Լրահոս

2022-07-11
  • Img default alt hy
    Հայաստան
    Օգոստոսի 1-ից ավտոմեքենաների գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից
    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են. «Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ սույն թվականի օգոստոսի 1-ից ձեր տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնը տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից: Եթե ձեր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը աշխատում է կամ վերասարքավորված է սեղմված բնական, կամ հեղուկացված նավթային գազով աշխատող համակարգով, հորդորում ենք մինչև ՕԳՈՍՏՈՍԻ 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում։ Երևանում և մարզերում այս պահին գործում է արդեն 16 լիցենզավորված կազմակերպություն»։
    13:50
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էբոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
    13:44
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ջրափրկարարները լողափ են դուրս բերել մեկ քաղաքացու
    Հուլիսի 11-ին՝ ժամը 11։39-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանային համալիրին հարակից լողափում հեծանվանավակը խափանվել է․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարները լողափ են դուրս բերել հեծանվանավակը և քաղաքացի Ս․ Բ․ -ին (ծնված 2003 թ․):
    13:37
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Մոսկվայում եղանակային վատ պայմանները մարդկային կյանքեր են խլել
    ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում հուլիսի 10-ին ամպրոպի ու փոթորկի ժամանակ ծառերի տապալման հետևանքով մահացել է 2 մարդ, վիրավորվել՝ 18-ը, այդ թվում՝ 3 երեխա։  Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինական բուլվարում ծառն ընկել է տղամարդու վրա։ Նա տեղում մահացել է:
    13:30
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Լիտվան ընդլայնել է Կալինինգրադի մարզ ապրանքների տարանցման սահմանափակումները
    Reuters-ը հայտնում է, որ Լիտվան որոշել է ընդլայնել իր տարածքով Կալինինգրադի մարզ տարանցման համար արգելված ապրանքների ցանկը։ Խոսքը բետոնի, փայտի, ալկոհոլի և ալկոհոլի վրա հիմնված արդյունաբերական քիմիական նյութերի մասին է: Այժմ արգելվում է դրանք տարանցիկ փոխադրել Լիտվայով։
    13:24
    11.07.22
    Ավելին
  • Արցախ
    «Այդ գումարով հնարավոր չէ բնակարան գնել». տեղահանված արցախցիների բողոքը
    Երևանում Արցախի շտաբի մոտ բողոքի ակցիա են արել 44-օրյա պատերազմից հետո տեղահանված արցախցիները: Նրանք պնդում են, որ Հայաստանի կառավարությունը 10-ական միլիոն դրամ է իրենց հատկացրել տուն գնելու համար, սակայն այսօր այդ գումարով հնարավոր չէ բնակարան գնել ո՛չ Արցախում, ո՛չ էլ Հայաստանում:
    13:17
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Երևանի երկու վարչական շրջաններում էլեկտրաշչակներ են փորձարկվելու
    Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 11.07.-15.07.2022թ. Երևան քաղաքի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ: «Նախապես ներողություն ենք խնդրում պատճառվող հնարավոր անհարմարությունների համար»,-ասված է հայտարարության մեջ։
    13:09
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ջրանջատում՝ Երևանում, Վայոց Ձորում և Սյունիքում
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 11-ին -ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների պողոտայի և նրբանցքների, Աթոյան անցուղու, Լոմոնոսով, Լոռիս Մելիքյան, Չեռնիշեվսկի, Թորամանյան, Ռոստովյան փողոցների, Սասունցի Դավիթ նրբանցքի, Դավիթ Բեկ 1, 2 թաղամասերի, նրբանցքի, Նոր Արեշ 3, 5, 12, 14, 16 փողոցների ջրամատակարարումը, -ժամը 11:30-14:00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի Մյասնիկյան փողոցի ջրամատակարարումը, -ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կարճևան գյուղի ջրամատակարարումը,
    13:02
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահվան ելքով վրաերթ՝ Վանաձորում
    Հուլիսի 10-ին, ժամը 21.05-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա Եվգենիա Էվոյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ժամը 23.55-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Եվգենիա Էվոյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
    12:55
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գորշ արջի և իր քոթոթների առավոտյան զբոսանքը «Զանգեզուր» կենսոլորտային համալիր»-ի պահպանվող տարածքներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Գորշ արջը և իր քոթոթներն առավոտյան զբոսանք են կատարել ՇՄՆ ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանվող տարածքներում, և այն ֆիքսել է տեսախցիկը:  Շրջակա միջավայրի նախարարության փոխանցմամբ՝ տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) Least Concern կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(iii,iv):
    12:49
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում
    Հուլիսի 10-ին կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային բազմաթիվ վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Ծաղկաձոր քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Վարդան Առաքելյանն էր։  Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ ժամը 20։50-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի Մայիսյան փողոցում անհայտ անձը հրազենից բազմաթիվ կրակոցներ է արձակել Հրազդան քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Ալիկ Վարդանյանի ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի արդյունքում ուղևոր՝ Վ. Առաքելյանը հրազենային վնասվածքներից տեղում մահացել է։  Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 155 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 335 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
    12:42
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հատիս լեռան ստորոտում 140 հա հող է օտարվել «Ծառուկյան» հիմնադրամին
    Մինչ Հայաստանի կառավարությունը նախորդ նիստում դրական կարձագանքեր Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման գաղափարին, Հատիս լեռան ստորատում գտնվող հսկայական հողեր չնչին գնով օտարվել են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։ «Հետք»-ը պարզել է, որ 2022 թ.-ի մայիս-հունիս ամիսներին Կոտայքի մարզի Ակունք, Հատիս և Զովաշեն համայնքների վարչական տարածքներում գտնվող շուրջ 140 հեկտար հողատարածք աճուրդային կարգով օտարվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։ Օրինակ՝ Ակունք գյուղում 20 հեկտար հողակտորը վաճառվել է ընդամենը 1 մլն 600 հազար դրամով։ Նույն համայնքում 19.7 հա հողակտորն օտարվել է 1 մլն 576 հազար դրամով։ Օտարված հողերի հարևանությամբ գտնվող մեկ այլ՝ 17 հա հողակտորն օտարվել է 5 մլն 740 հազար դրամով, 20 հա մակերեսով մեկ այլ հողակտոր օտարվել է 7 մլն 900 հազար դրամով։ Քիչ անց «Հետք»-ն այլ մանրամասներ կհրապարակի հողերի օտարման պատմությունից։
    12:35
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    հուլիսի 4-10-ը հաստատվել է կորոնավիրուսի 354 նոր դեպք, առողջացել է 226 քաղաքացի
    Հուլիսի 4-10-ը Հայաստանում իրականացվել է 5256 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 354 նոր դեպք, առողջացել է 226 քաղաքացի: Մահվան դեպք չի արձանագրվել: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 423771 դեպք, որոնցից 413043-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 418 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8626 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 142 709 թեստավորում:
    12:28
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երգիչ Արթուր Իսպիրյանը դիմել է ոստիկանություն
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/11/1217528/
    12:22
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ուղևորուհին գողացել է վարորդի պայուսակը
    Հուլիսի 9-ին, ժամը 01.10-ին, ոստիկանություն հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ հուլիսի 8-ին, ժամը 22.00-ին, իր «Օպելով» ուղևոր է տեղափոխել Հաղթանակ թաղամաս, իսկ պատվերի ավարտից հետո նկատել է, որ պայուսակը, որը մոռացել էր մեքենայի հետևի նստելատեղին, չկա. պայուսակում 70 000 դրամ, փաստաթղթեր, բանկային քարտ և մեքենայի բանալին էին: Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը: 62-ամյա կինը ներկայացել է Մալաթիայի բաժին և պարտավորվել ներկայանալ նախաքննական մարմնին: Գողոնը հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն:
    12:17
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ճապոնիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել են մահացած Սինձո Աբեի կողմնակիցները
    Ճապոնիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մանդատների մեծամասնությունը պահպանել է իշխող բլոկը՝ կազմված օրերս սպանված նախկին վարչապետ Սինձո Աբեի գլխավորած Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունից և «Կոմեյտո» կուսակցությունից: Այս կոալիցիան բացահայտորեն հանդես է գալիս Ճապոնիայի սահմանադրության փոփոխության և փաստաթղթի այսպես կոչված խաղաղության դրույթի վերանայման օգտին: Այն հռչակում է պետության հրաժարվելը սեփական բանակ ստեղծելուց և պատերազմներին մասնակցելուց։
    12:11
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ներմուծող-իրացնող հարկ վճարողների շրջանում բացահայտվել է փաստաթղթավորման պահանջի խախտման դեպքեր
    Պետական եկամուտների կոմիտեն, ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբի հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2022թ. 2-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման մի շարք դեպքեր: Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 97 տնտեսվարող սուբյեկտի մոտ արձանագրվել են գործարքների փաստաթղթա­վոր­ման պարտադիր պահանջների խախտման դեպքեր: Դեպքերի վերաբերյալ կազմված արձանագրությունների հիման վրա ՊԵԿ իրավաբանական վարչությունում հարուցված վարչական վարույթների շրջանակում կայացվել է 97 որոշում՝ ընդհանուր շուրջ 58.5 մլն դրամ հարկային պարտավորություններ առաջադրելու վերաբերյալ, այդ թվում՝ վարչական 4 ակտով նախատեսվել է «նախազգուշացում» հարկային պատասխանատվության տեսակը: ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2022թ․ 2-րդ եռամսյակի ընթացքում, ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 18 տնտեսվարող սուբյեկտներ ՊԵԿ նախագահի համապատասխան որոշումներով 21 այլ հարկ վճարողների հետ ճանաչվել են ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված:
    12:05
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել է որսագողության նոր դեպք
    Իրացնելով ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հուլիսի 10-ին, ժամը 20.50-ին, Փոքր Վեդի գյուղի արգելոցի հարակից տարածքից բաժին են բերել 31-ամյա տղամարդու՝ իր «ՏՕԶ 34» տիպի երկփողանի ողորկափող որսորդական հրացանով, որի 8 փամփուշտներից 2-ը՝ կրակված, 6-ը՝ լիցքավորված վիճակում: Բաժնում պարզվել է, որ նա ժամը 20.00-ի սահմաններում որսացել է Կարմիր գրքում գրանցված քաջահավ թռչուն: 31-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին:
    11:58
    11.07.22
    Ավելին