Լրահոս
Իրավական
16:28
18.07.22
214

51-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել են ոսկյա զարդեր, որոնք պատկանում են 15-ամյա պատանուն

Img default alt hy

Հուլիսի 17-ին, ժամը 19.30-ին, պարեկները, անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա, Հրաչյա Ներսիսյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 51-ամյա տղամարդու, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ոսկյա շղթա՝ խաչով: Բաժնում պարզվել է, որ ոսկյա զարդերը պատկանում են 15-ամյա պատանուն, որի մորից հաղորդում է ընդունվել:

51-ամյա տղամարդը և նախապատրաստված նյութերը ներկայացվել են նախաքննական մարմնին: