Լրահոս

2022-07-01
  • Img default alt hy
    Հայաստան
    Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
    Հունիսի 29-ից հուլիսի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, Գլաձոր, Կոտայքի մարզի Արզական, Արարատի մարզի Ազատաշեն, Արագածոտնի մարզի Օշական և Կարբի գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 7 գյուրզա, 3 շահմար, 3 սահնօձ, 1 իժ և տեղափոխել անվտանգ տարածք:
    10:52
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բաղրամյան պողոտայում ոստիկանության մեծաթիվ ուժեր են կենտրոնացվել
    Ազգային ժողովի մոտ քաղաքացիները բողոքի ակցիա են անում: Տարածքում մեծաքանակա ոստիակններ են բերվել:
    10:46
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռուսաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունը փակվո՞ւմ է
    «Հրապարակ» թերթը գրում է. «ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի հարաբերությունները թե՛ ռուս պաշտոնական վերնախավի, թե՛ Հայաստանի դեսպանատան «սթաֆի» հետ այնքան էլ հարթ չեն ընթանում: Արդեն գրել էինք Հայաստանի դեսպանի զգուշավորության մասին, որ նրա՝ թիկնապահների ուղեկցությամբ շրջելու սովորույթը ՌԴ պետական կառույցներում աչք է ծակել, զարմացրել է անգամ ՌԴ ԱԳ նախարարին: Իսկ վերջերս էլ նոր կոնֆլիկտ է առաջացել դեսպան Հարությունյանի եւ դեսպանորդ Արսեն Առաքելյանի միջեւ: Բանն այն է, որ Վաղարշակ Հարությունյանն ուզում է հնարավորինս անկախ գործել, առանց ՀՀ ԱԳՆ աշխատակազմին տեղյակ պահելու, ինչը դուր չի եկել Արսեն Առաքելյանին եւ մյուս դիվանագետներին, որոնք բոլորն ԱԳՆ-ից են: Ավելին՝ ըստ էթիկետի, դեսպանին՝ իր հանդիպումների ժամանակ, պետք է ուղեկցեն դիվանագետներ, սակայն նա այնքան չի վստահում դեսպանատան աշխատակիցներին, որ ոչ մի դիվանագետի չի տանում իր հետ, հանդիպումներին գնում է զարմիկի հետ, որը հենց թիկնապահի, համհարզի դեր է կատարում։ Մոսկվայից պատմում են, որ նա զրույցների ժամանակ հաճախ է անդրադառնում 90-ականների պատերազմին ու հաղթանակին եւ ներկայացնում է, որ այդ հաղթանակի հարցում ինքը շատ մեծ դերակատարում է ունեցել՝ համարյա մենակ է հաղթել թշնամուն։ Դեսպանատան մեր աղբյուրների հաղորդած երկրորդ նորությունն էլ այն է, որ շուտով կարող է փակվել Ռուսաստանի Դաշնությունում Արցախի մշտական ներկայացուցչությունը, որն 90-ականներից գործում է: Այս կառույցի դերը կատարելու է դեսպանատան երկրորդ դեսպանորդը: Նրա թեկնածությունը եւս ԱԳՆ-ի ու դեսպանի միջեւ ներքին վեճ է առաջացրել: Վաղարշակ Հարությունյանը պնդել է, որ այս պաշտոնում նշանակվի իր մտերիմներից մեկը՝ 2021 թվականի հունվարից մինչեւ հուլիս ամիսը պաշտպանության փոխնախարար աշխատած Սուրեն Սահակյանը: Այդ դեպքում դեսպանատան խոհանոցը գրեթե փակ կմնար ԱԳՆ-ի համար, եւ արտգործնախարարությունը դեմ է եղել, որ Վաղարշակ Հարությունյանն իր մարդուն նշանակի երկրորդ դեսպանորդ։ ԱԳՆ-ն իր թեկնածուն ունի: Նա Արցախի ԱԳ փոխնախարարներից է, սակայն դիվանագիտական մեր աղբյուրը անունը չի հստակեցնում: Մինչեւ օրս ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մեկ դեսպանորդ ուներ՝ Արսեն Առաքելյանը, որին, որպես ԱԳՆ-ի «մարդու», դեսպանը հնարավորինս մեկուսացնում է գործերից: Փորձեցինք կապ հաստատել Արսեն Առաքելյանի հետ, սակայն ապարդյուն: Նա այն տեսակետին է, թե մամուլի հարցերին պետք է պատասխանի միայն ԱԳՆ լրատվականը: Իսկ ԱԳՆ խոսնակը կոնտակտի դուրս չի գալիս եւ տարբերություն չի դնում լրագրողների ու ՀՀ քաղաքացիների միջեւ, ԶԼՄ-ների հարցումներին պատասխանում է քաղաքացիների համար նախատեսված ընթացակարգով ու բավականին դանդաղ: Առհասարակ հասկանալի չէ, թե այդ դեպքում ինչու է մեր պետությունը մամուլի խոսնակների նման ահռելի ապարատ պահում եւ վճարում հարկատուների գրպանից, եթե ԱԳՆ-ն օպերատիվ լրատվություն չի ապահովում, լրագրողների եւ հանրային իրազեկման աշխատանքներին չի նպաստում: Բայցեւայնպես, մեր հարցման պատասխանը կհրապարակենք՝ ստանալուն պես»:
    10:41
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռաֆայել Նադալը Ուիմբլդոնի երրորդ շրջանում է
    Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը շարունակում է պայքարը Ուիմբլդոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մեծ սաղավարտի» տարվա հերթական մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Նադալն ուժերը չափեց Լիտվայից Ռիչարդաս Բերանկիսի հետ: 3 ժամ 58 րոպե ձգված մրցախաղում իսպանացին չորս սեթերից հետո առավելության հասավ 6:4, 6:4, 4:6, 6:3 հաշվով:
    10:36
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի երեք ներկայացուցիչ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում են
    Հայաստանի մի քանի ներկայացուցիչներ ընդգրկվել են ՖԻԴԵ-ի հուլիս ամսվա դասակարգման աղյուսակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՖԻԴԵ-ի հուլիս ամսվա աղյուսակում Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, Եվրոպայի անհատական առաջնության փոխչեմպիոն Գաբրիել Սարգսյանը 37-րդն է, Հայկ Մարտիրոսյանը՝ 73-րդը, Շանթ Սարգսյանը՝ 87-րդը: ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը այս անգամ 5-րդն է: 10 լավագույնների շարքում են Մագնուս Կարլսենը, Դին Լիժենը, Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանու Կարուանան, Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Յան Նեպոմնյաշկին, Ռիչարդ Ռապորտը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Անիշ Գիրին:
    10:32
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Երբ էժանագին PR-ն արդեն խաթարում է միջազգային հիմնարար գործընթացները. Կրեմլի շատ արագ պատասխանը՝ Ալիևի սադրանքին
    Կասպյան վեցերորդ գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Ալիեւն առիթը բաց չթողեց հերթական անգամ սադրիչ հայտարարություններ անելու համար: Նա իր ելույթում շեշտեց, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնում: Ճիշտ է, մինչ այդ Ալիեւը դիմեց ակնհայտ մանիպուլյացիայի՝ հայտարարելով, թե տրանսպորտային ենթակառուցվածքներ է կառուցում այսպես կոչված «արեւելյան Զանգեզուրում»: Բաքվի առաջնորդն իր հրամանագրով այդպես է անվանում Արցախի Հանրապետությունից 44-օրյա պատերազմի ժամանակ օկուպացրած Կովսականի ու հարակից շրջանների տարածքները եւ, ըստ էության, «Զանգեզուրի միջանցք» ասելով նկատի ուներ հենց այդ հատվածում ակտիվորեն իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները, սակայն փորձեց այնպես ներկայացնել, թե իբր խոսում է Մեղրիի հատվածի մասին: Բացի այդ, Ալիեւը հայտարարեց, թե վերականգնում եւ զարգացնում է Ղարաբաղը: Նման սադրիչ հայտարարությունները ոչ միայն Հայաստանին էին ուղղված, այլ նաեւ Արցախում եւ ՀՀ հարավային սահմաններին կանգնած զինված ուժերը ներկայացնող պետությանը՝ ՌԴ-ին, որի նախագահը մասնակցում էր այդ նիստին: Լիովին սպասելի էր, որ բացման արարողությանը հետեւած Պուտին-Ալիեւ հանդիպման վերաբերյալ Կրեմլի պաշտոնական կայքէջում հրապարակված կարճ հաղորդագրության մեջ պաշտոնական Մոսկվան շեշտել էր արցախյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը, ասել է թե՝ նրա կարգավորված չլինելու խնդիրը: Կրեմլի պաշտոնական կայքը մեջբերել էր Պուտինի խոսքի այն հատվածը, որում նա ասում է. «Բայց ամենակարեւորը մեր ծրագրերի իրականացումն է, ավելի ճիշտ՝ մինչեւ 2024 թվականը մեր համատեղ պլանը։ Մեզ մոտ ամեն ինչը շարժվում է: Իհարկե, կան տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում, եւ առաջին հերթին՝ ղարաբաղյան կարգավորման հետ կապված։ Մենք այն քննարկել ենք ձեզ հետ, եւ այժմ հնարավորություն կունենանք էլի քննարկելու այս թեման»: Ի պատասխան դրա՝ Ալիեւը չի բացառել, որ արցախյան հակամարտությունը դեռ լուծված չէ՝ հաստատելով, որ հանդիպումը առիթ է խոսելու տարածաշրջանային խնդիրների եւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Այս հաղորդագրության ենթատեքստերով Կրեմլը ամրագրում է երկու առանցքային միտում՝ արցախյան խնդիրը լուծված չէ, Արցախում Ադրբեջանը որեւէ ներկայություն չունի, եւ որ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում ՌԴ-ն առանցքային դերակատար է, քանի որ դրանց վրա տեղակայված են ՌԴ խաղաղապահ եւ սահմանապահ զորքերը: Այլ կերպ ասած՝ Կրեմլը շատ արագ Ալիեւին պատասխանեց, որ վերջինս կապ չունի Արցախի Հանրապետության հետ, եւ չի կարող միայնակ լուծել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման հարցերը: Միջանցքի մասին հայտարարությանն արձագանքեց նաեւ ՀՀ ԱԽ քարտուղարը: «Պաշտոնական Երեւանը նոյեմբերի 9-ից հետո սրան արձագանքում է, եւ ոչ միայն պաշտոնական Երեւանը, այլ նաեւ պաշտոնական Մոսկվան, պաշտոնական Բրյուսելն այս մասին ասել են: Կարծում եմ՝ բանակցային գործընթացի ընկալման խնդիր կա, որովհետեւ բոլորը հայտարարում են, որ միջանցք երբեք չի քննարկվել, բայց ադրբեջանական կողմը դրա մասին հայտարարում է անհասկանալի պատճառներով»,- հայտարարեց Արմեն Գրիգորյանը եւ բացառեց Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որեւէ ճանապարհի դիտարկում: Ստացվում է, որ Ալիեւը մանր սադրանքներով ավելի շատ իր PR-ով է զբաղվում, ինչն ավելի շուտ ուղղված է Ադրբեջանի հասարակության գիտակցության վրա ներազդելուն: Սակայն այն արդեն լրջորեն խաթարում է միջազգային դիվանագիտական գործընթացների տրամաբանությունը եւ սկզբունքները, ինչն աստիճանաբար մեծացնում է արցախյան խնդրի կարգավորման մեջ ներգրավված երկրների ու կառույցների տարակուսանքը, որը վերջիններս արդեն սկսել են հրապարակային եւ ուղիղ տեսքով հնչեցնել Բաքվի ուղղությամբ:
    10:27
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
    10:22
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, բառի բուն իմաստով, անտերություն է
    «Հրապարակ» թերթը գրում է. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, բառի բուն իմաստով, անտերություն է․ այս մասին մեզ ահազանգում են կոմբինատի որոշ աշխատակիցներ։ Ասում են՝ կոմբինատի նոր ղեկավարությունն իր տեղում չէ, չեն տիրապետում մասնագիտական խնդիրներին, անխնա շահագործում են հանքը, սակայն՝ նվազագույն արդյունքներով, քանի որ մասնագետների լրջագույն խնդիր կա։ Մի խոսքով, անկառավարելի վիճակ է ստեղծվել, եւ մեր զրուցակցի բնորոշմամբ՝ «ինչպես երկիրն են ավերում, այնպես էլ՝ ԶՄՊԿ-ն»։ Դեռ ամիսներ առաջ մենք գրել էինք, որ աշխատողները նամակով դիմելու են կոմբինատի բաժնետերերին, որպեսզի հետ բերեն նախկին գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովին, որը հմուտ հանքագործ է ու կարողանում էր ճիշտ կազմակերպել արտադրությունը։ Նրա ղեկավարման տարիներին կոմբինատից հանքանյութի արտահանումը հասել էր 22 մլն տոննայի, 1500 նոր աշխատատեղ էր հիմնվել, աշխատում էին կոմբինատին կից բոլոր ընկերությունները։ Սակայն աշխատակիցների խնդրանք-պահանջը մնացել է անարձագանք։ Հիշեցնենք, որ իշխանության ցուցումով Պոլոսկովի նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին, ապա ստիպեցին, որ պետական բյուջե չմուծված հարկերի անվան տակ վերականգնի վնասը՝ 15 մլրդ դրամ, սակայն, ԶՊՄԿ-ի աշխատակիցների համոզմամբ, բոլորը, այդ թվում՝ իշխանությունը, շատ լավ գիտեն, թե իրականում ով էր մեղավորը»:
    10:19
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ընդդիմադիր պատգամավորների հեռացման քաղաքական որոշումը դեռ չի նշանակում բացարձակ ճշմարտություն․ Թովմասյան
    Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ «ժողովրդավարությունը թիվ մեկ բրենդ» է հռչակել, վաղը խորհրդարանի արտահերթ նիստ է հրավիրել ու քննարկելու է ընդդիմադիր խորհրդարանականներին՝ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին զբաղեցրած պաշտոններից հետ կանչելու հարցը: Սա ոչ այլ ինչ է, քան հայաստանյան «ժողովրդավարության» պայմաններում քաղաքական հաշվեհարդարի դրսևորում, քանի որ ընդդիմադիր գործիչները քաղաքական ակնհայտ հետապնդման են ենթարկվում։ Պաշտոններից հետ կանչելու վերաբերյալ որոշման նախագծերի իրավական հիմնավորվածության հարցերը թողնում եմ իրավաբան-մասնագետների դատին. որքանո՞վ է հիմնավորված արտահայտած մտքի կամ ունեցած բացակաների համար հետկանչման գործընթացը: Բայց անհրաժեշտ եմ համարում նշել հետևյալը. ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվելուց ի վեր մշտապես շեշտել եմ, որ կարելի է քննադատել ամենակոշտ կերպով, բայց երբեք չպետք է մտնել վիրավորանքի դաշտ, որն իրապես դատապարտելի է մարդու իրավունքների պաշտպանության դիտանկյունից։ Միաժամանակ հարկ է փաստել, որ ժողովրդավարական երկրում և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը ձայն տվողը ժողովուրդն է, իսկ վարչական պաշտոններում թեկնածուների առաջադրման հարցը որոշվում է կոլեգիալ՝ քաղաքական որոշմամբ՝ հատուկ բանաձևերով: Հետևաբար ԱԺ վարչական պաշտոններից ընդդիմադիր պատգամավորների հեռացման քաղաքական որոշումը, որը կայացվել է իշխանական մեծաթիվ պատգամավորների անունից, դեռ չի նշանակում բացարձակ ճշմարտություն: Կարելի էր քննարկել էթիկայի հանձնաժողովի ձևաչափով՝ մասնագիտական շրջանակներով ներկայացված խնդիրների ուսումնասիրման հնարավորությունը՝ քաղաքական հաշվեհարդար տեսնելու փոխարեն։ Այդուհանդերձ, որոշման նախագծերը շրջանառության մեջ են, և առավոտյան շտապ գրություններ եմ ուղարկելու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և քաղաքական ազատությունները խրախուսող միջազգային բոլոր կազմակերպություններին: Աշխարհի շատ ժողովրդավարական երկրների ուշադրությունն եմ հրավիրելու քաղաքական ազատությունների սահմանափակման նման անթույլատրելի վարքագծի վրա: Ընդդիմադիր մանդատով խորհրդարան մտած պատգամավորները չեն կարող «պատժվել» ընդդիմադիր գործունեության և հասարակության ընդդիմադիր սպասելիքները սպասարկելու համար:
    10:15
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գինովցած Փաշինյանը Սպիտակցի Հայկոյին խոստացել է, որ վերջինս կերգի Հանրապետության հրապարակում՝ անկախության տոնին
    «Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին factor.am-ը գրել էր, որ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի միջոցառմանը, կառավարությունը 600 միլիոն դրամ է հատկացրել, և Հանրապետության հրապարակում ելույթ է ունենալու նաև ռաբիսի արքա Սպիտակցի Հայկոն՝ Հայկ Ղևոնդյանը։ Դա պարզել էին վարչապետի աշխատակազմի հայտարարած գնման մրցույթի հրավերից։ Մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես է ծագել Սպիտակցի Հայկոյին գլխավոր հրապարակում «երգացնելու» գաղափարը։ Պարզվում է՝ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Տավուշում հերթական կերուխումին է մասնակցել՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրավերով։ Քեֆը ծաղկեցրել է Սպիտակցի Հայկոն, և վարչապետն այնքան է գինովցած եղել, որ հենց տեղում երգչին խոստացել է՝ «սեպտեմբերի 21-ին դու երգելու ես Հանրապետության հրապարակում»։ Ներկաները կարծել են, թե կատակ է, հաջորդ օրը կօյաղանա ու կհրաժարվի այդ մտքից։ Բայց որքան մեծ է եղել բոլորի զարմանքը, երբ գնումների թղթերում տեսել են Հայկ Ղևոնդյան անուն-ազգանունը»։
    10:00
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայկ Մարությանն ի՞նչ կապ ունի շուրջ 16 մլրդ դրամի չարաշահումների հետ
    «Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է իրականացրել Երևանի քաղաքապետարանի գործունեության մեջ և նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակահատվածում շուրջ 16 մլրդ դրամի (մոտ 40 մլն դոլար) չարաշահումներ, խախտումներ է հայտնաբերել։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ՊՎԾ-ն պատրաստվում է այդ գործով դիմել դատախազություն, որպեսզի քրեաիրավական գնահատական տրվի տեղի ունեցածին։ Այն, որ քաղաքապետարանում ինչպես Հայկ Մարությանի ժամանակ, այնպես էլ այսօր աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում, անկազմակերպ վիճակ է, քաղաքացիները ամենախիստ դժգոհությունն ունեն քաղաքապետարանի աշխատակիցներից, քանզի իրենց նամակներին, սահմանված 10 օրվա փոխարեն, մի քանի ամիս հետո են պատասխանում՝ անհերքելի փաստեր են։ Անշուշտ, դեռ քննությունը պիտի պարզի, թե Հայկ Մարությանն ինչ կապ ունի զգալի թվով՝ շուրջ 16 մլրդ դրամի (40մլն դոլար) չարաշահումների հետ։ Հարկ է նշել, որ այսօրվա քաղաքապետարանն էլ գրեթե նույն վիճակում է գտնվում և, հետաքրքրական է, թե տարիներ հետո ինչ է բացահայտելու նույն ՊՎԾ-ն այսօրվա քաղաքապետարանի գործունեությունից»։
    09:50
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Դիմադրություն» շարժման մոտ 4 տասնյակ մասնակից վերջին օրերին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագիր է ստացել
    «Հրապարակ» թերթը գրում է. «Դիմադրության շարժման մոտ 4 տասնյակ մասնակի վերջին օրերին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագիր է ստացել։ Իրավապահ կառույցներում բանուգործը թողած՝ ընդդիմության հավաքների տեսանյութերն են ուսումնասիրում, պարզում ակցիաների մասնակիցների ինքնությունը և ծանուցագրեր ուղարկում։ Իշխանությունը, ըստ էության, դեռ վախեր ունի ընդդիմությունից և սրանով փորձում է մարդկանց հետ կանգնեցնել պայքարից։ Աբսուրդն այն է, որ ծանուցվել է անգամ բերդում գտնվող մի քանի ակտիվիստ։ Ինչպես ամեն ինչում, ռեպրեսիաներ իրականացնելիս էլ է իշխանությունն ապաշնորհ ու փնթի։ Երեկ ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը մեզ ասաց, որ թեև անուններ չի կարող նշել, բայց տեղյակ է, որ ակտիվիստները ծանուցագրեր են ստացել»։
    09:40
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով «Հրապարակ» Գինովցած Փաշինյանը Սպիտակցի Հայկոյին խոստացել է, որ վերջինս կերգի Հանրապետության հրապարակում՝ անկախության տոնին: «Ժողովուրդ» Այսօր ԱԺ-ում կքննարկեն Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու հարցը: «Հրապարակ» ԲԴԽ-ն չի պատրաստվում վարույթ հարուցել ձայնագրության հետ կապված: «Հրապարակ» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր ղեկավարությունը չի տիրապետում մասնագիտական խնդիրներին, անխնա շահագործում են հանքը, սակայն՝ նվազագույն արդյունքներով: «Ժողովուրդ» Հայկ Մարությանը շուրջ 16 մլրդ դրամի (մոտ 40 մլն դոլար) չարաշահում է արել: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ:
    09:30
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դավթյանի կողմից ներկայացված հաղորդման հիմքով դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացվել․ ԲԴԽ
    Դավթյանի կողմից ներկայացված հաղորդման հիմքով դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացվել․ ԲԴԽ
    00:23
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Առավոտյան 10:30-ին հավաքվում ենք ԱԺ մուտքի մոտ․ Հովհաննես Հարությունյան
    Առավոտյան 10:30-ին հավաքվում ենք ԱԺ մուտքի մոտ․ Հովհաննես Հարությունյան
    00:11
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում և երեք մարզերում հոսանքազրկումներ կլինեն
    Երևանում և երեք մարզերում հոսանքազրկումներ կլինեն
    00:00
    01.07.22
    Ավելին
2022-06-30