներին հնարավորինս շատ օգտվել նոր օրենսգրքերով նախատեսված արդյունավետ լուծումներից, որոնք ուղղված են վարույթային արդյունավետության ապահովմանը, հանցանքների բացահայտմանը, ինչպես նաև մարդու իրավունքների առավել բարձր երաշխիքների նախատեսմանը: Օրենսգրքերն ուժի մեջ մտնելուն պես նախարարությունը հետևողական է լինելու` վեր հանելու բոլոր հնարավոր խնդիրները և ապահովելու դրանց հասցեագրումը։
    14:39
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Եվրոյի գինն ընկել է՝ հասնելով 410 դրամի, դոլարի գինը շարունակում է ցածր մնալ
    Rate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։ Դոլարի առքի նվազագույն գինը 400 դրամ է, վաճառքինը՝ 409 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 415 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 6.66 դրամ է, վաճառքինը՝ 7.90։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 8.40 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 410 դրամով, վաճառվում՝ 428 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 436 դրամ է։
    14:32
    01.07.22
    Ավելին
  • Արցախ
    «Որ այդ մարդիկ պատանդառության մեջ հայտնվեն, հնարավոր չեմ համարում». Արցախի ՄԻՊ-ը՝ Բերձորի ու Աղավնոյի ճակատագրի մասին
    Արցախի օմբուդսմենն է մանրամասներ հայտնել Աղավնոյի ու Բերձորի ճակատագրի մասին: Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ Աղավնոյի բնակիչները հնարավոր է տեղափոխվեն Հին շեն և Մեծ շեն բնակավայրեր, Բերձորի ու մյուս համայնքների բնակիչների տարհանման ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվում։ Օմբուդսմենը շեշտել է նաև, որ Արցախի իշխանությունները պետք է տեր կանգնեն իրենց բնակիչներին:
    14:26
    01.07.22
    Ավելին
  • Արցախ
    Բերձորն ու Աղավնոն առայժմ չեն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. Հոխիկյան
    Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը տեղեկություններ ունի, որ Բերձորն ու Աղավնոն առայժմ չեն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ: Ըստ Հոխիկյանի աղբյուրների՝ Բաքվում Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմաքաղաքական իշխանությունների միջև հանդիպման ժամանակ է այսպիսի որոշում կայացվել: Հոխիկյանը սա մարտավարական փոքր հաղթանակ է անվանում, բայց զգուշացնում, որ Բաքուն, այնուամենայնիվ, պահանջելու է, որ Բերձորում հայեր չապրեն:
    14:20
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միջազգային հանրությունը համառորեն փորձում է չնկատել առկա իրավիճակը․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններ
    Ինչպես արդեն հայտնի է՝ օրվա իշխանությունները ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելու որոշումներ ընդունեցին։ Իրավիճակն աբսուրդային է նրանով, որ դա կատարվում է առկա անվտանգային մարտահրավերներից, պատերազմի՝ իրենց իսկ հայտարարած հնարավոր սպառնալիքից, Բերձորի խնդրից, նոր զիջումներից, ռազմագերիներին մինչ օրս հայրենիք չվերադարձնելու խնդրից հանրությանը շեղելու համար: Խորհրդարան գնալու առաջին իսկ օրվանից հայտարարել էինք, որ ԱԺ վարչական պաշտոնները մեզ համար ինքնանպատակ չեն, ընդդիմադիր գործունեությանը օժանդակելու գործիք են, ինչը բխում է Սահմանադրությունից ու ժողովրդի տված քվեից: Փաստ է, որ օրվա իշխանությունները տևական ժամանակ է՝ ջրբաժան են գծել Սահմանադրությունից, Անկախության հռչակագրից ու օրինականությունից՝ առհասարակ: Այս և դրան նախորդած վարքագիծը կայուն բռնապետության ցուցիչ է, ինչն աննախադեպ է, մյուս կողմից էլ՝ Հայաստանում ավելի է խորանում քաղաքական ճգնաժամը: Միջազգային հանրությունը, չնայած պառլամենտարիզմի ակնհայտ նահանջին, համառորեն փորձում է չնկատել առկա իրավիճակը, մինչդեռ իշխանության այսպիսի վարքագծին պետք է հետևեր կտրուկ եւ անմիջական արձագանք: Այս վարքագծով օրվա իշխանությունները ևս մեկ անգամ հաստատում են, որ իրենք մտահոգված են բացառապես պաշտոններով, զբաղված՝ հետապնդումներով, զուրկ՝ երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու որևէ հնարավորությունից, չունեն լեգիտիմություն, չեն ներկայացնում Հայաստանի ու Արցախի շահերը, իսկ այս պայմաններում հեռացումն անխուսափելի է։
    14:13
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից. Արմեն Գևորգյան
    2021 թվականից հանդիսանալով ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ՝ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել իմ աշխատանքին, ներդրել եմ իմ փորձն ու գիտելիքը, մշտապես փորձել եմ հանձնաժողովում ապահովել արդյունավետ աշխատանքային մթնոլորտ։ Դա արել եմ` հատկապես կարևորելով եվրասիական զարգացման` մեր պետության հեռանկարը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը: «Քաղաքական իրադարձությունները երկրում, սակայն, բերեցին մի կետի, որ ես հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այսօրվա իրավիճակը թելադրում է քաղաքական, հանրային և մարդկային էթիկայի հստակ կանոններ, որոնք ես չեմ կարող անտեսել, և որոնք ինձ թույլ չեն տալիս շարունակել պաշտոնավարել որպես հանձնաժողովի նախագահ։ Նման որոշումները նաև լավագույն առիթ կարող են հանդիսանալ` վերաիմաստավորելու և գնահատելու ձեռք բերած քաղաքական փորձը և նոր գիտելիքները, խթան կարող են դառնալ նաև իմ անձնական ապագայի տեսլականի ձևավորման համար, ինչպես դա եղավ 2014 և 2018 թվականներին` բարձր պետական պաշտոններից հեռանալուց հետո: Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքը և ստանձնած պարտավորությունների իրականացումը բոլոր այն միջազգային հարթակներում և կառույցներում, որոնք կարևոր են մեր պետության համար»,-նշել է նա:
    14:07
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմավիրի մարզում 32-ամյա հայրը հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել իր 4-ամյա աղջկան
    Հունիսի 30-ին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 32-ամյա Գեղամ Վ-ն իր վարած ԳԱԶ 31105 մակնիշի ավտոմեքենայով հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել 4-ամյա Արևիկ Վ-ին։   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդն իր ավտոմեքենայով երեխային, ով իր աղջիկն է, տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ 
    14:01
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
    Մայրաքաղաքում այսօր երեկոյան ժամերին, հուլիսի 2-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Մարզերում այսօր ցերեկը, հուլիսի 2-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 5-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ն աստիճանաբար կնվազի 3-5, Սյունքիում և Արցախում՝ 8-10 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
    13:56
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Ջավախքի գույները, մշակութային կոթողները՝ հայ և վրացի նկարիչների կտավներում
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 22-25-ը Ջավախքում անցկացվել է «Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» խորագրով հայ-վրացական պլեներ-փառատոնը, որի շրջանակում բացվել է համանուն ցուցահանդեսը։ Կազմակերպիչը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամն է՝ «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՈՒՀԿ-ի, Հայաստանի և Վրաստանի նկարիչների միությունների հետ համատեղ։ Հայ և վրացի շուրջ 25 նկարիչներ՝ Երևանից, Թբիլիսիից և Ջավախքից, չորս օր շարունակ շրջել են Ջավախքի տարբեր գյուղերում ու քաղաքներում, տեսարժան վայրերում և իրենց տեսածն ու զգացածը փոխանցել կտավին: Փառատոնի շրջանակում Ախալցխա քաղաքում բացվել է «Համատեղ հայացք Սամցխե Ջավախեթիին» խորագրով հայ-վրացական ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել է փառատոնի մասնակիցների շուրջ 70 կտավ։ Բացմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Նրա նշմամբ՝ հայերը և վրացիները, դարերով կողք կողքի ապրելով, բավարար չափով չեն ճանաչում միմյանց, իսկ միմյանց ճանաչելու լավագույն եղանակը մշակույթն է: «Նմանօրինակ մշակութային միջոցառումներով մենք պետք է նպաստենք երկու ժողովուրդների փոխճանաչմանը։ Մեր նախաձեռնությունները պետք է լինեն համատեղ՝ մեր վրաց գործընկերների հետ։ Շատ լավ համագործակցության փորձ ունենք ՋԱՀ-ի հետ, և կարծում եմ՝ առաջիկայում այսպիսի ծրագրեր առավել շատ կունենանք։ Մեր սրահն էլ այսօր ողողված է կանաչով, կտավներում ամենագերակշռող գույնը կանաչն է»,- ասել է նախարարի տեղակալը՝ շնորհավորելով ներկաներին, և մաղթել, որ այս բարդ ժամանակներում կյանքը ողողված լինի կանաչով, բնության և մարդու հանդեպ հիացմամբ։ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանի խոսքերով՝ հիմնադրամը մեծ տեղ է տալիս մշակույթի ոլորտի զարգացմանը, որը մշտապես ՋԱՀ-ի ուշադրության կենտրոնում է. «Ասածիս վառ ապացույցն են նմանօրինակ պլեներ-փառատոները, ցուցահանդեսները, հիմնադրամի կողմից հիմնադրված աշուղ Ջիվանու տուն-թանգարանն ու Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնված ցուցասրահը։ Հայ-վրացական այսօրինակ համագործակցության ծրագրեր առաջիկայում դեռ շատ կունենանք»։ Վրաստանի նկարիչների լիգայի տնօրեն Նուգզար Մելաձեն շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին հրաշալի մշակութային նախագծի իրագործման համար՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր թանգարան կուզենա գոնե մի նկար ունենալ յուրովի գեղեցիկ այս ստեղծագործություններից։ Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, միանալով բոլոր շնորհավորանքներին, կարևորել է մշակութային կապը Ջավախքի հետ՝ շեշտելով, որ այս նախագծով մշակութային երկար համագործակցության հիմք է դրվում։
    13:50
    01.07.22
    Ավելին