Լրահոս

2022-07-03
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի հավաքականների կազմերը Համաշխարհային Օլիմպիադայում հայտնի են
    Հայտնի են Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերի կազմերը, որոնք կմասնակցեն Համաշխարհայչն Օլիմպիադային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տղամարդկանց թիմում ընդգրկված են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Կանանց ընտրանու կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: Շախմատի Համաշխարհային Օլիմպիական այս տարի կանցկացվի Հնդկաստանում՝ Չենայ քաղաքում: Այն կմեկնարկի հուլիսի 29-ին և կեզրափակվի օգոստոսի 10-ին:
    19:15
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հունաստանում հայտարարել են երկրի ներքին գործերին Էրդողանի միջամտության մասին
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հայտարարություններով միջամտում է Հունաստանի ներքին գործերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել են հույն քաղաքական գործիչները: Նախօրեին Էրդողանը հայտարարել էր, որ «հույն ժողովուրդը ժողովրդավարական ճանապարհով ուղերձ և դաս կտա իր կառավարիչներին, որոնք ընկնում են հույն ժողովրդի համար աղետալի ավարտ բերող արկածախնդրությունների հետևից»։ Կառավարության պաշտոնյաները խոսում են «երկրի ներքին գործերին ակնհայտ միջամտության» մասին, իսկ ոչ պաշտոնապես նշում են, որ Էրդողանն այդ կերպ աջակցություն է հայտնել ՍԻՐԻԶԱ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասին: «Միանգամայն ակնհայտ է, որ բոլոր ճակատներում, տնտեսությունում, դիվանագիտությունում, մեր զսպման հնարավորություններում մեր երկրի մշտական ուժեղացումը պարոն Էրդողանի մոտ ծայրահեղ անհարմարություն է առաջացնում։ » Եվ դա ստիպում է նրան անցնել բոլոր սահմանները։ Հիմա նա մեր երկրի ներքին գործերին կոպիտ միջամտելու փորձ է ձեռնարկել։ Լիովին բնական է, որ պարոն Էրդողանին դուր չի գալիս այն կառավարությունը, որը հաջողության է հասնում հայրենիքի համար», - ասել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Յանիս Իկոնոմուն Skai հեռուստաալիքին: Նրա խոսքով՝ Էրդողանին նյարդայնացնում է վարչապետը, որը երկրի միջազգային ներկայացուցչությունը բարձրացրել է նոր մակարդակի և «որին ծափահարել Է ԱՄՆ-ի ողջ կոնգրեսը և որին ողջունել է ԱՄՆ-ի նախագահը Սպիտակ տանը»: «Հունական հասարակությունն ունի ինչպես հասունություն, այնպես էլ պատմական գիտելիքներ ՝ նման աներևակայելի մարտահրավերների համար ականջները փակելու համար։ Այն ամենը, ինչին հասել է երկիրը, այն ամենը, ինչն այդքան նյարդայնացնում է պարոն Էրդողանին, մտածված, սթափ, իմաստավորված և արդյունավետ քաղաքականության վաստակն է։ Դա վարչապետ Միցոտակիսի հաջողությունն է, դա կառավարության հաջողությունն է»,- ասել է Իկոնոմուն։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԳ նախարարի առաջին տեղակալ Միլտիադիս Վարվիցիոտիսը։ «Մենք ծառայություն չենք մատուցի պարոն Էրդողանին։ Հույներն իրենք կորոշեն, թե ում են ուզում իրենց կառավարիչ, և ես հավատում եմ, որ նրանք կրկին կքվեարկեն վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի օգտին»,- ասել է Վարվիցիոտիսը Skai հեռուստաալիքին տված հարցազրույցում: Ընդդիմադիր ՍԻՐԻԶԱ կուսակցությունում Թուրքիայի նախագահի հայտարարություններն անընդունելի են անվանել, իսկ «Նոր ժողովրդավարությունը» մեղադրել են դրանք իրենց կուսակցական շահերից ելնելով օգտագործելու փորձի մեջ: «Հույն ժողովուրդը ոչ մեկից ցուցում չի ընդունում իր ժողովրդավարական ընտրության վերաբերյալ։ Թուրքիայի կողմից Հունաստանի ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձ պետք է ամբողջությամբ դատապարտվի բոլորի կողմից և առանց ներքաղաքական վեճի հետ կապված որևէ ետին մտքի»։ «Նոր ժողովրդավարույթունը», փորձելով իր նեղ կուսակցական շահերի մեջ օգտագործել Թուրքիայի նախագահի անընդունելի հայտարարությունները, նրան դարձնում է երկրի ներքին քաղաքականության գործոն։ Դա վտանգավոր է»,- հայտարարել Է Հունաստանի նախկին արտգործնախարար, ՍԻՐԻԶԱ-ի արտաքին տնտեսական քաղաքականության բաժնի ղեկավար Յորղոս Կատրունգալոսը։
    19:00
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Վանաձորում գազանջատումներ կլինեն
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Խնձորուտ» թաղամասի 6-րդ, 7-րդ փողոցների առանձնատների, 1-ին փողոցի թիվ 45-ից մինչև թիվ 75 առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:
    18:45
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Կիևի կողմից Բելգորոդին կանխամտածված հարված հասցնելու մասին
    Կիևը բալիստիկ հրթիռներով և անօդաչու սարքերով դիտավորյալ հարված է հասցրել Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին, որտեղ ռազմական օբյեկտներ չկան։ Այս մասին լրագրողներին ասել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։ Նրա խոսքով, հարվածները հասցվել են Մոսկվայի ժամանակով ժամը 03:00-ից մինչև 03:30-ը «Տոչկա-Ու» հրթիռներով՝ կասետային զինամթերքով և «Ту-143 Реис» անօդաչու սարքերով։ «Ուզում եմ ընդգծել, որ այդ հրթիռային հարձակումը նպատակաուղղված էր ծրագրված և իրականացվել է ռուսական քաղաքների խաղաղ բնակչության դեմ»,- ասել է Կոնաշենկովը։
    18:30
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Շոյգուն Պուտինին զեկուցել է Լուգանսկի ազատագրման մասին
    ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքի ազատագրման մասին։ «Այսօր՝ 2022 թվականի հուլիսի 3-ին, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Ս.Կ. Շոյգուն Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն հրամանատար Վ.Վ.Պուտինին զեկուցել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրման մասին»,- ասված է գերատեսչության տարածածմամուլի հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է, որ հաջող մարտական գործողությունների արդյունքում ՌԴ ԶՈւ–ն ԼԺՀ ժողովրդական ոստիկանության ստորաբաժանումների հետ համատեղ լիակատար հսկողություն է սահմանել Լիսիչանսկ քաղաքի և մոտակա բնակավայրերի նկատմամբ, որոնցից ամենամեծը Բելոգորովկան է, Նովոդրուժեսկը, Մալորյազանցևոն և Բելայա Գորան։ Անցած օրվա ընթացքում ազատագրված տարածքների ընդհանուր մակերեսը կազմել է 182 քառ.կմ։
    18:15
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արտաքին քաղաքականության մեջ կարմիր գծերի հատումն անխուսափելիորեն կարող է աղետի հանգեցնել․ Դավիթ Բաբայան
    Արտաքին քաղաքականության մեջ շատ կարևոր են կարմիր գծերը, որոնց հատումը անխուսափելիորեն կարող է աղետի հանգեցնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Արցախի հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ «Բայց արդյունավետ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար անհրաժեշտ է նաև պետական կառավարման ոլորտում կարմիր գծերի խստիվ պահպանում, մասնավորապես՝ պետական տարբեր կառույցների գործառութային լիազորությունների հստակ պահպանում։ Սա հատկապես կարևոր է այն երկրների համար, որոնք գտնվում են իրենց պատմության վճռորոշ փուլերում»,-գրել է նա:
    18:00
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարակաբանը հերքել է սառցադաշտերում հայտնաբերված հնագույն վիրուսների վտանգի մասին առասպելը
    Վարակաբանը հերքել է սառցադաշտերում հայտնաբերված հնագույն վիրուսների վտանգի մասին առասպելը: Ն.Ֆ. Գամալեյայի ավան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային գիտահետազոտական ​​կենտրոնի գլխավոր գիտաշխատող Անատոլի Ալտշտեյնը հերքել է այն տեսակետը, թե Տիբեթի հնագույն սառույցներում կարող են լինել մահաբեր վարակներ: «Գտածոները չեն կարող վտանգ ներկայացնել։ Բացահայտումները միշտ առաջընթաց են։ Երբ կարևոր և հետաքրքիր բան ես գտնում, դա առաջընթաց է»,- ասել է պրոֆեսորը: Ալտշտեյնը հիշեցրել է, որ ամբողջ աշխարհն արդեն լցված է բակտերիաներով և վիրուսներով, մարդկությունը երկար տարիներ գոյակցել է դրանց հետ, սակայն մարդկային տեսակին անհետացում չի սպառնում։ Գիտնականը նաև մեկնաբանել է այն տեսակետը, թե մարդիկ իմունիտետ չունեն հնագույն վիրուսների նկատմամբ։ Նա նշել է, որ գործնականում չեն եղել դեպքեր, երբ մարդ վարակվել է սառցադաշտերի գտածոյից։
    17:45
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Բրինձ. օգտակար հատկությունները, հակացուցումները
    Բրինձը պարունակում է B խմբի վիտամիններ` B1, B2, B3 և B6, ինչպես նաև PP, E, կարոտին, միկրո և մակրոտարրեր՝ ֆոսֆոր, կալիում, երկաթ, ցինկ, կալցիում, մանգան, պղինձ, սելեն, յոդ։ Պարունակում է նաև կարևոր ամինաթթուներ։ Բարդ ածխաջրերի շնորհիվ թույլատրելի է բրինձը ներառել դիետիկ սննդակարգում։ Բրինձը գլյուտենի հանդեպ անտանելիություն ունեցողների սննդակարգի անփոխարինելի բաղադրիչներից է։ Ցուցված է օգտագործել գաստրիտի դեպքում. նվազեցնում է ստամոքսի թթվայնությունը։ Բրինձը նաև բարելավում է մարսողությունը, նպաստում է օրգանիզմից տոքսինների դուրս բերմանը, հակաօքսիդանտների շնորհիվ երիտասարդացնող հատկություն ունի։ B խմբի վիտամինները դրական ազդեցություն ունեն նյարդային համակարգին, իսկ լեցիտինը խթանում է ուղեղի աշխատանքը։ Կալիումի բարձր պարունակությունն օգտակար է սիրտ-անոթային համակարգի աշխատանքի համար, պարբերական օգտագործումը կարող է կարգավորել արյան ճնշումը, ամրացնել անոթները։ Վայրի բրինձը ֆոլիկաթթվի, վիտամինների, միներալների շնորհիվ դրական է ազդում ոսկորներին, մկաններին։ Բրինձն օգտակար է նաև կանանց առողջության համար, օգնում է հաղթահարել դիարեան, որովայնի փքվածությունը, հակաօքսիդանտների շնորհիվ նպաստում է օրգանիզմի երիտասարդացմանը։ Հղիները ևս կարող են օգտագործել. բրինձը դրական ազդեցություն ունի պտղի զարգացմանը։ Եթե հղիության ընթացքում փորկապություն կա, ապա բրինձ չարժե օգտագործել, բրնձից պետք է հրաժարվեն նաև ճարպակալման խնդիրներ ունեցողները։ Տղամարդկանց դեպքում բրինձն օգտակար է մկանային համակարգի ամրացման, ոսկորների ամրության, ատամների առողջության համար։ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո բրինձն օգնում է արագ վերականգնվել, լրացնել էներգիայի պաշարը։ Դրական ազդեցություն ունի հոդերի, անոթների, ենթաստամոքսային գեղձի համար, ինչպես նաև բարելավում է տեստոստերոնի սնինթեզը։ Չի խրախուսվում ուտել դիաբետի, սրտային հիվանդությունների դեպքում։ Շագանակագույն բրինձը թաղանթանյութի աղբյուր է, որ բարելավում է աղիների աշխատանքը, կարգավորում է նյութափոխանակությունը։ Սպիտակ բրինձը վերամշակման պատճառով կորցնում է թաղանթանյութի մի մասը, ուստի խորհուրդ է տրվում սպիտակ բրինձը համադրել բանջարեղենների, սպիտակուցային մթերքների հետ։ Բրնձի չարաշահումը կարող է պատճառ դառնալ փորկապության, մետեորիզմի։ Չի խրախուսվում ուտել ստամոքսի, աղիների, լորձաթաղանթի խնդիրներ ունեցողներին։ Հակացուցված է դիաբետ ունեցողներին, հատկապես սպիտակ բրինձը բարձր գլիկեմիկ ինդեքս ունի, բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը։
    17:30
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ի՞նչ խնդիրների մասին է հուշում հևոցը
    Հևոցը շնչառության հաճախության, ռիթմի և խորության խանգարում է, որը, որպես կանոն, ուղեկցվում է օդի անբավարարության զգացումով: Այն օրգանիզմի հարմարվողական հակազդեցություններից է: Սովորաբար հևոցը առաջանում է ֆիզիկական մեծ բեռնվածության (ֆիզիոլոգիական հևոց) կամ առանձին օրգանների ու համակարգերի հիվանդագին փոփոխությունների ժամանակ (ախտաբանական հևոց): Ֆիզիոլոգիական հևոցի պատճառը ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ թթվածնի հանդեպ օրգանիզմի բարձրացման պահանջն է: Շնչառության խորացման ու հաճախացման շնորհիվ թոքերով օրգանիզմ ներմուծվող թթվածնի քանակն ավելանում է 2-3 անգամ: Ֆիզիոլոգիական հևոցն առաջանում է նաև բարձունքներ բարձրանալիս (որտեղ օդում թթվածնի պարունակությունը սովորականից ցածր է), շրջակա միջավայրի ջերմաստիճանի բարձրացման պայմաններում և այլն: Ախտաբանական հևոցն առաջանում է որոշ հիվանդագին վիճակների ժամանակ: Կենտրոնական ձևի հևոցն առաջանում է շնչառության կարգավորման խանգարման կամ շնչառական կենտրոնի առաջնային ախտահարման, թունավորումների (օրինակ` քնաբերներով կամ թմրանյութերով) ժամանակ: Թոքային հևոցը նկատվում է կրծքավանդակի վնասվածքների, թոքերի տարածուն ախտահարումների (թոքաբորբ, տուբերկուլոզ, բրոնխային հեղձուկ, թոքափքանք և այլն) ժամանակ: Այն կարող է ուղեկցվել արտաշնչման դժվարացմամբ, մաշկի և լորձաթաղանթների կապտությամբ, պարանոցային երակների ուռածությամբ, դեմքի փքվածությամբ: Թոքային հևոցը նկատելիորեն ուժեղանում է չնչին ֆիզիկական բեռնվածությունից: Սրտային հևոցն առաջանում է սրտային անբավարարության ժամանակ: Շնչառությունը խորանում է և հաճախանում: Սրտային հևոցը կարող է ուղեկցվել կապտությամբ, ծայրանդամների սառնությամբ: Որպես կանոն, ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ հևոցը սաստկանում է: Ախտաբանական սաստկացած հևոցի ժամանակ անհրաժեշտ է հիվանդի կուրծքն ազատել սեղմող հագուստից, շնչառական շարժումները թեթևացնելու նպատակով օգնել, որ նա նստած կամ կիսանստած դիրք ընդունի, ապահովել լուսամուտից մաքուր օդի մուտքը, անհապաղ շտապ օգնություն կանչել: Դեղանյութեր կարելի է ընդունել միայն բժշկի նշանակմամբ` ըստ հևոցի բնույթի, հակառակ դեպքում կարող են առաջանալ մի շարք բարդություններ:
    17:15
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Եգիպտացորեն. օգտակար հատկությունները, հակացուցումները
    Ցածր կալորիականությամբ եգիպտացորենը հարուստ է վիտամիններով, միներալներով, միկրոտարրերով։ Վառ դեղին երանգը պայմանավորված է կարոտինոիդ հակաօքսիդանտով։ B խմբի, ինչպես նաև А և Е, C վիտամինները դրական են ազդում նյարդային համակարգին, տեսողությանը, մաշկի որակին։ Եգիպտացորենը հարուստ է նաև երկաթով, ֆոսֆորով, կալիումով, մոլիբդենով, սելենով, սիլիցիումով։ Բջջանյութը նպաստում է մարսողության բարելավմանը։ Հակաբորբոքային և միզամուղ հատկության շնորհիվ խրախուսելի է եգիպտացորենը ներառել երիկամային խնդիրներ ունեցողների սննդակարգում։ Եգիպտացորենը հարուստ է նաև սննդային մանրաթելերով, որ խիստ անհարժեշտ են մարսողական համակարգի, աղիների առողջության համար։ Նյութափոխանակության կարգավորմանը նպաստում են ամինաթթուները, հագեցած ճարպաթթուները։ Եգիպտացորենը նվազեցնում է լեղու մածուցիկությունը, նվազեցնում է արյան բիլիռուբինի մակարդակը, օժտված է լյարդը վերականգնող հատկությունով։ Հղիության շրջանում եգիպտացորենն օգտակար է մարսողության բարելավման, այտուցվածության դեմ պայքարի համար, դե իսկ ֆոլիկաթթուն օգտակար է պտղի զարգացման համար։ Եգիպտացորենը հարուստ է ճարպաթթուներով, որ օգնում են նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում եգիպտացորենը նպաստում է մկանների վերականգնմանը։ • Վիտամին K-ի բարձր պարունակության շնորհիվ եգիպտացորենը դրական ազդեցություն ունի սիրտ-անոթային համակարգի համար • Վիտամին E-ն նպաստում է մաշկի, մազերի առողջացմանը, դանդաղեցնում է օրգանիզմի ծերացման գործընթացը • B խմբի վիտամինները նպաստում են քնի կարգավորմանը, դեպրեսիայի հաղթահարմանը, խթանում են նյարդային համակարգի գործունեությունը • Վիտամին C-ն նպաստում է իմունային համակարգի բարելավմանը: Եգիպտացորենի՝ շաքարի, օսլայի բարձր պարունակության մասին չի կարելի մոռանալ։ Եգիպտացորեն ցուցված չէ թրոմբոզ, վարիկոզ ունեցողներին, զգուշորեն պետք է օգտագործեն խոցային, ստամոքսա-աղիքային համակարգի խնդիրներ ունեցողները։ Եգիպտացորենի չարաշահումը կարող է հանգեցնել մետեորիզմի։ Բարձր գլիկեմիկ ինդեքսի պատճառով շաքարային դիաբետ ունեցողները պետք է սահամանփակեն եգիպտացորենի օգտագործումը։
    17:00
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Էլինար Վարդանյանը ոչ լքում է խմբակցությունը, ոչ առավել ևս միանում է որևէ մեկին. Ռոբերտ Հայրապետյան
    Էլինար Վարդանյանը ոչ լքում է խմբակցությունը, ոչ առավել ևս միանում է որևէ մեկին, գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը: «Որոշ լրատվամիջոցներ շուտով եղանակի տեսության ու աստղագուշակի վերաբերյալ իրենց նյութերում էլ կսկսեն մի կերպ «սղցնել» «Էլինար Վարդանյանը լքում է հարազատ խմբակցությունը» նախադասությունը: Հանգստացե՛ք կամ մի՛ անհանգստացեք, Էլինար Վարդանյանը ոչ լքում է խմբակցությունը, ոչ առավել ևս միանում է որևէ մեկին: Եթե էքշնի պակաս եք զգում, օրը մի քանի անգամ հրապարակեք Վահան Քերոբյանի՝ Լարսի բացման վերաբերյալ գրառումները, կամ Արփի Դավոյանի Քի Վեստի մեկնաբանությունները»:
    16:45
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ոսպի տեսակները, օգտակար հատկությունները, հակացուցումները
    Ոսպը դիետիկ մթերք է, հարուստ է վիտամիններով, միկրոտարրերով։ Պարունակում է E, B, PP, կարոտին, ինչպես նաև ֆոսֆոր, կալցիում, կալիում, պղինձ, բոր, նիկել, խրոմ, յոդ, ցինկ, մանգան, մոլիբդեն, նաև օմեգա 3 և օմեգա 6։ Ոսպը նաև դյուրամարս սպիտակուցի աղբյուր է, նպաստում է նյութափոխանակության կարգավորմանը, մեղմում սովի զգացումը։ Ոսպը հարուստ է մագնեզիումով, կալիումով, որ կենսական են սրտի, նյարդային համակարգի համար։ Ընդունված է համարել, որ եթե ոսպը համադրվի շագանակագույն բրնձի հետ, ապա արդյունքում կստացվի նույն որակի սպիտակուց, ինչ կարմիր մսի դեպքում։ Ոսպը նաև հարուստ է բջջանյութով, ինչն օգնում է նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը, բարելավում է մարսողությունը։ Երկաթը նպաստում է արյունաստեղծմանը, ինչպես նաև օգնում հաղթահարել հոգնածությունը։ Ոսպը խրախուսելի է ուտել հղիության ընթացքում. Ֆոլիկաթթվի պարունակության շնորհիվ նպաստում է պտղի զարգացմանը։ Սպիտակուցի բարձր պարունակության շնորհիվ ոսպն օգտակար է մկանների ձևավորման, ամրացման համար։ Բուսական սպիտակուցն օրգանիզմին հաղորդում է էներգիա, դրական տրամադրություն, օգնում հաղթահարել նյարդային խնդիրները։ Կարմիր ոսպը բարելավում է իմունային համակարգը, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը, ունի հակաօքսիդանտ հատկություն, չեզոքացնում է ազատ ռադիկալներին, նվազեցնում է շաքարի մակարդակը։ Օգտակար է փորկապության, դիարեայի դեպքում, ամրացնում է անոթները։ Կարմիր ոսպը կարող է խնդիրներ առաջացնել անհատական անտանելիության, քարային հիվանդությունների, ստամոքսի խոցի, հոդատապի դեպքում։ Կանաչ ոսպի բարձր պարունակության սպիտակուցը հեշտորեն յուացվում է, պարունակում է անփոխարինելի ամինաթթուներ։ B խմբի վիտամինների շնորհիվ բարելավում է իմունային համակարգը, նպաստում մկանների ձևավորմանը, ամրացմանը, դրական է ազդում նյարդային համակարգի աշխատանքին։ Չարաշահել պետք չէ՝ խուսափելու համար որովայնում անհարմարության զգացման առաջացումից։ Դեղին ոսպը համեմատաբար արագ է եփվում, օգտակար է սակավարյունության, սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում, բարելավում է իմունային համակարգը, ամրացնում է ոսկորները, նպաստում է եղունգների, մազերի առողջացմանը, բջջանյութի շնորհիվ բարելավում է մարսողությունը, հարստացնում է օրգանիզմը սպիտակուցով, անհրաժեշտ ամինաթթուներով։ Չարաշահման դեպքում կարող են առաջանալ մետեորիզմ, հաստ աղիքի բորբոքում, սրացումներ՝ ստամոքսի խոցի դեպքում։ Շագանակագույն ոսպը օգտակար է նյարդային խանգարումների, շաքարային դիաբետի դեպքում։ Հարստացնում է օրգանիզմը սպիտակուցով, վիտամիններով, միներալներով։ Ցուցված չէ ստամոքսա-աղիքային համակարգի խնդիրների, մետեորիզմի, հոդատապի դեպքում։ Ընդհանուր առմամբ ստամոքսա-աղիքային համակարգի խնդիրներ, դիսբակտերիոզ, հոդատապ ունեցողներին չի խրախուսվում ոսպը ներառել սննդակարգում։ Չարաշահման դեպքում հնարավոր է առաջանան երիկամների խնդիրներ, ստամոքսի, մարսողության խանգարում։
    16:30
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինքնաբուժությունն ընդհուպ կարող է հանգեցնել մահվան. զգուշացում՝ բժիշկների կողմից
    Քրոնիկ ցավեր ունեցող անձինք ոչ մի դեպքում չպետք է ինքնաբուժությամբ զբաղվեն՝ լսելով ընկերների խորհուրդները կամ կիրառելով համացանցում կարդացած, հեռուստատեսությամբ ու ռադիոյով լսած միջոցները։ Ինչո՞ւ. որովհետև, ըստ բժիշկների, ինքնաբուժությունը ծայրահեղ վտանգավոր է։ Ինքնաբուժությունն ընդհուպ կարող է հանգեցնել մահվան Միայն բժիշկները կարող են պարզել ցավի պատճառը և վերացնել այն՝ համապատասխան բուժում նշանակելով։ Առանց հիվանդության պատճառը հասկանալու դեղեր խմելն իր մեջ մեծագույն ռիսկ է պարունակում։ Ինքնաբուժությամբ զբաղվելու և ցավազրկող դեղորայքը չարաշահելու հետևանքով ԱՄՆ-ում տարեկան մոտ 17 հազար մարդ է մահանում, ևս126 հազար մարդ հայտնվում է հիվանդանոցում։ Ինքնաբուժությունը կարող է վնասել առողջ օրգաններին Շատ ցավազրկողներ, հրաշալի օգնելով ազատվել ցավից, միաժամանակ բազմաթիվ կողմնակի էֆեկտներ ունեն և կարող են վնասել ստամոքսաղիքային համակարգը, երիկամները և այլն։ Բացի այդ՝ ինքնաբուժությունը կարող է բարդացնել առկա հիվանդությունը, ինչպես նաև սքողել լուրջ հիվանդության ի հայտ գալը։ Շատ դեպքերում ինքնաբուժությամբ զբաղվող անձինք չեն էլ կասկածում, որ որոշ պաթոլոգիաների դեպքում մի շարք դեղամիջոցներ պարզապես արգելված են։
    16:15
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, կշոգի 3-5 աստիճանով
    Հայաստանում հուլիսի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 5-8-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները։ «Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-8-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում հուլիսի 3-8-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ:
    16:00
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ծարավը հագեցնող ըմպելիքներ՝ ինչպես պատրաստել «համեղ ջուր»
    Երբ ամռանը շոգ է, ծարավը հագեցնելու համար հեշտ է խմիչքի սխալ ընտրություն կատարել: Թվում է, թե սառեցված լիմոնադը լավ է աշխատում, բայց դա այդպես չէ. եթե դրա մեջ շաքար կա, ապա ավելի շատ կցանկանաք խմել: Նույն պատճառով, բացառապես քաղցր մրգերից և հատապտուղներից պատրաստված սմուզիները օգտակար չեն։ Շփոթեցնող են նաեւ սիրելի ըմպելիքների՝ սուրճի, սեւ կամ կանաչ թեյի ամառային տարբերակները։ Նույնիսկ եթե դրանց վրա մանրացված սառույց ավելացնեք, կոֆեինը դեռ մնում է, և այն ավելի շուտ ջրազրկում է օրգանիզմը: Այնուամենայնիվ, չարժե հրաժարվել սիրելի ըմպելիքներից. գլխավորը դրանք հավասարակշռելն է,- ասում է սննդաբան Մարիա Կուրսակովան: Համեղ ջուր Իհարկե, ամենաիդեալական տարբերակը ջուրն է։ Այն կարող է թվալ նաև ամենաձանձրալին։ Երբ ես հասկանում եմ, որ ստիպված եմ ինձ ստիպել խմել այն, հիշում եմ օգուտները. այս ըմպելիքն իսկապես կենսական նշանակություն ունի օրգանիզմի բոլոր համակարգերի ճիշտ աշխատանքի համար: Ջուրը բջիջներ է բերում օգտակար նյութեր և թթվածին, օգնում է մարսողությանը, պաշտպանում է օրգաններն ու հյուսվածքները, նորմալացնում է արյան ճնշումը։ Ի դեպ, եթե այն ցածր է, սա կարող է լինել այն «զանգերից» մեկը, որ օրգանիզմը բավականաչափ հեղուկ չունի։ Երկու այլ հնարավոր նշաններն են թուլությունը և գլխապտույտը: Ըստ Հարվարդի բժշկական դպրոցի, առողջ մարդու համար օրական չորսից վեց բաժակ (մեկ ամերիկացու դեպքում՝ 237 մլ) բավարար է։ Իսկ շոգին ու ինտենսիվ մարզումների ժամանակ խորհուրդ է տրվում խմել ժամում երկուսից երեքը։ Ջուրը համեղ դարձնելու ամենահեշտ ձևը թարմ քամած կիտրոնի հյութ ավելացնելն է։ Ավելի լավ է շերտեր չդնել, քանի որ կեղևի սպիտակ հատվածից դառնությունը կարող է փոխանցվել խմիչքի մեջ։ Այս գաղափարը ոչ միայն գաստրոնոմիական նշանակություն ունի՝ ցիտրուսները պարունակում են վիտամին C, որը, բացի իմունային համակարգը ամրապնդելուց, նաև աշխուժություն է հաղորդում մարմնին, երբ ամառվա շոգին ոչինչ չես ուզում անել։ Հետևյալ հիմնական բաղադրատոմսը հեշտությամբ ջուրը վերածում է համեղ և առողջարար առանց շաքարի լիմոնադի: Ավելացնել մանր կտրատած կոճապղպեղ, անանուխ, կանաչ կամ մանուշակագույն ռեհան և թողնել եփվի 5-10 րոպե: Մաքրած վարունգով ստացվում է դետոքս տարբերակ։ Թարխունն առանձնահատուկ թարմություն կհաղորդի լիմոնադին, իսկ խնկունինը՝ փշատերեւ նոտաներ։ Իմ սիրելի տարբերակներից ևս երկուսը արքայախնձորի կտորներն են, ելակը (կարելի է ամբողջությամբ դնել կամ մանրացնել բլենդերի մեջ) և կրկին ցիտրուսներով՝ նարինջով և գրեյպֆրուտով: Այս ըմպելիքի մեջ կարելի է թաթախել դարչինի փայտիկ։
    15:45
    03.07.22
    Ավելին
  • Աշխարհ
    Կուրիլյան կղզիների Էբեկո հրաբուխը մոխրի սյուն է արտանետել
    ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ գիտնականները մոխրի արտանետում են գրանցել Կուրիլյան Էբեկո հրաբխում: Ինչպես հաղորդվում է ,Սեւերո-Կուրիլսկ քաղաքում մոխրի տեղանք չի նկատվել, ջրածնի սուլֆիդի հոտ չի զգացվել։ Բնակչության կյանքին վտանգ չի սպառնում:
    15:30
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այսօր առանց պլաստիկ տոպրակի միջազգային օրն է. դրանց կիրառումը Հայաստանում սահմանափակված է
    Հուլիսի 3-ն առանց պլաստիկ տոպրակների միջազգային օրն է, ինչը բացառիկ հնարավորություն է հասարակությանը մեկ անգամ ևս իրազեկելու, որ աշխարհն առանց պլաստիկի իրատեսական է և գոյություն ունեն բանական այլընտրանքային լուծումներ մեկանգամյա պլաստիկ տոպրակներին։ Այդ մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ Թվում է՝ մարդկության կողմից այսքան առատ սպառվող արտադրանքը ստեղծվել է միայն մեր կյանքը հեշտացնելու համար, բայց այդպես չէ։ Շրջակա միջավայր նետված պոլիէթիլենային տոպրակները երկար ժամանակ պահպանվում են և չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետևանքով էլ առաջացնում են կայուն աղտոտվածություն։ Դրանք կուտակվում են ջրում, մնում ցամաքում, ու անդառնալի վնաս հասցնում թե՛ մեր շրջակա միջավայրին՝ կենդանական ու բուսական աշխարհին, թե՛ մարդու առողջությանը: Նույնիսկ աղբավայրերում դրանք շարունակում են վնաս պատճառել շրջակա միջավայրին՝ արևի ազդեցությամբ և ինքնայրման հետևանքով արտազատելով քաղցկեղածին գազեր: 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում արգելված է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու իրացումը։ Օրենսդրական կարգավորումների շրջանակներում բացառություն են կազմում երկրորդային հումքից պատրաստված տոպրակներն ու պարկերը, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերը, որոնք անհրաժեշտ են ապրանքների սանիտարահիգիենիկ անվտանգությունն ապահովելու համար։ Դրանց վաճառքն ու իրացումը չի արգելվում։ Որպես այլընտրանքային լուծումներ շուկայում այսօր որոշակիորեն լայն կիրառություն ունեն բազմակի օգտագործման տոպրակները, արդեն իսկ գործում են դրանց արտադրությամբ զբաղվող բազմաթիվ արտադրություններ։ Յուրաքանչյուր ոք, սկսած արտադրողից մինչև վերջնական սպառող, պետք է ամենայն պատասխանատվությամբ հարգի և խստագույնս պահպանի ՀՀ օրենսդրությամբ ամրագրված այս սահմանափակումը՝ հանուն մեր մաքուր հայրենիք ունենալու միասնական նպատակի։
    15:15
    03.07.22
    Ավելին
  • Աշխարհ
    Առնվազն 19 մարդ է զոհվել Պակիստանում ավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով
    Առնվազն 19 ուղևոր մահացել է, ևս 12-ը վիրավորվել են, երբ Քվետա մեկնող ավտոբուսը Բելուջիստանի Շիրանի շրջանում ընկել է խոր ձորը, կիրակի առավոտյան հայտնել է շրջանի կոմիսարի օգնականը: Պաշտոնյան հայտնել է, որ վթարի վայր են ժամանել ոստիկաններն ու փրկարարական ջոկատները, որոնք վթարի մասին տեղեկանալուն պես մահացածներին և վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ։ Փրկարարների խոսքով, ավտոբուսը վթարի է ենթարկվել Շիրանի շրջանի Դանասար շրջանի մոտ՝ Ռավալպինդից Քվետա գնալու ճանապարհին։ Շիրանիի հանձնակատարի օգնականը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Խայբեր Փախտունխվայի սահմաններում։ Վթարի պատճառը դեռ պարզ չէ։ Մահացածների ինքնությունը նույնպես դեռ պարզված չէ։
    15:00
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ 3 ահազանգի, տուժել է 5 մարդ
    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 30-ից հուլիսի 3-ն ստացվել է 3 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ՃՏՊ-ները տեղի են ունեցել Տավուշի մարզի Իջևան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Արարատի մարզի Մասիս քաղաքներում։ Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 5 տուժած:
    14:45
    03.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Լիա Կերամիքս»-ի դիմաց բախվել են Toyota Land Cruiser Prado-ն ու 07-ը. կա վիրավոր
    Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցում՝ «Լիա Կերամիքս» խանութ-սրահի դիմաց, բախվել են Toyota Land Cruiser Prado և ВАЗ 2107 մակնիշի  ավտոմեքենաները:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Միքայելյան» բժշկական կենտրոն:  Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: 
    14:30
    03.07.22
    Ավելին