Լրահոս
2022-07-04
-
ՀասարակականՍևանի թերակղզում բախվել են Toyota Camry-ն ու 07-ը. կան վիրավորներԱյսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 66.5-րդ կմ հատվածում՝ Սևանի թերակղզու խաչմերուկում, բախվել են Toyota Camry և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել 07–ի գազաբալոնն ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ 07-ը Սևանի թերակղզուց դուրս գալուց է եղել, իսկ Toyota Camry-ն Դիլիջանից դեպի Երևան ընթանալիս բախվել է 07-ին, ապա ճանապարհի բաժանարար երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանցից մի քանի հենասյուներ և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:Ավելին23:4304.07.22 -
ՀասարակականՎթար` Երևան-Իջևան ավտոճանապարհինՀուլիսի 4-ին` ժամը 21։59-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 67-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Ավելին23:3504.07.22 -
ԻրավականԱրդարադատության նախարարությունը ներկայացրել է հունիսին ՔԿՀ-ներում թմրանյութերի և այլ արգելված իրերի հայտնաբերման տվյալներըԱրդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները շարունակում են անզիջում պայքարը քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, թմրամիջոցների շրջանառության, ինչպես նաև թղթախաղերի դեպքերի բացառման ուղղությամբ: «Հավատարիմ մնալով Կառավարության կողմից որդեգրած թափանցիկ և հաշվետու կառավարման քաղաքականությանը՝ Արդարադատության նախարարությունն այսուհետ կներկայացնի նախորդ ամսվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույց»,- հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Հունիս ամսվա ընթացքում քրեակատարողական տարբեր հիմնարկներում կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութ պարունակող թաքցված փաթեթներ: «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կարճատև տեսակցությունից դուրս գալուց հետո փոխել է կոշիկները, որոնց մեջ պահել էր 5 թմրամիջոցին նմանվող և փոշենման զանգվածներով փաթեթներ: Նույն ՔԿՀ-ում քաղաքացու կողմից դատապարտյալի անվամբ բերված հանձնուքի զննության արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 0,82 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված, որը լցված է եղել հանձնուքում առկա, միմյանց վրա շարված 11 հատ մեկանգամյա օգտագործման պլաստմասե ափսեների արանքներում: Քրեակատարողական հիմնարկներից մեկի բնակելի գոտու բաժանարար պատի մոտակայքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որի մեջ եղել են սպիտակ փոշի և դեղահաբի նմանվող հատիկներ: Խուզարկության է ենթարկվել նաև քրեակատարողական հիմնարկների խցերից մեկը, որտեղ հայտնաբերվել է ասեղով ներարկիչ, ևս մեկ ներարկիչ հայտնաբերվել է խցի սանհանգույցի լվացարանի հետնամասից»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ վերը թվարկված բոլոր դեպքերով քրեական գործի շրջանակում նախապատրաստվում են նյութեր, նշանակված են դատաքիմիական փորձաքննություններ:Ավելին23:2704.07.22 -
ՄշակույթԱնսահման սիրո և ճշմարտության ճանապարհը. Սեպուհ Սրբազանի կյանքն ու գործըՀայրենիքն անսահման սիրելու բանաձևը կկարդաք Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի մասին վավերագրում: Սարգիս Գոքորյանի հեղինակած՝ Սրբազանի մասին գրքում հոգևոր առաջնորդի հետ զրույցներ են այն մասին, թե ինչպես ապրեցնել հային:Ավելին23:2004.07.22 -
ՀայաստանՆոր կյանք սկսելու ուժ. պատերազմում որդի կորցրած մայրը երեխա է լույս աշխարհ բերելՎերջին մեկ տարում Էրեբունի բժշկական կենտրոնում 20 կին նորից մայրացել է՝ պատերազմում որդիներին կորցնելուց հետո: 51 տարեկան տիկին Սեդան «Հայլուր»-ի թղթակից Գայանե Մովսիսյանի հետ զրույցում անկեղծացել է՝ դժվարությամբ է այդ որոշումը կայացրել, իր տարիքում պետք է թոռանը գրկեր:Ավելին23:1204.07.22 -
Արտաքին քաղաքականությունԿիևը չի հաստատում Լուգանսկի կորուստը. Մոսկվան հայտնում է ռուսական շրջանների հրթիռակոծության մասինԼուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավարը հերքել է Լիուգանկն ամբողջությամբ ռուսական զորքի վերահսկողության տակ անցնելու մասին Մոսկվայի հայտարարությունը: Ուկրաինացի բարձրաստիճան զինվորականը հայտնել է, թե մարտերը Լուգանսկի համար դեռ շարունակում են:Ավելին23:0604.07.22 -
ԱշխարհԵգիպտոսում շնաձկների հարձակման պատճառը կարող է քաղաքական լինել. հատուկ ցուցումներ՝ տուրիստներինՇնաձկան երախից հրաշքով փրկված տղամարդը ջրային գիշատիչին մոտիկից տեսնելուց հետո սկսել է ուսումնասիրել, թե ինչ պատճառով են շնաձկները մոտենում ափին: Հնարավոր է, որ կերի պակաս կա, իսկ շոգի պատճառով կենդանիների ախորժակը բացվում է, կեր են փնտրում մարդաշատ տարածքներում: Բայց չի բացառվում, որ շնաձկների հայտնվելը եգիպտական ծովափերին նաև քաղաքական պատճառներ ունենա:Ավելին23:0004.07.22 -
ՀասարակականԿրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում. հայտնաբերվել է Կալաշնիկովից կրակված 25-ից ավելի պարկուճՔիչ առաջ կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում կրակոցներ են հնչել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են «Կալաշնիկով» ավտոմատից կրակված 25-ից ավելի պարկուճ: Մարզի ոստիկանապետի կարգարդությամբ Սևանի ոստիկանները պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով հիվանդանոցներում վիրավոր կամ վիրավորներ կան, թե ոչ: Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել:Ավելին22:5304.07.22 -
ՀասարակականMercedes-ը Մրգաշեն-Քանաքեռավան ճանապարհին տապալել է մի քանի գազասյուներ ու հայտնվել դաշտումԱյսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30–ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Մրգաշեն-Քանաքեռավան գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի գազատար խողովակների, կոտրել դրանք և հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ ինքը չի տուժել: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը և սահմանազատել տարածքը: Գազախողովակների տապալման հետևանքով գազի արտահոսք է սկսվել և օպերատիվորեն ժամանած «Գազպորմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ-ի ծառայողները գազազրկել են նշված տարածքը ու այս պահին էլ կատարում են անհրաժեշտ աշխատանքներ՝ տապալված հենասյուները նորով փոխարինելու և վնասված գազախողովակները վերանորոգելու ուղղությամբ, որպեսզի կարճ ժամանակում վթարի հետևանքով մի քանի գյուղերի բնակիչների գազամատակարարումը վերականգնվի: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:Ավելին22:4604.07.22 -
ՔաղաքականՉավուշօղլուն պատասխանել է «Ինչի՞ է այս ընթացքում հասել Դիմադրության շարժումը» հարցին. Քրիստինե ՎարդանյանՔրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Այսօր Թուրքիայի արտգործնախարարը բառացի հայտարարել է․ «Հայաստանում ծայրահեղական խմբավորումները հարձակվում են վարչապետի տան վրա՝ լուրջ ճնշում գործադրելով, սա խոչընդոտ է ստեղծում Հայաստանի համար համարձակ քայլի գնալու համար. հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ»։ Չավուշօղլուն, ըստ էության, այսօր բացահայտել է, որ հայկական կողմը ներկայացնողների հետ կան հստակ պայմանավորվածություններ, որոնք չեն իրականանում, քանի որ Երևանի փողոցներում կա շարժումը։ Սա ամենակարևոր արձանագրումն է նաև բոլոր այն մարդկանց համար, ովքեր ամեն օր հարցնում են․ «լավ, ի՞նչ են տալիս այս հավաքներն ու երթերը»։ Բոլոր մեր այդ հայրենակիցներին մենք համբերատար պետք է կարողանանք բացատրել մի պարզ ճշմարտություն՝ բազմահազարանոց հավաքներն ու երթերը հիմա Հայաստանի համար կենսական են՝ մեր արածը նվազագույն անհրաժեշտն է։ Կարո՞ղ է արդյոք իրավիճակ փոխվել միայն հավաքներով՝ ոչ։ Կարո՞ղ է արդյոք իրավիճակ փոխվել առանց այսպիսի հավաքների ու երթերի՝ դարձյալ ոչ։ Հենց այս պայմաններում է, որ փողոցում սեփական դժգոհության արտահայտությունն առանց չափազանցության վերածվում է Հայրենիքի փրկության։Ավելին22:4004.07.22 -
ԻրավականՄո՞ւրճ, թե՞ ձեռնափայտ է եղել քաղաքացու ձեռքին. Դիմադրության շարժման 7 մասնակից ազատ է արձակվելՄեկ ամիս անազատության մեջ մնալուց հետո՝ Դիմադրության շարժման 7 անդամ ազատ է արձակվել գիշերը: Հունիսի 3-ին կառավարական ամառանոցի մոտ ոստիկանների և ցուցարարների բախումից հետո կալանավորված Գրիգոր Կարապետյանը շարունակում է մնալ անազատության մեջ: Նա կալանավորվել է, այսպես կոչված, «չալիկի» գործով:Ավելին22:3004.07.22 -
ԻրավականՀացադուլ արած դատապարտյալի մահվան հանգամանքները պարզում ենԴատախազությունում նյութեր են նախապատրաստվում, որպեսզի պարզեն, թե ինչից է մահացել 2 ամիս 22 օր հացադուլ արած դատապարտյալը: 50-ամյա Արմեն Մնացականյանը ծայրահեղ քայլին է դիմել, քանի որ համաձայն չի եղել դատավճռի հետ:Ավելին22:2004.07.22 -
ԱռողջապահականՆիդերլանդներում երեխա է վարակվել կապիկի ծաղիկովՆիդերլանդներում առաջին անգամ երեխա է վարակվել կապիկի ծաղիկով: Վարակվածների ընդհանուր թիվը 352 է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հուլիսի 4-ին հայտնել է երկրի առողջապահության ազգային ինստիտուտը: Վարակված երեխան դպրոցական տարիքի է: Թե ինչպես է նա վարակվել, ինստիտուտին հայտնի չէ, սակայն գերատեսչությունում հայտնել են, որ երեխայի նկատմամբ սեքսուալ բռնության վերաբերյալ կասկածներ չկան:Ավելին22:1004.07.22 -
ՄիջազգայինԱնկարան հայտարարել է Թուրքիայի և Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների միջև բանակցությունների մասինԱնկարայում բանակցություններ են վարել Թուրքիայի և Ուկրաինայի ռազմական պատվիրակությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի ռազմական գերատեսչությունը: Հանդիպմանը մասնակիցները մտքեր են փոխանակել պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ: NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հանդիպմանը, մասնավորապես, քննարկվել է ուկրաինական հացահատիկի արտահանման համար Ստամբուլում համակարգող կենտրոն ստեղծելու հարցը։ Պատվիրակություններում ներգրավված պաշտոնյաների մասին մանրամասներ չեն հաղորդվում:Ավելին21:5704.07.22 -
ԱշխարհԱմերիկուհին 10 րոպեում կերել է 40 հոթ-դոգ՝ հաղթելով Նյու Յորքում կայացած ամենամյա մրցույթում. ՏԵՍԱՆՅՈՒԹԱմերիկացի Միկի Սուդոն վերականգնել է հոթ-դոգ ուտելու չեմպիոնի տիտղոսը՝ 10 րոպեում ուտելով 40 նրբերշիկ ամեն տարի Նյու Յորքում Անկախության օրը անցկացվող մրցույթի ժամանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ չնայած չեմպիոնի տիտղոսը վերականգնելուն, նրան չի հաջողվել գերազանցել իր համաշխարհային ռեկորդը՝ 48 ու կես նրբերշիկ։ Հուլիսի 4-ը ԱՄՆ-ում նշվում է որպես Անկախության օրը։ Միկի Սուդոն 2014 թվականից կանանց մրցումների բոլոր ժամանակների հաղթողն է, սակայն 2020 թվականին նա չի մասնակցել մրցույթին հղիության պատճառով։ Նրա հայրենակից Միշել Լեսկոն կերել էր 30 հոթ-դոգ: Այս տարվա մրցույթին Լեսկոն զբաղեցրել է 2-րդ տեղը, հաղթող է ճանաչվել Միկի Սուդոն: Արագությամբ հոթ-դոգ ուտելու առաջին մրցույթը տեղի է ունեցել 1916թվականին: Մրցույթն անցկացվում է ամեն տարի:Ավելին21:5004.07.22 -
ԱշխարհՀրաձգություն՝ Չիկագոյի մերձակայքում, շքերթի ժամանակ, կան զոհերWGN9-ի փոխանցմամբ՝ առնվազն երկու մարդ է զոհվել Չիկագոյի Հայլենդ Պարկ քաղաքում ԱՄՆ Անկախության օրվան նվիրված շքերթի ժամանակ հրաձգության հետևանքով։ «Ես տեսա նրան»,- պատմել է ականատեսը: Նրա խոսքով՝ կրակողը միայնակ է գործել։Ավելին21:4304.07.22 -
ԻրավականՊետական դավաճանության խարանը. չհաստատված մեղադրանքներԱԱԾ-ն աղմուկով բերման է ենթակում դավաճանության համար մեղադրվողներին և անաղմուկ ազատ արձակում, որովհետև հանցակազմ չկա: Հայկական բանակի փոխգնդապետի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել այն բանից հետո, երբ Բրիտանիայի բանկերից մեկից՝ նրա հաշվին գումար էր փոխանցվել: Նրան կալանքից ազատ են արձակել, երբ պարզվել էր, որ բանկային գործարքը որևէ ապօրինություն իր մեջ չունի, առավել ևս՝ դավաճանության հիմքեր դրանում չկան:Ավելին21:3504.07.22 -
ՀասարակականԿապանի որոշ հասցեներում հուլիսի 6-ին 12 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 09.00- 21 կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի՝ Գործարանային, Երկաթուղայինների փողոցների ջրամատակարարումը:Ավելին21:2704.07.22 -
ՀասարակականԳործարկվելու է Աղձք բնակավայրի շչակըՀուլիսի 6-ին՝ ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզի Աղձք բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:Ավելին21:2004.07.22 -
ՀասարակականՉեմ հասկանում ՊՆ-ի լռությունը, սպասում եմ, որ կասեն՝ Հրաչը կռվել է թուրքի դեմ ու զոհվել. զոհված Հրաչ Փիլիպոսյանի հայրԺամկետային զինծառայող Հրաչ Փիլիպոսյանի զոհվելուց 17 օր անց էլ հայրը՝ Վաչիկ Փիլիպոսյանը, հստակ չգիտի, թե հունիսի 18-ին, մարտական դիրքում ինչ հանգամանքներում է զոհվել 20–ամյա որդին։ «Ես հերոս տղա եմ տվել, պահանջս այն է, որ գային, ցավակցեին, ասեին՝ քո տղան հերոս է, չի վախեցել, չի թաքնվել։ Իմ երեխեն թաքնվող տեսակ չէր, էն հոգեբանությունն ու դաստիարակությունը չուներ, որ թաքնվեր։ Չեմ հասկանում Պաշտպանության նախարարության լռությունը, սպասում եմ, որ կասեն՝ Հրաչը կռվել է թուրքի դեմ ու զոհվել, ուրիշ բան չեմ սպասում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վաչիկ Փիլիպոսյանը։ Վարդենիսի ուղղությամբ հակառակորդի կրակոցների հետեւանքով զոհ ունենալու մասին NEWS.am-ին հայտնել էր Վարդենիսի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Պաշտպանության նախարարությունն այդպես էլ հաղորդագրություն չտարածեց հակառակորդի կողմից մահացու վիրավորում ստացած Հրաչ Փիլիպոսյանի զոհվելու մասին։ Օրեր անց՝ հունիսի 23-ին, Քննչական կոմիտեն հաղորդեց, որ Հրաչ Փիլիպոսյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ։ Հրաչը Արագածոտնի մարզի Բյուրական համայնքից էր։ Նրան զինվորական կարգով հողին են հանձնել հունիսի 21-ին, հայրենի գյուղում։ «Քննիչի հետ եմ երկու բառ խոսել, բայց հստակ բան ինձ չի ասել։ Քննիչն ասաց, թե քննություն է տարվում, ոչ մի բան չի թաքցվելու, ճշմարտությունն իմանալու ենք, իսկ եթե հանկարծ ինչ-որ մեկը մեղավոր լինի, նա պատժվելու է։ Քննիչին ասացի՝ երբ զինվորների հետ զրուցել եք, ի՞նչ եք հասկացել, ասաց՝ իմ վարկածն այն է, որ թշնամու գնդակից է զոհվել Հրաչը։ Ինձ այսքան բան է ասել։ Պաշտպանության նախարարությունից զանգ չեմ ստացել, նրա հուղարկավորությանը ՊՆ-ից մարդիկ կային, մոտեցել էին ինձ, ես սիրտ չունեի, չէի կարողանում խոսել։ Ինձ Հրաչի զոհվելու հանգամանքների մասին ոչ մի բան չասվեց, ես էլ միայն ասացի՝ հայրենիքին էսպիսի երեխա տվեցի, էս ի՞նչ եղավ գանձիս հետ։ Զինծառայողների հետ զրույցներից եմ իմացել, որ Հրաչը եղել է թշնամու կողմից աննկատ մասում, կապ են տվել, որ շարժ կա, ասել են՝ Հրաչ, սպասիր, խոսեմ շտաբի հետ, բարձրանամ պոստ, Հրաչը չի սպասել ու պոստ է վազել»,- պատմեց Հրաչի հայրը եւ հավելեց, որ լսել է, թե Հրաչին դժվարությամբ են իջեցրել, որովհետեւ թշնամին շարունակել է կրակոցները։ Ըստ Վաչիկ Փիլիպոսյանի՝ Հրաչը սրտի եւ գլխի շրջանում է մահացու վիրավորում ստացել։ Հայրը համոզված է, որ որդին ծառայության 11 ամիսների ընթացքում որեւէ խնդիր չի ունեցել ծառայակիցների հետ։ «Ես հստակ գիտեմ, որ տղաս բանակային կյանքում ոչ մեկի հետ վիճաբանություն չի ունեցել, դաստիարակված տղա էր, գնացել էր ծառայելու, ուսման պատճառով մեկ տարի ուշ գնաց ծառայության, անընդհատ գնում էր զինկոմիսարիատ, ասում՝ ինձ բանակ տարեք։ Չի եղել դեպք, երբ նեղվի, զանգի ինձ, ասի՝ չեմ կարողանում ծառայել, երբ զանգել է՝ միշտ գոհ է եղել։ Ինքը էն երեխան չէր, որ կարող է իր հետ խնդիր առաջանար։ Իմ հավատն այն է, որ թշնամու գնդակից է տղաս զոհվել, ուրիշ մարդ չէր կարող իմ երեխային խփել, ես համոզված եմ դրանում եւ այդ հույսով էլ ապրում եմ»,– ասաց Վաչիկ Փիլիպոսյանը։ Հրաչի հետ հայրը վերջին անգամ խոսել է հունիսի 18-ին, 21։30-ի սահմանում։ Հրաչը բարձր տրամադրություն է ունեցել. «Ասաց՝ հաց ուտենք, ավելի ուշ կզանգեմ, կխոսենք։ Իսկ առավոտյան արդեն իմացանք դեպքի մասին»։ 20-ամյա Հրաչը դիրքերից մի քանի օր առաջ էր իջել, պետք է 14 օր մնար, բայց 7-րդ օրը լրանալուց հետո նրան կրկին ուղարկել էին դիրք՝ 7 օրով, խոստացել էին՝ արձակուրդի տեսքով խրախուսում կստանա։ «Էս անգամ էլ ասին՝ գնա դիրքեր, կխրախուսենք, էլի կգնաս արձակուրդ, էն էլ երեխաս գնաց, հետմահու խրախուսեցին»,- ասաց հայրը։ Հուլիսի 30–ին Հրաչի ծառայության մեկ տարին է կլրանար։ Հոր խոսքով՝ ծառայության 8 ամիսները Հրաչն անընդհատ դիրքերում է եղել։ Նա Ճամբարակում էր ծառայում։ Ծառայության 11 ամիսների ընթացքում Հրաչը երկու անգամ արձակուրդ էր եկել։ Վերջին անգամ ապրիլին էր տանը եղել, հասցրել էր նաեւ «Եռաբլուր» այցելել։ Հրաչը Երեւանում ստացել էր ավտոէլեկտրիկի մասնագիտացում, նպատակ ուներ բանակից հետո ավտոսպասարկման կետ բացել ու հոր հետ աշխատել։ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության եւ անմնացորդ նվիրումի համար, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Հրաչ Փիլիպոսյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով։ Հրաչի՝ հետմահու պարգեւատրվելու մասին, ծնողները համացանցից են տեղեկացել։ «Ո՛չ զանգ եմ ստացել, ո՛չ էլ եկել են մեդալը հանձնել»,- ասաց Վաչիկ Փիլիպոսյանը։Ավելին21:1404.07.22