Լրահոս
2022-07-05
-
ՀասարակականԵրկրաշարժ՝ Աշոցք գյուղից 11 կմ արևելքԵրկրաշարժ՝ Աշոցք գյուղից 11 կմ արևելքԱվելին09:3505.07.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԱվելին09:3005.07.22
2022-07-04
-
ՏարածաշրջանԿրեմլը պարզաբանել է Թուրքիայում հացահատիկով ռուսական նավի կալանավորման մասին տեղեկությունըԿրեմլը տեղեկություն չունի Թուրքիայում հացահատիկով ռուսական նավի կալանավորման մասին։ Նման մեկնաբանություն է արել նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն առաջարկել է, որ այդ հարցը կարելի է ուղղել տրանսպորտի նախարարությանը կամ ԱԳՆ-ին, քանի որ թուրքական կողմը պետք է տեղեկատվություն տրամադրի ՌԴ դեսպանատանն ու գլխավոր հյուպատոսությանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքական մաքսայինը հաստատել է ռուսական բեռնատար նավի կալանավորումը, որը, իբր, տեղափոխել է ուկրաինական հացահատիկ։ Սակայն թուրքական Կարասու նավահանգստի մաքսատանը չի հաստատել կամ հերքել ռուսական նավի կալանավորման մասին տեղեկությունը։Ավելին23:5904.07.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ն կշարունակի աջակցել Իրաքյան ՔուրդիստանինԱՄՆ պետքարտուղարի մերձավորարևելյան հարցերով օգնական Բարբարա Լեֆը հեռախոսազրույց է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ։ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Իրաքյան Քուրդիստանին ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Ermenihaber.am-ը։ Պետքարտուղարի օգնականը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը հյուսիս-իրաքյան քրդական վարչակազմին։ «ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Քուրդիստանին՝ որպես միասնական, բարգավաճ և ժողովրդավարական Իրաքի մի մաս»,- ասել է ամերիկացի դիվանագետը։ Վերջինս հույս է հայտնել է, որ առաջիկայում այց կկատարի Իրաք։ Կողմերը քննարկել են նաև քաղաքական վերջին զարգացումներն Իրաքում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջերս Նեչիրվան Բարզանիին ուղարկած նամակում նշել էր, որ Քուրդիստանը կարևոր դաշնակից է Միացյալ Նահանգների համար։Ավելին23:5304.07.22 -
ՄիջազգայինՖինլանդիան և Շվեդիան մեկ փուլով ավարտում են ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցություններըՖինլանդիան և Շվեդիան հուլիսի 4-ին սկսել և ավարտել են ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները: Հուլիսի 5-ին կստորագրվի միանալու մասին արձանագրությունը: Ֆինլանդիան և Շվեդիան մեկ փուլով ավարտում են ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով դաշինքի տարածած հայտարարությանը։ «Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ բանակցություններն ավարտեցին հուլիսի 4-ին՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։ Երկու երկրներն էլ պաշտոնապես հաստատել են ՆԱՏՕ-ին անդամակցությամբ ամրագրված քաղաքական, իրավական և ռազմական պարտավորությունները կատարելու իրենց ցանկությունն ու կարողությունը։ Բանակցությունների ավարտից հետո դաշնակիցները հուլիսի 5-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում պետք է ստորագրեն Ֆինլանդիայի և Շվեդիայի դաշինք մտնելու մասին արձանագրությունները»,-ասված է հաղորդագրությունում։Ավելին23:4504.07.22 -
ՀասարակականՍևանի թերակղզում բախվել են Toyota Camry-ն ու 07-ը. կան վիրավորներԱյսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 66.5-րդ կմ հատվածում՝ Սևանի թերակղզու խաչմերուկում, բախվել են Toyota Camry և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել 07–ի գազաբալոնն ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ 07-ը Սևանի թերակղզուց դուրս գալուց է եղել, իսկ Toyota Camry-ն Դիլիջանից դեպի Երևան ընթանալիս բախվել է 07-ին, ապա ճանապարհի բաժանարար երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանցից մի քանի հենասյուներ և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:Ավելին23:4304.07.22 -
ՀասարակականՎթար` Երևան-Իջևան ավտոճանապարհինՀուլիսի 4-ին` ժամը 21։59-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 67-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Ավելին23:3504.07.22 -
ԻրավականԱրդարադատության նախարարությունը ներկայացրել է հունիսին ՔԿՀ-ներում թմրանյութերի և այլ արգելված իրերի հայտնաբերման տվյալներըԱրդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները շարունակում են անզիջում պայքարը քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, թմրամիջոցների շրջանառության, ինչպես նաև թղթախաղերի դեպքերի բացառման ուղղությամբ: «Հավատարիմ մնալով Կառավարության կողմից որդեգրած թափանցիկ և հաշվետու կառավարման քաղաքականությանը՝ Արդարադատության նախարարությունն այսուհետ կներկայացնի նախորդ ամսվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույց»,- հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Հունիս ամսվա ընթացքում քրեակատարողական տարբեր հիմնարկներում կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութ պարունակող թաքցված փաթեթներ: «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կարճատև տեսակցությունից դուրս գալուց հետո փոխել է կոշիկները, որոնց մեջ պահել էր 5 թմրամիջոցին նմանվող և փոշենման զանգվածներով փաթեթներ: Նույն ՔԿՀ-ում քաղաքացու կողմից դատապարտյալի անվամբ բերված հանձնուքի զննության արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 0,82 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված, որը լցված է եղել հանձնուքում առկա, միմյանց վրա շարված 11 հատ մեկանգամյա օգտագործման պլաստմասե ափսեների արանքներում: Քրեակատարողական հիմնարկներից մեկի բնակելի գոտու բաժանարար պատի մոտակայքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որի մեջ եղել են սպիտակ փոշի և դեղահաբի նմանվող հատիկներ: Խուզարկության է ենթարկվել նաև քրեակատարողական հիմնարկների խցերից մեկը, որտեղ հայտնաբերվել է ասեղով ներարկիչ, ևս մեկ ներարկիչ հայտնաբերվել է խցի սանհանգույցի լվացարանի հետնամասից»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ վերը թվարկված բոլոր դեպքերով քրեական գործի շրջանակում նախապատրաստվում են նյութեր, նշանակված են դատաքիմիական փորձաքննություններ:Ավելին23:2704.07.22 -
ՄշակույթԱնսահման սիրո և ճշմարտության ճանապարհը. Սեպուհ Սրբազանի կյանքն ու գործըՀայրենիքն անսահման սիրելու բանաձևը կկարդաք Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի մասին վավերագրում: Սարգիս Գոքորյանի հեղինակած՝ Սրբազանի մասին գրքում հոգևոր առաջնորդի հետ զրույցներ են այն մասին, թե ինչպես ապրեցնել հային:Ավելին23:2004.07.22 -
ՀայաստանՆոր կյանք սկսելու ուժ. պատերազմում որդի կորցրած մայրը երեխա է լույս աշխարհ բերելՎերջին մեկ տարում Էրեբունի բժշկական կենտրոնում 20 կին նորից մայրացել է՝ պատերազմում որդիներին կորցնելուց հետո: 51 տարեկան տիկին Սեդան «Հայլուր»-ի թղթակից Գայանե Մովսիսյանի հետ զրույցում անկեղծացել է՝ դժվարությամբ է այդ որոշումը կայացրել, իր տարիքում պետք է թոռանը գրկեր:Ավելին23:1204.07.22 -
Արտաքին քաղաքականությունԿիևը չի հաստատում Լուգանսկի կորուստը. Մոսկվան հայտնում է ռուսական շրջանների հրթիռակոծության մասինԼուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավարը հերքել է Լիուգանկն ամբողջությամբ ռուսական զորքի վերահսկողության տակ անցնելու մասին Մոսկվայի հայտարարությունը: Ուկրաինացի բարձրաստիճան զինվորականը հայտնել է, թե մարտերը Լուգանսկի համար դեռ շարունակում են:Ավելին23:0604.07.22 -
ԱշխարհԵգիպտոսում շնաձկների հարձակման պատճառը կարող է քաղաքական լինել. հատուկ ցուցումներ՝ տուրիստներինՇնաձկան երախից հրաշքով փրկված տղամարդը ջրային գիշատիչին մոտիկից տեսնելուց հետո սկսել է ուսումնասիրել, թե ինչ պատճառով են շնաձկները մոտենում ափին: Հնարավոր է, որ կերի պակաս կա, իսկ շոգի պատճառով կենդանիների ախորժակը բացվում է, կեր են փնտրում մարդաշատ տարածքներում: Բայց չի բացառվում, որ շնաձկների հայտնվելը եգիպտական ծովափերին նաև քաղաքական պատճառներ ունենա:Ավելին23:0004.07.22 -
ՀասարակականԿրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում. հայտնաբերվել է Կալաշնիկովից կրակված 25-ից ավելի պարկուճՔիչ առաջ կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում կրակոցներ են հնչել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են «Կալաշնիկով» ավտոմատից կրակված 25-ից ավելի պարկուճ: Մարզի ոստիկանապետի կարգարդությամբ Սևանի ոստիկանները պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով հիվանդանոցներում վիրավոր կամ վիրավորներ կան, թե ոչ: Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել:Ավելին22:5304.07.22 -
ՀասարակականMercedes-ը Մրգաշեն-Քանաքեռավան ճանապարհին տապալել է մի քանի գազասյուներ ու հայտնվել դաշտումԱյսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30–ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Մրգաշեն-Քանաքեռավան գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի գազատար խողովակների, կոտրել դրանք և հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ ինքը չի տուժել: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը և սահմանազատել տարածքը: Գազախողովակների տապալման հետևանքով գազի արտահոսք է սկսվել և օպերատիվորեն ժամանած «Գազպորմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ-ի ծառայողները գազազրկել են նշված տարածքը ու այս պահին էլ կատարում են անհրաժեշտ աշխատանքներ՝ տապալված հենասյուները նորով փոխարինելու և վնասված գազախողովակները վերանորոգելու ուղղությամբ, որպեսզի կարճ ժամանակում վթարի հետևանքով մի քանի գյուղերի բնակիչների գազամատակարարումը վերականգնվի: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:Ավելին22:4604.07.22 -
ՔաղաքականՉավուշօղլուն պատասխանել է «Ինչի՞ է այս ընթացքում հասել Դիմադրության շարժումը» հարցին. Քրիստինե ՎարդանյանՔրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Այսօր Թուրքիայի արտգործնախարարը բառացի հայտարարել է․ «Հայաստանում ծայրահեղական խմբավորումները հարձակվում են վարչապետի տան վրա՝ լուրջ ճնշում գործադրելով, սա խոչընդոտ է ստեղծում Հայաստանի համար համարձակ քայլի գնալու համար. հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ»։ Չավուշօղլուն, ըստ էության, այսօր բացահայտել է, որ հայկական կողմը ներկայացնողների հետ կան հստակ պայմանավորվածություններ, որոնք չեն իրականանում, քանի որ Երևանի փողոցներում կա շարժումը։ Սա ամենակարևոր արձանագրումն է նաև բոլոր այն մարդկանց համար, ովքեր ամեն օր հարցնում են․ «լավ, ի՞նչ են տալիս այս հավաքներն ու երթերը»։ Բոլոր մեր այդ հայրենակիցներին մենք համբերատար պետք է կարողանանք բացատրել մի պարզ ճշմարտություն՝ բազմահազարանոց հավաքներն ու երթերը հիմա Հայաստանի համար կենսական են՝ մեր արածը նվազագույն անհրաժեշտն է։ Կարո՞ղ է արդյոք իրավիճակ փոխվել միայն հավաքներով՝ ոչ։ Կարո՞ղ է արդյոք իրավիճակ փոխվել առանց այսպիսի հավաքների ու երթերի՝ դարձյալ ոչ։ Հենց այս պայմաններում է, որ փողոցում սեփական դժգոհության արտահայտությունն առանց չափազանցության վերածվում է Հայրենիքի փրկության։Ավելին22:4004.07.22 -
ԻրավականՄո՞ւրճ, թե՞ ձեռնափայտ է եղել քաղաքացու ձեռքին. Դիմադրության շարժման 7 մասնակից ազատ է արձակվելՄեկ ամիս անազատության մեջ մնալուց հետո՝ Դիմադրության շարժման 7 անդամ ազատ է արձակվել գիշերը: Հունիսի 3-ին կառավարական ամառանոցի մոտ ոստիկանների և ցուցարարների բախումից հետո կալանավորված Գրիգոր Կարապետյանը շարունակում է մնալ անազատության մեջ: Նա կալանավորվել է, այսպես կոչված, «չալիկի» գործով:Ավելին22:3004.07.22 -
ԻրավականՀացադուլ արած դատապարտյալի մահվան հանգամանքները պարզում ենԴատախազությունում նյութեր են նախապատրաստվում, որպեսզի պարզեն, թե ինչից է մահացել 2 ամիս 22 օր հացադուլ արած դատապարտյալը: 50-ամյա Արմեն Մնացականյանը ծայրահեղ քայլին է դիմել, քանի որ համաձայն չի եղել դատավճռի հետ:Ավելին22:2004.07.22 -
ԱռողջապահականՆիդերլանդներում երեխա է վարակվել կապիկի ծաղիկովՆիդերլանդներում առաջին անգամ երեխա է վարակվել կապիկի ծաղիկով: Վարակվածների ընդհանուր թիվը 352 է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հուլիսի 4-ին հայտնել է երկրի առողջապահության ազգային ինստիտուտը: Վարակված երեխան դպրոցական տարիքի է: Թե ինչպես է նա վարակվել, ինստիտուտին հայտնի չէ, սակայն գերատեսչությունում հայտնել են, որ երեխայի նկատմամբ սեքսուալ բռնության վերաբերյալ կասկածներ չկան:Ավելին22:1004.07.22 -
ՄիջազգայինԱնկարան հայտարարել է Թուրքիայի և Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների միջև բանակցությունների մասինԱնկարայում բանակցություններ են վարել Թուրքիայի և Ուկրաինայի ռազմական պատվիրակությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի ռազմական գերատեսչությունը: Հանդիպմանը մասնակիցները մտքեր են փոխանակել պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ: NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հանդիպմանը, մասնավորապես, քննարկվել է ուկրաինական հացահատիկի արտահանման համար Ստամբուլում համակարգող կենտրոն ստեղծելու հարցը։ Պատվիրակություններում ներգրավված պաշտոնյաների մասին մանրամասներ չեն հաղորդվում:Ավելին21:5704.07.22 -
ԱշխարհԱմերիկուհին 10 րոպեում կերել է 40 հոթ-դոգ՝ հաղթելով Նյու Յորքում կայացած ամենամյա մրցույթում. ՏԵՍԱՆՅՈՒԹԱմերիկացի Միկի Սուդոն վերականգնել է հոթ-դոգ ուտելու չեմպիոնի տիտղոսը՝ 10 րոպեում ուտելով 40 նրբերշիկ ամեն տարի Նյու Յորքում Անկախության օրը անցկացվող մրցույթի ժամանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ չնայած չեմպիոնի տիտղոսը վերականգնելուն, նրան չի հաջողվել գերազանցել իր համաշխարհային ռեկորդը՝ 48 ու կես նրբերշիկ։ Հուլիսի 4-ը ԱՄՆ-ում նշվում է որպես Անկախության օրը։ Միկի Սուդոն 2014 թվականից կանանց մրցումների բոլոր ժամանակների հաղթողն է, սակայն 2020 թվականին նա չի մասնակցել մրցույթին հղիության պատճառով։ Նրա հայրենակից Միշել Լեսկոն կերել էր 30 հոթ-դոգ: Այս տարվա մրցույթին Լեսկոն զբաղեցրել է 2-րդ տեղը, հաղթող է ճանաչվել Միկի Սուդոն: Արագությամբ հոթ-դոգ ուտելու առաջին մրցույթը տեղի է ունեցել 1916թվականին: Մրցույթն անցկացվում է ամեն տարի:Ավելին21:5004.07.22